Սեմինարիա
Հովհաննես 3.14-17


Հովհաննես 3.14-17

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը»

Նկար
Հիսուսը կրկին վերադառնում է պարտեզ՝ շարունակելու աղոթքը և մեծ ցավ է ապրում։

Ինչպես գրված է Հովհաննես 3-րդ գլխում, Հիսուսն ուսուցանեց Նիկոդեմոսին Իր քավիչ զոհաբերության մասին, երբ Նա ասաց, որ «պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, կ այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Հովհաննես 3.14-15): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Նվիրելով մեր ժամանակը Փրկչի և Նրա քավիչ զոհաբերության մասին ուսումնասիրությանը, մենք մասնակցում ենք Նրա զորությունից օգտվելու մեկ այլ առանցքային տարրին. մենք ընտրում ենք հավատք ունենալ Նրա հանդեպ և հետևել Նրան» («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 41)։ Այս դասը ձեզ հնարավորություններ կտա ամրապնդելու ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս, երբ ավելին սովորեք Նրա Քավության մասին:

Ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նկար
Հիսուս Քրիստոսն աղոթում է Գեթսեմանիի պարտեզում
Նկար
Գողգոթայում խաչին գամված Քրիստոսը

Նայեք Գեթսեմանիում և խաչի վրա Հիսուսի նկարներին և մտածեք, թե ինչ գիտեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին:

1. Լրացրեք հետևյալ աղյուսակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում։

  • Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսին ուղարկեց երկիր՝ քավելու մեր մեղքերը, որպեսզի մենք ․․․

  • Գեթսեմանիում ունեցած Հիսուսի փորձառություններից են՝ ․․․

  • Հիսուսը մահացավ խաչի վրա, որովհետև ․․․

  • Եթե Հիսուսը չտառապեր Գեթսեմանիում և չմեռներ խաչի վրա, ապա ․․․

Այս դասի ժամանակ դուք ավելին կսովորեք Հիսուս Քրիստոսի Քավության և այն սիրո մասին, որը Երկնային Հայրը ցուցաբերեց, երբ Իր Որդուն աշխարհ ուղարկեց: Ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու այն հուշումներին, որոնք կարող են օգնել ձեզ սկսել ավելի բարձր գնահատել Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը և մեծացնել ձեր հավատքը Նրա հանդեպ:

Փրկչի Քավությունը

Սուրբ գրությունների հետևյալ հատվածները և հայտարարությունը ուսուցանում են Հիսուս Քրիստոսի Քավության մասին: 10-15 րոպե ուշադիր կարդացեք այդ աղբյուրները (նաև Փրկչի Քավության մասին պատմող ձեզ հետաքրքրող կամ այս դասից առաջ գտած այլ աղբյուրներ): Կարդալիս մտածեք, թե այս աղբյուրներից յուրաքանչյուրն ինչպես է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ են արել ձեզ համար և ինչու:

Յոթանասունից երեց Թեդ Ռ. Քալիսթերն ուսուցանել է․

Նկար
Եղբայր Թադ Ռ. Քալիսթեր

Ապա ուրեմն ի՞նչ է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Ինչ-որ առումով դա աստվածային իրադարձությունների մի շարք է, որը սկիզբ առավ Գեթսեմանիում, շարունակվեց խաչի վրա և գագաթնակետին հասավ գերեզմանից Փրկիչի հարությամբ: Այն թելադրվեց մեզանից յուրաքանչյուրի հանդեպ աներևակայելի սիրուց: Այն պահանջեց մի էակ, որն անմեղ էր, անհուն զորություն ուներ տարրերի վրա, նույնիսկ՝ մահվան վրա, որն անսահման կարողություն ուներ տանելու մեր բոլոր մեղքերի և տկարությունների հետևանքները, և որը, փաստորեն, իջավ այդ բոլորից ներքև [տես Վարդապետություն և Ուխտեր 88.6]: Այս էր Հիսուս Քրիստոսի առաքելությունը` սա էր Նրա Քավությունը:

Ապա ո՞րն էր դրա նպատակը։ Այն մեզ հնարավորություն տվեց վերադառնալ Աստծո ներկայություն, ավելի շատ նմանվել Նրան և ունենալ լիարժեք ուրախություն: Դա արվեց՝ հաղթահարելով չորս խոչընդոտ.

  1. Ֆիզիկական մահը

  2. Ադամի կողմից և մեր մեղքերից առաջացած հոգևոր մահը

  3. Մեր չարչարանքներն ու տկարությունները

  4. Մեր թուլություններն ու թերությունները

(Թեդ Ռ. Քալիսթեր, «Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մայիս 2019, 85)

2․ Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին առնվազն երեք նախադասությամբ.

  • Ի՞նչ զգացմունքներ կամ գաղափարներ ունեցաք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին սովորելիս:

Հոր սերն ինչպե՞ս է արտահայտվում Իր Որդուն ուղարկելու գործողության մեջ

Հովհաննես 3.16-ը վարդապետության սերտման հատված է: Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

Ահա այն ճշմարտություններից մեկը, որը Փրկիչն ընդգծեց՝ Նիկոդեմոսին Իր Քավության մասին ուսուցանելիս (տես Հովհաննես 3.14–17). Երկնային Հայրն այնքան շատ է սիրում Իր զավակներին, որ Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ տառապելու նրանց մեղքերի համար:

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալն է ուսուցանել այն մասին, թե ինչպես է Երկնային Հայրը դրսևորում Իր սերը Փրկիչի Քավության միջոցով.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Չկա ավելի մեծ ապացույց Աստծո անսահման զորության և սիրո մասին, քան Հովհաննես առաքյալի հայտարարությունը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տուաւ» (Հովհաննես 3․16): Մեկ այլ առաքյալ գրել է, որ Աստված «Որ իր Որդին էլ չ’խնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նորան» (Հռովմայեցիս 8.32): Պատկերացրեք, թե մեր Երկնային Հորը ինչպես պետք է վշտացներ այն փաստը, որ Ինքը պետք է ուղարկեր Իր Որդուն՝ անհասկանալի տառապանք կրելու մեր մեղքերի համար։ Դա յուրաքանչյուրիս հանդեպ Նրա սիրո ամենամեծ ապացույցն է:

(Դալլին Հ. Օուքս, «Սեր և օրենք», Լիահոնա, նոյ. 2009, 26)

  • Ի՞նչ սովորեցիք այդ հայտարարությունից:

Դիտեք «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը» տեսանյութը (4:48), որը գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում և փնտրեք, թե ինչպես է դրսևորվում Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր սերը:

3․ Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք երկու կամ երեք նախադասություն, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վերաբերյալ ձեր մտքերը կամ վկայությունը:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ կիրառել այն զորությունը, որը Հիսուս Քրիստոսն է ինձ տալիս Իր Քավության միջոցով

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, թե ինչպես կարելի է մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր, Նրա առաքելությունը կոչում ենք Հիսուս Քրիստոսի Քավություն: Այն բոլորիս համար իրականություն դարձրեց հարությունը, իսկ հավերժական կյանքը հնարավոր դարձրեց նրանց համար, ովքեր ապաշխարում են իրենց մեղքերի համար և ստանում ու պահում են կարևոր արարողություններն ու ուխտերը: ․․․

… Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և մեզ աստվածային զորություն են տալիս: Որպես հավատարիմ աշակերտներ, մենք ապաշխարում ենք և Նրան հետևելով մտնում ենք մկրտության ջրերը: Մենք քայլում ենք ուխտի ճանապարհով, որպեսզի ստանանք այլ կարևոր արարողություններ: ․․․

Ուխտ պահող տղամարդիկ և կանայք ձգտում են անբիծ մնալ աշխարհից, որպեսզի ոչինչ չխանգարի իրենց կիրառել Փրկչի զորությունը:

(Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 40)

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը և Նրա զորությունը գործում են իմ կյանքում

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Եթե դուք զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը այսօր, դուք կարող եք ընդունել դա որպես վկայություն, որ [Հիսուս Քրիստոսի] Քավությունը գործում է ձեր կյանքում: Այդ և ուրիշ պատճառներից ելնելով՝ դուք կառաջադիմեք, եթե ձեզ դնեք այնպիսի իրավիճակներում և այնպիսի խնդիրների առջև կանգնեք, որոնք հրավիրում են Սուրբ Հոգու հուշումները:

(Հենրի Բ. Այրինգ, «Հոգու պարգևները դժվարին ժամանակներում», Ensign, June 2007, 23)

Որտեղի՞ց կարող եմ ավելին սովորել Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Խորացրեք Փրկչի և Նրա Քավության մասին ձեր ընկալումը՝ օգտվելով օժանդակ նյութերից, այդ թվում՝ Ավետարանական թեմաների «Հիսուս Քրիստոսի Քավությունը» հոդվածից (ChurchofJesusChrist.org) կայքում կամ փնտրելով «Քավել, Քավություն» բառերը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Այս օժանդակ նյութերը պարունակում են՝ Փրկչի Քավության մասին ուսուցանող արժեքավոր մտքեր, սուրբ գրություններ, զրույցներ, տեսանյութեր և այլ նյութեր: