Սեմինարիա
Բ Կորնթացիս 2


Բ Կորնթացիս 2

«Այսուհետեւ ընդհակառակը՝ աւելի ներեցէք»

Նկար
երիտասարդ կինը սփոփում է մեկ այլ երիտասարդ կնոջ

Ուրիշներին ներելը կարող շատ դժվար լինել: Պողոսը գրել է Կորնթացի սրբերին իրենց համայնքում օրինախախտին ներելու մասին: Պողոսը նրանց առաջարկեց ներել՝ ոչ միայն այդ մարդու, այլ նաև իրենց սեփական օգուտի համար: Այս դասն ուսումնասիրելիս փորձեք ավելի լավ հասկանալ ներման և ուրիշներին ներելու ձեր ցանկության կարևորությունը:

Ինչպե՞ս կարձագանքեիք

Պատկերացրեք, թե դուք կամ ձեզ շրջապատող մարդիկ ինչպես կարձագանքեին հետևյալ իրավիճակներին.

  • Հայտնի է դարձել, որ ձեր ծխի կամ ճյուղի անդամը լուրջ մեղք է գործել, օրինակ՝ խախտել է մաքրաբարոյության օրենքը:

  • Ձեր ծխի կամ ճյուղի անդամներից մեկը բացահայտ կերպով ընդդիմացել է Եկեղեցու ղեկավարներին:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Եթե նույնիսկ այս սցենարներում նկարագրված մարդիկ հանդիպել են Եկեղեցու ղեկավարների հետ և փորձել են զղջալ, ուրիշներն ինչպե՞ս կխոսեն նրանց մասին կամ կվերաբերվեն նրանց:

  • Ինչո՞ւ որոշ մարդկանց համար դժվար կլինի նրանց սիրով և ներողամտությամբ վերաբերվել:

Բ Կորնթացիս 2 գլխում Պողոսը նկարագրել է նմանատիպ իրավիճակ Կորնթոսում, երբ մի մարդ խախտել էր օրենքը և պատժվել Եկեղեցու անդամների կողմից:

Խորհեք, թե դուք ինչպես եք վերաբերվում մեղանչող մարդկանց: Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ մտքի շուրջ.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Կա՞ ինչ-որ մեկը ձեր կյանքում, որը, գուցե, ներման կարիք ունի: Կա՞ ինչ-որ մեկը ձեր տանը, ընտանիքում, հարևանությամբ, որը որևէ անարդար, ոչ բարի կամ Քրիստոնյային ոչ վայել արարք է թույլ տվել: Մենք բոլորս կատարում ենք այդպիսի օրինազանցություններ, ուստի դեռ կա ինչ-որ մեկը, որը ձեր ներման կարիքն ունի:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ես մնում եմ զարմացած», Ensign, օգոստոս 1986, 72)

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի ավելի լավ հասկանաք Քրիստոսանման ներման կարևորությունը և դուք ինչպես կարող եք ներել ուրիշներին:

Պողոսը ուսուցանել է ներման մասին

1. Հետևյալ աղյուսակն արտագրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում և լրացրեք այն:

Կարդացեք Բ Կորնթացիս 2.5-11-ը և տեսեք, թե որ ճշմարտություններն են համապատասխանում հետևյալ անվանակարգերին.

Մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն մարդուն, որը մեզ վիշտ է պատճառել:

Մենք ինչո՞ւ պետք է այդպես վերաբերվենք մարդկանց:

  • Ի՞նչ սովորեցիք այդ հատվածի ուսումնասիրությունից:

Այս հատվածում դուք կարող եք բացահայտել հետևյալ երկու սկզբունքները. Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք ներել և սիրով օգնության հասնել ուրիշներին, և եթե մենք չենք ներում ուրիշներին, սատանան առավելություն կունենա մեր նկատմամբ:

  • Ինչպե՞ս կարող եք ներել, մխիթարել կամ հաստատել ձեր սերը որևէ մեկի հանդեպ, որը մեղանչել է կամ չար արարք է գործել:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցանկանում, որ մենք ներենք և սեր ցուցաբերենք միմյանց հանդեպ: Նա ինչպե՞ս կարող է օգնել մեզ այս գործում:

Յոթանասունից երեց Մասիմո Դե Ֆեոն ուսուցանել է․

Նկար
Նախագահ երեց Մասիմո Դե Ֆեոյի պաշտոնական դիմանկարը, 2017 թ․ մարտ

Ճշմարիտ աշակերտները սիրում են ներել: Նրանք գիտեն, որ Փրկչի Քավությունը ծածկում է մեզանից յուրաքանչյուրի բոլոր մեղքերն ու սխալները: Նրանք գիտեն, որ գինը, որ Նա վճարեց «ամեն ինչ ներառող գին է»: Հոգևոր հարկերը, վճարները, տուգանքներն ու մեղադրանքները՝ կապված մեղքերի, սխալների և անիրավությունների հետ, բոլորը ծածկվում են: Ճշմարիտ աշակերտները արագ են ներում և արագ են ներողություն խնդրում:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, եթե դուք մաքառում եք, որ ուժ գտնեք ներելու համար, մի մտածեք, թե ինչ են ուրիշներն արել ձեզ համար, այլ մտածեք, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար, և դուք խաղաղություն կգտնեք Նրա Քավության փրկագնող օրհնություններում:

  • Ե՞րբ եք տեսել, թե ինչպես է որևէ մեկը ներում ուրիշին և այնուհետև սիրով օգնության հասնում նրան:

  • Ինչպե՞ս է չներելը «սատանային առավելություն տալիս մեր նկատմամբ» ( 2 Կորնթացիս 2.11):

2. Կատարեք հետևյալ վարժությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Պատկերացրեք, որ Կորնթացիների նման ձեր ծխի մարդիկ կարիք ունեն մեծացնելու իրենց սերը և ներողամտությունը մեղավորների հանդեպ: Այդ առիթով եպիսկոպոսը հրավիրել է ձեզ՝ ձեր դասի կամ քվորումի ժողովի սկզբում կիսվել մի կարճ մտքով ներման մասին: Մի քանի րոպեում համառոտ կերպով շարադրեք, թե ինչ եք ասելու: Ներառեք հետևյալը.

  1. Առնվազն մեկ հատված կամ արտահայտություն Բ Կորնթացիս 2.7-11-ից:

  2. Մեկ այլ սուրբ գրություն կամ Եկեղեցու ղեկավարի հայտարարություն: (Դուք կարող եք օգտագործել ստորև տրված Երեց Քևին Ռ. Դունկանի հայտարարությունը, սուրբ գրություններից մեկը, որը նա նշում է, կամ սուրբ գրությունների հատվածներից մեկը, որը հետևում է նրա հայտարարությանը:)

  3. Ձեր սեփական մտքերը և վկայությունը սեր ու ներում տալու անհրաժեշտության մասին և այն մասին, թե դա ինչպես կարող է մեզ օգնել ավելի մոտենալ Փրկչին:

Ուսմունքներ ներման մասին

Յոթանասունից երեց Քեվին Ռ. Դանքընը ասել է․

Նկար
Երեց Լարի Ռ. Լորենսի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարված է՝ 2017 թ․ մարտին։

Ես համոզված եմ, որ մեզանից շատերն են ցանկանում ներել, բայց դժվարանում են դա անել: Երբ մենք անարդարության ենք հանդիպում, անմիջապես ասում ենք. «Այդ մարդը սխալ է գործել»: Նա արժանի է պատժի: Որտե՞ղ է արդարությունը: Մենք սխալմամբ մտածում ենք, որ եթե ներենք, արդարությունը ինչ-որ պատճառով չի գործի և սխալ գործողը պատժից կխուսափի:

Դա պարզապես այդպես չէ: Աստված կսահմանի պատիժ, որն արդար է, քանի որ ողորմածությունը չի կարող կողոպտել արդարությանը (տես Ալմա 42.25): Աստված սիրով հավաստիացնում է ձեզ և ինձ. «Միայն ինձ թողեք դատաստանը, քանզի այն իմն է, և ես կհատուցեմ: [Բայց թող] խաղաղություն լինի ձեզ հետ» [ՎևՈւ 82.23]:

(Kevin R. Duncan, “The Healing Ointment of Forgiveness,” Liahona, May 2016, 33–34)

  • Ի՞նչ եք դուք սովորել, որ կարող է օգնել ձեր ծխի անդամներին ավելի լավ հասկանալ ներումը և ներել ուրիշներին:

  • Ներումն ինչպե՞ս կարող է նրանց ավելի մոտեցնել Հիսուս Քրիստոսին:

Մտածեք, թե դուք ինչպես եք վերաբերվում նրանց, ովքեր մեղանչել են: Ոգեշնչում փնտրեք Երկնային Հորից այն մասին, թե դուք ինչ կարող եք անել՝ «նրանց ներելու… և նրանց հանդեպ ձեր սերը հաստատելու» համար (Բ Կորնթացիս 2.7-8): Կարող եք գրել ձեր տպավորությունները և մտքերը ձեր օրագրում, այդ թվում՝ ինչ գործողություններ եք ցանկանում կատարել:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ներումն ինչպե՞ս կարող է ձեզ անհատապես օրհնել

Առաջին Նախագահությունից նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստն (1920–2007) ուսուցանել է.

Նկար
Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական, նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի վերջին պաշտոնական դիմանկարը, 2001 թ.: Մահացել է 2007 թ․ օգոստոսի 10-ին։

Եթե մենք կարող ենք մեր սրտերում ներում գտնել այն մարդկանց համար, որոնք մեզ վիրավորել կամ վնասել են, մենք ինքնագնահատման և բարեկեցության ավելի բարձր աստիճանի կբարձրանանք:

(Տես Ջեյմս Ի. Ֆաուստ, «Ներման բժշկող զորությունը», Լիահոնա, մայիս 2007, 68–69)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Առաքելական լիազորությամբ, որը շնորհվել է ինձ աշխարհի Փրկչի կողմից, ես վկայում եմ, որ Աստծո և միմյանց հետ հաշտությունը կբերի հոգու խաղաղություն, եթե մենք հեզ ենք ու բավականաչափ խիզախ՝ դրան հետամուտ լինելու համար:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 79)

Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ներել

Յոթանասունից երեց Քեվին Ռ. Դանքընը ուսուցանել է․

Նկար
Երեց Լարի Ռ. Լորենսի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարված է՝ 2017 թ․ մարտին։

Ներումն էր բուն պատճառը, որի համար Աստված ուղարկեց Իր Որդուն, ուրեմն եկեք ուրախանանք մեզ բժշկելու Նրա զոհաբերությամբ: Փրկչի քավությունը միայն նրանց համար չէ, ովքեր ապաշխարության կարիք ունեն: Այն նաև նրանց համար է, ովքեր կարիք ունեն ներելու: Եթե դուք դժվարանում ենք ներել մեկ այլ մարդու կամ նույնիսկ` ինքներդ ձեզ, Աստծուն խնդրեք, որ օգնի ձեզ: Ներումը փառահեղ, բուժիչ սկզբունք է։ Կարիք չկա կրկնակի զոհ լինել։ Մենք կարող ենք ներել:

(Քեվին Ռ. Դունկան, «Ներման ապաքինող քսուքը», Լիահոնա, մայիս 2016, 35)

Դիտեք «Խաղաղության սկզբունքները. Ներում» տեսանյութը, 1:49, ChurchofJesusChrist.org կայքում, որը ցուցադրում է, թե ինչպես, Հիսուս Քրիստոսի շնորհիվ, մի կին կարողացավ ներել իր հորը:

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ներումը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

[Հիսուս Քրիստոսը] չի ասել. «Ձեզ չի թույլատրվում իրական ցավ կամ իրական վիշտ զգալ կործանարար փորձություններից, որոնց մեջ դուք հայտնվել եք մեկ ուրիշի պատճառով»: Նա նաև չի ասել. «Որպեսզի լիովին ներեք, դուք պետք է շարունակեք վնասակար հարաբերությունները կամ վերադառնաք ստորացուցիչ և կործանարար վիճակին»: Բայց, չնայած ամենասարսափելի անպատվություններին, որոնք կարող են պատահել մեզ հետ, մենք կարող ենք հաղթահարել ցավը, երբ ոտք դնենք ճշմարիտ բժշկման արահետի վրա:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Հաշտության սպասավորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 79)