Սեմինարիա
Հովհաննես 11․1-46, Մաս 2


Հովհաննես 11․1-46, Մաս 2

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

Նկար
Jesus mourning Lazarus.

Նախորդ դասին դուք բացահայտեցիք որոշ սկզբունքներ մահացած Ղազարոսի կենդանացման պատմությունից: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ուսուցանել մի սկզբունք, որը կօգնի ձեզ և ուրիշներին ստանալ Փրկիչի օգնությունը կյանքի փորձությունների ժամանակ:

Օգնեք ուսանողներին ուսուցանել միմյանց Միմյանց ուսուցանելու հնարավորությունը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ և կիրառել սովորած ճշմարտությունները: Մինչ ուսանողներն ուսուցանում են միմյանց, ակտիվորեն ներգրավված մնացեք՝ շարժվելով մի խմբից մյուսը, ղեկավարելով ուսումնական վարժությունը և օգնելով անհրաժեշտության դեպքում: Դա կարող է օգնել ուսանողներին կենտրոնանալ առաջադրանքի վրա, ստանալ անհրաժեշտ օգնությունը և ավելի մեծ օգուտ քաղել այս վարժությունից:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են սովորել Հովհաննես 11.1-46-ում նկարագրված Մարիամի, Մարթայի, Ղազարոսի և Փրկիչի մասին պատմությունից: Ասացեք, որ նրանք հնարավորություն կունենան ուսուցանել այս պատմությունից սովորած սկզբունքը: Առաջարկեք նրանց նախօրոք մտածել, թե ինչպես են կարող արդյունավետ ուսուցանել այդ սկզբունքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուսուցման ազդեցությունը

Այս դասը Հովհաննես 11.1-46 -ի վերաբերյալ երկու դասերից երկրորդն է: Նախորդ դասին ուսանողները բացահայտեցին սկզբունքները: Կարող եք ուսուցանել այդ դասը այս դասին նախապատրաստվելիս:

Հետևյալ հարցերի իրենց պատասխաններով ուսանողները կարող են կիսվել զույգերով կամ փոքր խմբերով:

Հիշեք մի դեպք, երբ ձեզ որևէ բան են ուսուցանել Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին, և այն խորը ազդեցություն է թողել ձեզ վրա:

  • Ինչպե՞ս է այն ուսուցանվել:

  • Ինչո՞ւ էր այնքան ազդեցիկ:

Հիսուս Քրիստոսը Վարդապետ Ուսուցիչն է։ Քանզի Նա ուսուցանում էր մեծ զորությամբ և Հոգով, Նրա ուսմունքները խորը ազդեցություն էին թողնում Նրան հնազանդությամբ լսողների վրա (տես Հովհաննես 3.2 , Հովհաննես 6.35, 68-69):

  • Կարո՞ղ եք օրինակ բերել մի քանի մարդկանց, ում վրա Փրկիչի ուսմունքները մեծ ազդեցություն են թողել:

Մտածեք Փրկիչի օրինակի մասին և ձեր անձնական փորձառությունների մասին՝ Հովհաննես 11.1-46 հատվածներում նկարագրված մահացած Ղազարոսի կենդանացման մասին պատմության հիման վրա կարճ դաս պատրաստելիս և ուսուցանելիս: Փրկիչի ուսմունքի տարրերից մեկն այն է, որ Նա միշտ ուսուցանել է ճշմարիտ վարդապետություն և սկզբունքներ: Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք հետևել Փրկիչի օրինակին՝ ճշմարիտ սկզբունք ուսուցանելիս: Զարգացնելով Փրկիչի նման ուսուցանելու ձեր կարողությունը՝ դուք ավելի շատ եք նմանվում Նրան:

Ղազարոս

Որքան հնարավոր է, հիշեք մահացած Ղազարոսի կենդանացման մասին պատմություն մանրամասները: Անհրաժեշտության դեպքում կարդացեք հետևյալ ամփոփումը:

Առաջարկեք մեկ կամ երկու ուսանողի ամփոփել պատմությունը: Ցանկության դեպքում գրատախտակին նկարեք Մարիամին, Մարթային և Ղազարոսին ներկայացնող մարդուկներ: Կարող եք նաև օգտագործել Փրկիչի պատկերը (մի օգտագործեք մարդուկ՝ Փրկիչին ներկայացնելու համար): Պատմությունն ամփոփելիս որևէ ուսանողի առաջարկեք անդրադառնալ այդ պատկերներին: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք հետևյալ տեղեկությունը՝ ուսանողների ասածը լրացնելու կամ հստակեցնելու համար:

Մարիամը և Մարթան Ղազարոսի հիվանդության մասին լուր ուղարկեցին Հիսուսին։ Հիսուսը միտումնավոր հետաձգեց իր ճամփորդությունը և տեղ հասավ Ղազարոսի մեռնելուց չորս օր անց։ Լցված սիրով և գթությամբ՝ Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին։ Աստվածային զորության այս ազդեցիկ պատկերն ընդգծում է, որ Հիսուսն ընտրված Մեսիան էր և զորություն ուներ մահվան վրա։ Այս հրաշքը տեսնելուց հետո քահանայապետերը և փարիսեցիները ծրագրում են սպանել Հիսուսին և Ղազարոսին։

Ձեր դասը

Պատրաստեք մի դաս, որը հիմնված կլինի Հովհաննես 11 գլխում ուսուցանվող որևէ սկզբունքի վրա: Հետևյալ տարբերակներից ընտրեք այն սկզբունքը, որը ձեզ բոլորից շատ է հետաքրքրում կամ որն, ըստ ձեզ, առավել օգտակար է պատանիների համար:

Ցուցադրեք դասի հետևյալ տարբերակները, որպեսզի ուսանողները կարողանան ընտրություն կատարել: Իմացեք, թե ուսանողներից ով կարող է անհանգստություն զգալ և դժվարանալ դաս ներկայացնել: Այդ ուսանողները կարող են ներկայացնել իրենց դասերի համառոտ շարադրանքները:

Օգտակար կլինի բացահայտել այն ուսանողներին, ովքեր, գուցե, օգնության կարիք ունենան կարդալիս, պատրաստվելիս կամ խոսելիս, և նրանց համար զուգընկեր նշանակել, ով կօգնի նրանց պատրաստվել և ուսուցանել:

Դասի տարբերակ 1. Փրկիչը կարող է մեր կյանքում հրաշքներ գործել, եթե փորձությունների ժամանակ մենք գործենք Նրա հանդեպ հավատքով ( Հովհաննես 11.20–27 , 38–45):

Դասի տարբերակ 2. Աստծո հրաշքները մեր կյանքում տեղի են ունենում Նրա կամքի և ժամանակի համաձայն (տես Հովհաննես 11.1–7 , 11–17, 39–45):

Դասի տարբերակ 3. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք դրսևորելով ուրիշների հանդեպ ( Հովհաննես 11.32–36 , 43–44):

Դասի տարբերակ 4. Մենք կարող ենք տեսնել Սստծո սիրո և զորության դրսևորումը, երբ Նա մեզ ուժ է տալիս և սփոփում է փարձությունների ժամանակ ( Հովհաննես 11.1-7 , 11-15 , 38-46):

Դասի տարբերակ 5. Հիսուս Քրիստոսը զորություն ունի կյանքի և մահվան վրա ( Հովհաննես 11.20-27 , 39-46):

Դասի տարբերակ 6. Այս պատմությունից ընտրեք ձեր սեփական սկզբունքը ( Հովհաննես 11.1-46):

Մտածեք, թե ուսանողներին որքան ժամանակ է պետք լինելու՝ իրենց դասերը պատրաստելու և ուսուցանելու համար: Փոփոխություններ կատարեք ժամանակացույցի մեջ՝ ըստ ուսանողների կարիքների:

Ուսանողներին տրամադրեք հետևյալ թերթիկը, որպեսզի օգնեք նրանց պատրաստել իրենց դասերը:

Նկար
Preparing a Lesson for John 11

Պատասխանեք հետևյալ հուշումներին, որպեսզի օգնեք ինքներդ ձեզ նախագծել ձեր դասը: Կարող եք դասը պատրաստել 15-20 րոպեում և այն ուսուցանել 5-10 րոպեում:

  1. Ինչպե՞ս կարող եք ներկայացնել ձեր կողմից ընտրված սկզբունքն այնպես, որ այն օգնի ձեր ուսանողներին հասկանալ, թե ինչու է այն կարևոր:

  2. Ո՞ր հատվածներն եք կարդալու ձեր ուսանողների հետ՝ այդ սկզբունքը ավելի լավ ցուցադրելու համար: (Եթե գիտեք սուրբ գրության մեկ այլ պատմություն, հատված կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն, որը կարող է օգնել ձեր ուսանողներին հասկանալ սկզբունքը, կարող եք այն նույնպես գրել այստեղ:)

  3. Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի մասին: Կարող եք խնդրել ձեր ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս սկզբունքից:

  4. Ի՞նչ կարող եք պատմել այն մասին, թե այս սկզբունքն ինչպես է օգնել ձեզ: Ի՞նչ օրհնություններ եք ստացել այդ սկզբունքով ապրելու շնորհիվ: Կարող եք ուսանողներին առաջարկել նույնպես կիսվել փորձառություններով:

  5. Գրեք ձեր մտքերը ուսուցանվող սկզբունքի մասին և կարճ բացատրություն այն մասին, թե այն ինչպես է ամրապնդում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: Կիսվեք ձեր վկայությամբ, եթե զգում եք, որ պետք է դա անեք:

Այս դասն ուսուցանելու լրացուցիչ տարբերակները և ուսանողների համար լրացուցիչ նյութերը կարող եք գտնել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» և «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժիններում:

Ուսանողներին առաջարկեք միմյանց ուսուցանել իրենց դասերը կամ հակիրճ ներկայացնել իրենց համառոտ շարադրանքը զույգերով կամ փոքր խմբերով: Նրանք կարող են նաև իրենց դասերով կիսվել տանը՝ իրենց ընտանիքների հետ:

  • Ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից:

  • Պատրաստելով և ուսուցանելով այս դասերը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ և ուրիշներին ավելի շատ մոտենալ և նմանվել Փրկիչին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Լրացուցիչ աղբյուրներ

Հետևյալ տեսանյութերը և ելույթները կարող են օգնել ձեզ պատրաստել և ուսուցանել ձեր դասը: Կարող եք այս նյութերն օգտագործել հետևյալ կերպ.

  • ուսուցանվող սկզբունքներն ավելի լավ հասկանալու համար

  • ուսուցման ընթացքում ձեր խոսքերով ներկայացված ճշմարտությունները, պատմությունները կամ գաղափարները բացահայտելու համար

  • ուսուցման ընթացքում անհրաժեշտ հայտարարությունները կամ տեսանյութերը գտնելու համար

Բոլոր թվարկված տեսանյութերը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Դասի տարբերակ 1. Փրկիչը կարող է հրաշքներ գործել մեր կյանքում, եթե մենք հավատանք Նրան փորձությունների ժամանակ

Նեյլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» (գերագույն համաժողով, հոկտեմբեր 2015) (դիտեք 1:40-4:32-ը):

«Բացահայտելով անհավատալին. քաղցկեղն ու փորձություններն ինչ կարող են ուսուցանել մեզ» (5:33):

Դասի տարբերակ 2. Աստծո հրաշքները մեր կյանքում գալիս են Նրա կամքով և այն ժամանակ, երբ Նա է ցանկանում

Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Տիրոջը սպասելիս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 115–-17:

Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Սպասվող բարիքները» (4:55):

Դասի տարբերակ 3. Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք դրսևորելով ուրիշների հանդեպ

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք իմ ձեռքերն եք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 68-75:

«Սգացեք նրանց հետ, ովքեր սգում են» (դիտեք 8:54-11:36-ը):

Դասի տարբերակ 4. Մենք կարող ենք տեսնել Սստծո սիրո և զորության դրսևորումը,

երբ Նա մեզ ուժ է տալիս և սփոփում է փորձությունների ժամանակ

Ջոն Ս. Փինգրի Կրտսեր, «Ես աշխատանք ունեմ քեզ համար» (գերագույն համաժողով, հոկտեմբեր 2017) (դիտեք 5:49-6:48-ը):

«Օգտագործեք ձեր փորձությունները ուրիշներին օգնելու համար. Հույսը գործում է» (դիտեք 4:05-10:54-ը):

Դասի տարբերակ 5. Հիսուս Քրիստոսը զորություն ունի կյանքի և մահվան վրա

Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 111-14:

Փոլ Վ. Ջոնսոն, «Եւ մահն այլեւս չի լինիլ» (գերագույն համաժողով, ապրիլ 2016) (դիտեք 0:17-4:56-ը):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ինչպես անցնել փորձությունների միջով. գրքույկ

Ուսանողները կարող են այս վարժության համար օգտագործել Հովհաննես 11.1-46-ում ներկայացված սկզբունքները և այս դասի (կամ որևէ այլ դասի) նյութերը: Ուսանողներից յուրաքանչյուրը կարող է կատարել մեկ կամ մի քանի վարժություններ:

  • Նկարեք մի պատկեր, որը կներկայացնի այս դասի ժամանակ ուսուցանվող սկզբունքներից մեկը:

  • Հիշեք մի անձնական պատմություն, որի ընթացքում դուք կամ ձեր ծանոթներից մեկը ապրել է դասի ժամանակ ներկայացված սկզբունքներից մեկի համաձայն և տեսել է խոստացված օրհնությունները:

  • Ստեղծեք սուրբ գրությունների հատվածների կամ պատմությունների, Եկեղեցու ղեկավարների հայտարարությունների, ելույթների կամ տեսանյութերի հղումների մի ցուցակ, որը կօգնի փորձության միջով անցնող անձին:

Որոշ ժամանակ անց հավաքեք ուսանողների աշխատանքները և ներառեք դրանք հատուկ գրքույկում, որը կօգնի մարդկանց անցնել փորձությունների միջով: Այդ գրքույկի օրինակները կարող եք բաժանել ուսանողներին, որպեսզի նրան օգտագործեն դրանք ապագայում, երբ նրանք կամ նրանց սիրելի մարդիկ օգնության կարիք ունենան: Ուսանողներին անհրաժեշտ նյութեր տրամադրեք այս վարժությունը կատարելու համար, օրինակ՝ թուղթ և նկարչական պարագաներ:

Այլընտրանքային վարժություն

Ուսանողները կարող են ընտրել Հովհաննես 11.1-46-ում ներկայացված պատմություններից մի մարդու (Մարիամին, Մարթային, Ղազարոսին կամ դիտորդներից մեկին) և գրել պատմությունն այդ մարդու տեսանկյունից: Ուսանողներին առաջարկեք իրենց պատմություններում ընդգրկել հետևյալը.

  • այդ մարդու զգացմուքները և մտքերը փորձառության ընթացքում

  • թե այդ փորձառության արդյունքում մարդն ինչ սովորեց Փրկիչից և Փրկիչի մասին

Ուսանողները կարող են միմյանց հետ կիսվել այդ պատմություններով, համեմատել դրանք իրենց կյանքի հետ և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու ծրագիր կազմել: