Սեմինարիա
Եբրայեցիս 1-10


Եբրայեցիս 1-10

«Մի ավելի կատարյալ անուն»

Նկար
Frontal head portrait of Jesus Christ

Հիսուս Քրիստոսի բոլոր հետևորդների հավատքը փորձության է ենթարկվելու: Նույնը տեղի ունեցավ բազմաթիվ հրեա քրիստոնյաների հետ: Նրանցից շատերը, զանազան հալածանքների ճնշման ներքո, հեռանում էին Եկեղեցուց և վերադառնում էին հրեական հավաքատան երկրպագության հարաբերական ապահովության մեջ: Պողոսը ցանկանում էր այդ հրեա քրիստոնյաներին ցուցադրել, որ Հիսուսն ավելի մեծ է, քան Մովսեսը, և Նրա ծառայությունը նոր ուխտ է բերել, որը վեր է հին ուխտից՝ Մովսեսի օրենքով։ Այս դասը կարող է օգնել ձեզ ամրապնդել ձեր հավատքը Փրկչի հանդեպ: Բացահայտելով և ուսումնասիրելով Նրա տիտղոսներից և դերերից մի քանիսը` դուք կիմանաք, որ Նա ամեն բանից զորեղ է:

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա «Երբ մենք կենտրոնանանք Նրա տիտղոսների, դերերի և բնավորության ու հատկանիշների վրա, Հոգին կվկայի Նրա մասին, բերելով ավելի մեծ հասկացողություն և սեր նրա հանդեպ, թե ով է Նա իրականում, և ավելի մեծ ցանկություն՝ դառնալու Նրա նման» (Չադ Հ. Վեբ, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով» [ելույթ Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակմանը, հունիսի 12, 2018թ.], ChurchofJesusChrist.org):

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ փնտրել Հիսուս Քրիստոսի անունները և պատրաստ լինել դասարանում կիսվել գտած անուններով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուս Քրիստոսի տիտղոսները

Կարող եք ուսանողներին առաջարկել թղթի վրա կատարել հետևյալ վարժությունը: Այնուհետև հավաքեք թղթերը և կարդացեք պատասխանները՝ ուսանողներին առաջարկելով կռահել, թե որ ուսանողն է գրել նկարագրություններից յուրաքանչյուրը:

Ձեր օրագրում նշեք ձեզ նկարագրող բառեր կամ արտահայտություններ:

  • Ինչո՞ւ եք օգտագործել հենց այս բառերը և արտահայտությունները:

Ինչպես դուք, Հիսուս Քրիստոսը նույնպես ունի Իրեն նկարագրող բազմաթիվ անուններ կամ տիտղոսներ: Երբ մենք ավելի ամբողջական իմանանք այդ տիտղոսները, ավելի լավ կհասկանանք, թե ով է Նա և որքան շատ է Նա մեզ սիրում:

Հավանաբար որոշ ուսանողներ կունենան Փրկչի տիտղոսների և դերերի ցուցակը իրենց օրագրերում: Եթե ոչ, առաջարկեք նրանց կազմել այդպիսի ցուցակ:

Ձեր օրագրում նշեք Փրկչի այն տիտղոսները, որոնք արդեն գիտեք:

  • Այդ տիտղոսների իմացությունն ու ըմբռնումը ինչպե՞ս են ազդում Նրա մասին ձեր կարծիքի վրա:

Կարող եք գրատախտակին գրի առնել ուսանողների պատասխանները: Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, կարող եք նրանց տալ հետևյալ լրացուցիչ հարցերը. «Ձեր կարծիքով, պատանիների համար ինչո՞ւ է կարևոր իմանալ Փրկչի մասին», կամ «Այս տիտղոսը մեզ ի՞նչ է սովորեցնում Նրա բնավորության և հատկանիշների մասին»:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք օրհնվել Փրկչի մասին ավելի շատ բան սովորելով.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Որքան շատ սովորեք Փրկչի մասին, այնքան ավելի հեշտ կլինի վստահել Նրա ողորմածությանը, Նրա անսահման սիրուն և Նրա զորացնող, բժշկող և փրկագնող զորությանը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 103)

  • Ի՞նչ ձևով կցանկանայիք ստանալ նախագահ Նելսոնի կողմից նկարագրված օգնությունը:

Կարող եք ցուցադրել կամ ամփոփել հետևյալ նյութը, որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ Եբրայեցիս հատվածների համատեքստը:

Ինչպես մենք, այնպես էլ հալածանքների և այլ ճնշման պատճառով Եկեղեցուց կտրված հրեա քրիստոնյաները Փրկչի կարիքն ունեին: Նրանք վերադառնում էին ավանդական հրեական երկրպագության սովորությանը և հարաբերական ապահովությանը, որը չէր ներառում հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ (տես Եբրայեցիս 10.25, 38–39): Դուք կարող եք ավելին սովորել այս նամակի մասին՝ ուսումնասիրելով « Երբրայեցիս, Նամակներ » հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում:

Գտեք Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը

Պողոսը կիսվեց Փրկչի բազմաթիվ տիտղոսներով և դերերով, որոնք հավանաբար օգնեցին Սրբերին գիտակցել Նրա կարիքը: Օրինակ՝ Եբրայեցիս 1.2 հատվածը շեշտում է Փրկչի «Որդի» տիտղոսը, որը նշանակում է, որ Նա «ամեն բանի ժառանգն է»: Եբրայեցիս 1.2, 10 հատվածները բացատրում են Հիսուսի՝ որպես երկնքի և երկրի Արարչի դերը:

Կարող եք ուսանողներին հանձնարարել որոշակի հատվածներ՝ զույգերով կամ փոքր խմբերով կարդալու համար: Երբ նրանք կարդան, գրատախտակին նշեք նրանց կողմից հայտնաբերած տիտղոսները:

Այժմ, երբ դուք տեսաք Փրկչի տիտղոսների որոշ օրինակներ, կարդացեք հետևյալ հատվածները և փնտրեք լրացուցիչ տիտղոսներ և դերեր: Կարող եք նշել այն, ինչ գտաք:

Եբրայեցիս 1․1-3, 10

Եբրայեցիս 2․9-10,17

Եբրայեցիս 3․1

Եբրայեցիս 5․8-10

Եբրայեցիս 9.11-16

  • Ի՞նչ ճշմարտություն եք հայտնաբերել Փրկչի մասին՝ Նրա մեկ կամ մի քանի տիտղոսներից և դերերից ելնելով:

Ուսանողները կարող են հայտնաբերել բազմաթիվ ճշմարտություններ, օրինակ՝ Հիսուս Քրիստոս ստեղծել է երկինքը և երկիրը (տես Եբրայեցիս 1.2, 10), կամ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և Նրա էության նկարագիրն է (տես Եբրայեցիս 1.2-3):

Ընտրեք մի տիտղոս կամ դեր, որը նկարագրում է այն գործողությունը, որը Հիսուս Քրիստոսը պետք է կատարի ձեր կյանքում, և գրեք այն թղթի կենտրոնում: Օգտագործելով սուրբ գրությունները, Ավետարանի գրադարան հավելվածը կամ ChurchofJesusChrist.org կայքը՝ փնտրեք լրացուցիչ գաղափարներ Հիսուս Քրիստոսի՝ ձեր կողմից ընտրված տիտղոսի վերաբերյալ: Այս ուսումնասիրությունը սկսելու համար կարող եք գտնել «Հիսուս Քրիստոս» հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմատիկ ուղեցույցում: Այնուհետև կարող եք փնտրել Փրկչի վրա կենտրոնացած բազմաթիվ սուրբ գրություններ:

Տիտղոսի շուրջը գրեք ձեր մտքերը Հիսուս Քրիստոսի մասին, նաև թե այդ տիտղոսն ինչու է նշանակալից ձեզ համար: Այդ մտքերը կարող են ներառել՝

  • արտահայտություններ հատվածներից կամ մեջբերումներ,

  • գաղափարներ այն մասին, թե Փրկչի կողմից այդ դերի կատարումն ինչպես կարող է ձեզ օգնել ձեր կյանքում,

  • ձեր գաղափարները այն մասին, թե այդ տիտղոսի ընկալումն ինչպես կարող է ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, ինչպես նաև

  • այլ հարցեր այդ տիտղոսի վերաբերյալ:

Ժամանակի առկայության դեպքում կարող եք ուսանողներին հնարավորություն տալ հայտնաբերել այս հարցերի պատասխանը: Ուսանողները կարող են նաև կիսվել իրենց գաղափարներով՝ դասարանով, փոքր խբերով կամ զույգերով: Վկայեք Հիսուս Քրիստոսի և Նրա մասին ավելի շատ բան սովորելու կարևորության մասին:

Այժմ, երբ դուք բացահայտեցիք Հիսուս Քրիստոսի անուններն ու տիտղոսները, մի պահ խորհեք այն մասին, թե որքան լավ եք օգտագործում այդ հմտությունը սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մեջ:

  • Հիսուս Քրիստոսի տիտղոսների որոնումն ինչպե՞ս օգնեց ձեզ ավելի լավ ճանաչել Նրան:

  • Ինչպե՞ս կարող եք ներառել Հիսուս Քրիստոսի տիտղոսների ուսումնասիրությունը ձեր հիմնական ուսումնասիրության մեջ:

Փնտրեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները նոր Կտակարանի և այլ սուրբ գրությունների ձեր անհատական և ընտանեկան ուսումնասիրություններում:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ես ինչո՞ւ պետք է սովորեմ Հիսուս Քրիստոսի մասին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Եթե դուք շարունակեք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, ես խոստանում եմ, որ ձեր սերը Նրա և Աստծո օրենքների հանդեպ կաճի: Խոստանում եմ, որ մեղքից խուսափելու ձեր կարողությունը նույնպես կաճի: Կաճի նաև պատվիրանները պահելու ձեր ցանկությունը: Դուք կկարողանաք խուսափել Հիսուս Քրիստոսի հետևորդներին ծաղրող մարդկանց զվարճանքներից և դժվարին իրավիճակներից:

Ուսումնասիրեք ամեն բան Հիսուս Քրիստոսի մասին և աղոթքով փորձեք հասկանալ, թե Նրա տարբեր տիտղոսներից և անուններից յուրաքանչյուրն ինչ է նշանակում անհատապես ձեզ համար:

(Նախագահ Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» [Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվար 8, 2017], ChurchofJesusChrist.org, շեշտադրումն ավելացված է):

Եբրայեցիս 1․2, 10 Հիսուսի՝ որպես Արարչի դերն ինչպե՞ս կարող է ազդել իմ կյանքի վրա

Եղբայր Չադ Հ. Վեբը՝ Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների կառավարիչը, բացատրել է.

Նկար
Portrait of Chad Webb

Գուցե հիշեք, որ Նախագահ Բոյդ Կ. Փաքերը կայացած վարպետ էր, որը բավականություն էր ստանում փայտից թռչուններ քանդակելով: Մի օր նա ուղևոր էր երեց Թեոդոր Ա. Թաթլի մեքենայում, և նրա քանդակներից մեկը դրված էր ավտոմեքենայի հետևի նստատեղում: Մի խաչմերուկում Երեց Թաթլը կտրուկ արգելակեց, քանդակը շուռ եկավ, ընկավ հատակին և ջարդվեց՝ մասերի բաժանվելով: Երեց Թաթլը շատ վատ զգաց, բայց նախագահ Փաքերը՝ ոչ: Նա պարզապես ասաց. «Մոռացիր: Ես էի քանդակել այն: Ես կարող եմ նորոգել»: Եվ նա նորոգեց: Նա ավելի ամուր սարքեց այն, քան առաջ էր, և նույնիսկ մի քիչ բարելավեց: Նախագահ Փաքերը բացատրեց. «Ո՞վ է ստեղծել ձեզ: Ո՞վ է քո Արարիչը: Չկա մի բան ձեր կյանքում, որ կծռվի կամ կկոտրվի, և Նա չկարողանա նորոգել, իհարկե կնորոգի»:

(Չադ Հ. Վեբ, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով», Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ամենամյա ուսուցման հեռարձակում, հունիսի 12, 2018թ․, ChurchofJesusChrist.org)

Հիսուս Քրիստոսի մասին ավելի շատ բան իմանալն ինչպե՞ս է ինձ ավելի շատ հուսադրում

Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ փորձառությունը կարող է մեզ օգնել հասկանալ, թե Հիսուս Քրիստոսի տիտղոսների ու դերերի իմացությունն ինչպես կարող է մեզ հույս տալ:

Եբրայեցիս 2.10 Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը մեր «փրկության առաջնորդը» հանդիսանում

Հետևյալ փոդքաստի (տեսանյութի) դրվագը կիսվում է գաղափարներով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հանդիսանում մեր փրկության առաջնորդը.

Օժանդակ ուսումնական վարժություններ

Գտեք Հիսուս Քրիստոսի տիտղոսները Մորմոնի Գրքում

Մորմոնի Գիրքը ուսանողների համար Քրիստոսի տիտղոսները հայտնաբերելու ևս մեկ հնարավորություն է: Կատարեք հետևյալ վարժությունը:

Ուսանողներին հարցրեք. «Ո՞րն է Մորմոնի Գրքի ամբողջական վերնագիրը»:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի համոզի բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է:

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Մորմոնի Գրքի հիմնական նպատակը, խնդրեք որևէ ուսանողի կարդալ Էզրա Թաֆթ Բենսոնի (1899–1994) հետևյալ միտքը.

Նկար
Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Ճշմարտության ազնիվ որոնողը կարող է ձեռք բերել վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է, երբ աղոթքով խորհի Մորմոնի Գրքի ոգեշնչված խոսքերի շուրջ:

Մորմոնի Գրքի բոլոր հատվածների ավելի քան մեկ չորրորդը անդրադառնում է Տիրոջը: Մորմոնի Գրքում Քրիստոսի որոշ անուններ հիշատակվում են նույնիսկ ավելի հաճախ, քան Նոր Կտակարանում:

Այնտեղ Նա ունի ավելի քան հարյուր տարբեր անուններ: Այդ անունները որոշակիորեն կարևոր են Նրա աստվածային էությունը նկարագրելու համար:

(Էզրա Թաֆթ Բենսոն, «Եկեք Քրիստոսի մոտ», Ensign, նոյեմբորի 1987, 83)

Ուսանողներին առաջարկեք անդրադառնալ Մորմոնի Գրքի որևէ գլխի և տեսնել՝ արդյոք նրանք կարող են այնտեղ գտնել Հիսուս Քրիստոսին վերաբերող անուններ կամ տիտղոսներ: Ուսանողներին խնդրեք զեկուցել, թե ինչ անուն կամ տիտղոս են գտել և բացատրել, թե այն ինչ կարող է ուսուցանել մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Հիսուս Քրիստոսի լրացուցիչ տիտղոսները

Երբ ուսանողները նշեն իրենց արդեն հայտնի անունները, կարող եք նրանց առաջարկել հետազոտել հետևյալ կայքը և փնտրել լրացուցիչ տիտղոսներ, որոնք նրանք դեռ չեն բացահայտել. ChurchofJesusChrist.org/comeuntochrist/believe/jesus/50-names-for-jesus

Դա նրանց կտա լրացուցիչ ընտրության հնարավորություն առավել նշանակալից տիտղոսների ուսումնասիրության ընթացքում: