Սեմինարիա
Հովհաննես 4․ Մաս 2


Հովհաննես 4․ Մաս 2

Կենդանի ջուր

Նկար
“He Comes Again to Rule and Reign” by Mary R. Sauer.

Հիսուսը ջրհորի մոտ սամարացի մի կնոջ ուսուցանեց «կենդանի ջրի» մասին, որ Ինքն էր առաջարկում: Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ ավելին հասկանալ կենդանի ջրի մասին, որը Փրկիչն է առաջարկում. ինչ է դա, ինչու է այն ձեզ անհրաժեշտ և ինչպես կարող եք ստանալ այն:

Ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում

Յոթանասունից երեց Լորենս Ի. Քորբրիջն ուսուցանել է․

Նկար
Official Portrait of Elder Lawrence E. Corbridge. Photographed March 2017.

Կա միայն մեկ ճանապարհ դեպի երջանկություն և ինքնակայացում։ [Հիսուս Քրիստոսն] է Ճանապարհը։ Յուրաքանչյուր այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ինչպիսին էլ որ լինի, անմտություն է:

Հիսուս Քրիստոսն առաջարկում է կենդանի ջրի ջրհոր: Կամ մենք խմում ենք և էլ երբեք չենք ծարավում, կամ չենք խմում և մեր անմտության պատճառով ծարավ ենք մնում:

(Լորենս Ի. Քորբրիջ, Ճանապարհը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 34)

  • Ինչի՞ են երբեմն դիմում մարդիկ՝ երջանկության և ինքնակայացման համար, որը կարող է հանգեցնել հոգևոր ծարավի կամ անբավարարության զգացման:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ երբեմն դիմում այնպիսի բաների, որոնք տևական բավարարվածություն չեն բերում:

  • Ի՞նչ է Հիսուս Քրիստոսը առաջարկում, որը բերում է տևական երջանկություն և ինքնակայացում:

Մտածեք այն մասին, թե ինչպես են այս հարցերը առնչվում ձեր սեփական կյանքին: Կա՞ն բաներ, որոնց դուք դիմում եք երջանկության և ինքնակայացման համար, բայց որոնք իրականում չեն բավարարում այդ ցանկությունները: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ զգացել եք տևական խաղաղություն և երջանկություն, որը կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսից:

Կենդանի ջուր

Նկար
Jesus Christ depicted teaching a Samaritan woman at a well. Christ is portrayed sitting on the edge of the well. The woman is seated on the ground before Him.

Նախորդ դասի Հովհաննես 4-րդ գլխի ձեր ուսումնասիրությունից հիշեք, որ Հիսուսը սամարացի կնոջն ուսուցանեց կենդանի ջրի մասին, որը «Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա ուսմունքների խորհրդանիշն է» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Կենդանի ջուր », scriptures.ChurchofJesusChrist.org):

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են հաղորդության ժողովին ելույթ պատրաստել կենդանի ջրի մասին, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը: Որպես ձեր ելույթի մաս, ձեզ խնդրում են պարզաբանել, (1) ինչ է կենդանի ջուրը, (2) ինչու է այն մեզ անհրաժեշտ, և (3) ինչպես կարող ենք այն ստանալ Փրկիչից: Դասավորեք ձեր մտքերը և կազմեք ձեր ելույթը՝ օգտագործելով հետևյալ սուրբ գրությունները, հայտարարությունները և հարցերը, ինչպես նաև ցանկացած լրացուցիչ նյութ, որը կարող եք գտնել ինքնուրույն:

Կենդանի ջուր

Սուրբ գրություներում կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով մտքեր և գաղափարներ կենդանի ջրի մասին, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Կենդանի ջուրը, որի մասին նշված է [ Հովհաննես 4.10 ] հատվածում, ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը։ Եվ ինչպես ջուրն է նպաստում ֆիզիկական կյանքի պահպանմանը, այնպես էլ Փրկիչն ու Նրա վարդապետությունները, սկզբունքներն ու արարողություններն են կարևոր հավերժական կյանքի համար: Ես և դուք, ամեն օր և առատ պաշարով, Նրա կենդանի ջրի կարիքն ունենք, որպեսզի պահպանենք մեր շարունակական հոգևոր աճն ու զարգացումը:Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի խոսքերը և հանդիսանում են կենարար ջրի աղբյուր, որին մենք ազատ մոտենալու հնարավորություն ունենք և որից կարող ենք անհագ ու երկար ըմպել։ Ես և դուք պետք է նայենք Քրիստոսին և գանք Նրա մոտ, ով «կենաց ջրերի ակունքն է» ( 1 Նեփի 11.25 , համեմատեք Եթեր 8.26 , 12.28)՝ կարդալով (տես Մոսիա 1.5), ուսումնասիրելով [տես Վարդապետություն և Ուխտեր 26.1] , փնտրելով (տես Հովհաննես 5.39 ; Ալմա 17.2) և ճաշակելով (տես 2 Նեփի 32.3) Քրիստոսի խոսքերը, ինչպես որ տրված են սուրբ գրություններում: Դրանով մենք կարող ենք ստանալ և՛ հոգևոր ուղղություն, և՛ պաշտպանություն մեր մահկանացու ճամփորդության ընթացքում:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Կենդանի ջրի աղբյուրը» [Church Educational System fireside for young adults, փետրվարի 4, 2007], 1, broadcasts.ChurchofJesusChrist.org)

Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը (1917–2008) Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Last official portrait of Elder Joseph B. Wirthlin of the Quorum of the Twelve Apostles, 2004. Died December 1, 2008.

Շատ-շատերը նստում են Հիսուս Քրիստոսի ավետարանի խնջույքի սեղանի շուրջ և միայն մի պատառ են ճաշակում իրենց առջև փռված խնջույքի սեղանից: Նրանք գործողություններ են կատարում. գուցե հաճախում են ժողովների, թերթում են սուրբ գրությունները, կրկնում են ծանոթ աղոթքները, սակայն նրանց սիրտը հեռու է: Եթե նրանք անկեղծ լինեն, ապա կխոստովանեն, որ ավելի շատ իրենց հետաքրքրում են թաղային վերջին նորությունները, ֆոնդային շուկայի միտումները և իրենց սիրելի հեռուստաշոուն, քան Սուրբ Հոգու աստվածային հրաշքները և քաղցր ծառայությունը:Ցանկանո՞ւմ եք ճաշակել այդ կենդանի ջրից և ձեզանում ունենալ այդ աստվածային աղբյուրը, որը հավիտենական կյանքի համար կբխի: Ուրեմն՝ մի վախեցեք: Հավատացեք ձեր ողջ սրտով: Անսասան հավատք զարգացրեք առ Աստծո Որդին: Բացեք ձեր սիրտն անկեղծ աղոթքով: Լցրեք ձեր միտքը Նրա մասին գիտելիքով: Մոռացեք ձեր թուլությունների մասին: Քայլեք պատվիրանների հետ՝ սրբությամբ և ներդաշնակությամբ:

(Ջոզեֆ Բ. Վիրթլին, «Առատ կյանք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 100)

Հիմնվելով այս կամ այլ աղբյուրներից ձեր սովորածի վրա՝ ստեղծեք ձեր ելույթի համառոտ շարադրանքը: Համոզվեք, որ այն պատասխանում է հետևյալ հարցերին: Մտածեք նաև, թե ինչպես կարող եք ձեր ելույթում արտահայտել ձեր զգացմունքները Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարող եք կիսվել անձնական փորձառություններով, որոնք ունեցել եք Փրկիչի կենդանի ջուրը ճաշակելիս, և ինչպես են այդ փորձառությունները ազդել ձեզ վրա:

  • Ի՞նչ է կենդանի ջուրը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը:

  • Մենք ինչո՞ւ ունենք Փրկիչի կենդանի ջրի կարիքը։

  • Ի՞նչ կարող ենք անել՝ Փրկիչից կենդանի ջուր ստանալու համար:

  • Փրկիչի հանդեպ ձեր վերաբերմունքի վրա ինչպե՞ս է ազդում այն գիտելիքը, որ Փրկիչն ուզում է, որ բոլորը ճաշակեն Իր կենդանի ջրից:

1: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր ելույթի համառոտ շարադրանքը: Այն կուղարկվի ձեր ուսուցչին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Հիսուս Քրիստոսի առաջարկած կենդանի ջուրն ինչպե՞ս է առնչվում հաղորդության հետ

Որպես Երեխաների միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական ծառայելիս քույր Շերիլ Ա. Էսպլինը ուսուցանել է.

Նկար
Final official portrait of Cheryl A. Esplin, second counselor in the Primary general presidency, 2011. Released as second counselor and sustained as first counselor at the April 2015 general conference. Released at the April 2016 general conference.

Մեր վիրավոր հոգիները կարող են բժշկվել և նորոգվել ոչ միայն այն պատճառով, որ հացն ու ջուրը հիշեցնում են մեզ, որ Փրկիչը զոհաբերեց Իր մարմինն ու արյունը, այլև քանի որ խորհրդանիշները մեզ նաև հիշեցնում են, որ Նա միշտ կլինի մեր «կյանքի հացը» և «կենդանի ջուրը»:[ Հովհաննես 6.48 ] և «կենդանի ջուրը» [ Հովհաննես 4.10 ]:

Հաղորդությունը նեփիացիներին սպասավորելուց հետո Հիսուսն ասաց.

«Նա, ով ուտում է այս հացը, ուտում է իմ մարմնից` իր հոգու համար. և նա, ով խմում է այս գինուց, խմում է իմ արյունից` իր հոգու համար. և նրա հոգին երբեք չպիտի քաղցի, ոչ էլ ծարավի, այլ պիտի հագենա:

Արդ, երբ բազմությունը՝ բոլորը, կերան և խմեցին, ահա նրանք լցվեցին Հոգով» [ 3 Նեփի 20.8–9 ]:

Այս խոսքերով Քրիստոսն ուսուցանում է մեզ, որ Հոգին բժշկում և նորոգում է մեր հոգիները: Հաղորդության խոստացած օրհնությունն այն է, որ մենք «նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք» [ Վարդապետություն և Ուխտեր 20.77 ]:

(Շերիլ Ա. Էսպլին, «Հաղորդություն՝ հոգու նորոգում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 13)

Փրկիչի կենդանի ջուրն ինչպե՞ս կարող է ինձ օգնել հաղթահարել աշխարհի չար ազդեցությունները

Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն (1920–2007) ուսուցանել է.

Նկար
Last official portrait of President James E. Faust, Second Counselor in the First Presidency, 2001. Died 10 August 2007.

Հոգևոր աղտոտման մեծ մասը մեր կյանք է գալիս համացանցի, համակարգչային խաղերի, հեռուստաշոուների և կինոնկարների միջոցով, որոնք ուղիղ ակնարկում են կամ պատկերում են մարդկության ամենաստորին և ցածրորակ հատկությունները: Քանի որ մենք ապրում ենք նման միջավայրում, մենք պետք է ավելացնենք մեր հոգևոր ուժը:

Ենովսը խոսում է իր հոգու մասին, որ քաղցում ու աղաղակում էր ամբողջ օրը, նաև գիշերը աղերսում էր իր հոգու համար [տես Ենովս 1.4 ]: Նա փափագում էր հոգևոր սնունդ, որը հագեցնում է հոգևոր ճշմարտության ծարավը: Ինչպես աշխարհի Փրկիչն ասաց սամարացի կնոջը ջրհորի մոտ. «Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ» [ Հովհաննես 4.14 ]:

(Ջեյմս Ե. Ֆաուստ, «Հոգևոր սնունդ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 55)