Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 9


Գնահատեք ձեր գիտելիքները 9

Ա Կորնթացիս 8-16 և Բ Կորնթացիս

Նկար
պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր աճը, որ ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք գնահատել ձեր գիտելիքները և դուք ինչպես կարող եք կիրառել Ա Կորնթացիս 816 և Բ Կորնթացիս գրքից սովորած սկզբունքները: Ձեր գիտելիքների գնահատումը կարող է ձեզ օգնել վերլուծել, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես է ձեզ օգնում ավելի նմանվել Փրկչին:

Գնահատեք ձեր նպատակները

Գուշակեք Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Թանկագին Մարգարիտի տպագիր էջերի ընդհանուր քանակը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը մեզ տվել սուրբ գրությունների այսքան շատ էջեր:

  • Ինչպե՞ս կարող եք ցուցադրել ձեր երախտագիտությունը Նրա խոսքի համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը բացատրել է, թե Տերն ինչու է այսքան շատ խոսքեր տվել սուրբ գրություններում: Կարդացեք հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Սուրբ գրությունների օրհնությունները» տեսանյութը (3:03) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Պատկերացրեք, թե որքան մեծ է օրհնությունը, … որ մենք ունենք այսքան շատ գրություններ: Եվ բացի այդ, ամեն տղամարդ, կին և երեխա կարող է ունենալ և ուսումնասիրել այս սրբազան տեքստերի իր սեփական օրինակը, մեծ մասը իրենց իսկ լեզվով: … Անշուշտ այս օրհնությամբ Տերն ասում է մեզ, որ սուրբ գրությունների օգնությանը դիմելու մեր անհրաժեշտությունն ավելի մեծ է, քան երբևէ նախկինում: Թող որ մենք անընդհատ սնվենք Քրիստոսի խոսքերով, որոնք կասեն մեզ բոլոր բաները, որոնք մենք պետք է անենք (տես 2 Նեփի 32.3):

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրության օրհնությունը», Լիահոնա, մայիս 2010, 35)

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ երկուսին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ սուրբ գրությունների ուսումնասիրության մեր կարիքն [այժմ] ավելի մեծ է, քան ցանկացած անցյալ ժամանակում։

  • Ի՞նչ անձնական կարիքների են սուրբ գրությունները համապատասխանում ձեր կյանքում, կամ ինչ կարիքներ դրանք կարող են հոգալ:

Մի պահ մտածեք սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության մասին: Խորհրդակցեք Երկնային Հոր հետ այն մասին, թե սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունն ինչպես է բավարարում ձեր կարիքները, և արդյոք դուք շտկումների կարիք ունեք: Գուցե դուք պետք է ավելի հետևողական լինեք ձեր ուսումնասիրության մեջ կամ փորձեք ավելի խորը հասկանալ սուրբ գրությունները: Գրեք այն շտկումները, որոնց կարիքը դուք ունեք: Կարող եք խնդրել ձեր ընտանիքին, սեմինարիայի ուսուցչին կամ Եկեղեցու ղեկավարին օգնել ձեզ սուրբ գրությունների ուսումնասիրության գործում:

Ապավինեք Փրկչին և փնտրեք Նրա օգնությունը

Նկար
Հիսուսը ներում և բժշկում է մարդուն։

Երբ Պողոսը գրում էր Կորնթացի Սրբերին, նա կենտրոնացած էր այն բանի վրա, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օրհնում և օգնում մեզ: Որոշ օրինակներ մեզ ուսուցանում են, թե ինչպես խուսափել գայթակղությունից (տես Ա Կորնթացիս 10.13), թե ինչպես զարգացնել բարեգործությունը (տես Ա Կորնթացիս 13), թե ինչպես վերակենդանանալ Հարության միջոցով (տես Ա Կորնթացիս 15), թե ինչպես հաշտվել Նրա հետ (տես Բ Կորնթացիս 5.16–21, 7.1–10) և թե ինչպես ամրապնդվել, որպեսզի մենք դիմակայենք մարտահրավերներին (տես Բ Կորնթացիս 1112):

Կրկնեք այն հատվածները, որոնք դուք նշել եք Ա Կորնթացիս 8-16 գլուխները և Բ Կորնթացիս գիրքն ուսումնասիրելիս, և որոնք ձեզ օգնել են իմանալ Փրկչի մասին կամ ապավինել Նրան:

Պատրաստեք 3-5 րոպեանոց ուղերձ այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում մեզ: Ներառեք հետևյալը.

  • Ա Կորնթացիս 8-16 գլուխներից կամ Բ Կորնթացիս գրքից մեկ կամ ավելի կարևոր հատված ձեզ համար

  • բացատրություն, թե այդ հատվածներն ինչ են ուսուցանում այն մասին, թե Փրկիչն ինչպես է օգնում և ուժ տալիս ձեզ

  • ձեր կյանքից մի փորձառություն կամ օրինակ սուրբ գրություններից այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում այս հատվածներում ուսուցանված եղանակով

  • թե դուք ինչպես կարող եք ուրիշներին հրավիրել Փրկչի օգնությունն ու ուժը ստանալու

2. Ձեր օրագրում գրանցեք ձեր ուղերձը: Հնարավորություն փնտրեք կիսվելու ձեր ուղերձով ձեր ընտանիքի, սեմինարիայի դասարանի կամ եկեղեցու դասարանի հետ:

Ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը և Հարությունը

Ընտրեք վարժություն Ա ու Բ միջև:

Նկար
Տաճարային և ընտանեկան պատմություն

Վարժություն Ա. Մասնակցեք ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին

Հավանաբար դուք ուսումնասիրել եք Ա Կորնթացիս 15.29 հատվածը: Մտածեք, թե Փրկչի Հարությունն ինչպես է ազդում ձեր նախնիների վրա: Դիտեք այս տեսանյութը:

Ա Կորնթացիս 15.29 հատվածն ուսումնասիրելիս դուք հավանաբար ստեղծել եք մի ծրագիր, թե ինչպես մասնակցել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին: Եթե դուք դա արել եք, կրկնեք այն և մտածեք, թե ինչ եք անելու այն իրագործելու համար: Եթե դուք դա չեք արել, կարող եք այժմ ծրագրել, թե ինչ եք անելու, որպեսզի օգնեք ձեր նախնիներին վայելել Հիսուս Քրիստոսի ավետարանի բոլոր օրհնությունները:

3. Եթե դուք ընտրել եք այս տարբերակը, կատարեք հետևյալը ձեր օրագրում.

Զեկուցեք ձեր ծրագրի մասին:

Եթե դուք ծրագիր եք մշակել, կիսվեք, թե ինչն է լավ ընթացել և ինչ խոչընդոտների եք հանդիպել: Կա՞ն արդյոք շտկումներ, որոնք Երկնային Հայրը կկամենար, որ դուք կատարեիք: Այդ շտկումներն ինչպե՞ս կօգնեն ձեզ:

Եթե դուք չունեք ծրագիր, կիսվեք, թե ինչ կուզեիք անել և ինչու: Ձեր կարծիքով, ձեր ծրագիրն ինչպե՞ս կազդեր ձեզ և ուրիշների վրա:

Պատասխանեք հետևյալ հարցերից մեկին․

  • Ձեր մասնակցությունն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին ինչպե՞ս է ցուցադրում հարություն առնելու ձեր հույսը:

  • Ձեր մասնակցությունն ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին ինչպե՞ս է ձեզ օգնել ավելի մոտենալ Երկնային Հորը և ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին:

Վարժություն Բ. Բացատրեք Փրկչի Քավության վարդապետությունը

3. Եթե դուք ընտրեք այս տարբերակը, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին.

  • Փրկչի Հարությունն ինչո՞ւ է Նրա Քավության կարևոր մաս կազմում:

  • Ի՞նչ եք սովորել Ա Կորնթացիս 8–16 գլուխներից կամ Բ Կորնթացիս գրքից Հարության մասին, որն օգնել է ձեզ:

  • Ձեր կարծիքով, ո՞ր ընտրությունները կփոխվեին մեր կյանքում, եթե մենք չհավատայինք բառացի Հարությանը:

  • Ինչո՞ւ եք երախտապարտ, որ Հիսուս Քրիստոսը մեզ մահվան վրա զորություն է առաջարկում: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ այդ երախտագիտությունը: