Սեմինարիա
Հովհաննես 11․1-46, Մաս 1


Հովհաննես 11․1-46, Մաս 1

Հիսուսը կենդանացնում է մահացած Ղազարոսին

Նկար
Christ at the tomb of Lazarus. He has His hand extended to the entry of the tomb as He commands Lazarus to rise from the dead. Lazarus (in burial robes) is visible standing inside the entry to the tomb. A man is moving the stone door of the tomb away from the tomb entry. Several people (men and women) are watching the miracle in amazement.

Մարիամը և Մարթան խնդրեցին Հիսուսին, որ գա և օգնի իրենց հիվանդ եղբորը՝ Ղազարոսին: Հիսուսը հետաձգեց իր ճամփորդությունը և տեղ հասավ Ղազարոսի մեռնելուց չորս օր անց։ Հիսուսը Իր կարեկցանքը ցուցաբերեց և արտասվեց քույրերի հետ: Այնուհետև Հիսուսը կենդանացրեց մահացած Ղազարոսին: Այս դասը կօգնի ձեզ Հիսուս Քրիստոսի մասին բացահայտել ճշմարտություններ և սկզբունքներ, որոնք կարող են ուղղորդել ձեզ՝ կյանքի փորձությունները հազթահարելու համար:

Ուսանողներին հնարավորություն տվեք բացահայտել մի շարք վարդապետական ճշմարտություններ և սկզբունքներ Սուրբ գրություններում պարունակվող վարդապետություններն ու սկզբունքները բացահայտել սովորելու համար լուրջ փորձ է պահանջվում: Ուսուցիչները պետք է ջանասիրաբար օգնեն ուսանողներին ձեռք բերել վարդապետություններն ու սկզբունքները ինքնուրույն բացահայտելու և խոսքերով արտահայտելու ունակություն:

Ուսանողի նախապատրաստում.Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Հովհաննես 11 գլուխը և գտնել սկզբունքներ, որոնք կարող են օգնել իրենց ստանալ Փրկիչի օգնությունը՝ փորձությունները հաղթահարելու համար: Նրանք կարող են դա անել ինքնուրույն կամ իրենց ընտանիքի անդամների հետ: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց գտածով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սա երկու դասերից առաջինն է Հովհաննես 11 գլխի վերաբերյալ : Այս դասն օգնում է ուսանողներին բացահայտել այդ գլխում պարունակվող սկզբունքները: Երկրորդ դասը հնարավորություն է տալիս ուսանողներին ուսուցանել այդ սկզբունքներից մեկի մասին: Ուշադիր եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր կարող են բախվել դժվարությունների: Անհրաժեշտության դեպքում հարմարեցրեք հետևյալ սցենարը կամ ստեղծեք մեկ այլ սցենար, որը կարող է ավելի օգտակար լինել ուսանողներին:

Մտածեք ձեր ընտանիքի որևէ անդամի մասին: Պատկերացրեք, որ նա հիվանդացել է, և նրա կյանքին վտանգ է սպառնում:

  • Ի՞նչ զգացումներ կունենայիք:

  • Ի՞նչ կանեիք։

  • Ի՞նչ հարցեր կտայիք:

Հովհաննես 11-րդ գլխում Մարիամը, Մարթան և Ղազարոսը հայտնվում են այդպիսի ծանր հանգամանքներում: Չնայած նրանց հետ կատարվածը կապված էր հիվանդության և մահվան հետ, նրանց փորձառությունից սովորած սկզբունքները մենք կարող ենք կիրառել ցանկացած դժվարության դեպքում:

Ձեր թղթի վերևի մասում գրեք. «Ինչ պետք է իմանալ փորձությունների բախվելիս»: Դասի ընթացքում մտածեք, թե ինչ դժվարությունների եք բախվում կամ կարող եք բախվել: Ձգտեք գտնել և բացահայտել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ճշմարտություններ, որոնք, ձեր կարծիքով, կարող են ուղղորդել ձեզ և հույս պարգևել՝ այդ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու համար: Ձեր մտքերը գրեք թղթի վրա: Հանգամանորեն մտածեք այն մասին, թե ձեր կողմից բացահայտված յուրաքանչյուր ճշմարտություն ինչպես կարող է օգնել ձեզ սեր զգալ Փրկիչի հանդեպ և Նրա կողմից:

Ինչպես գտնել ճշմարտություններ

Որոշեք, թե հետևյալ գործողություններից որն է առավել օգտակար ուսանողների համար: Եթե ուսանողներն արդեն կարողանում են ինքնուրույն հեշտությամբ բացահայտել սկզբունքները, թույլ տվեք նրանց ինքնուրույն ուսումնասիրել և բացահայտել այդ սկզբունքները՝ մի արեք դա իրենց համար: Դասի մնացած հատվածում հիշեցրեք նրանց ուսանողի նախապատրաստման վարժության մասին և առաջարկեք նրանց օգտագործել այդ վարժությունից ստացած իրենց գաղափարները:

Սուրբ գրությունների ուսումնասիրության այս հմտությունը կարող է օգտակար լինել սկզբունքների բացահայտման համար, ուստի երբ նկատում եք կարևոր մանրամասներ, դադար տվեք՝ պարզ հարցեր տալու համար, օրինակ.

  • Երկնային Հայրն ի՞նչ է կամենում, որ ես սովորեմ այս հատվածներից:

  • Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ինձ Հիսուս Քրիստոսի մասին:

Կարդացեք Հովհաննես 11.1–7-ը և ինքներդ ձեզ տվեք վերը նշված հարցերը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Գրատախտակին գրեք նրանց բացահայտած սկզբունքները: Եթե ուսանողները դժվարանում են բացահայտել սկզբունքները, կամ եթե դա օգտակար գաղափարներ կավելացնի, կարող եք գրատախտակին գրել հետևյալ սկզբունքները և տալ հետևյալ հարցերը:

Կան մի քանի սկզբունքներ, որոնք դուք կարող եք առանձնացնել այս հատվածներից: Ստորև տրվում են մի քանի օրինակներ: Յուրաքանչյուր սկզբունքի համար կարող եք նշել արտահայտություններ ձեր կարդացած հատվածներից կամ մանրամասներ, որոնք հաստատում են այդ սկզբունքը:

Չնայած որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ, մենք փորձությունների ենք բախվելու:

Չնայած որ մենք հավատարմորեն հետևում ենք Հիսուս Քրիստոսին, մենք, այնուամենայնիվ, փորձությունների ենք բախվելու:

Երբ բախվում ենք դժվարությունների ու փորձությունների, մենք կարող ենք խնդրել Տիրոջ օգնությունը, և Նա կպատասխանի Իր ժամանակին և Իր ձևով:

Այդ սկզբունքները կարող եք գրել թղթի վրա:

  • Այդ ճշմարտությունների մասին գիտելիքներն ինչպե՞ս են օգնում ձեզ։

Ղազարոսի հիվանդության մասին լսելուց երկու օր հետո Փրկիչն ուղևորվեց Ղազարոսի տուն: Երբ նա եկավ, Ղազարոսն արդեն չորս օր գերեզմանում էր (տես Հովհաննես 11.17 ծանոթագրություն ա):

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին (1915–85) բացատրել է չորս օրվա նշանակությունը:

Նկար
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Քայքայումն արդեն ընթացքի մեջ էր, մահը վաղուց հաստատվել էր բացարձակ որոշակիությամբ։ … Հրեաների համար չորս օրվա ժամկետն ուներ հատուկ նշանակություն. նրանց մոտ հավատալիք կար, որ չորրորդ օրը հոգին վերջնականապես և անդառնալիորեն հեռացած է լինում դիակից»:

(Տես Բրյուս Ռ. Մակքոնքի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը 3 հատոր [1965–73], 1:533):

Շարունակեք բացահայտել սկզբունքները՝ կարդալով Հովհաննես 1.18–46 հատվածները: Կարող եք նաև դիտել «Ղազարոսը հարություն է առնում մեռելներից» տեսանյութը՝ 2:04-7:43-ը, և ընթացքում հետևել ձեր սուրբ գրություններին: Ժամանակ առ ժամանակ դադար առեք և ինքներդ ձեզ հարցեր տվեք, երբ հանդիպեք կարևոր մանրամասների: Օրինակ՝ ի՞նչ են անում Մարիամը և Մարթան, որպեսզի ցույց տան իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը, կամ ինչպե՞ս է Փրկիչն արձագանքում այս կամ այն իրավիճակում: Ձեր գտած սկզբունքները ավելացրեք ձեր փաստաթղթին: Ձեր սուրբ գրություններում կարող եք նաև նշել կարևոր մանրամասներ և այլ նշումներ:

  • Ի՞նչ է Երկնային Հայրը կամենում, որ դուք սովորեք այս պատմությունից:

Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Առաջարկեք ուսանողներին գալ գրատախտակի մոտ և գրել մի սկզբունք, որը նրանք բացահայտել են: Նրանք կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություններ՝

  • Մենք կարող ենք հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոսը մեր փորձությունների ընթացքում (տես Հովհաննես 11.20–27):

  • Փրկիչը կարող է մեր կյանքում հրաշքներ գործել, եթե մենք գործենք Նրա հանդեպ հավատքով (տես Հովհաննես 11.20–27, 38–44):

  • Հիսուս Քրիստոսը Հարությունն ու կյանքն է (տես Հովհաննես 11.25):

  • Աստծո հրաշքները մեր կյանքում տեղի են ունենում Նրա կամքի և ժամանակի համաձայն (տես Հովհաննես 11.1–7, 11–17, 39–45):

  • Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ կարեկցանք դրսևորելով ուրիշների հանդեպ (տես Հովհաննես 11.32–36):

  • Հիսուս Քրիստոսը զորություն ունի կյանքի և մահվան վրա (տես Հովհաննես 11.20–27, 39–45):

  • Մենք կարող ենք տեսնել Աստծո սերն ու զորությունը, որոնք բացահայտվում են մեր դժվար պահերին(see John 11:11–15, 40–42):

Դուք կարող եք ուսանողներին ուղղել հետևյալ հարցերից մի քանիսը, եթե նրանք օգնության կարիք ունենան լրացուցիչ ճշմարտություններ բացահայտելու հարցում:

  • Ի՞նչ արեցին Մարիամն ու Մարթան՝ իրենց փորձության ժամանակ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ցուցաբերելու համար:

  • Քույրերին տված Փրկիչի պատասխանը ի՞նչ է ուսուցանում ձեզ Նրա մասին:

  • Այս պատմության ո՞ր տարրերն են ուսուցանում ձեզ ավելի շատ վստահել Փրկիչին:

  • Կարևոր մանրամասներ գտնելիս դադար առնելը և հարցեր տալը ինչպե՞ս օգնեց ձեզ ձեր ուսումնասիրության մեջ:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի և դերախաղով ցույց տալ հետևյալ սցենարը:

Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք զրուցելու դժվարին փորձությունով անցնող մարդու հետ: Հովհաննես 11.1–46 հատվածներից ընտրեք ձեր բացահայտած սկզբունքներից մեկը և կիսվեք, թե այդ սկզբունքն ինչպես կարող է օգնել փորձություններով անցնող մարդուն: Ներառեք ձեր մտքերն այն մասին, թե այդ սկզբունքն ինչ կարող է օգնել այդ մարդուն հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես նաև մեզ համար Նրանց ունեցած նպատակների մասին:

Կարդացեք այն սկզբունքները, որոնք դուք գրել եք ձեր «Ինչ պետք է իմանալ փորձությունների բախվելիս» թղթի վրա: Թղթի ներքևում ավելացրեք հետևյալ հարցերի ձեր պատասխանները:

  • Ո՞ր սկզբունքի վրա դուք պետք է ամենից շատ կենտրոնանաք ձեր կյանքում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Փրկիչի մասին, որն օգնեց ձեզ զգալ Նրանց սերը և սերը Նրանց հանդեպ:

Առաջարկեք մի քանի ուսանողների պատասխանել նախորդ հարցերին: Մինչ ուսանողները կկիսվեն իրենց պատասխաններով, փնտրեք եղանակներ, որոնք կօգնեն ուսանողներին զգալ Փրկիչի սերն իրենց հանդեպ: Կարող եք կիսվել Փրկիչի մասին ձեր անձնական մտքերով և վկայությամբ։

  • Ի՞նչ եք ոգեշնչվում անել ձեր այսօրվա սովորածի և զգացածի հիման վրա: Ինչպե՞ս կանեք դա:

Խրախուսեք ուսանողներին օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության հմտությունը՝ սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում սկզբունքներ բացահայտելու և ստացած տպավորությունները կյանքում իրագործելու համար: Կարող եք վկայել ուսումնասիրության հմտության կարևորության մասին: Դա անելու եղանակներից մեկն է՝ սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ընթացքում կիսվել փորձությունների ու դժվարությունների հաղթահարման համար առաջնորդություն գտնելու անձնական փորձով:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչո՞ւ եմ ես տառապում, երբ փորձում եմ արդար լինել

Յոթանասունից երեց Մեթյու Ս․ Հոլլանդն ուսուցանել է․

Նկար
Matthew S. Holland Official Portrait.

Կա Մեկը, ով կատարելապես հասկանում է, թե դուք ինչ եք զգում, ով «ավելի զորեղ է, քան ողջ աշխարհը» [1 Նեփի 4.1], և ով «առատութեամբ կարող է անել ամեն բաներից աւելի, քան որ [դուք] խնդրում եք կամ մտածում» [Եփեսացիս 3.20]: Գործընթացը կընթանա Նրա ուղիով և Նրա ժամանակացույցով, բայց Քրիստոսը միշտ պատրաստ կանգնած է` բժշկելու ձեր հոգեվարքի ամեն մասնիկ ու ձև:

Երբ դուք թույլ տաք Նրան այդ անել, դուք կտեսնեք, որ ձեր տանջանքը զուր չէր: … Դուք տեսնում եք՝ Աստծո բուն էությունը և մեր երկրային գոյության նպատակը երջանկությունն է, բայց մենք չենք կարող աստվածային ուրախությամբ կատարյալ էակներ դառնալ առանց փորձառությունների, որոնք ստուգում են մեզ, երբեմն՝ մինչև մեր հոգու խորքը: Ինչպես Պողոսն է հիշատակում, Փրկիչն Ինքը հավերժորեն դարձավ «կատարյալ [կամ ամբողջական] չարչարանքների միջոցով» [Եբրայեցիս 2.10]: Այսպիսով, զգոն եղեք սատանայական շշունջներից, և եթե ավելի լավ անձնավորություն լինեիք, դուք կխուսափեիք այդպիսի փորձություններից:

Դուք պետք է նաև դիմակայեք դրա հետ կապված այն ստին, որ ձեր տառապանքները ինչ-որ ձևով հուշում են, թե դուք կանգնած եք Աստծո ընտրյալների շրջանակից դուրս, ովքեր, կարծես, սահում են մի օրհնված վիճակից մյուսը: …

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, միշտ հիշեք, տառապանքը արդարակեցության մեջ օգնում է ձեզ որակավորվել, այլ ոչ թե տարբերվել Աստծո ընտրյալներից:

(Մեթյու Ս․ Հոլլանդ, «Որդու սքանչելի պարգևըEnsign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 46–47)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասի այլընտրանքային կենտրոնացումը

Դուք կարող եք օգտագործել Մարիամի, Մարթայի և Ղազարոսի պատմությունը՝ ցույց տալով այն սկզբունքը, որ մենք կարող ենք վստահել Աստծուն՝ իմանալով, որ Նրա հրաշքները մեր կյանքում տեղի են ունենում Նրա կամքի և ժամանակի համաձայն: Դա կարելի է անել՝ համեմատելով և հակադրելով այդ պատմությունը Նեփիի պատմության հետ 3 Նեփի 1.4–20-ում, ցուցադրելով «Ապավինիր Տիրոջը» տեսանյութը (3:30), կամ կարդալով Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը:

Նկար
Matthew S. Holland Official Portrait.

Ավետարանի առաջին սկզբունքը հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Հավատք նշանակում է ապավինում՝ ապավինում Աստծո կամքին, ապավինում Նրա ուղիով գործելուն և ապավինում Նրա ժամանակացույցին։ Մենք չպետք է փորձենք մեր ժամանակացույցը պարտադրել Նրան: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է.

«Հարցը մեզ համար նրանում է, որ բավականաչափ վստահելով Աստծուն, վստահենք նաև Նրա ժամանակացույցին: Եթե մենք իսկապես հավատում ենք, որ Նա ի սրտե ցանկանում է մեր բարօրությունը, միթե մենք չպետք է թույլ տանք, որ Նրա ծրագրերը բացահայտվեն, քանի որ Նա ունի լավագույն մտադրությունները: Նույնը վերաբերում է Երկրորդ Գալուստին և այն բոլոր հարցերին, որոնց վերաբերյալ մեր հավատքը պետք է ներառի այն համոզմունքը, որ Տերը ժամանակ է ընտրում անձամբ մեզ համար, այլ ոչ միայն Իր ընդհանուր ծրագրերի և նպատակների համար» (Նույնիսկ այնպիսին, ինչպիսին ես կամ[1982], 93):

(Դալլին Հ․ Օուքս, “Ժամանակի ընտրություն,” Ensign, հոկտեմբեր 2003, 12)

Դասը սկսելու այլընտրանքային եղանակ

Կարող եք առաջարկել ուսանողներին նշել Հիսուսի գործած հրաշքները և բացահայտել, որ այդ հրաշքները ցույց են տալիս, թե ինչի վրա զորություն ունի Նա: Որոշ օրինակներ կարող են ներառել Նրա զորությունը մահվան վրա (տես Ղուկաս 7.11–18), հոգեկան խնդիրները վերացնելու զորությունը (տես Ղուկաս 8.27–35) և առօրյա կյանքում օգնելու զորությունը (sես Մատթեոս 17.24–27 , Ղուկաս 5.1–6):

Առաջարկեք ուսանողներին մտածել ինչ-որ բանի մասին, որի համարիրենց անհրաժեշտ է Փրկիչի օգնությունը, և փնտրել սկզբունքներ, որոնք կօգնեն իրենց իմանալ, թե ինչպես ստանալ Նրա օգնությունը: