Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 19


Վարդապետության սերտման կրկնություն 19

Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումներից և հիմնական արտահայտություններից մի քանիսը: 

Անգիր սովորեք սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

  • Փրկիչն ինչպե՞ս է օգտագործել սուրբ գրությունները Իր մահկանացու կյանքի ընթացքում:

Երբ Փրկիչը գայթակղվում էր սատանայի կողմից, Նա օգտագործեց սուրբ գրությունների ճշմարտությունները՝ այդ գայթակղությունները հաղթահարելու համար (տես Մատթեոս 4.1-11): Նա հաճախ էր օգտագործում սուրբ գրություններն Իր ուսմունքներում (տես Ղուկաս 4.17–27, Մատթեոս 19.4–5, Մատթեոս 24.37–40, Մարկոս 12.26): Այս դասում ներկայացված վարդապետության սերտման հղումները և հիմնական արտահայտությունները անգիր սովորելիս մտածեք, թե այդ հատվածներն ինչպես կարող են օգնել ձեզ և ուրիշներին: Եթե դուք դեռ չեք նշել այս հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները, արեք դա:

Սուրբ գրության հղումը

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Սուրբ գրության հղումը

Եբրայեցիս 12.9

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Աստված «հոգիների Հայրն է»:

Սուրբ գրության հղումը

Հակոբոս 1.5–6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Սուրբ գրության հղումը

Հակոբոս 2.17–18

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Սուրբ գրության հղումը

Ա Պետրոս 4.6

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Սուրբ գրության հղումը

Հայտնություն 20.12

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

Ձեր օրագրում կրկնօրինակեք նախորդ աղյուսակը: Գրելիս խոսքերը բարձրաձայն արտասանելով՝ կօգնեք ձեզ հեշտությամբ հիշել դրանք: Բարձրաձայն կրկնեք հղումները և հիմնական արտահայտությունները:

Կատարեք այս վարժություններից առնվազն երկուսը.

  1. Մի քանի րոպե տրամադրեք՝ փորձելով անգիր անել վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Այնուհետև փակեք հղումները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հիմնական արտահայտություններին: Այնուհետև փակեք հիմնական արտահայտությունները և փորձեք արտաբերել դրանք՝ նայելով միայն հղումներին:

  2. Զուգընկերոջ հետ աշխատելիս սկզբում բարձրաձայնեք հղումը և թող զուգընկերը արտասանի համապատասխան հիմնական արտահայտությունը: Կրկնեք դա մի քանի անգամ յուրաքանչյուր հղման և հիմնական արտահայտության համար՝ փորձելով անգիր սովորել հղումներն ու հիմնական արտահայտությունները: Այնուհետև փորձեք դա անել առանց աղյուսակին նայելու: Այնուհետև փոխվեք դերերով։

  3. Մի քանի րոպե հատկացրեք հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելու համար, ապա փորձեք լրացնել դատարկ տեղերը հետևյալ անավարտ հղումներում և հիմնական արտահայտություներում: Կարող եք նաև օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը:

    • Եբրայեցիս .9: Աստվածհոգիներիհայրնէ:

    • 1.5-6 Եթեպակասությունունի,թողխնդրեԱստուածանից:

    • Հակոբոս 2.։ Հավատքը,չ’ունենայինքեանէ:

    • Ա Պետրոս.6: Ավետարանըմեռելներինէլ[քարոզվեց]:

    • 20:12: Մեռելներըդատվեցանգործերիհամեմատ:

  4. Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը և փորձեք ամբողջովին մտապահել հատվածը կամ հատվածները: Հիշողությամբ գրեք վարդապետության սերտման հինգ հատվածների հղումներից և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններից, որքան կարող եք:

Խորհեք

Ընտրեք վարդապետության սերտման հատվածներից մեկը կամ երկուսը, որոնց հետ աշխատել եք այսօր և կարդացեք ամբողջ հատվածը: Մտածեք, թե ինչու արժե հիշել այդ հատվածը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս հինգ հատվածներում ուսուցանված ճշմարտություններից ո՞րն է առավել իմաստալի ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին այս ճշմարտությունների միջոցով:

  • Ի՞նչ կարող եք անել՝ վարդապետության սերտման հատվածները ավելի լավ հիշելու և կիրառելու համար: