Սեմինարիա
Բ Կորնթացիս 11-12


Բ Կորնթացիս 11-12

Փորձություններին դիմակայեք Հիսուսի հանդեպ հավատքով

Նկար
Երիտասարդ կինը նստած է: Կինը (հնարավոր է, նրա մայրը) ձեռքը դրել է աղջկա ուսին: Աղջկա դեմքը տխուր է:

Հիսուս Քրիստոսի նույնիսկ ամենահավատարիմ աշակերտները դժվարությունների էին հանդիպում իրենց կյանքում: Պողոսը կիսվել է, թե ինչ տառապանքներով է ինքն անցել և ինչպես է ուրախություն գտել այդ փորձառությունների մեջ՝ Փրկչի օգնությամբ: Այս դասը կօգնի ձեզ ապավինել Տիրոջը, երբ ձգտում եք հավատարմորեն դիմակայել ձեր սեփական խնդիրներին:

Կյանքի փորձությունները

Նկար
Գարնանային վարդի թփի փշերը:
  • Ձեր կարծիքով, ո՞րն է վարդի թփի փշերի նպատակը:

Կյանքում մենք ունենում ենք բազմաթիվ հիանալի փորձառություններ, որոնք կարող են համեմատվել վարդի հետ: Սակայն մենք նաև ունենում ենք փորձություններ և մարտահրավերներ, որոնք կարող են համեմատվել փշերի հետ:

  • Ի՞նչ փորձությունների ու մարտահրավերների կարող են մարդիկ հանդիպել կյանքում:

  • Ի՞նչ մտքեր կամ հարցեր կարող են մարդիկ ունենալ Աստծո մասին՝ փորձություններով անցնելիս: Նրանք ի՞նչ կարող են ցանկանալ իմանալ իրենց մասին:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ հավատարմորեն դիմակայել այն փորձություններին, որոնք Աստված, Իր սիրուց և իմաստությունից մղված, որոշում է չվերացնել: Մտածեք, թե ինչու ունեք Աստծո օգնության կարիքը՝ դրանց դիմակայելիս:

Պողոսի փորձությունները

Կարդացեք Բ Կորնթացիս 11.24-28-ը՝ փնտրելով մի քանի փորձություններ, որոնց Պողոսը դիմակայել է իր ծառայության ընթացքում:

  • Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք հիշել սուրբ գրություններից կամ Եկեղեցու պատմությունից, երբ նույնիսկ ամենաարդար մարդիկ փորձություններով են անցել: Փրկչի կյանքն ինչպե՞ս է դա ապացուցում:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչու է թույլ տալիս, որ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները այսքան տառապեն:

Չնայած Աստված Պողոսին օրհնեց հրաշալի հայտնություններով, այդ թվում՝ սելեստիալ արքայության տեսիլքով (տես Բ Կորնթացիս 12․1-4), Պողոսը դեռևս ստիպված էր դիմակայել փորձությունների և ապացուցել իր հավատքը: Կարդացեք Բ Կորնթացիս 12.7-ը և գտեք, թե ինչի հետ է Պողոսը համեմատել իր փորձությունները:

  • Ինչպե՞ս կարող է «մարմնի խայթը» լավ նկարագրություն լինել մարդու որոշ փորձությունների համար:

  • Ինչ համեմատություն կարող եք օգտագործել, որպեսզի նկարագրեք ձեր կամ ձեր սիրելի մարդու որևէ փորձություն: Ինչո՞ւ։

Կարդացեք Բ Կորնթացիս 12.8-10-ը՝ տեսնելով, թե Պողոսն ինչպես է աղոթել իր «մարմնի խայթը» վերացնելու համար: Կարդալիս հիշեք, որ շնորհք բառը նշանակում է «Աստծո ողորմածությունից և սիրուց եկող աստվածային օգնություն և զորություն» (Սուրբ գրությունների ուղեցույց, «Շնորհ », scriptures.ChurchofJesusChrist.org կայքում, տես նաև Եթեր 12.27):

Պողոսի փորձությունից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Տերը միշտ չէ, որ վերացնում է մեր խնդիրները, բայց մենք կարող ենք ուժ ստանալ Նրա շնորհից, եթե հավատքով ենք դիմակայում դրանց:

  • Ինչպե՞ս է այս ճշմարտությունը արտահայտվում Փրկչի կյանքում (տես Ղուկաս 22.41-44):

Գտեք և կարդացեք առնվազն մեկ պատմություն, որը ցուցադրում է, թե Տերն ինչպես կարող է օրհնել նրանց, ովքեր Նրա հանդեպ հավատքով են դիմակայում փորձություններին: (Ստորև կարող եք գտնել համապատասխան պատմություններ:)

1. Ապա սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երեքին.

  • Ի՞նչ եք սովորել Տիրոջ մասին և այն մասին, թե Նա ինչ է առաջարկում նրանց, ովքեր հավատքով են դիմակայում փորձություններին:

  • Նրա օրհնություններից որո՞նք են ձեզ ամենից շատ անհրաժեշտ փորձությունների ժամանակ: Ինչո՞ւ։

  • Ո՞ւմ եք անձամբ ճանաչում, ով հավատքով է դիմակայել որևէ մարտահրավերի: Նա ի՞նչ արեց՝ հավատքով դիմակայելու համար: Տիրոջ շնորհն ինչպե՞ս օգնեց նրան:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ի՞նչ կկամենար, որ դուք անեիք՝ ձեզ փորձություններին հավատքով դիմայակելու համար:

Դիտեք «Բարձունքներ, որ պետք է հաղթահարենք» տեսանյութը (5:05) ChurchofJesusChrist.org կայքում՝ փնտրելով, թե մենք ինչ կարող ենք անել փորձություններին հավատքով դիմակայելու համար:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով փորձություններին դիմակայելու մասին:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Հիմնվելով Բ Կորնթացիս 12 գլխում սովորածի վրա, լրացրեք կամ նոր ձևով գրեք հետևյալ հայտարարությունը՝ այն ավելի հստակ դարձնելու նպատակով:

«Եթե մենք աղոթենք Հիսուս Քրիստոսի հանդեպ բավարար հավատքով, Երկնային Հայրը կվերացնի մեր բոլոր փորձությունները»:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Փրկիչն ինչպե՞ս է այս դասում ուսուցանվող ճշմարտությունների օրինակ հանդիսանում

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է հետևյալը Ղուկաս 22.41–44 հատվածների մասին:

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Այստեղ մենք տեսնում ենք Փրկչի կատարյալ հավատքը և վստահությունը Հոր հանդեպ: Նա ասաց. «Բայց ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի»: Հոր պատասխանն էր՝ մերժել Իր միածին Որդու աղերսը: Այդ անբիծ անարատ գառը պետք է կատարեր Քավությունը: Բայց, չնայած Որդու խնդրանքը մերժվեց, նրա աղոթքը պատասխան ստացավ: Սուրբ գրությունում գրված է. «Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան» (JST, Ղուկաս 22.43):

(Dallin H. Oaks, “Faith in the Lord Jesus Christ,” Ensign, May 1994, 100)

Փրկիչն ի՞նչ է առաջարկում մեզ մեր փորձությունների ժամանակ

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ասել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Տեր Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը, անկախ նրանից, հեռացնում է մեր բեռը, թե ուժեղացնում մեզ, որ դիմանանք և ապրենք այդ բեռով՝ ինչպես Պողոս Առաքյալը, հասանելի է մահկանացու կյանքի ցանկացած դժվարության դեպքում:

(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Լիահոնա, նոյեմբեր 2006, 8)

Մեր տառապանքներն ինչպե՞ս են մեզ օգնում օրհնել մեզ շրջապատող մարդկանց

Քույր Ռեյնա Ի․ Ըբարթոն՝ Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ուսուցանել է․

Նկար
Քույր Ռեյնա Ի․ Ըբարթոյի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարվել է 2017 թ-ին։

Ձեր տառապանքները չեն որոշում ձեր էությունը, բայց դրանք կարող են զտել ձեզ: «Մարմնի խայթի» շնորհիվ դուք գուցե կարողանաք ավելի շատ կարեկցանք զգալ ուրիշների հանդեպ։

(Ռեյնա Ի. Ըբարթո, «Ամպերի և արևի շողերի միջով, Տեր մնա ինձ հետ», Լիահոնա, նոյ. 2019, 59-60)

Կարո՞ղ են արդյոք քահանայություն կրողները բժշկել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ կբժշկվեն

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ մարտ

Չնայած Փրկիչը կարող է բժշկել բոլոր նրանց, ում Նա ցանկանում է բժշկել, դա չի վերաբերում նրանց, ովքեր կրում են Նրա քահանայության իշխանությունը: Այդ իշխանության մահկանացու կիրառումները սահմանափակված են Նրա կամքով: Ուստի մեզ ասվում է, որ նրանք, ում երեցները օրհնում են, չեն բժշկվում, քանի որ նրանք «նշանակված են մահվան» [Վարդապետություն և Ուխտեր 42․48]: Նմանապես, երբ Պողոս Առաքյալը փորձում էր բժշկվել իրեն տանջող «մարմնի խայթից» (Բ Կորնթացիս 12.7), Տերը հրաժարվեց բժշկել նրան:

(Դալլին Հ․ Օուքս, «Նա բուժում է բեռնավորվածներին», Լիահոնա, նոյեմբեր 2006, 7)