Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 7


Վարդապետության սերտման կրկնություն 7

Նկար
Open scriptures that have been highlighted, on table with ribbon bookmark and yellow pencil. (horiz)

Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես կիրառել սուրբ գրություններում ուսուցանվող վարդապետությունը այն իրավիճակներում, որոնց դուք կամ ուրիշները կարող են հանդիպել: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա ձեր կյանքում կիրառել այս տարի սովորած վարդապետության հատվածներից մի քանիսը:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման որևէ հատված, որը, իրենց կարծիքով, դժվար է կիրառել իրենց կյանքում, ինչպես նաև այն հատվածը, որը կարող է հեշտությամբ կիրառվել: Խնդրեք նրանց պատրաստ լինել բացատրելու, թե ինչու են նրանք ընտրել հատվածներից յուրաքանչյուրը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս կրկնության դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելու համար, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

Սկզբում ուսանողներին առաջարկեք կիսվել նախօրոք պատրաստած մտքերով: Նրանք կարող են դա անել դասարանով կամ զույգերով կամ էլ փոքր խմբերով:

Օգնեք ուրիշներին

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածներից մեկում ուսուցանված ճշմարտություններով, կարող եք օգտագործել հետևյալ սցենարը կամ ուսանողներին առաջարկել իրենցը մտածել:

Պատկերացրեք, որ դուք սպասավորում եք ձեր ծխի որևէ ընտանիքի, ում հայրը վերջերս կորցրել է իր աշխատանքը: Այդ մարդը չափազանց ընկճված է և դադարել է եկեղեցի գնալ, աղոթել և կարդալ սուրբ գրությունները: Այդ ընտանիքում կա երեք երեխա՝ 17-ամյա օրիորդ, 15-ամյա պատանի և 10-ամյա աղջիկ: 10-ամյա աղջիկը և նրա մայրը երբեմն հաճախում են եկեղեցին: Օրիորդն ու պատանին հաճախ էին գնում եկեղեցի, բայց երբ նրանց հայրը գործազուրկ դարձավ, նրանց դադարեցին դա անել:

Վարդապետության սերտման հետևյալ հատվածներն ուսումնասիրելիս մտածեք, թե այդ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը ինչ զգացմունքներ և դժվարություններ կարող է ունենալ: Մտածեք, թե այս սուրբ գրությունների ճշմարտություններից որոնք կարող են առավել օգտակար լինել նրանցից յուրաքանչյուրի համար և ինչու:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը որպես հղում: Եթե օգտակար լինի, ավելացրեք վարդապետության սերտման այլ հատվածներ, որոնք կարող են օգնել տվյալ իրավիճակում:

Սուրբ գրությունների հղումներ

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Մատթեոս 11.28–30

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19

Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Մատթեոս 22.36–39

«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 22.19-20

Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Հովհաննես 7.17

«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։

Կարող եք ուսանողներին առաջարկել դերախաղի միջոցով ցույց տալ ծառայող քրոջ կամ եղբոր և ընտանիքի անդամի միջև խոսակցությունը: Ընտանիքի անդամին ներկայացնող ուսանողը կարող է իր մտահոգությունն արտահայտել ստեղծված իրավիճակի մասին, իսկ ծառայող քրոջ կամ եղբոր դերակատարը կարող է վարդապետության սերտման վրա հիմնված առաջարկներ անել:

  • Այդ ընտանիքի անդամները ինչպիսի՞ զգացմունքներ և դժվարություններ կարող են ունենալ:

  • Ինչո՞ւ է օգտակար մտածել այդ զգացմուքների և դժվարությունների մասին՝ առավել օգտակար ճշմարտությունն ընտրելուց առաջ:

Ընտրեք սցենարում նկարագրված ընտանիքի երեխաներից և ծնողներից մեկին: Ընտրեք վարդապետության սերտման այն հատվածն ու ճշմարտությունը, որոնք, ձեր կարծիքով, առավել օգտակար կլինեն նրանցից յուրաքանչյուրի համար:

  • Ո՞ր մարդկանց եք ընտրել: Վարդապետության սերտման հատվածներից և ճշմարտություններից որո՞վ կկիսվեիք նրանց հետ: Ինչո՞ւ:

Մտածեք ընտրված մարդկանցից յուրաքանչյուրի մասին:

  • Նրանց ի՞նչ գործողություններ կառաջարկեիք կատարել՝ այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններով ապրելու համար:

Մինչ ուսանողները կկիսվեն նախորդ հարցի պատասխաններով, կարող եք լրացուցիչ հարցեր մտածել, օրինակ. Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթները կիրառել այս ճշմարտությունն այս ձևով: Ե՞րբ եք դուք կամ ուրիշները կատարել այս գործողությունները և ի՞նչ ստացվեց արդյունքում: Այդ փորձառություններից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Այդ գործողություններն ինչպե՞ս կարող են օգնել նրանց զորություն և ուժ ստանալ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:

Հետագա կիրառում

Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը, որը դուք չեք օգտագործել նախորդ վարժության ժամանակ: Մտածեք որևէ իրավիճակ, որտեղ այս հատվածը կարող է օգնել որևէ մեկին իր հարցին պատասխան գտնել կամ դժվարություն հաղթահարել: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում:

Ուսանողներին հորդորեք կիսվել այլ իրավիճակներով, որտեղ ինչ-որ մեկը կարող է օգտվել վարդապետության սերտման այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից: Կարող եք վկայել, որ Փրկիչը կարող է օգնել նրանց կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում: