Սեմինարիա
Եբրայեցիս 2-4


Եբրայեցիս 2-4

Փրկիչը կարող է օգնել մեզ, երբ կարիքի մեջ ենք

Նկար

Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք որևէ մեկը իրապես հասկանում է, թե ինչի միջով եք դուք անցնում կյանքում: Եբրայեցիս գիրքն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը իջավ Իր երկնային գահից՝ որպես մահկանացու մարդ երկրի վրա ապրելու և մեզ համար անսահման Քավություն կատարելու համար: Դրա համար Նա կատարելապես ճանաչում է մեզ և հիանալի գիտի, թե ինչպես օգնել մեզ: Այս դասը կավելացնի ձեր վստահությունն առ այն, որ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ, երբ կարիքի մեջ լինեք։

Օգտագործեք երաժշտությունը՝ Հոգուն հրավիրելու համար Երաժշտությունը, հատկապես Եկեղեցու օրհներգերը, կարևոր դեր կարող են ունենալ, որպեսզի ուսանողները զգան Սուրբ Հոգու ազդեցությունը ավետարանի ուսումնասիրության ժամանակ։ Երգելով օրհներգի մեկ կամ մի քանի հատված, որոնք ուղղակիորեն վերաբերում են դասին, ուսանողները կարող են նախապատրաստվել ուսումնասիրելու ավետարանի սկզբունքները կամ կրկնելու իրենց սովորած սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին կրկնել վարդապետության սերտման Ալմա 7.11–13 հատվածը և գալ դասարան պատրաստված, ապա կիսվել, թե ինչու են իրենք կարծում, որ սա արժեքավոր հատված է հասկանալու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փրկիչը հասկանում է

Դասը սկսելիս կարող եք երգել մի օրհներգ, որը պատմում է մեզ մխիթարություն և խաղաղություն պարգևելու Փրկչի կարողության մասին : Ուսանողներին կարող եք խնդրել ուշադրություն դարձնել Հիսուս Քրիստոսի մասին գաղափարներին, երբ նրանք միասին երգում են:

Կարդացեք, երգեք կամ լսեք «Որտե՞ղ գտնեմ հանգիստ» օրհներգը (Հիմներ, հ. 129)։

Կարող եք նաև դիտել «Որտե՞ղ գտնեմ հանգիստ» տեսանյութը (4:03) ChurchofJesusChrist.org կայքում։

  • Ինչպե՞ս կբացատրեք այս օրհներգի ուղերձը ձեր բառերով։

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն մասին, ինչի համար իսկապես օգնության կարիք ունեք ձեր կյանքում:

Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսն ուսուցանեց Սրբերին Հիսուս Քրիստոսի մասին և այն մասին, թե ինչպես Նա կարող է իրենց ուժ տալ այն հանգամանքներում, որոնց իրենք բախվում են (տես Եբրայեցիս 4.16)։ Ուսումնասիրելիս իմացեք, թե ինչպես կարող է օգնել ձեզ Հիսուս Քրիստոսը:

Ստորև առաջարկվող սյունակները կարող եք ստեղծել գրատախտակի վրա: Երբ ուսանողները պատասխաններ փնտրեն սուրբ գրություններում, առաջարկեք նրանց գրել իրենց գտած պատասխանները համապատասխան սյունակներում:

Ձեր ուսումնասիրության օրագրում ստեղծեք նմանատիպ մի աղյուսակ:

Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը կարող է հասկանալ ինձ:

Ի՞նչ օրհնություններ կարող է շնորհել ինձ Հիսուս Քրիստոսը, քանի որ Նա հասկանում է ինձ:

Կարդացեք Եբրայեցիս 2․9–10, 13–18 և 4․12–16-ը ՝ փնտրելով աղյուսակում տրված հարցերի պատասխանները: Գրեք պատասխանները համապատասխան վերնագրերի տակ: Նկատի առեք, որ Եբրայեցիս 2.9 և 16 հատվածները վերաբերում են Հիսուս Քրիստոսին, ով թողեց Իր երկնային գահը, որպեսզի ապրի որպես մահկանացու մարդ երկրի վրա:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին, որը, ձեր կարծիքով, կօգնի ձեզ կամ ուրիշներին:

Ուշադիր լսեք և հետևեք, թե ինչպես են ուսանողները կիսվում դասարանի հետ: Ուսանողների կարիքները հասկանալու համար փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը: Անհրաժեշտության դեպքում տվեք հետևյալ հարցերը կամ այլ հարցեր՝ սուրբ գրությունների արտահայտություններն ավելի մանրամասն քննարկելու համար:

  • Ինչո՞ւ է կարող է մխիթարիչ լինել այն գիտելիքը, որ Հիսուս Քրիստոսը կարող է տեսնել «սրտի մտքերն ու նպատակները»: ( Եբրայեցիս 4.12)

  • Ինչպե՞ս եք հասկանում «նա կարող է օգնութիւն տալ փորձուողներին» արտահայտությունը: ( Եբրայեցիս 2․18) Նկատի ունեցեք, որ «փորձվողներ» բառը կարող է թարգմանվել նաև որպես «փորձության ենթարկվողներ»։ Օգնություն բառը նշանակում է որևէ մեկին օգնության շտապել։

Ճշմարտությունը, որը դուք կարող եք բացահայտել, այն է, որ քանի որ Հիսուս Քրիստոսը տանջվել է և բոլոր բաներում փորձության է ենթարկվել, Նա մեզ հասկանում է կատարելապես և կարող է օգնել, երբ կարիքի մեջ լինենք։ Մորմոնի Գրքի Ալմա մարգարեն նույնպես ուսուցանել է այս ճշմարտությունը: Կարող եք խաչաձև հղում ստեղծել Ալմա 7․11–13 վարդապետության սերտման հատվածի և Եբրայեցիս 2․18 -ի միջև։

Առաջարկեք ուսանողներին կիսվել ուսանողների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց մտքերով:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, թե ինչպես կարելի է ավելի լավ հասկանալ Փրկչի՝ ձեզ հասկանալու և օգնելու կարողությունը: Դիտեք «Որպեսզի իրենց բեռները հեշտությամբ տանեին» (16:23) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, 12:15-ից մինչև 13:21-ը, կամ կարդալ հետևյալ հայտարարությունը։

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Չկա ոչ մի ֆիզիկական ցավ, ոչ էլ հոգևոր վերք, ոչ հոգու տվայտանք, ոչ սրտի ցավ, ոչ թուլություն, ոչ էլ տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, որը մինչ այդ Փրկիչը առաջինը չի կրել: Տկարության պահին մենք, հնարավոր է, բացականչենք. «Ո՛չ ոք չգիտի, թե ինչ է սա: Ո՛չ մեկը չի հասկանում»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել և կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող ենք լինել, և օգնել մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին:

(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 90)։

  • Ինչպե՞ս են Ալմա 7.11–13 հատվածները կամ երեց Բեդնարի հայտարարությունը օգնում ձեզ ավելի լավ հասկանալ Փրկչի՝ ձեզ օգնելու կարողությունը:

Հիշեք մի օրինակ ձեր կյանքից, ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից, որը ցույց է տալիս մեր փորձառությունների և մեր կարիքների կատարյալ ըմբռնումը Փրկչի կողմից: Եթե որևէ օրինակ մտաբերելու հարցում օգնության կարիք ունեք, կարող եք ուսումնասիրել Հովհաննես 11․21–27, 32–36 , Մոսիա 24.11–15 կամ Վարդապետություն և Ուխտեր 122.5–9 հատվածները։

  • Ինչպե՞ս կարող է այս օրինակն օգնել ձեզ ապավինել Հիսուս Քրիստոսին:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց օրինակներով: Եթե ուսանողները վարանում են կիսվել, դուք կարող եք կիսվել անձնական փորձառությամբ կամ քննարկել սուրբ գրությունների առաջարկվող հատվածներից մեկը:

«Համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին»

Կարդացեք Եբրայեցիս 4.16 հատվածը և գտեք, թե Պողոսն ինչ է պատվիրում անել՝ մեզ անհրաժեշտ օգնությունը ստանալու համար: Կարող եք նշել այն, ինչ գտաք:

Մի քանի օրինակների համար, թե ինչպես կարող ենք մոտենալ շնորհքի աթոռին, դիտեք «Հավատքով հասեք Նրան» (3:54) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում՝ «համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին»:

Օգտակար կլինի նշել, որ երբ մենք կանգնում ենք Աստծո առաջ, դա պետք է անենք խոնարհ ակնածանքով, երկրպագությամբ և ապաշխարող աղերսով: Մենք կարող ենք վստահություն ունենալ ոչ թե մեր սեփական բարության կամ կարողությունների, այլ Հիսուս Քրիստոսի արժանիքների շնորհիվ, որոնք մեզ համար հնարավոր են դարձնում, որ մենք կանգնենք Աստծո առաջ (տես 2 Նեփի 2.8

  • Ինչո՞ւմ պետք է վստահ լինենք, երբ մոտենում ենք Աստծուն։

  • Ի՞նչ զգացողություն կարող է լինել և ի՞նչ տեսք կարող է ունենալ «համարձակութիւնով շնորհքի աթոռին [մոտենալը]»:

Կարող եք կիսվել անձնական վկայությամբ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վերաբերյալ: Հորդորեք ուսանողներին համարձակորեն մոտենալ շնորհքի աթոռին, որպեսզի ուժ և օգնություն գտնեն, երբ կարիքի մեջ լինեն:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը

Երեց Քվենթին Լ. Քուքը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Խոնարհության Փրկչի օրինակն ու ողջ մարդկության համար զոհաբերությունը պատմության ամենանշանակալի իրադարձությունն է։ Աստվածության անդամ լինելով՝ Փրկիչը պատրաստակամ էր երկիր գալ որպես խոնարհ մանուկ և սկսել երկրային գոյությունը, որը ներառում էր իր եղբայրներին ու քույրերին ուսուցանելն ու բժշկելը և, ի վերջո, աննկարագրելի ցավից տառապելը Գեթսեմանիում և խաչի վրա, որպեսզի կատարյալ դարձնի Իր Քավությունը։ Սիրո և խոնարհության այս քայլը Քրիստոսի կողմից Նրա բարեհաճության դրսևորումն է։ Նա արեց այդ հանուն յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ում Աստված ստեղծել է կամ ստեղծելու է։

(Քվենտին Լ. Քուք, «Հավերժական ամեն օրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 52)

Եբրայեցիս 4.15 Իսկապե՞ս Հիսուսը «մեզ նման ենթարկվել է փորձության»

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը (1907–95) ուսուցանել է հետևյալը․

Նկար
Howard W. Hunter

Կարևոր է հիշել, որ Հիսուսը կարող էր մեղք գործել, որ նա կարող էր չդիմադրել, որ կյանքի և փրկության ծրագիրը կարող էր խափանվել, սակայն նա հավատարիմ մնաց։ Եթե չլիներ սատանայի գայթակղություններին զիջելու հնարավորությունը, ապա արդյունքում չէր լինի իրական փորձություն, իրական հաղթանակ։ Եթե նա զրկվեր մեղք գործելու կարողությունից, նա կզրկվեր իր ազատ ընտրության հնարավորությունից։ Նա էր, որ եկել էր պաշտպանելու և ապահովելու մարդու կամքի ազատությունը։ Նա պետք է պահպաներ մեղք գործելու կարողությունը և ունակությունը, եթե նա ցանկանար դա անել։ Ինչպես գրել է Պողոսը, «Թէ եւ Որդի էր, այն չարչարանքներիցը հնազանդութիւնը սովորեց» ( Եբրայեցիս 5․8), և նա «բոլոր բաներում փորձության է ենթարկվել, ինչպես մենք, բայց առանց մեղքի» ( Եբրայեցիս 4․15)։ Նա կատարյալ և անմեղ էր, բայց նա ոչ թե ստիպված էր լինել այդպիսին, այլ որովհետև նա հստակորեն և վճռականորեն ուզում էր դա:

(Հովարդ Վ. Հանթեր, «Քրիստոսի փորձությունները» Ensign, նոյեմբեր 1976, 19)

Եբրայեցիս 4.16 Ո՞րն է «շնորհքի աթոռի» կարևորությունը

«Շատ հին մշակույթներում թագավորի գահին առանց հրավերի մոտենալը նշանակում էր վտանգել սեփական կյանքը, բայց թագավորի հրավերով կարելի էր վստահորեն մոտենալ և խոսել: Աստծուն «համարձակորեն» մոտենալ նշանակում է վստահ լինել, որ Աստված ցանկանում է, որ մենք մոտենանք Իր գահին, և որ մենք կստանանք Նրա օգնությունը» (Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2018], 477

Անդրադառնալով Աստծու կողմից մեզ առաջարկված ողորմածությանը՝ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Անշուշտ մի բան, որ Աստծուն ամենաշատն է բավականություն պատճառում Աստված լինելուց՝ ողորմած լինելու հրճվանքն է, հատկապես նրանց հանդեպ, ովքեր չեն սպասում և հաճախ մտածում են, թե իրենք արժանի չեն դրան։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 33)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Իմ փորձությունները կարող են օգնել ինձ հասկանալ և օգնել ուրիշներին

Մեզ հասկանալու Փրկչի կարողությունը քննարկելուց հետո կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջոզեֆ Բ․ Վիրթլինի (1917–2008) հետևյալ հայտարարությամբ․

Նկար
Last official portrait of Elder Joseph B. Wirthlin of the Quorum of the Twelve Apostles, 2004. Died December 1, 2008.

Քանի որ Հիսուս Քրիստոսը խորապես տառապել է, Նա հասկանում է մեր տառապանքը: Նա հասկանում է մեր վիշտը։ Մենք կրում ենք դժվարություններ, որպեսզի մենք ևս ունենանք ավելի շատ կարեկցանք և հասկացողություն մյուսների հանդեպ։

(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Ինչ էլ որ լինում է, սիրիր այն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր. 2008, 27)

Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել այս հայտարարության շուրջ, տվեք նմանատիպ հարցեր՝ «Ե՞րբ է ձեզ մխիթարել որևէ մեկը, ով ունեցել է փորձառություն, որի միջով դուք անցնում եք»: «Ձեր փորձությունների շնորհիվ ինչպե՞ս եք սկսել ավելի լավ հասկանալ ուրիշներին»:

«Փրկիչը հասկանում է ինձ»

Երեց Դեյվիդ Ա Բեդնարի հայտարարության փոխարեն կարող եք ցուցադրել «Փրկիչը հասկանում է ինձ» տեսանյութը (3:37) Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի մասնակցությամբ: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: