Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 3.16


Վարդապետության սերտում. Հովհաննես 3.16

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Նկար
Հիսուսը Քրիստոսն աղոթում է Գեթսեմանիի պարտեզում

Նախորդ դասում դուք սովորեցիք այն խորը սիրո մասին, որը Երկնային Հայրը դրսևորեց մեր հանդեպ, երբ ուղարկեց Իր Որդուն՝ որպես մեր Փրկիչ և Քավիչ: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Ստորև կարող եք տեսնել Հովհաննես 3.16 հատվածի հղման և հիմնական արտահայտության խառը բառերով տարբերակը: Դասավորեք բառերը ճիշտ հերթականությամբ և գրի առեք հղումն ու հիմնական արտահայտությունը ձեր օրագրում:

Աստուած Որդին տուաւ սիրեց միածին 16 որովհետեւ որ աշխարհքը իր այնպէս 3

Երբ դասավորեք արտահայտության բառերը, փորձեք մտապահել սուրբ գրության հղումը և հիմնական արտահայտությունը:

Պատկերացրեք, որ դուք ծառայում եք որպես լիաժամկետ միսիոներ: Դուք տուն եք հրավիրվել ընկերների մի զույգի կողմից, ովքեր երբեք չեն լսել Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Հիմնվելով նախորդ դասի ժամանակ Աստծո սիրո մասին ձեր սովորածի վրա, ինչո՞վ եք կիսվելու այդ զույգի հետ:

Դերախաղով ներկայացրեք հետևյալ սցենարը որևէ չափահասի հետ կամ արձագանքեք սցենարին ձեր օրագրում:

Գործնական կիրառում

Տրամադրեք մի պահ և հետևյալ վարժության օգնությամբ կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Լրացրեք պակասող բառը հետևյալ արտահայտություններից յուրաքանչյուրի համար.

  • Գործեք հ____:

  • Քննեք հասկացություններն ու հ____ հ____ հ____:

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը ա____ ն____ աղբյուրների միջոցով։

Դիտարկենք հետևյալ սցենարը.

Երկրորդ անգամ անընդմեջ ուշ տուն գալուց հետո Սարային ծանր խոսակցություն ունեցավ ծնողների հետ: Նա գիտի, որ ծնողներն ավելի դժվարությամբ են վստահում իրեն: Նա նաև գիտի, որ եթե ծնողներն իմանան իր որոշ ընտրությունների մասին, նրանք ավելի քիչ կվստահեն իրեն: Սարային իրեն մեղավոր է զգում, սակայն թվում է, որ այս խնդիրներն անտեսելն ավելի հեշտ լուծում է այս պահի համար: Նրա համար ավելի դժվար է դառնում նաև հոգևոր գործեր անելն ու հոգևորություն զգալը, ինչը նրան ստիպում է մտածել, որ Երկնային Հայրը կամ իրական չէ, կամ Նա երես է թեքել իրենց՝ իր ընտրությունների պատճառով: Այս պահին Սարային չգիտի, թե ինչ անել կամ՝ ում դիմել:

  • Ի՞նչն է այս իրավիճակը դժվարացնում Սարայիի համար:

  • Եթե լինեիք Սարայիի փոխարեն, ի՞նչը կլիներ ձեր մեծագույն հարցը կամ մտահոգությունը:

Մտածեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել Սարայիին արձագանքել այս իրավիճակին: Անհրաժեշտության դեպքում ժամանակ հատկացրեք և վերընթերցեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), որպեսզի ավելի շատ սովորեք այս սկզբունքների մասին:

Գործեք հավատքով

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ կարող է անել Սարային՝ տվյալ իրավիճակում հավատքով գործելու համար:

  • Ի՞նչ կասեիք նրան օգնելու համար, եթե նա զգար, որ հավատքով գործելը չափազանց դժվար է:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

Սարային արդեն զգում է, որ իր հարաբերությունները ծնողների և Աստծո հետ վատանում են իր ընտրությունների պատճառով: Նրան թվում է, որ ծնողների և Աստծո հետ անկեղծ լինելը իրավիճակն ավելի կբարդացնի:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ առումներով է Սարայիի հեռանկարը ոչ ճիշտ կամ ոչ լիարժեք:

  • Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի կամ փրկության ծրագրի մասին ձեր իմացածից ի՞նչը կարող է օգտակար լինել Սարայիի համար:

  • Եթե դուք լինեիք Սարայիի մայրը կամ հայրը, ի՞նչ կզգայիք նրա հանդեպ: Ի՞նչ կցանկանայիք, որ ձեր տառապող դուստրը հասկանար ձեր զգացմունքների մասին:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Գտեք սուրբ գրությունների հատվածներ կամ Եկեղեցու ղեկավարների հայտարարություններ, որոնք կարող են օգտակար լինել Սարայիի համար: Անհրաժեշտության դեպքում օգտվեք Սուրբ գրքերի ուղեցույց-ից կամ Ավետարանական թեմաներ-ից (տեսChurchofJesusChrist.org): Օգտակար կլինի նաև օգտվել նախորդ դասին ուսումնասիրած սուրբ գրություններից, օրինակ՝ Հովհաննես 3.14-17 կամ Վարդապետություն և Ուխտեր 18.10-11:

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է օգնել Սարայիին:

  • Որոնք են ձեր կողմից սովորած առնվազն երկու արտահայտութունները, որոնք կարող են օգտակար լինել Սարայիին: Ինչո՞ւ: