Ղուկաս 15
Կորածների առակները
Փրկիչի մահկանացու ծառայության վերջում փարիսեցիները և դպիրները բողոքում էին հարկահավաքների և մեղավորների հետ Հիսուսի ընկերակցությունից: Այդ բողոքներին ի պատասխան՝ Հիսուսն ուսուցանեց կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Այս դասը կօգնի ձեզ ճանաչել և զգալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են սիրում և գնահատում ձեզ և բոլորին:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին հորդորեք դասից առաջ ուսումնասիրել Ղուկաս 15 գլխում ներկայացված առակներից մեկը կամ բոլորը: Առաջարկեք նրանց մտածել, թե այդ առակներն ինչ են ուսուցանում Աստծո սիրո մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչ արժեք ունի այն
Կարող եք ուտելիք և դրամ բերել դասարան՝ որպես հետևյալ վարժության տեսողական ցուցադրություն: Օգտագործեք հեշտ ճարվող ուտելիք և այն դրամը, որն ընդունված է այդ տարածաշրջանում: Օրինակ՝ այս վարժության համար կարող եք օգտագործել մեկ կոնֆետ և մեկ դոլարանոց թղթադրամ: Ուսանողներին առաջարկեք մատներով ցույց տալ, թե որքան արժեք ունի առարկան իրենց համար յուրաքանչյուր փուլում:
Ըստ մեկից տասը սանդղակի, որտեղ մեկը ցածր է, իսկ 10 բարձր, որքա՞ն եք ցանկանում հետևյալը:
-
Ձեր սիրած անուշեղենը
-
Ձեր սիրած անուշեղենը, եթե այն ընկավ հատակին
-
Ձեր սիրած անուշեղենը, եթե որևէ մեկը կանգնեց դրա վրա
-
20 դոլար
-
20 դոլար, եթե այն ընկավ հատակին
-
20 դոլար, եթե որևէ մեկը կանգնեց դրա վրա
Մի պահ մտածեք, թե այս վարժությունը ինչպիսի առնչություն ունի անձերի արժեքի հետ:
-
Այս նմանությունն ինչպե՞ս է արտահայտում մեր մոտեցումը մեր սեփական արժեքին:
-
Ինչո՞ւ ենք մենք երբեմն հակված մտածել ինքներս մեր կամ ուրիշների մասին, կամ վերաբերվել ինքներս մեզ կամ ուրիշներին այնպես, կարծես մենք կամ նրանք ավելի փոքր արժեք ունեն:
Օգտակար կլինի կիսվել Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հայտարարությամբ, որը մատչելի է այս դասի վերջին մասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:
Մտածեք, թե ինչպես եք դուք վերաբերվում նրանց, ովքեր ապաշխարության կամ ուղղվելու կարիք ունեն, այդ թվում՝ ինքներդ ձեզ: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչ է զգում ապաշխարության կարիք ունեցող մարդկանց հանդեպ և ինչպես է վերաբերվում նրանց:
Ղուկաս 15 գլխում Հիսուսն ուսուցանում է երեք առակ: Կարդացեք Ղուկաս 15.1-2-ը ՝ ուշադրություն դարձնելով այն իրավիճակին, որը դրդեց Փրկիչին ուսուցանել այդ առակները: Հարկահավաքները հրեաներ էին, ովքեր հարկ էին հավաքում հռոմեացիների համար և, հետևաբար, մնացած հրեաները ատում էին նրանց:
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ Փրկիչի մասին: Ինչպե՞ս կարող ենք երբեմն փարիսեցիներին նմանվել:
Հիսուս Քրիստոսը պատասխանեց փարիսեցիների և դպիրների բողոքներին՝ ուսուցանելով կորած ոչխարի, կորած դրամի և կորած որդու մասին:
Կարող եք ուսանողներին առաջարկել ամփոփել, թենրանք ինչ գիտեն այս առակների մասին, և դրանք ինչպես են ցուցադրում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Հարմարեցրեք այս դասի վարժությունները ուսանողների ընկալման մակարդակին և կարիքներին:
Կորած ոչխարը և կորած դրամը
Կարդացեք կամ կրկնեք կորած ոչխարի մասին առակը ( Ղուկաս 15.4-7-ում և Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 15.4-ում , ծանոթագրություն ա) և կորած դրամի առակը ( Ղուկաս 15.8-10-ում)՝ փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցուցադրում են, թե յուրաքանչյուր պատմության մեջ սեփականատերն ինչպես էր գնահատում կորած սեփականությունը:
-
Ո՞ր բառերն ու արտահայտություններն են ցուցադրում, թե որքան էր սեփականատերը գնահատում կորած սեփականությունը:
-
Այս առակներում ներկայացված ոչխարը կամ դրամն ինչպե՞ս կարող են ներկայացնել անձերին:
-
Ըստ այս պատմությունների՝ նրանք, ովքեր օգնում են գտնել հոգևորապես կորածնեին, ի՞նչ են զգում, երբ մեղավորն ապաշխարում է: Ի՞նչ են զգում Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
-
Ի՞նչ եք սովորել այս առակներից Փրկիչի մասին:
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ ճշմարտություններ. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն յուրաքանչյուր անձի արժեքը և ցանկանում են բոլորին հետ բերել Իրենց մոտ, և Երկնային Հայրը ուրախանում է, երբ Իր զավակներն ապաշխարում են և վերադառնում Իր մոտ:
Անառակ որդին
Երրորդ առակը Ղուկաս 15 հատվածում սովորաբար հայտնի է որպես անառակ որդու առակը (անառակ բառը նշանակում է անպատկառ, անխոհեմ կամ խենթ): Սակայն այս առակը պատմում է երկու որդիների մասին, որոնցից երկուսն էլ իրենց հոր օգնության կարիքն ունեին: Այս պատմությունն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք այն ճշմարտություններին, որոնք բացահայտում են, թե Երկնային Հայրն ինչ է զգում Իր հոգևորապես կորած զավակների հանդեպ և ինչպես է վերաբերվում նրանց:
Հետևյալ վարժության համար մտածեք՝ արդյոք ուսանողների համար ավելի օգտակար կլինի կարդալ առակը, թե դիտել տեսանյութը:
Կարդացեք Ղուկաս 15.11-32 հատվածը , պատկերացնելով, որ այս պատմության մեջ ներկայացված հայրը ներկայացնում է Երկնային Հորը: Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք բացահայտում են, թե Նա ինչ է զգում Իր զավակների հանդեպ: Կարող եք նաև դիտել «Անառակ որդին» տեսանյութը (5:33) ChurchofJesusChrist.org կայքում և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին:
Ուսանողները կարող են ուսումնասիրել այս առակը «ընթերցողի թատրոնի» ձևաչափով, որտեղ կլինի չորս դեր. Պատմիչը ( 11, 13–16, 20, 25–28), անառակ որդին ( 12, 17–19, 21), հայրը ( 22–24, 31–32),և ավագ որդին ( verses 29–30): Կարող եք հաճախ ընդհատել կարդացողներին, որպեսզի օգնեք նրանց հասկանալ և քննել, թե գործող անձանցից յուրաքանչյուրն ինչ է ասում և ինչ է մտածում ու զգում:
Ստորև տրված հարցերը կօգնեն ուսանողներին վերլուծել առակը և համեմատել այն իրենց կյանքի հետ:
Հիշեք, թե փարիսեցիներն ինչպես քննադատեցին Փրկիչին՝ մեղավորներին ընդունելու և նրանց հետ ճաշելու համար:
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ էր ուզում, որ փարիսեցիները սովորեն այս առակից:
-
Ձեր կարծիքով այս առակում ի՞նչն է ամենաարդիականը հասկանալու և հիշելու համար: Ինչո՞ւ:
Այս առակը մեզ ուսուցանում է հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը գնահատում և սիրում է Իր զավակներին և գրկաբաց սպասում է բոլոր նրանց, ովքեր կդիմեն Իրեն:
Կարող եք տալ լրացուցիչ հարցեր, օրինակ՝ «Ձեր կարծիքով ինչպե՞ս կորավ անառակ որդին»: «Ի՞նչ պատճառներով մյուս որդին նույնպես կարող է կորած համարվել»: «Ի՞նչ կարող ենք սովորել այս առակից այն մասին, թե Երկնային Հայրն ինչպես է պատասխանում նրանց, ովքեր փորձում են վերադառնալ Իր մոտ և նրանց, ովքեր միշտ ձգտել են Իրեն հավատարիմ մնալ: Երկնային Հոր մասին այս դրույթի ըմբռնումն ինչո՞ւ է կարևոր ձեզ համար»:
-
Ինչպե՞ս կարելի է կիրառել Ղուկաս 15 գլխում ներկայացված առակները նրանց համար, ովքեր հոգևորապես կորած են մեղքի պատճառով, ինչպես նաև նրանց, ովքեր տարբերվում են, գնահատված չեն կան անտեսված են:
Ճանաչեք ձեր անհատական արժանավորությունը
Ձեր օրագրի էջում նկարեք ոչխարը ձեռքի մեջ պահող հովիվի կամ որդուն գրկող հոր մի հասարակ պատկեր: Օգտագործեք նկարի շուրջ եղած տարածությունը՝ հետևյալը գրանցելու համար.
-
Բառերը կամ արտահայտությունները (այդ թվում Ղուկաս 15 գլխից), որոնք ձեզ հիշեցնում են այն մասին, թե որքան սիրված եք դուք և բոլորը Երկնային Հոր կողմից, նույնիսկ, երբ դուք և ուրիշները ապաշխարության կարիք ունեն:
-
Թե դուք ինչպես կարող եք կարեկցանքով վերաբերվել նրանց, ովքեր ապաշխարության կարիք ունեն, այդ թվում ինքներդ ձեզ:
Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել կատարած վարժության ամենասիրած մասով:
-
Երբ մտածում եք, թե ինչպես վերաբերվել ինքներդ ձեզ և ուրիշներին, ինչպե՞ս եք ցանկանում կիրառել այն, ինչ այսօր սովորեցիք:
Վկայեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ողորմության մասին և Նրանց ցանկության մասին, որ բոլորը վերադառնան Իրենց մոտ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ղուկաս 15․7 : Տերն ի՞նչ նկատի ուներ՝ ասելով «իննսուն եւ ինն արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ»:
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ կորած ոչխարի առակի մեկնաբանություններից մեկի դեպքում պետք է համեմատել իննսունինը ոչխարներին փարիսեցիների և սադուկեցիների հետ, ովքեր մտածում էին, որ իրենք կարիք չունեն Հիսուս Քրիստոսի մոտ գալու և ապաշխարելու (տես Պատմություն, 1838-1856 [Եկեղեցու ձեռագիր պատմությունը], հատոր Դ-1, 1459, josephsmithpapers.org):
Ինչո՞ւ է կարևոր փնտրել, գտնել և աճեցնել նրանց, ովքեր կորած են
Տասներկու Առաքյալների Քվորումի գործող Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է.
Յուրաքանչյուր հոգի շատ թանկ է մեր Երկնային Հոր համար: Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Քավության միջոցով Տեր Հիսուս Քրիստոսը մեծ գին վճարեց մեզանից յուրաքանչյուրի փրկագնման համար: Նրա տանջանքները չպետք է ապարդյուն անցնեն միայն նրա համար, որ մենք ի վիճակի չենք աճեցնել և ուսուցանել նրանց, ովքեր ձգտում են Եկեղեցու ակտիվ մաս դառնալ:
(Մ․ Ռասսել Բալլարդ, «Արդյո՞ք մենք հասցնում ենք», Ensign, նոյեմբեր 1998, 8):
Ղուկաս 15.12-13 Որդին ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց. «Տուր ինձ ինչ որ բաժին կ’հասնէ ինձ ստացուածքիցդ»
Ըստ Փրկիչի ժամանակների սովորությունների, որդին ստանում էր իր հոր ժառանգությունը միայն նրա մահից հետո: Որդու ցանկությունը՝ ստանալ իր ժառանգությունը իր հոր մահից առաջ (տես Ղուկաս 15.12-13,) պետք է որ մեծ վիրավորանք լիներ: Այդպիսի խնդրանքը նշանակում էր, որ որդին մերժում է իր հորը, իր տունը, իր դաստիարակությունը և նույնիսկ՝ իր ամբողջ համայնքը:
(Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)
Ի՞նչ այլ աղբյուրներ կարող են ինձ օգնել հասկանալ և կիրառել անառակ որդու առակը
Unto All the World: The Prodigal Son Returning
The Other Prodigal Son
Օժանդակ ուսումնական վարժություններ
Լրացուցիչ հայտարարություն
Դասի սկզբում այս վարժությունը կատարելուց հետո կարող եք կիսվել հետևյալ հայտարարությամբ: Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, կիսվել է մի պատմությունով, որտեղ «մի կին, որը տարիներ շարունակ եղել էր փորձության և տառապանքի մեջ, ասաց իր արցունքների միջից. «Ես սկսեցի գիտակցել, որ ես հին 20 դոլարանոց թղթադրամի նման եմ՝ ճմրթված, պատռված, կեղտոտ, անարգված և սպիներով պատված: Սակայն ես դեռ 20 դոլարանոց թղթադրամ եմ: Ես արժեք ունեմ: Չնայած ես գուցե այնքան տեսք չունեմ, և չնայած ես տրորված եմ ու օգտագործված, ես դեռ լիովին արժեմ 20 դոլար»: Նախագահ Ուխդորֆը նաև նշել է. «Մենք չենք կարող որոշել մեկ այլ հոգու արժեքը, ինչպես չենք կարող չափել տիեզերքի մեծությունը: Ամեն մեկը, որին հանդիպում ենք, կարևոր անձ է մեր Երկնային Հոր համար: Մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր մերձավորներին» (տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք եք իմ ձեռքերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 69):
Կորած ոչխարը և կորած դրամը
Հարցրեք ուսանողներին՝ արդյոք նրանք երբևէ կորցրել են մի առարկա, որը մեծ արժեք ուներ իրենց համար, և նրանք ինչ են նրանք արել՝ դա գտնելու համար: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչ կարող է նշանակել այն, որ որևէ մեկը հոգևորապես կորած է, և ինչ է նշանակում փորձել գտնել նրան: Երբ նրանք ուսումնասիրեն Ղուկաս 15 հատվածի առակները, հորդորեք նրանց մտածել, թե ինչպես են կորել ոչխարը, դրամը և որդին, և ինչպես են դրանք գտնվել: Առաջարկեք ուսանողներին մտածել կորածներին գտնելու իրենց պատասխանատվության մասին: