Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 4


Վարդապետության սերտման կրկնություն 4

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

Նկար
Youth engaged in a group activity. They are seated in a circle in an outdoor setting.

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե ձեր կյանքում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություն կտա փորձել կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները որոշ իրավիճակների համար, որոնց դուք կարող եք հանդիպել կյանքում:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես են իրենց կյանքում կիրառել այս տարի սովորած վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների ճշմարտությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի կամ շրջանի տնօրենի կամ համակարգողի տրամադրած դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Ինչպե՞ս են սուրբ գրությունները կիրառելի մեր կյանքում

Նիկո անունով երիտասարդը շատ ժամանակ է ծախսել սուրբ գրություններն ուսումնասիրելիս: Նա գիտի բազմաթիվ սուրբգրային պատմություններ և անգիր է սովորել շատ հատվածներ: Չնայած այդ ջանքերին, Նիկոն դժվարանում է տեսնել, թե սուրբ գրությունները որքանով են կիրառելի իր կյանքի հանգամանքների և խնդիրների համար:

  • Ի՞նչ կասեիք Նիկոյին, որպեսզի նրան օգնեք տեսնել, թե նա ինչպես կարող է կիրառել սուրբ գրություններն իր կյանքում:

  • Ե՞րբ եք ձեր կյանքում կիրառել սուրբ գրություններից որևէ ճշմարտություն:

Այս դասը կգօնի ձեզ կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված ճշմարտությունները իրական իրավիճակներում:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը որպես հղում: Որոշեք, թե որ հատվածներն են առավել օգտակար շեշտելու և կրկնելու համար:

Սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Հետևյալը սուրբ գրությունների հղումներն ու հիմնական արտահայտություններն են Նոր Կտակարանի առաջին կեսի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածների համար: Ուսումնասիրեք այս աղյուսակը և նշեք այս հատվածները ձեր սուրբ գրություններում, եթե դեռ չեք արել:

Նկար
Doctrinal Master - Matthew - John

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Ղուկաս 2.10–12

«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Հովհաննես 3.5

«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Մատթեոս 5.14–16

«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19-20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 17.3

«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։

Ղուկաս 24.36–39

«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»

  • Ինչպե՞ս եք ձեր կյանքում կիրառել կամ ինչպե՞ս կկիրառեիք վարդապետության սերտման սուրբ գրությունների այս հատվածներում ուսուցանված ճշմարտությունները:

Կիրառեք վարդապետությունը իրական իրավիճակների համար

Օգնեք ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածները իրական իրավիճակների համար: Դա անելու համար կիսվեք հետևյալ սցենարներից յուրաքանչյուրով և ուսանողներին խնդրեք ընտրել վարդապետության սերտման այն հատվածը, որը կարող է օգնել այդ անձին:

Կարող եք բազմազանություն մտցնել այս վարժության մեջ՝ ցուցադրելով թղթեր, որոնց վրա գրված են սուրբ գրությունների հղումներ (մեկական հղում յուրաքանչյուր թղթի վրա): Ներկայացրեք մի սցենար, ապա ուսանողներին հրավիրեք կանգնել այն թղթի կողքին, որի հղումը առավելագույնս համապատասխանում է տվյալ սցենարին: Այնուհետև ուսանողներին խնդրեք բացատրել, թե ինչու են նրանք ընտրել հենց այդ հղումը: Մյուս ուսանողներին խնդրեք կիսվել լրացուցիչ պատճառներով, թե ինչու են կարծում, որ տվյալ հատվածը օգտակար է տվյալ սցենարում ներկայացված անձի համար:

Հետևյալ երկու սցենարները կարող են օգտագործվել այս վարժության ժամանակ: Ցանկության դեպքում ստեղծեք այլ սցենարներ, որոնք կիրառելի կլինեն աղյուսակում նշված մյուս հատվածների համար:

  • Ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ո՞րն է Հիսուս Քրիստոսի կարևորությունը»:

  • Երբ նա սկսում է իմանալ ավետարանի մասին, հարցնում է. «Ես ինչո՞ւ պետք է մկրտվեմ: Արդյո՞ք բավական չէ լավ մարդ լինելը»:

Հաջորդ երկու սցենարի համար դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Զույգերից կամ խմբերից յուրաքանչյուրին հանձնարարեք սցենարներից մեկը: Ուսանողներին առաջարկեք քննարկել սցենարներին հաջորդող հարցերը:

  • Դուք ծանրաբեռնված եք կյանքի խնդիրներով և մտածում եք, թե ումից կարող եք սփոփանք ստանալ:

  • Ձեր ծնողները շեշտում են, թե որքան կարևոր է, որ դուք ուրիշների համար օրինակ ծառայեք:

  • Ձեր կարծիքով, վարդապետության սերտման սուրբ գրությունների ո՞ր հատվածն է առնչվում այդ իրավիճակին։

  • Վարդապետության սերտման այս հատվածի ո՞ր բառերը կամ արտահայտություններն են առավել օգտակար այս իրավիճակում:

Ուսանողներին ժամանակ տվեք ստեղծել մեկ կամ ավել սցենարներ, որոնք առնչվում են այս դասի համար նախատեսված վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին: Երբ ուսանողներն ավարտեն, խնդրեք մի քանի կամավորների իրենց սցենարներով կիսվել դասարանի հետ: Երբ ուսանողներից մեկը կիսվի իր սցենարով, մյուս ուսանողները կարող են ընտրել վարդապետության սերտման սուրբ գրությունների մի հատված, որը, իրենց կարծիքով, առավելագույնս կիրառելի է այս սցենարի համար:

Ուսանողներին հորդորեք շարունակել փնտրել, թե ինչպես կարող են իրենց կյանքում կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: