Սեմինարիա
Բ Կորնթացիս 8-9


Բ Կորնթացիս 8–9

Հոգ տանել կարիքավորի համար

Նկար
Երկու երիտասարդ կանգնած են դռան աստիճանի վրա և ծոմի նվիրատվություն են վերցնում ծեր կնոջից:

Հիսուս Քրիստոսը հոգ է տանում Երկնային Հոր բոլոր զավակների համար և հրավիրում է մեզ միանալ Իրեն՝ աղքատներին և կարիքավորներին օգնելու գործում: Պողոսը առաջարկեց Կորնթացի Սրբերին հետևել Փրկչի օրինակին և զոհաբերել իրենց միջոցները՝ աղքատների ու կարիքավորների մասին հոգ տանելու նպատակով: Այս դասը կօգնի ձեզ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ձեր ունեցածով կիսվելու նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն:

Մեծ մարտահրավեր

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խոսել է մեծ մարտահրավերի մասին. Հիշեք մի քանի մարտահրավերներ, որոնք կարող են լրացնել հետևյալ մեջբերման դատարկ տեղերը:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Պատմության ընթացքում համարվել է մարդկության մեծագույն և առավել տարածված մարտահրավերներից մեկը: Դրա ակնհայտ վնասը սովորաբար ֆիզիկական է, բայց հոգևոր և հուզական վնասը կարող է անգամ ավելի տկարացնող լինել:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյ. 2014, 40-42)

Հիսուս Քրիստոսի օրինակը

Նկար
Հիսուս Քրիստոսը (Բեթեզդայի ավազանների մոտ) բարձրացնում է վերմակը, որի տակ պառկած է հաշմանդամ մարդը: Քրիստոսը կարեկցանքով է նայում տղամարդուն և Իր ձեռքը մեկնում է նրան: Այլ մարդիկ հավաքված են ավազանների շուրջ և Քրիստոսի շուրջ:

Պողոսը կիսվել է Փրկիչի օրինակով, որպեսզի քաջալերի մեզ հոգ տանել կարիքավորների մասին՝ անկեղծ սիրուց դրդված:

Կարդացեք Բ Կորնթացիս 8.9-ը՝ փնտրելով Հիսուս Քրիստոսի՝ մեզ համար հոգ տանելու անձնուրաց օրինակը:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչ նկատի ուներ, երբ գրեց, որ Հիսուսը աղքատ դարձավ, որպեսզի մենք հարուստ լինենք:

Պողոսի նամակից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. երբ սկսենք գնահատել այն ամենը, ինչ Փրկիչը տվել է մեզ, մենք ավելի պատրաստակամ կլինենք ուրիշներին տալ:

Կարիքավորների մասին հոգալու կարևորությունը ուսուցանվում է սուրբ գրությունների և Մորմոնի Գրքի բազում հատվածներում: Կարդացեք Պողոսի հետևյալ ուսմունքները և դրանց հետ առնչություն ունեցող Մորմոնի Գրքի հատվածները՝ փնտրելով, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում ուրիշների համար հոգալու մասին: Կարող եք հղումներ ստեղծել հատվածների միջև:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ կկամենար, որ մենք անեինք մեր օրերում՝ այս հատվածներից յուրաքանչյուրում ուսուցանված սկզբունքների համաձայն ապրելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը բացատրել է, թե Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգությունն ինչպես կարող է փոխել մեզ:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Մենք բոլորս ստացել ենք պարգևներ, որոնք չէինք կարող ինքնուրույն ձեռք բերել, պարգևներ՝ մեր Երկնային Հորից և Նրա Սիրելի Որդուց, ներառյալ փրկագնումը՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով: Մենք ստացել ենք կյանք այս աշխարհում, այնուհետև կստանանք ֆիզիկական կյանք, հավերժական փրկություն և վեհացում, եթե ընտրենք, և այդ ամենը՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ:

Ամեն անգամ, երբ օգտագործում ենք, օգուտ ենք քաղում կամ նույնիսկ մտածում ենք այդ պարգևների մասին, մենք պետք է մտածենք այդ նվիրատուի զոհաբերության, մեծահոգության և կարեկցանքի մասին: Այդ նվիրատուների հանդեպ ակնածանք ունենալն ավելի մեծ բան է, քան զուտ երախտագիտությունը։ Նրանց տված պարգևների մասին մտածելը կարող է փոխակերպել մեզ։

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին», Լիահոնա, մայիս 2020, 42)

  • Խորհելով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեծահոգության մասին, ինչպե՞ս կարող ենք փոխվել:

Հոգ տարեք աղքատների մասին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է, թե Փրկիչն ինչպես է օգտագործում Իր վերականգնված Եկեղեցին՝ մեր օրերում աշխարհի տարբեր անկյուններում գտնվող աղքատների մասին հոգ տանելու նպատակով: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Երկրորդ մեծ պատվիրանը» տեսանյութը (6:15-8:51-ը) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Այդ ժամանակից ի վեր Վերջին Օրերի Սրբերի Բարեգործական կազմակերպությունը տրամադրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի օգնություն՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին ողջ աշխարհում։ Այս աջակցությունն առաջարկվում է մարդկանց՝ անկախ եկեղեցու պատկանելությունից, ազգությունից, ռասայից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ քաղաքական համոզմունքներից։

Դա ամենը չէ։ Նեղության մեջ գտնվող Տիրոջ Եկեղեցու անդամներին օգնելու համար մենք սիրում և ապրում ենք համաձայն ծոմապահության հնագույն օրենքի [տես Եսայիա 58.3-12]: Մենք քաղցած ենք մնում, որպեսզի օգնենք ուրիշներին, ովքեր քաղցած են։ Ամեն ամիս մեկ օր մենք ոչինչ չենք ուտում և նվիրաբերում ենք այդ ուտելիքի գումարը (և ավելին), որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվողներին։

(Ռասսել Մ. Նելսոն «Երկրորդ մեծ պատվիրանը» Լիահոնա, նոյեմբեր 2019, 97)

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորվել ձեր մեջ նախագահ Նելսոնի խոսքերից։

  • Ինչպե՞ս կբացատրեիք ծոմը և ծոմի նվիրատվությունները մեկին, ո8y ծանոթ չէ դրանց:

  • Դրամական նվիրատվություններից բացի, ի՞նչ այլ ձևերով կարող ենք օգնել Տիրոջը հոգ տանել կարիքավորների համար: Ո՞վ է ձեզ համար եղել այս սկզբունքի լավ օրինակ:

Աստված ի՞նչ կկամենար, որ դուք անեիք

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, որ մենք պետք է խնդրենք Աստծո ուղղորդումը՝ ուրիշներին օգնելու գործում:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Ես չգիտեմ, հատկապես ինչպես պետք է ձեզանից յուրաքանչյուրը կատարի իր պարտականությունը նրանց հանդեպ, ովքեր չեն կարողանում օգնել իրենք իրենց: Բայց ես գիտեմ, որ Աստված գիտի, և Նա կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտին հատուկ գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որը Նա բազմիցս տվել է մեզ:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք», Լիահոնա, նոյ. 2014, 41-42)

Ծրագրեք, թե ինչպես կգործեք այսօր ստացած ձեր մտքերի և զգացմունքների համաձայն՝ ձեզ շրջապատող մարդկանց օգնելու համար: Եթե դուք դեռ համոզված չեք, թե Երկնային Հայրն ում կցանկանար, որ դուք օգնեիք և ինչպես, աղոթեք ուղղորդում ստանալու համար և հնարավորություններ փնտրեք ծառայելու ձեզ շրջապատող մարդկանց, այդ թվում՝ ձեր ընտանիքի անդամներին: Աստված կպատասխանի ձեր աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Փրկիչի Եկեղեցուն տրված նվիրատվություններն ինչպե՞ս են օգտագործվում մեր օրերում աղքատությունը նվազեցնելու համար

  • Այցելեք latterdaysaintcharities.org կայքը՝ այս և այլ հարցերին պատասխաններ ստանալու համար:

  • Դիտեք «Մանկան առաջին շունչը» տեսանյութը (3:13) ChurchofJesusChrist.org կայքում:

  • Դիտեք «Տղաների տունը» տեսանյութը (3:20) ChurchofJesusChrist.org կայքում:

  • Դիտեք «Հազար օր» տեսանյութը (4:32) ChurchofJesusChrist.org.կայքում:

Ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ շրջապատող մարդկանց՝ գումար նվիրաբերելուց բացի

Քույր Բոննի Լ. Օսկարսոնը՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահը, կիսվել է մի գաղափարով.

Նկար
Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Բոնի Լի Գրին Օսկարսոնի պաշտոնական դիմանկարը, 2013 թ.: Հաստատվել է 2013 թ. ապրիլի գերագույն համաժողովին։

Իմ երիտասարդ ընկերներ, ես կարող եմ երաշխավորել, որ Եկեղեցու յուրաքանչյուր ժողովում, որին դուք մասնակցում եք, միշտ էլ կգտնվի մեկը, որը մենակ է, որը դժվարություններ ունի և ընկերոջ կարիք ունի, կամ մեկը, որը զգում է, որ չի պատկանում այդ միջավայրին: Յուրաքանչյուր ժողովին կամ միջոցառմանը դուք ներդրում ունեք կատարելու, և Տերը ցանկանում է, որ դուք նայեք ձեր շուրջը, ձեր հասակակիցներին, իսկ հետո ծառայեք՝ ինչպես Նա կծառայեր:

(Բոննի Լ. Օսկարսոն, «Կարիքները մեր առջև են», Լիահոնա նոյեմբեր 2017, 26–27)

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–1844) բացատրել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ Կրտսերի կիսանկարը: Ջոզեֆի գլուխը շրջված է դեպի կողք՝ երեք քառորդ դիրքով, աջ ձեռքը ազդրի վրա է, իսկ ձախ ձեռքում կա թղթերի փաթեթ: Նա կրում է մուգ մոխրագույն կոստյում, սպիտակ վերնաշապիկ ու փողկապ։

[Եկեղեցու անդամը] պետք է կերակրի քաղցածին, հագցնի մերկին, օգնի այրուն, սրբի որբի արցունքները, սփոփի չարչարվածին, լինի այս թե այլ եկեղեցում, կամ ամենևին էլ ոչ եկեղեցում:

(Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 426)