Սեմինարիա
Ղուկաս 12–17, Հովհաննես 11


Ղուկաս 12–17, Հովհաննես 11

Ակնարկ

Տերն ուսուցանեց մոլորված ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները: Նա բժշկեց նաև տասը բորոտների և կենդանացրեց մահացած Ղազարոսին: Այս շաբաթվա դասը ներառում է վարդապետության սերտման կրկնություն, որի նպատակն է օգնել ուսանողներին կիրառել վարդապետության սերտման հատվածները:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ղուկաս 15

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ճանաչել և զգալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը որքան շատ են սիրում և գնահատում նրանց ու բոլոր մարդկանց:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին հորդորեք դասից առաջ ուսումնասիրել Ղուկաս 15 գլխում ուսուցանվող առակներից մեկը կամ բոլորը: Առաջարկեք նրանց մտածել, թե առակներից որոնք են ուուցանում Աստծո սիրո մասին:

  • Նյութեր. Ուտելիք և դրամ կամ դրանց պատկերները

  • Տեսանյութ.«Անառակ որդին» (5:33)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները նկարեն հովիվին և ոչխարին կամ իր զավակին գրկող հորը և բառեր ու արտահայտություններ գրեն իրենց նկարների շուրջ, առաջարկեք նրանցից մեկին մոտեցնել իր նկարը էկրանին և կիսվել, թե այդ նկարի որ մասն է առավել իմաստալի նրա համար: Դասարանի անդամներին խնդրեք իրենց դիտումը կենտրոնացնել խոսողի վրա, որպեսզի տեսնեն, թե ով է խոսում: Դա կօգնի նրանց տեսնել ցուցադրվող նկարը:

Ղուկաս 17.11–19

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին զգալ և երախտագիտություն արտահայտել Երկնային Հորը, Հիսուս Քրիստոսին և ուրիշներին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատմելու, թե վերջերս երբ են երախտագիտություն զգացել Երկնային Հոր կամ Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ուսանողները կարող են նաև ստեղծել մի ցուցակ, որը կնկարագրի, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ են արել նրանց համար:

  • Թերթիկ. Ուշադիր կարդալու և պատկերացնելու վերաբերյալ թերթիկ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն ուշադիր կարդան Ղուկաս 17.11-14-ը, օգտակար կլինի զրուցարանում տեղադրել թերթիկի հարցերը՝ ուշադիր կարդալու և պատկերացնելու վերաբերյալ: Եթե ուսանողները փորձեն պատասխանել այդ հարցերին փոքր խմբերով՝ քննարկման սենյակի գործառույթի օգնությամբ, կարող եք նրանց առաջարկել պատճենել հարցերը մեկ այլ փաստաթղթի մեջ: Տեսաժողովի բազմաթիվ հավելվածներում ուսանողներին հասանելի չէ զրուցարանի գործառույթը՝ դասարանով քննարկման համար:

Հովհաննես 11․1-46, Մաս 1

Դասի նպատակը.Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին և սկզբունքներ, որոնք կարող են ուղղորդել նրանց՝ կյանքի փորձությունները հաղթահարելիս:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Հովհաննես 11 գլուխը և փնտրել սկզբունքներ, որոնք կարող են օգնել նրանց ստանալ Փրկիչի օգնությունը իրենց փորձությունների ժամանակ: Նրանք կարող են դա անել ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ: Առաջարկեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գտածով:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Մեկ կամ երկու ուսանողի, ովքեր կարևոր մարտահրավերների են հանդիպել, կարող եք առաջարկել կիսվել դրանցով դասի սկզբում, եթե պատշաճ և հարմար լինի: Մինչ ուսանողներն ուսումնասիրեն Հովհաննես 11.1-46-ը, առաջարկեք նրանց կիսվել այն սկզբունքներով, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել հաղթահարել նմանատիպ մարտահրավերները: Մի քանի ուսանողներ կարող են նաև տեսախցիկի մոտ հրավիրել իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձառություններով:

Հովհաննես 11․1-46, Մաս 2

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ուսուցանել մի սկզբունք, որը կարող է օգնել նրանց և ուրիշներին ստանալ Փրկիչի օգնությունը կյանքի փորձությունների ժամանակ:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են սովորել Հովհաննես 11.1-46-ում նկարագրված Մարիամի, Մարթայի, Ղազարոսի և Փրկիչի մասին պատմությունից: Ասեք, որ նրանք հնարավորություն կունենան ուսուցանել այս պատմությունից սովորած որևէ սկզբունք: Առաջարկեք նրանց նախօրոք մտածել, թե ինչպես կարող արդյունավետ ուսուցանել այդ սկզբունքը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին տեղադրել քննարկման սենյակներում՝ ըստ իրենց ընտրած սկզբունքի: Ուսանողները կարող են կարճ դաս պատրաստել, և այդ դեպքում հնարավորինս շատ խմբեր կարող են ներկայացնել իրենց դասը դասարանին:

Վարդապետության սերտման կրկնություն 7

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառել այս տարի սովորած վարդապետություններից մի քանիսը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք ընտրել վարդապետության սերտման որևէ հատված, որը, իրենց կարծիքով, դժվար է կիրառել իրենց կյանքում, ինչպես նաև այն հատվածը, որը կարող են հեշտությամբ կիրառել: Առաջարկեք նրանց պատրաստ լինել բացատրելու, թե ինչու:

  • Առցանցուսուցման առաջարկ. Ուսանողները կարող են պատկերացնել, որ նրանք առցանց միսիոներներ են և դերախաղով ցուցադրել, թե ինչպես են ուսուցանում ընտանիքին (որը կներկայացնի ուսուցիչը կամ այս վարժությանը մասնակցելու հրավիրված որևէ մեկը): Օգտագործեք տեսաժողովի և զրուցարանի գործառույթները, կարծես դա իրական առցանց միսիոներական հանդիպում է: