Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 22


Վարդապետության սերտման կրկնություն 22

Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Նկար
Family in New Zealand sitting in the living room reading scriptures together.

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր անգիր սովորել սուրբ գրությունները: Սուրբ գրությունների մտապահումը կարող է օգնել ձեզ ոգեշնչում ստանալ, հիշել Փրկչին և ուսուցանել ավետարանը ուրիշներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:

Ստեղծեք ընդունված լինելու և հարգանքի վրա հիմնված ուսումնական ապահով միջավայր Երբ ուսանողներն իմանան, որ իրենք սիրված և ընդունված են իրենց ուսուցչի ու համադասարանցիների կողմից, ապա ավելի հավանական է, որ դասի ներկայանան սովորելու և ուսումնական փորձառությանը աջակցելու պատրաստ կարգավիճակով: Փնտրեք ուղիներ, որոնք կօգնեն ուսանողներին իրենց սիրված զգալ, նաև օգնեք նրանց պատշաճ կերպով սեր արտահայտել միմյանց հանդեպ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խոսել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ այն մասին, թե սուրբ գրությունների մտապահումն ինչպես է ոգեշնչել նրանց կամ օգնել ավելի մոտենալ Փրկչին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչո՞ւ է անհրաժեշտ անգիր սովորել սուրբ գրությունները

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Պատկերացրեք, որ դուք մասնակցում եք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի համար կազմակերպված հարցմանը: Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցը:

  • Որո՞նք են սուրբ գրությունները անգիր սովորելու հինգ ամենակարևոր պատճառները:

Ուսանողները կարող են մտածել այն մասին, թե նրանք ինչ են սովորել ուսանողի նախապատրաստման վարժության ժամանակ՝ այս հարցին պատասխանելիս:

Կան բազմաթիվ պատճառներ՝ սուրբ գրությունները անգիր սովորելու համար: Անգիր սովորած սուրբ գրությունները կարող են ընկերների պես լինել, որոնք կարող են ոգեշնչել ձեզ դժվար պահերին (տես Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6) Սուրբ գրություններն անգիր սովորելով կարող ենք «նայե[լ Փրկչին] բոլոր մտորումներում» ( Վարդապետություն և Ուխտեր 6.36): Սուրբ գրություններն անգիր սովորելով՝ կարող ենք «ձեռք բերել [Աստծո] խոսքը» ( Վարդապետություն և Ուխտեր 11.21):

  • Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Մտապահեք հատվածները

Փորձեք մտապահել կամ վերհիշել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հետևյալ հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Երբ համոզված լինեք, որ գիտեք այդ հղումները և հիմնական արտահայտությունները, ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը՝ ձեր հիշողությունը ստուգելու համար:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը կամ տվեք այն ուսանողներին որպես օժանդակ նյութ:

Նկար
Doctrinal Mastery

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Տարբերակ 1. Նկար նկարեք

Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման մի հատված՝ առանց ուրիշներից ասելու, թե որն է այդ հատվածը: Այնուհետև ուսանողը կպատկերի բանալիներ (առանց թվեր կամ տառեր օգտագործելու), մինչև որ մյուս ուսանողը բացահայտի ճիշտ հղումը և հիմնական արտահայտությունը: Ուսանողները կարող են աշխատել զույգերով, փոքր խմբերով կամ դասարանի բոլոր անդամներով: Վարժությունից հետո ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցը դասարանով կամ փոքր խմբերով:

  • Ձեր կարծիքով, անգիր սովորած սուրբ գրությունն ինչպե՞ս կարող է ընկերոջ նման ոգեշնչել ձեզ դժվար պահերին:

Տարբերակ 2. Գրեք

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ: Խնդրեք խմբի անդամներին վարդապետության սերտման մի հատված ընտրել: Այնուհետև նրանք կարող են հերթով գրել մեկական բառ հատվածի հղումից և հիմնական արտահայտությունից: Երբ խմբի անդամներից մեկը մի բառ գրի, նա պետք է փոխանցի թուղթը մյուսին, որը կգրի հաջորդ բառը, մինչև որ ամբողջ խումբը գրի ամբողջական հղումը և հիմնական արտահայտությունը: Խմբերը կարող են ինքնուրույն կրկնել այս վարժությունը՝ իրենց առաջընթացը տեսնելու համար: Վարժությունից հետո ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցը դասարանով կամ փոքր խմբերով:

Տարբերակ 3. Նշեք սուրբ գրությունների հղումը

Դասարանը բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի: Առաջարկեք մի ուսանողի կիսվել, թե իր կարծիքով, հիմնական արտահայտությունից քանի բառ է նրանց անհրաժեշտ՝ հղումը կռահելու համար: Այնուհետև մի ուրիշ ուսանող կարող է ընտրել որևէ հիմնական արտահայտություն և բարձրաձայն կարդալ դրա բառերի քանակը: Ապա առաջին ուսանողը փորձում է բացահայտել հղումը: Ուսանողները կարող են կրկնել այս վարժությունը այնքան անգամ, որքան ցանկանում են, և փոխել սուրբ գրության հիմնական արտահայտությունից ընթերցվող բառերի քանակը: Վարժությունից հետո ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցը դասարանով կամ փոքր խմբերով:

  • Ձեր կարծիքով, սուրբ գրություններն անգիր սովորելով, ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել ուրիշների հետ կիսվել ավետարանով:

Խորհեք ձեր փորձառության շուրջ

  • Ի՞նչ վարժություններ եք օգտագործել հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար:

  • Ի՞նչ առաջընթաց ունեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելու գործում: Ի՞նչ եք ծրագրում անել դեռևս անգիր չսովորած հատվածները մտապահելու համար:

  • Ձեր կարծիքով, սուրբ գրությունների մտապահումն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը: