Սեմինարիա
Գործք Առաքելոց 2


Գործք Առաքելոց 2

Լցված Սուրբ Հոգով

Նկար
A large crowd of people being baptized in a river at the day of Pentecost.

Իր մահվանից առաջ Հիսուսն ասաց Իր առաքյալներին, որ երբ Ինքը գնա, Հայրը կուղարկի «Մխիթարիչին, ով Սուրբ Հոգին է» (Հովհաննես 14.26): Ինչպես խոստացված էր` Սուրբ Հոգին հրաշքով եկավ Տասներկու Առաքյալների մոտՊենտեկոստեի օրը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օրհնել ձեզ և օգնել ձեզ սովորել, թե ինչպես այդ օրհնությունները ձեր կյանք հրավիրել:

Ճանաչեք Սուրբ Հոգուն Հնարավորություններ փնտրեք օգնելու ուսանողներին ճանաչել, թե Սուրբ Հոգին ինչպես է գործում իրենց կյանքում: Կարող եք օգտագործել օրինակներ սուրբ գրություններից և ուսանողներին առաջարկել խորհել իրենց սեփական փորձառությունների շուրջ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց սիրելի մարդու հետ քննարկել, թե ինչպես են նկատել, որ Սուրբ Հոգին իրենց հետ է կյանքում: Կարող եք նաև առաջարկել նախապատրաստել հարցեր Սուրբ Հոգու մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեծացնենք մեր կարողությունները

Ըստ մեկից յոթ սանդղակի որոշեք, թե որքանով եք համաձայն հետևյալ հայտարարությանը և գրեք ձեր պատասխանը ձեր օրագրում. Ես վստահ եմ, որ կարող եմ հասկանալ, թե երբ եմ զգում Սուրբ Հոգու ներկայությունն իմ կյանքում:

Նկար
Diagram with words Strongly Disagree and Strongly Agree.

Սա կարող է լավ հնարավորություն լինել ուսանողների համար, որ ուղղեն Սուրբ Հոգու մասին իրենց նախապատրաստած կամ այդ պահին ծագած հարցերը:

  • Ի՞նչ հարցեր ունեք Սուրբ Հոգու մասին:

Ձեր օրագրում գրեք «Ինչպես կարող է Սուրբ Հոգին օգնել ինձ» վերնագիրը: Պատրաստ եղեք դասի ընթացքում ձեր ցուցակին նոր կետեր ավելացնել:

Կարող եք գրել այս վերնագիրը գրատախտակին և դասի ընթացքում դրա տակ գաղափարներ ավելացնել՚

Այս դասն այսօր ուսումնասիրելիս դուք կտեսնեք, թե Սուրբ Հոգին ինչպես է գործում մարդկանց կյանքում: Մտածեք, թե դուք ինչ կարող եք սովորել այս օրինակներից այն մասին, թե Սուբր Հոգին ինչպես է գործում ձեր կյանքում: Այս օրինակներից բխող ճշմարտություններից մեկն այն է, որ Սուրբ Հոգու միջոցով Երկնային Հայրն օգնում է մեզ գալ Հիսուս Քրիստոսի մոտ:

Սուրբ Հոգին հեղվում է Պենտեկոստեի օրը

Իր մահվանից առաջ Հիսուսն ուսուցանեց Իր աշակերտներին, որ երբ Հիսուսը լքի երկիրը, Երկնային Հայրը նրանց Սուրբ Հոգուն կուղարկի: Նա վկայեց, որ Սուրբ Հոգին կսփոփի և կուղեկցի նրանց, ինչպես նաև կվկայի Իր մասին (տես Հովհաննես 14.16, 26 , 15.26).

Ստորև ներկայացված ուսուցման գաղափարները պատմում են, թե ուսանողներն ինչպես կարող են ուսումնասիրել և քննարկել Գործք Առաքելոց 2 -ը: Կարող եք նաև ուսանողներին երեք խմբի բաժանել և խմբերին առաջարկել ուսումնասիրել հետևյալ հատվածները.

Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո ուսանողները կարող են քննարկել հետևյալ հարցերը.

  • Այս հատվածներում Սուրբ Հոգին ինչպե՞ս է օգնում մարդկանց:

  • Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ մեզ համար ունեցած Երկնային Հոր ցանկությունների մասին:

  • Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ նույն եղանակներով։

Այնուհետև խնդրեք տարբեր խմբերից կամավորների ներկայացնել իրենց գտածը և դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Պենտեկոստեն հրեական տոն է, որը տեղի է ունենում Զատիկից 50 օր հետո: Հարևան երկրներում բնակվող հրեաները գալիս էին Երուսաղեմ տարվա առաջին բերքահավաքը տոնելու (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Պենտեկոստե », scriptures.ChurchofJesusChrist.org): Կարդացեք Գործք Առաքելոց 2.1-8-ը ՝ փնտրելով, թե Փրկիչի խոստումը, որ առաքյալները կստանան Սուրբ Հոգին, ինչպես է կատարվել այդ օրը: ( Հատված3 -ում հիշատակված «ինչպէս կրակից բաժանուած լեզուները» վերաբերում է Սուրբ Հոգու տեսանելի ներկայությանը):

Հատվածներ 4-8 -ում Առաքյալները ստացան լեզուների պարգևը՝ Սուրբ Հոգու պարգևը, որը ոգեշնչված մարդկանց թույլ էր տալիս խոսել անծանոթ լեզուներով, ինչպես նաև հասկանալ կամ թարգմանել դրանք (Սուրբ գրքերի ուղեցույց, « Լեզուների պարգև », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Սուրբ Հոգին ինչպե՞ս է օրհնել աշակերտներին և այն մարդկանց, ովքեր լսում էին նրանց:

  • Ձեր կարծիքով, լեզուների պարգևն ինչպե՞ս մեծացրեց Առաքյալների կարողությունը՝ օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ:

  • Մեր օրերում մենք ինչպե՞ս կարող ենք ստանալ այս պարգևը:

Կարող եք ուսումնասիրված հատվածներից գաղափարներ ավելացնել օրագրում ստեղծված ցուցակին:

Պետրոսը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Մենք կարող ենք տեսնել մեկ այլ միջոց, որով Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի քաջությամբ էր Պետրոսն ուսուցանում և վկայում:

Նկատի ունենալով, որ Գործք Առաքելոց 2 -ում նկարագրված իրադարձությունները տեղի էին ունեցել Հիսուսի խաչելությունից հետո, կարդացեք Գործք Առաքելոց 2.22-24, 32-33, 36 և փնտրեք, թե այս հանգամանքներում Սուրբ Հոգին ինչպես օգնեց Պետրոսին քաջությամբ քարոզել Հիսուս Քրիստոսի մասին: (Sես նաև Գործք Առաքելոց 3.12-20 :)

  • Դուք ի՞նչ տեսաք։

  • Այդ պատմությունից ի՞նչ եք սովորում այն մասին, թե Աստված ինչպես կարող է օգնել ձեզ։ (Տես նաև Գործք Առաքելոց 1.8 , 4.31 :)

Ավելացրեք ձեր մտքերը օրագրում ստեղծված ցուցակին:

Կարող եք ուսանողներին առաջարկել հիշել և կիսվել, թե Սուրբ Հոգին երբ է օգնել իրենց ուսուցանել ուրիշներին Հիսուս Քրիստոսի մասին կամ քաջությամբ վկայել: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական օրինակով:

Պետրոսի ուսմունքների ազդեցությունն ուրիշների վրա

Սուրբ Հոգին ազդեցություն է ունեցել այն մարդկանց վրա, ովքեր լսել էին Պետրոսի ուսմունքները Հիսուս Քրիստոսի մասին: Կարդացեք Գործք Առաքելոց 2.37-38, 41 հատվածները՝ փնտրելով, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել այդ մարդկանց: Զղջացին բառը հատված 37 -ում նշանակում է ապաշխարել և այն, որ մարդիկ ցանկացան փոխվել:

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածում։

  • «Սրտերումը զղջալն» ինչպե՞ս է օգնել այդ մարդկանց ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին ( հատված 37):

Պետրոսի ուսուցանած մարդկանց հետ կատարվածը համեմատեք այն խոստման հետ, որ Աստված տվել էր Իր ծառաներին Վարդապետություն և Ուխտեր 100.5-8 -ում:

  • Որո՞նք են Սուրբ Հոգու կողմից ոգեշնչված այն փոփոխությունները, որոնք կարող են մեզ օգնել ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ուսանողներին առաջարկեք հիշել և կիսվել, թե Սուրբ Հոգին երբ է ոգեշնչել նրանց փոխվել և դրանով ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին: Հորդորեք նրանց կիսվել միայն այն օրինակներով, որոնք խիստ անձնական չեն: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական օրինակով:

Հնարավորության դեպքում կարող է նաև օգտակար լինել դասարան հրավիրել վերջերս դարձի եկած մի մարդու և խնդրել նրան կիսվել իր փորձառությամբ այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես է օգնել նրան ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և Նրա Եկեղեցուն: Անպայման նախապես ստացեք այդ մարդու քահանայության ղեկավարի և սեմինարիաների և ինստիտուտների տեղական համակարգողի համաձայնությունը:

Ձեր օրագրի ցուցակին կարող եք ավելացնել Գործք Առաքելոց 2.37-38, 41 հատվածներից ստացած ձեր գաղափարները:

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Ուսանողներին առաջարկեք կրկնել իրենց օրագրում ստեղծված ցուցակը: Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին քննարկել և անձնավորել իրենց սովորածը: Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին:

  • Սուրբ Հոգուց ստացած օրհնություններից ո՞րն է ձեզ ամենից շատ տպավորել:

  • Ինչո՞ւ է Սուրբ Հոգին կարևոր Հիսուս Քրիստոսի մոտ գալու և ուրիշներին բերելու գործում:

  • Ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել՝ Սուրբ Հոգու օրհնությունները լիարժեք վայելելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս Է Սուրբ Հոգին օգնել մեզ ավելի շատ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Սուրբ Հոգու առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին (տես Հովհաննես 15.26 , 2 Նեփի 31.18 , 3 Նեփի 28.11), առաջնորդել մեզ դեպի ճշմարտություն (տես Հովհաննես 14.26 , 16.13) և ցույց տալ մեզ այն ամենը, ինչ պետք է անենք (տես 2 Նեփի 32.5): Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:

(Դալլին Հ․ Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 83)

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Երբ անհատները … զգում են, որ Հոգին աշխատում է իրենց հետ կամ, երբ տեսնում են Տիրոջ սիրո և գթասրտության ապացույցներն իրենց կյանքում, նրանք հոգեպես շենանում և ուժեղանում են, և նրանց հավատը Տիրոջ հանդեպ մեծանում է։

(Մ. Ռասսել Բալլարդ, «Այժմ է ժամանակը», Ensign, նոյեմբեր 2000, 75)

Ինչպե՞ս ես զգում Սուրբ Հոգին և ինչպե՞ս եք հրավիրում Նրան

«Զգացեք Սուրբ Հոգին» տեսանյութում (3:17) օրինակներ են բերվում, թե մարդիկ ինչպես են զգում Սուրբ Հոգին: Տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

«Հրավիրեք Սուրբ Հոգուն» տեսանյութում (2:56) ChurchofJesusChrist.org կայքում օրինակներ են բերվում, թե ինչպես հրավիրել Սուրբ Հոգուն:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասը սկսելու այլընտրանքային եղանակ

2017 թ. ապրիլի գերագույն համաժողովի իր ելույթում Երեց Գարի. Ի Սթիվենսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից ներկայացրել է մի պատմություն այն մասին, թե ինքն ինչպես մասնակցեց երիտասարդ ընտանիքի ընտանեկան երեկոյին: Ցուցադրեք «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-1:15-ը: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Տեսանյութը դիտելուց հետո ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես կպատասխանեին պատանու հարցին:

Ժամանակ գտեք Սուրբ Հոգու համար

Առօրյա զբաղվածության պատճառով ձեզ համար կարող է դժվար լինել ժամանակ հատկացնել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա օրհնի մեզ ոգեշնչմամբ: Դիտեք «Ոգու անկեղծ ցանկությունը» տեսանյութը (3:28) և տեսեք, թե մի երիտասարդ կին ինչպես է լուծում այս խնդիրը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Քրիստոսի վարդապետությունը կարող է ձեզ օգնել ստանալ Սուրբ Հոգին և գալ Քրիստոսի մոտ

Կարող եք ուսանողներին առաջարկել կարդալ Գործք Առաքելոց 2.38 հատվածը՝ փնտրելով, թե Պետրոսն ինչպես պատասխանեց ամբոխին, որն ասաց. «Ի՞նչ անենք» ( Գործք Առաքելոց 2․37): Խորհեք հետևյալ հարցերի առաջադրման շուրջ.

  • Ի՞նչ քայլեր է Պետրոսը նշում հատված 38 -ում:

  • Այդ քայլերն ինչպե՞ս են վերաբերում արդեն մկրտված մարդկանց:

Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ երկրորդ հարցի պատասխանը, կարող եք օգտագործել երեց Դեյլ Գ. Ռենլանդի այս խոսքերը․ «Մենք կարող ենք կատարելագործվել՝ անընդհատ … գործադրելով հավատք [Քրիստոսի] հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից, նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները, և ավելի մեծ չափով ստանալով Սուրբ Հոգին` որպես մշտական ուղեկից։ Երբ այդպես ենք վարվում, մենք ավելի ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ՝ այն ամենով հանդերձ, ինչի որ այն հանգեցնում է» («Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 56):