Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մատթեոս 16.15-19


Վարդապետության սերտում. Մատթեոս 16.15-19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»

Նկար
A young woman meets with her Bishop.

Անցյալ դասի ընթացքում դուք սովորեցիք քահանայության բանալիների կարևորության և այն մասին, որ Փրկիչը վստահել է Իր բանալիները երկրի վրա ապրող մարգարեներին: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Վարդապետության սերտման արդիականությունը Սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչների հետ վարդապետության սերտման մասին խոսելիս Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Այս նախաձեռնությունը ոգեշնչված է և ժամանակին է։ Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա: Այնուամենայնիվ, Վարդապետության սերտման և ԵԿՀ-ում ուսուցանվող մնացած բոլոր ծրագրերի հաջողությունը մեծապես կախված կլինի ձեզանից» («ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետ․26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)։

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչպես է օրհնվել նրանց կյանքը քահանայության բանալիների շնորհիվ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Մատթեոս 16.18-19, Մատթեոս 17.1-7» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Մատթեոս 16.15-19 հատվածների համար: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք

Առաջարկեք ուսանողներին փորձել բացատրել հետևյալը՝ զույգերով կամ փոքր խմբերով:

Պատկերացրեք, որ ձեր ծանոթներից մեկը լսել է «քահանայության բանալիներ» եզրույթը, բայց չի հասկացել, թե ինչ է այն նշանակում: Օգտվելով Մատթեոս 16.15-19-ից բացատրեք, թե ինչ են քահանայության բանալիները, և ինչու են դրանք կարևոր: Գուցե ցանկանաք ձեր փորձառություններով կիսվել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Կարևոր է նաև կարդալ որոշ հայտարարություններ բաժիններ 3.0–3.4.1.1-ից, Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի ԵկեղեցումChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում:

Գրեք քահանայության բանալիների ձեր բացատրությունը: Եթե դուք հնարավորություն եք ունեցել ձեր բացատրությունով կիսվել մի այլ մարդու հետ, համառոտ նկարագրեք, թե ինչպես դա տեղի ունեցավ:

Անգիր սովորեք

Համոզվեք, որ ուսանողները բավարար ժամանակ ունեն սուրբ գրությունների հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը մտապահելու համար: Կարող եք դասից առաջ նմանատիպ մի թերթիկ պատրաստել, որն ուսանողները կլրացնեն զույգերով կամ փոքր խմբերով:

Փորձեք անգիր սովորել Մատթեոս 16․15–19-ի հիմնական արտահայտությունը. «Հիսուսն ասաց, «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»։ Հնարավորության դեպքում տպեք հետևյալ թերթիկը և դրանից բանալիներ պատրաստեք: Կարող եք բանալիները նկարել թերթիկի վրա և կտրել դրանք: Յուրաքանչյուր բանալիի վրա գրեք մեկական բառ: Նաև բանալիի վրա գրեք Մատթեոս 16.15-19-ի վարդապետության սերտման հղումը: Խառնեք բանալիները և փորձեք դրանք դասավորել ճիշտ հերթականությամբ: Կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, մինչև անգիր սովորեք հղումն ու արտահայտությունը: Կարող եք ամեն անգամ սահմանափակել ժամանակը և փորձել ավելի արագ կատարել այս վարժությունը:

Նկար
Doctrinal Mastery - Matthew

Հորդորեք ուսանողներին պահպանել իրենց բանալիները՝ հաջորդ դասին վարժությունը կրկնելու համար:

Գործնական կիրառում

Ուսանողների հետ կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Դրա համար որևէ ուսանողի առաջարկեք բարձրաձայն կարդալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին մի նախադասություն պարբերություններ 5-12-ից Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Ապա խնդրեք դասարանին բացահայտել ճիշտ սկզբունքները: Այս վարժությունը կրկնեք մի քանի անգամ տարբեր ուսանողների հետ, որպեսզի օգնեք դասարանին ավելի լավ ծանոթանալ յուրաքանչյուր սկզբունքի հետ:

Կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները պարբերություններ 5–12 -ից Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022)՝ գործնական կիրառման վարժությանն անցնելուց առաջ:

Հետևյալ սցենարը կարող է ուսումնասիրվել անհատապես, փոքր խմբերով կամ ամբողջ դասանարով: Կարող եք փոխել սցենարի թեման՝ ուսանողների կարիքներին ավելի համապատասխան դարձնելու համար: Օրինակ՝ տեսանյութը, որը Վանյան տեսնում է սոցիալական ցանցերում, կարող է լինել Եկեղեցու մի անդամի մասին, ով պնդում է, որ գիտի Երկրորդ Գալուստի օրն ու ժամը:

Ձեր ընկեր Վանյան սոցիալական ցանցերում տեսնում է մի տեսանյութ, որտեղ Եկեղեցու մի անդամ քննադատում է Եկեղեցու վարդապետությունը: Այդ անդամը խելացի է և համոզիչ, և Եկեղեցուն կոչ է անում փոխել իր վարդապետություններից մեկը: Նա նույնիսկ անդրադառնում է սուրբ գրություններին՝ իր տեսակետն առաջ տանելու համար: Վանյան չգիտի, թե ինչ մտածի կամ ինչպես արձագանքի:

  • Վանյան ի՞նչ հարցեր կամ մտահոգություններ կարող է ունենալ:

Վանյան ձեզ ուղարկում է մի հաղորդագրություն և օգնություն խնդրում: Մտածեք, թե ինչպես կպատասխանեիք՝ նրա մտահոգությունները ցրելու համար:

Վանյային երեք հաղորդագրություն ուղարկեք: Ներառեք հետևյալը.

  • Հաղորդագրություն 1. Ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչպես է օգտագործում մարգարեներին և քահանայության բանալիները՝ փրկության ծրագրում, որոնք կարող են Վանյային օգնել դիտարկել այս իրավիճակը հավերժության հեռանկարից:

  • Հաղորդագրություն 2. Աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որոնք Վանյան կարող է օգտագործել՝ մարգարեների և քահանայության բանալիների մասին ավելին սովորելու համար: (Ներառեք սուրբ գրություններից առնվազն մեկ հատված կամ մարգարեի հայտարարություն):

  • Հաղորդագրություն 3. Առաջարկներ, թե Վանյան ինչպես կարող է հետագայում գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Հնարավորության դեպքում ներառեք անձնական փորձառություն քահանայության բանալիների և այն մասին, թե դրանք ինչպես օգնեցին ձեզ ավելի շատ մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Մինչ ուսանողները կաշխատեն այս վարժության վրա, նկատեք, թե նրանցից ով է դժվարանում: Անհրաժեշտության դեպքում նրանց հետ ցածրաձայն քննարկեք, թե նրանք ինչպես կարող են պատասխանել: Եթե շատերն են դժվարանում, կարող եք մի պահ կանգնեցնել վարժությունը և ուսանողներին խնդրել կիսվել, թե ինչպես կարելի է պատասխանել Վանյային: Կարող եք դասն ավարտել՝ վկայելով, որ Հիսուս Քրիստոսը Իր քահանայության բանալիները վստահեց Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարեներին և առաքյալներին:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասերից մեկի ժամանակ կրկնեք վարդապետության սերտման հղումն ու հիմնական արտահայտությունը՝ ուսանողներին առաջարկելով օգտագործել իրենց կողմից ստեղծված բանալիները՝ մեկ անգամ ևս հղումն ու հիմնական արտահայտությունը ձևակերպելու համար: Եթե օգտակար կլինի, խնդրեք նրանց խառնել իրենց բանալիները և մի քանի անգամ դասավորել ճիշտ հերթականությամբ: