Սեմինարիա
Գործք Առաքելոց 1


Գործք Առաքելոց 1

Գործք Առաքելոց գրքի նախաբանը

Նկար
The eleven apostles of Jesus Christ (all except Judas Iscariot) gathered together in Galilee. Two angels (dressed in white) are standing with the apostles and pointing to the heavens. The apostles are looking upward. The painting depicts the ascension of the resurrected Jesus Christ into the heavens. Christ is not depicted in the picture. (Mark 16:19-20) (Luke 24:50-53) (Acts 1:9-11)

Իր Հարությունից հետո 40 օրվա ընթացքում Հիսուս Քրիստոսը ծառայեց Իր աշակերտներին: Այդ ընթացքում Նա պատրաստեց Իր առաքյալներին՝ Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո ղեկավարելու համար: Ինչպես հին ժամանակներում, այսօր ևս Հիսուսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին Իր ընտրյալ առաքյալների միջոցով: Այս դասը կօգնի ձեզ զգալ, թե որքան կարևոր է այն փաստը, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին առաքյալների և մարգարեների միջոցով:

Ճանաչեք ուսանողների ներդրումը: Յուրաքաչյուր ուսանող ունի իր եզակի պատմությունը, հետաքրքրությունները, հույսերը և մարտահրավերները: Երբ ուսանողները դասարանում կիսվեն իրենց փորձառություններով և գաղափարներով, նրանք հաճախ գտնվելու են իրենց կյանքի եզակի հանգամանքների ազդեցության տակ: Այդ փորձառությունները և գաղափարները կարող են օրհնել ուրիշ ուսանողներին և կարող են օգնել ուսուցչին գնահատել ուսանողների կարիքները և ուսուցանել այդ կարիքների համաձայն:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել դասին և կիսվել օրինակներով, որոնք ցուցադրում են, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է առաջնորդում Իր Եկեղեցին վերջին օրերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Քրիստոսի Համբարձումը

Կարող եք հարմարեցնել հետևյալ սցենարը ուսանողների կարիքներին: Ուսանողները կարող են դերախաղի միջոցով հերթով պատասխանել այս սցենարում ներկայացված ընկերոջը:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը, ով Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է, հարցնում է ձեզ. «Ո՞վ է հիմնադրել այն եկեղեցին, որը դու հաճախում ես, և ո՞վ է այն ղեկավարում մեր օրերում»:

  • Ի՞նչ կպատասխանեիք դուք: Ինչո՞ւ։

Գործք Առաքելոց գիրքը նկարագրում է Առաքյալների փորձառությունները Հիսուս Քրիստոսի Համբարձումից հետո: Եկեղեցու ղեկավարների համար դժվար էր առաջ տանել Փրկիչի Եկեղեցին, երբ Նա ֆիզիկապես այլևս նրանց հետ չէր: Սակայն առաքյալները միայնակ չէին իրենց ջանքերում: Գործք Առաքելոց գրքում ներկայացված փորձառությունները ցուցադրում են այն ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին Իր առաքյալների և մարգարեների միջոցով:

Մտածեք, թե ինչ եք զգում՝ գիտակցելով, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին․

  1. Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին:

  2. Ի՞նչ կցանկանայիք տեսնել Հիսուս Քրիստոսի կողմից ղեկավարվող եկեղեցում:

  3. Օգտագործելով հետևյալ սանդղակը՝ որոշեք, թե որքանով եք համաձայն այս հայտարարության հետ. «Այսօր Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին իր առաքյալների և մարգարեների միջոցով»: Բացատրեք ձեր պատասխանը:

Նկար
New Testament Seminary Teacher Manual- 2023

Այս դասն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ զգալ, որ Հիսուս Քրիստոսն էր ղեկավարում Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո, և այսօր նույնպես Նա ղեկավարում է Իր Եկեղեցին:

Հիսուս Քրիստոսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին Իր Համբարձումից հետո

Ձեր օրագրում ստեղծեք մի գրառում, որի վերնագիրը կլինի՝ «Օրինակներ, որոնք ապացուցում են, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին»: Այս դասի ընթացքում օրինակներ ավելացրեք այդ գրառմանը և խորհեք, թե դրանք ինչպես են ամրապնդում Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին ձեր վկայությունը:

Կարդացեք հետևյալ հատվածները Գործք Առաքելոց 1-5 գլուխներից՝ փնտրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է շարունակել օգնել Իր առաքյալներին Իր Համբարձումից հետո: Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպես են ցուցադրում այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն է ղեկավարում Իր Եկեղեցին: Ձեր գրառմանն ավելացրեք ձեր գաղափարները:

Ուսանողներին տվեք հետևյալ թերթիկը: Ուսանողներին բաժանեք չորս մարդուց բաղկացած խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է ուսումնասիրել մեկ պատմություն և փնտրել մեկ ապացույց, որ Հիսուսը ղեկավարում է Իր Եկեղեցին առաքյալների միջոցով: Այնուհետև նրանք կարող են պատասխաններով կիսվել իրենց խմբի մնացած անդամների հետ:

Նկար
New Testament Seminary Teacher Manual - 2023

Հատվածներ՝ ուսումնասիրելու համար

Մանրամասներ, որոնք դուք պետք է իմանաք այս հատվածներն ուսումնասիրելուց առաջ

Գործք Առաքելոց 1․23–26

Առաքյալները և Քրիստոսի այլ հետնորդները հավաքվել էին՝ քննարկելու, թե ով կփոխարինի Հուդային՝ որպես Տասներկու Առաքյալներից մեկը:

Գործք Առաքելոց 2․37-43

Երբ Քրիստոսի Համբարձումից հետո առաքյալները հավաքվեցին Երուսաղեմում, Սուրբ Հոգին զորեղ կերպով եղավ նրանցից յուրաքանչյուրի մոտ (տես Գործք Առաքելոց 2.1-8): Սուրբ հոգով լցված՝ Պետրոսը վկայեց Հիսուս Քրիստոսի մասին ( Գործք Առաքելոց 2.14-36): Այս հատվածը նկարագրում է այն ազդեցությունը, որ այս հոգևոր զեղումն ունեցավ վկաների վրա:

Գործք Առաքելոց 3․1-8 , 4․8-10

Երուսաղեմի տաճարում Պետրոսն ու Հովհաննեսը մի հաշմանդամ մարդու հանդիպեցին:

Գործք Առաքելոց 5․12-16

Դրանից առաջ հրեա ղեկավարները զգուշացրել էին առաքյալներին, որ նրանք այլևս չխոսեն Հիսուս Քրիստոսի մասին ( Գործք Առաքելոց 4.13-18):

Գործք Առաքելոց 5․17-25

Պետրոսը և Հովհաննեսը ձերբակալվեցին, երբ շարունակեցին վկայել Հիսուս Քրիստոսի մասին և Նրա անունով հրաշքներ գործել:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից, որ ազդել է Նրա հանդեպ ձեր հավատքի և վստահության վրա:

  • Այս իրադարձություններն ինչպե՞ս են ցուցադրում այն փաստը, որ Փրկիչը ղեկավարում էր Իր Եկեղեցին Իր առաքյալների միջոցով:

Այսօր Հիսուս Քրիստոսը շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին

Նկար
All the members of the First Presidency and the Quorum of the Twelve Apostles are seated or standing with the Christus Statue and statues of the Original Twelve at the Visitors’ Center in Rome, Italy. Front Left to Right: Dieter F. Uchtdorf, Jeffrey R. Holland, M. Russell Ballard, Dallin H. Oaks, Russell M. Nelson, Henry B. Eyring, David A. Bednar, Quentin L. Cook, D. Todd Christofferson, Gary E. Stevenson, Ronald A. Rasband, Neil L. Andersen, Dale G. Renlund, Gerrit W. Gong, Ulisses Soares

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես է շարունակում ղեկավարել Իր Եկեղեցին:

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մենք, որպես Տիրոջ Եկեղեցու անդամներ, գիտենք, թե ով է կանգնած նրա գլխին. Ինքը՝ Հիսուս Քրիստոսը: …

Այսպիսով, ի՞նչ արժեք ունի անունը։ Երբ խոսքը վերաբերում է Տիրոջ Եկեղեցու անվանը, պատասխանն է՝ «Ամենամեծ արժեքը»: Հիսուս Քրիստոսը ցուցում է տվել Եկեղեցին կոչել Իր անունով, որովհետև սա Իր Եկեղեցին է՝ լցված Իր զորությամբ:

Ես գիտեմ, որ Աստված ապրում է։ Հիսուսը Քրիստոսն է: Նա առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր։

(Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Ensign կամ Լահոնա, նոյեմբեր 2018, 88-89)

  • Ինչպե՞ս կարող է ձեր կյանքի վրա ազդել այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին:

Ուսանողներին հիշեցրեք, որ հետևյալ հարցերին պատասխանելիս նրանք կարող են օգտվել նախօրոք պատրաստված նյութերից: Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք կիսվել մի քանի օրինակով, այդ թվում Եկեղեցու աճի, Մորմոնի Գրքի ծագման ու թարգմանության, բոլոր արժանավոր տղամարդկանց քահանայական օրհնություններ պարգևող հայտնության, Եկեղեցու անդամների կյանքում տեղի ունեցող հրաշքների մասին:

  • Ձեր կյանքից կամ Եկեղեցու պատմությունից ո՞ր օրինակներն են օգնում ձեզ տեսնել, որ Հիսուս Քրիստոսն այսօր շարունակում է ղեկավարել Իր Եկեղեցին: (Չմոռանաք այս օրինակներն ավելացնել ձեր գրառմանը):

Եթե պատասխանելու համար ձեզ պետք են լրացուցիչ օրինակներ, կարող եք դիտել «Սա մեր ժամանակն է» տեսանյութը 3:34-5:12-ը և «Ամեն բան բովանդակեք Քրիստոսումը» տեսանյութը 10:09-13:58-ը ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս փաստերը, որ Փրկիչը ղեկավարում է Իր Եկեղեցին, ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ Նրա զգացմունքները մեր հանդեպ:

Խորհեք

Կրկնեք Փրկիչի՝ Իր Եկեղեցին ղեկավարելու մասին այսօր ձեր ստեղծված օրինակները: Կարող եք ավելացնել այս գրառումը, երբ շարունակեք ուսումնասիրել Գործք Առաքելոցը և ունենալ լրացուցիչ փորձառություն, երբ սովորեք Փրկիչի և Իր Եկեղեցու մասին: Կարող եք ձեր գրառմանն ավելացնել այս ճշմարտության մասին ձեր վկայությունը:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց ցուցակներով: Կարող եք տալ անձնական վկայություն այն մասին, թե այսօր Փրկիչն ինչպես է ղեկավարում Եկեղեցին և խնդրել մի քանի կամավորների նույնպես վկայել:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞վ է գրել Գործք Առաքելոց գիրքը

Ղուկասը գրել է Գործք Առաքելոց գիրքը` որպես «երկու մասից բաղկացած աշխատության երկրորդ [մասը]: … Առաջին մասը հայտնի է որպես ավետարան ըստ Ղուկասի» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գործք Առաքելոց», scriptures.lds.org, տես նաև Ղուկաս 1.1–4 , Գործք 1.1):

Ինչի՞ մասին է այս գիրքը

Գործք Առաքելոց գիրքը կապ է հանդիսանում Հիսուս Քրիստոսի կյանքի գրանցման ու չորս ավետարաններում գտնվող ուսմունքների և Նրա առաքյալների գրվածքների ու աշխատանքների միջև։ Գործք Առաքելոց գիրքը ցույց է տալիս, թե Փրկիչը ինչպես շարունակեց ղեկավարել Իր Եկեղեցին Սուրբ Հոգու ներշնչմամբ նրանց համար, ովքեր կրում էին քահանայության բանալիները։ Սուրբ Հոգին հայտնում էր ճշմարտությունը Առաքյալներին, ովքեր այդ ժամանակ առաջնորդում և ուսուցանում էին Եկեղեցին։ Առաքյալները նաև հրաշքներ էին գործում Հիսուս Քրիստոսի անունով։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

«[Գործք Առաքելոցի] առաջին իսկ հատվածում հայտարարվում է, որ Եկեղեցին կշարունակի ղեկավարվել Աստծո կողմից, այլ ոչ թե մահկանացուների: … Արդարև, Գործք Առաքելոց գրքի համար ավելի լիարժեք ու պատշաճ վերնագիր կարող է լինել «Գործք հարություն առած Քրիստոսի՝ Սուրբ Հոգու միջոցով Իր կարգված առաքյալների կյանքում և ծառայություններում»: …

Եկեղեցին ղեկավարվում է նույն ձևով։ Փոխվել է Փրկիչի տեղը, սակայն Եկեղեցու ղեկավարման կարգը մնացել է անփոփոխ»:

(«Հետևաբար, ի”նչ» [Եկեղեցու Կրթական Համակարգի՝ Նոր Կտակարանին նվիրված համաժողովի ժամանակ տրված ելույթ, օգոստոս 8, 2000], 6, si.ChurchofJesusChrist.org)

Ո՞վ է առաքյալը

Առաքյալների մասին ավելի շատ իմանալու համար դիտեք «Ո՞վ է առաքյալը» տեսանյութը (6:25) ChurchofJesusChrist.org կայքում:

Ինչպե՞ս է Տերն այսօր ղեկավարում Իր Եկեղեցին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը բացատրել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Խնդրում եմ համոզված եղեք, որ Եկեղեցու ավագ ղեկավարները, ովքեր ղեկավարում են Եկեղեցու աստվածայնորեն նշանակված նպատակները, ստանում են աստվածային օգնություն: Այդ առաջնորդությունը գալիս է Հոգուց և երբեմն հենց Փրկիչից։ Հոգևոր առաջնորդության այդ երկու ձևերն էլ տրվում են։ Երախտապարտ եմ նման աջակցություն ստանալու համար։ Սակայն առաջնորդությունը տրվում է Տիրոջ ժամանակին, տող առ տող և պատվիրան առ պատվիրան [տես 2 Նեփի 28.30 ; Վարդապետություն և Ուխտեր 98:12 ; 128:21 ], երբ «ամենագետ Աստված որոշի ուսուցանել մեզ» [Նիլ Ա. Մաքսվել, Այս բոլոր բաները պիտի քեզ փորձառություն տան (2007), 31]: Ողջ Եկեղեցու վերաբերյալ առաջնորդությունը տրվում է միայն Նրա մարգարեին։

(Քվենթին Լ. Քուք, «Պատրաստվել հանդիպելու Աստծուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 117)

Լրացուցիչ օրինակների համար դիտեք «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (1:27) կամ «Մենք կենդանի մարգարեների կարիքն ունենք» (2:44) ChurchofJesusChrist.org կայքում:

Ինչպե՞ս են կոչվում ժամանակակից առաքյալներն ու մարգաներենրը

Օրինակների համար դիտեք «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» 9:41-11:49-ը կամ «Մարգարեի սիրտը» 4:08-6:40-ը տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Քրիստոսի հին և նոր վկաները

Մեկ օրինակ, թե ինչպես է Փրկիչը ղեկավարում Իր Եկեղեցին, այն է, որ Նա Իր մասին վկաներ է տրամադրում:: Ուսանողները կարող են ուսումնասիրել, թե Պետրոսը ու Հովհաննեսը ինչպես են վկայել Հիսուս Քրիստոսի մասին Գործք Առաքելոց 2.32 , 3.10-16 և 5.32-ում : Նրանք կարող են համեմատել այս վկայությունները Բ Պետրոս 1.16 , Ա Հովհաննես 1.1 և Վարդապետություն և Ուխտեր 76․22-24 հատվածներում ներկայացված վկայությունների հետ, ինչպես նաև «Քրիստոսի հատուկ վկաները»՝ https://www.churchofjesuschrist.org/media/collection/special-witnesses-of-christ-video-collection գտնվող, մեկ կամ մի քանի տեսանյութերում ներկայացված վկայությունների հետ:

Իր Երկրորդ Գալուստի ժամանակ Փրկիչը փառքով կիջնի երկնքից

Կարող եք օգտագործել այս վարժությունը, եթե ուսանողները հարցեր ունենան այն մասին, թե Փրկիչն ինչպես է գալու: Ուսանողներին առաջարկեք գտնել վերոնշված ճշմարտությունը Գործք Առաքելոց 1.1-12 հատվածներում: Շեշտեք, որ Փրկիչի Համբարձումը տեղի է ունեցել Ձիթենյաց Սարի վրա (տես հատված 12 -ը): Բացատրեք, որ երբ Փրկիչը կրկին գա, Նա կհայտնվի և կիջնի երկնքից Ձիթենյաց սարի վրա (տես Զաքարիա 14.4 , Վարդապետություն և Ուխտեր 45.47–53 , 133.19–20)։ Դա տեղի կունենա Նրա՝ աշխարհին հայտնվելուց առաջ ու այդ ժամանակ «ամեն մարմին միասին պիտի տեսնեն» ( Եսայիա 40.5): Ուսանողները կարող են քննարկել, թե ինչու է կարևոր իմանալ, որ Փրկիչի Երկրորդ Գալուստը այսքան պարզ ու ակներև պիտի լինի աշխարհի համար: Ինչպե՞ս է դա ապացուցում Նրա սերը մեր հանդեպ: