Սեմինարիա
Գործք Առաքելոց 4–5


Գործք Առաքելոց 4–5

Հնազանդվեք Աստծուն, այլ ոչ թե մարդուն

Նկար
A priest questions Peter.

Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվել և բանտ էին նետվել Հիսուսի անունով բժշկելու և վկայելու համար: Ավելի ուշ նրանց ազատ արձակեցին և հրամայեցին այլևս չխոսել կամ չուսուցանել Նրա անունից: Սակայն Պետրոսն ու Հովհաննեսը շարունակեցին վկայել Հիսուս Քրիստոսի մասին և արդյունքում նորից բանտարկվեցին: Մի հրեշտակ նրանց ազատեց բանտից և ասաց, որ նրանք վերադառնան ու շարունակեն քարոզել Քրիստոսի մասին, ինչը նրանք արեցին: Հրեա ղեկավարները նորից ձերբակալեցին նրանց և ծեծի ենթարկեցին: Նրանք հրամայեցին նրանց այլևս չքարոզել Քրիստոսի մասին, բայց Պետրոսն ու Հովհաննեսը պատասխանեցին, որ իրենք պետք է հնազանդվեն Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Պետրոսն ու Հովհաննեսը ուրախ էին, որ հալածանքի էին ենթարկվում Հիսուս Քրիստոսի համար: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք մեծացնել Աստծուն ամենից առաջ հնազանդվելու ձեր ցանկությունը:

Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը: Նույնիսկ, եթե սուրբ գրություններում նկարագրված իրադարձությունները ուղղակիորեն չեն առնչվում Փրկիչի հետ, դուք, միևնույն է, կարող եք հիշեցնել ուսանողներին Նրա մասին, որպեսզի օգնեք նրանց հասկանալ, որ Նա ուսուցանվող սկզբունքի մարմնավորումն է:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել դասին և կիսվել իրավիճակներով, երբ ուրիշների ճնշմանը ենթարկվելու պատճառով կարող է դժվար լինել հնազանդվել Աստծուն:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պաշտպանեք այն, ինչը ճշմարիտ է

Ցուցադրեք հետևյալ հարցերը. Ուսանողներին առաջարկեք խորհել դասին իրենց պատրաստության շուրջ և այնուհետև միասին քննարկեք այս հարցերը: Կարող եք գրատախտակին գրել առաջին հարցի վերաբերյալ ուսանողների պատասխանները։ Կարող է օգտակար լինել դասի ընթացքում օգտվել այս պատասխաններից:

  • Որոնք են այն իրավիճակները, երբ ձեզ համար կարող է դժվար լինել Աստծուն հնազանդվել ուրիշների ճնշման պատճառով:

  • Ի՞նչն է բարդացնում այս իրավիճակները:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ասել է.

Նկար
Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Օրեցօր անցնող կյանքով քայլելիս մեր հավատքն անխուսափելիորեն կփորձվի: Երբեմն կլինենք մարդկանցով շրջապատված, բայց դեռևս փոքրամասնություն կկազմենք կամ անգամ միայնակ կլինենք այն հարցում, թե ինչն է ընդունելի և ինչը՝ ոչ: Արդյոք բարոյական խիզախություն ունե՞նք անվարան պաշտպանելու մեր համոզմունքները, անգամ, եթե դա անելով մենք պետք է կանգնենք միայնակ:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Խիզախություն ունեցիր կանգնելու միայնակ» , Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 60)

Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կգնահատեիք ձեր պատրաստակամությունը՝ հնազանդվել Աստծուն՝ ուրիշների ճնշմանը ենթարկվելու փոխարեն:

  • Ապագայի ո՞ր իրավիճակներում կնախընտրեք հնազանդվել Աստծուն:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք այն ճշմարտություններն ու օրինակները, որոնք կարող են մեծացնել Աստծուն ամենից առաջ հնազանդվելու ձեր ցանկությունը:

Պետրոսն ու Հովհաննեսը ձերբակալվել էին՝ Հիսուսի անունով բժշկելու և քարոզելու համար

Պետրոսն ու Հովհաննեսը այնպիսի իրավիճակներում էին, երբ նրանք պետք է ընտրեին՝ հնազանդվել Աստծուն, թե ենթարկվել ուրիշների ճնշմանը: Տաճարում Հիսուս Քրիստոսի անունով կաղ մարդուն բուժելուց և քարոզելուց հետո Պետրոսն ու Հովհաննեսը բանտարկվեցին և հարցաքննվեցին հրեա ղեկավարների կողմից (տես Գործք Առաքելոց 3.1-11 , 4.1-7):

Կարդացեք Գործք Առաքելոց 4.8-21 հատվածները՝ փնտրելով, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչպես արձագանքեցին այս իրավիճակին: Կարող եք նշել այն բառերն ու արտահայտությունները, որոնք, ձեր կարծիքով, կարևոր են կամ ոգեշնչում են ձեզ ընտրել ամենից առաջ հնազանդվել Աստծուն: Կարող եք դիտել «Պետրոսին և Հովհաննեսին դատում են» տեսանյութը (2:51) ChurchofJesusChrist.org կայքում և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:

  • Ո՞ր բառերն ու արտահայտությունները կարևորեցիք այդ հատվածներում: Ինչո՞ւ։

Մտածեք, թե որ վարժությունը կօգնի ուսանողներին սովորել Գործք Առաքելոց 5.12-32-ում ուսուցանվող ավետարանական ճշմարտությունները: Կարող եք ուսանողներին հանձնարարել կարդալ այս պատմության մեջ ներկայացված տարբեր մարդկանց խոսքերը: Կարող եք ուսանողներին հանձնարարել լինել պատմիչը, հրեշտակը, զինվորը, Պետրոսը և քահանայապետը: Ուսանողները կարող են նաև դիտել հետևյալ տեսանյութը, որպեսզի տեսնեն, թե ինչ է տեղի ունենալու հետո:

Կարդացեք Գործք Առաքելոց 5.12-32-ը և շարունակեք ուսումնասիրել այս պատմությունը: Կարող եք նշել այն վարդապետությունը, սկզբունքերը կամ արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Կամ կարող եք դիտել «Պետրոսն ու Հովհաննես շարունակում են քարոզել ավետարանը» մինչև 3:51-ը: Կարդացեք Գործք Առաքելոց 5.12-32-ը և շարունակեք ուսումնասիրել այս պատմությունը: Կարող եք նշել այն վարդապետությունը, սկզբունքերը կամ արտահայտությունները, որոնք կարևոր են ձեզ համար: Կամ կարող եք դիտել «Պետրոսն ու Հովհաննեսը շարունակում են քարոզել ավետարանը» մինչև 3:51-ը:

  • Դուք ի՞նչ գտաք:

  • Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս պատմությունից:

Ուսանողներին հորդորեք բացահայտել սկզբունքները իրենց խոսքերով և գրել դրանք գրատախտակին:

Այս պատմությունից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ եթե մենք ընտրում ենք հնազանդվել Աստծուն՝ ուրիշներից վախենալու փոխարեն, Նա մեզ հետ կլինի:

Մտածեք դասի սկզբում բացահայտված իրավիճակների մասին, երբ կարող էր դժվար լինել հնազանդվել Աստծուն՝ ուրիշների ճնշման պատճառով:

  • Ի՞նչ օրհնությություններ կարող եք ստանալ՝ ուրիշներից վախենալու փոխարեն Աստծուն հնազանդվելու շնորհիվ:

  • Աստծո մասին ձեր գիտելիքներից որո՞նք են ձեզ վստահություն ներշնչում՝ Նրան հետևելու համար, նույնիսկ, երբ դուք ենթարկվում եք ուրիշներին ճնշմանը:

Եթե ուսանողները օգնության կարիք ունեն՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար, կիսվեք նրանց հետ Փրկիչի կյանքից օրինակներով, որոնք կարող եք գտնել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում: Այլ օրինակներ կարող եք գտնել «Ոգեշնչող պատմություններ» օժանդակ ուսումնական վարժությունում:

  • Ե՞րբ եք դուք կամ ուրիշները զգացել, թե որքան իմաստություն կա ուրիշներից վախենալու փոխարեն Աստծուն հնազանդվելու մեջ: (Կարող եք նաև Փրկիչի կյանքից օրինակներ բացահայտել:)

Ժամանակակից օրինակ

Կարող եք դիտել «Լքիր խնջույքը» տեսանյութը (6:25) ChurchofJesusChrist.org, որպես օրինակ, թե ինչպես պետք է հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Կարող եք նաև կիսվել անձնական փորձառությամբ, որ ցուցադրում է այս սկզբունքը:

Յոթանասունից երեց Թյերի Կ. Մատումբոն կիսվել է մի օրինակով, որտեղ ընտանիքը որոշել է հնազանդվել Աստծուն, այլ ոչ թե մարդկանց: Այս պատմությունը լսելու համար դիտեք «Դու կազատվես» ChurchofJesusChrist.org 6:43-8:51-ը:

  • Ի՞նչն է ձեզ համար առավել տպավորիչ այն հանգամանքում, թե այս ընտանիքն ինչպես արձագանքեց մարտահրավերներին:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր ընտանիքի հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ այսքան կարևոր այդ իրավիճակում:

Պետրոսին և Հովհաննեսին ազատ են արձակում

Հրեա ղեկավարները քննարկեցին, թե ինչ անեն Պետրոսի և Հովհաննեսի հետ: Մի մեծարգո հրեա ղեկավար, ում անուն էր Գամաղիէլ, հորդորեց նրանց բաց թողնել Պետրոսին և Հովհաննեսին «որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կ’քանդուի» (տես Գործք Առաքելոց 5.29–39):

Կարդացեք Գործք Առաքելոց 5.40-42 հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե Պետրոսն ու Հովհաննեսը ինչ էին զգում այս բոլոր փորձառություններից հետո:

  • Ի՞նչ եք այսօր սովորել, որ ոգեշնչում է ձեզ հնազանդվել Երկնային Հորը, այլ ոչ թե մարդկանց:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Իսկ ի՞նչ, եթե ես նման չեմ ուրիշներին, միայն նրա համար, որ ընտրում եմ հնազանդվել Երկնային Հորը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Երբեմն դուք կարող եք ձեզ միայնակ և չհասկացված զգալ միայն նրա համար, որ նման չեք ամբոխին. ես զգացել եմ: Երախտապարտ եղեք, որ ձեր արդար կյանքը ձևավորում է ձեզ այնպես, որ դուք չեք համապատասխանում նրանց, ում մասը չեք կազմում: Սա անձնական փորձության և աճի անցողիկ ժամանակաշրջան է: Ժամանակի ընթացքում այն կփոխարինվի իսկական ընկերներով և ավելի մեծ երջանկությամբ:

(Ռիչարդ Գ. Սքոթ, « Արդարակեցության զորությունը», Ensign, նոյեմբեր 1998, 68)

Ինչպե՞ս ես պիտի պաշտպանեմ իմ համոզմունքները

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Եղեք ուժեղ: Հավատարմությամբ ապրեք ավետարանով, եթե նույնիսկ ուրիշները ձեր շրջապատում ընդհանրապես չեն ապրում դրանով: Պաշտպանեք ձեր համոզմունքները բարեկրթորեն և կարեկցանքով, բայց պաշտպանեք դրանք:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աշակերտ լինելու գինը և օրհնությունները» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 9)

Փրկիչն ինչպես է ցույց տվել, որ Նա ամենից առաջ հնազանվում է Երկնային Հորը

Հետևյալ տեսանյութերը ցուցադրում են Փրկիչի ցանկությունը՝ ծառայել Աստծուն, այլ ոչ թե հետևել մարդկանց գաղափարներին:

Դիտեք «Հիսուսը ներում է մեղքերը և բուժում է անդամալույծ մարդուն» տեսանյութը (2:57)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչպես ցույց տվեց մեղքը ներելու Իր զորությունը և պատրաստակամությունը, երբ ուրիշներն այն կասկածի տակ էին դնում:

Դիտեք «Հիսուսը բժշկում է կաղ մարդուն Հանգստության օրը» տեսանյութը (2:23)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչպես բժշկեց մի մարդու, նույնիսկ այն ժամանակ, երբ հրեա ղեկավարներն ասում էին, որ դա անպատշաճ վարք է շաբաթվա օրվա համար:

Դիտեք «Գնա, և այսուհետև մեղք մի գործիր» տեսանյութը (3:21)՝ տեսնելու համար, թե Փրկիչն ինչու չդատապարտեց ուրիշին, նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշները Նրան ստիպում էին դա անել:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Փրկիչին նմանվեք՝ ապրելով նվիրաբերման օրենքի համաձայն

Գործք Առաքելոց 4.31-5.11 հատվածներում մենք սովորում ենք, որ այն ժամանակներում Սրբերը ապրում էին նվիրաբերման օրենքի համաձայն: Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նվիրաբերման օրենքը, ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել « Նվիրաբերում, Նվիրաբերման օրենք » հոդվածը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org) կամ «Նվիրաբերում ու խնամատարություն» հոդվածը Եկեղեցու պատմություն թեմաներում (ChurchofJesusChrist.org/study/history/topics): Այնուհետև նրանք կհամեմատեն այս բացատրությունները Գործք Առաքելոց 2.41–47 , Գործք Առաքելոց 4.31–37 և Գործք Առաքելոց 5.1–11 հատվածներում ներկայացված պատմությունների հետ: Նրանք կարող են նաև կրկնել Մովսես 7.18 և 4 Նեփի 1.1–18 : Ուսանողներին առաջարկեք մտածել;, թե այս օրենքով ապրելն ինչպես կարող է օգնել մեզ ավելի նմանվել Փրկիչին և ցույց տալ մեր սերը Նրա հանդեպ:

Ազնվություն և մեր ուխտերի պահումը

Ուսանողներին օգտակար կլինի ուսումնասիրել Գործք Առաքելոց 5.1-11 հատվածներում ներկայացված Անանիայի և Սաֆիրայի մասին պատմությունը, որը ցուցադրում է, թե որքան կարևոր է լինել ազնիվ և պահել Աստծո ուխտերը: Այն ժամանակներում Եկեղեցու անդամները ապրում էին նվիրաբերման օրենքի համաձայն (տես նախորդ վարժությունը):

Չնայած մենք չենք հասկանում, թե ինչու էին այդ դեպքում հետևանքներն այդքան դաժան, սակայն հաստատ գիտենք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Աստծո ուխտերի խախտումը (տես Հռովմայեցիս 6.16, 23 ; Վարդապետություն և Ուխտեր 78.11–12): Ուսանողները կարող են նաև ուսումնասիրել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի «Պահպանելով մեր խոստումները և ուխտերը» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 53–56): Կարող եք նրանց տալ հետևյալ հարցերը. «Ազնիվ լինելով և ուխտերը պահելով՝ ինչպե՞ս ենք ավելի շատ նմանվում Աստծուն» և «Ի՞նչ է փոխվում ընտանիքներում և համայնքներում, երբ մենք պահում ենք մեր ուխտերը»:

Աստծուց ավելի շատ վախեցեք, քան մարդուց

Ուսանողներին կարող է օգտակար լինել համեմատել Գործք Առաքելոց 4.8-12, 18-21 և Գործք Առաքելոց 5.17-32 հատվածներում ներկայացված հին առաքյալների օրինակները այն պատմության հետ կապված, երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը ենթարկվեց Մարթին Հարրիսի ցանկությանը՝ ցույց տալ Մորմոնի Գրքի 116 էջանոց ձեռագիրը ուրիշներին: Ուսանողները կարող են ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 3.1–11-ը , որպեսզի կարդան Տիրոջ խորհուրդները և զգուշացումները նաև Նրա ողորմության մասին հատված 10 -ում: Այս պատմությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ նույնիսկ, երբ նրանք սխալներ են գործում, Տերը կօգնի, կաջակցի և կների նրանց, եթե նրանք պատրաստ են ապաշխարել:

Ոգեշնչող պատմություններ

Ուսանողներին առաջարկեք թվարկել այն պատմությունները, որոնք կարող են ոգեշնչել մարդկանց հնազանդվել Աստծուն ցանկացած հանգամանքներում: Դրանց թվում կարող են լինել՝ այս դասի ժամանակ ներկայացված պատմությունը, իրենց կյանքի փորձառությունները կամ հատվածներ սուրբ գրություններից: Հետևյալ աղբյուրները կարող են օգտակար լինել․

  • Փրկիչն ու շնության մեջ բռնված կինը (տես Հովհաննես 8:1–11)

  • Ջոզեֆ Սմիթը բանտում Ռիչմոնդում (Միսսուրի նահանգ) (տես Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պատմությունը, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 366–68)

Ուսանողներին մի քանի րոպե տվեք՝ իրենց ցուցակներով միմյանց հետ կիսվելու համար: Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ, որոնք նունյպես կարող են ոգեշնչել նրանց: