Սեմինարիա
Բ Կորնթացիս 1, 4


Բ Կորնթացիս 14

«Աստուածանից մխիթարվում ենք»

Նկար
Երկու երիտասարդ կին միասին նստած են նստարանին: Երիտասարդ կանանցից մեկը կարծես վրդովված, տխուր կամ մտահոգված է ինչ-որ բանով: Մյուս երիտասարդ կինը մտահոգված է և կարծես փորձում է մխիթարել մյուսին:

Մենք բոլորս ունենում ենք ցավեր, վիշտ, անհաջողություններ, խոչընդոտներ, անհանգստություն և հիվանդություններ: Երբ Կորնթոսի բնակիչները դժվարության մեջ էին, Պողոսը գրեց Եկեղեցու այնտեղի անդամներին, որպեսզի նրանք աջակցեն ու խորհուրդ տան մարդկանց: Նա վկայեց այն մխիթարության և խաղաղության մասին, որը մատչելի է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ (տես Բ Կորնթացիս 1․3-4): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչպես է մխիթարում Իր զավակներին, և դուք ինչպես կարող եք Նրա մխիթարությամբ կիսվել ուրիշների հետ:

Ի՞նչն է ձեզ մխիթարություն պարգևում

  • Դժվար պահերին ինչի՞ն կամ ո՞ւմ եք դիմում մխիթարության համար:

  • Ի՞նչն է կամ ո՞վ է ձեզ ամենից շատ մխիթարում: Ինչո՞ւ։

1. Ավարտեք հետևյալ ցուցակը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Թվարկեք ներկա կամ ապագա իրավիճակները, երբ դուք կարող եք օգնության կամ մխիթարության կարիք ունենալ:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչո՞ւ եք դուք վստահ, որ այդ պահերին Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են մխիթարել ձեզ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:

  • Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ճանաչում եք և ստանում այն մխիթարությունը, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առաջարկում են Սուրբ Հոգու միջոցով:

  • Ինչպե՞ս կարող եք այդ մխիթարությունը կիսել ուրիշների հետ:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք նախորդ հարցերի պատասխանները:

Պողոսը ցանկանում էր սփոփել Կորնթացի սրբերին իրենց փորձություններում

Մակեդոնիա այցելելիս Պողոսը նամակ ստացավ Տիտուս անունով աշակերտից այն մասին, որ նրա նախորդ նամակը լավ ընդունվեց Կորնթացի սրբերի կողմից (տես Բ Կորնթացիս 2.13,7.5): Պողոսը նաև իմացավ այդ սրբերի հարատև մարտահրավերների մասին ու նրանց ևս մեկ նամակ գրեց (Բ Կորնթացիս)՝ առաջարկելով մխիթարություն և լուծում նրանց խնդիրներին:

  • Ի՞նչ եք հիշում Կորնթոսի և այնտեղ բնակվող սրբերի դժվարությունների մասին:

Կարդացեք Բ Կորնթացիս 1.1-4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե Պողոսն ինչպես է սկսում Կորնթացի սրբերին ուղղված իր երկրորդ նամակը:

  • Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը, երբ կարդացիք, թե Պողոսն ինչպես ներկայացրեց Երկնային Հորը Սրբերին:

  • Պողոսը ի՞նչ անուններ կամ տիտղոսներ օգտագործեց Երկնային Հոր մասին խոսելիս, որոնք գրավեցին ձեր ուշադրությունը:

  • Այդ անուններն ու տիտղոսներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:

  • Ի՞նչ ճշմարտություն է Պողոսն ուսուցանել հատված 4-ում:

Մխիթարություն ստացեք Երկնային Հորից և օգնեք ուրիշներին ստանալ այն

Հավանաբար հատված 4-ում դուք բացահայտել եք հետևյալ ճշմարտությունը. Երբ փորձությունների ժամանակ մենք ստանում ենք Երկնային Հոր մխիթարությունը, մենք ավելի լավ կարող ենք օգնել ուրիշներին նույնպես ստանալ այն:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են» (հատված 4):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա ակնկալվում Հիսուս Քրիստոսի աշակերտներից:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Երբ եք դուք կամ ձեր ծանոթը օգնություն և մխիթարություն ստացել Երկնային Հորից փորձության ժամանակ:

  • Ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող եք անել, որպեսզի Աստծուց ավելի շատ մխիթարություն ստանաք, երբ դուք դրա կարիքն ունեք:

Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի դիմանկարը:

Աստված տեսնում է մեզ, և նա հսկում է մեզ: Բայց հիմնականում մեկ այլ անձնավորության միջոցով է Նա բավարարում մեր կարիքները: Ուստի, կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց արքայությունում:

(Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 82)

Առկայության դեպքում դիտեք «Աստված մեզ կբարձրացնի» տեսանյութը (4:58) ChurchofJesusChrist.org կայքում: Այն պատմում է Բրիտանի անունով մի երիտասարդ կնոջ մասին, որը իր առողջական վիճակի վրա կենտրոնանալու փոխարեն մխիթարություն է գտել ուրիշներին ծառայելու և Տիրոջը վստահելու մեջ:

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է հաճախ օգտագործում մեզ, որպեսզի մենք օգնենք փորձություններով անցնող մարդկանց զգալ Նրա սերն ու մխիթարությունը:

Հիշեք մեկին, ով այժմ դժվարության մեջ է: Աղոթքով մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգնել նրան զգալ Երկնային Հոր մխիթարությունը և արեք հետևյալը.

  1. Ա. Մտածեք, թե ինչ եք սովորել Բ Կորնթացիս 1.1-4-ում, որը կարող է օգտակար լինել այդ մարդուն:

  2. Կարդացեք հետևյալ հատվածներից երկուսը կամ մի քանիսը, որոնք պարունակում են Պողոսի՝ Կորնթացիներին ուղղված լրացուցիչ ուսմունքները փորձությունների մասին: Գտեք մի արտահայտություն կամ հատված, որը, ձեր կարծիքով, իմաստալի կլինի այդ մարդու համար:

  3. Հիմա արեք մի բան, որպեսզի օգնեք այդ մարդուն զգալ Երկնային Հոր մխիթարությունը: Կարող եք աղոթել նրա համար, ինչպես Կորնթացի սրբերը աղոթեցին Պողոսի համար (տես Բ Կորնթացիս 1.11): Կարող եք նաև խրախուսող նամակ գրել այդ մարդուն, ինչպես Պողոսն արեց, չնայած ձեր ուղերձը կարող է լինել ոչ թե նամակի, այլ տեքստի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության տեսքով: (Կարող եք ներառել այն, ինչ սովորել եք այս դասի ժամանակ Բ Կորնթացիս 14 հատվածից, ինչպես նաև ձեր անձնական փորձառությունները):

  4. Կազմեք լրացուցիչ ծրագրեր՝ այդ մարդուն օգնելու համար: Երկնային Հայրը կարող է հուշել ձեզ լրացուցիչ գործողություններ կատարել, օրինակ՝ այցելել այդ մարդուն կամ ծառայել նրան որևէ ձևով: Այդ ծրագրերը գրեք այնպիսի մի տեղում, որ հիշեք դրանց մասին, օրինակ՝ օրացույցում, սմարթֆոնում կամ երևացող տեղում փակցված թղթի վրա:

3. Ամփոփեք այս դասի ժամանակ ձեր սովորածը և այն, ինչ դուք ծրագրում եք անել այժմ:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Բ Կորնթացիս 1․4 Տերն ինչո՞ւ է ակնկալում, որ մենք օգնենք և մխիթարենք կարիքի մեջ գտնվող մարդկանց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը ուսուցանել է․

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնի պաշտոնական դիմանկարը, 2015 թ.։

Մկրտության ջրերից դուրս գալու պահից ի վեր մենք հանձնառություն ունենք այս աշխատանքի համար: Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել այդպես վարվել: … Երբ մեր հարևանները նյութական կամ հոգևոր փորձանքի մեջ են, մենք օգնության ենք շտապում: Մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն: Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են։ Մենք մխիթարում են նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն: Տերը սիրով ակնկալում է դա մեզանից։ Եվ կգա օրը, երբ մենք պատասխանատու կհամարվենք Նրա հոտը սպասասավորելու պարտականության համար:

(Գարի Ի. Ստիվենսոն, «Հոգիներին հովվություն անել», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 111)

Բ Կորնթացիս 4.17 Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ մեր մահկանացու մարտահրավերները «թեթեւ նեղութիւն» կոչեց

Յոթանասունի Նախագահությունից երեց Պոլ Վ. Ջոնսոնը ուսուցանել է.

Նկար
Յոթանասունի Քվորումից երեց Փոլ Վ. Ջոնսոնի պաշտոնական դիմանկարը, 2021 թ.

Խնդիրների մեջ գրեթե անհնարին է տեսնել, որ եկող օրհնությունները մեծապես գերազանցում են ցավին, վիրավորանքին կամ վշտին, որը մենք կարող ենք ունենալ այդ ժամանակ: Պողոս Առաքյալը ուսուցանել է, «Որովհետև մեր այժմեան թեթեւ նեղութիւնը, ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար» [Բ Կորնթացիս 4.17]: Հետաքրքիր է, որ Պողոսը օգտագործում է «թեթեւ նեղութիուն» արտահայտությունը: Սա գալիս է մի մարդուց, որին ծեծել էին, քարկոծել էին, որը նավաբեկության էր ենթարկվել, բանտարկվել և տարել էր շատ այլ փորձություններ: Ես կասկածում եմ, թե մեզանից շատերը մեր փորձությունները համարեն «թեթեւ նեղութիուն»: Այնուամենայնիվ, համեմատած օրհնությունների և աճի հետ, որ մենք ի վերջո ստանում ենք և այս կյանքում, և հավերժության մեջ, մեր նեղությունները իրոք թեթև են: …

Երբեմն մենք ցանկանում ենք աճ ունենալ առանց դժվարությունների և ուժ ձեռք բերել առանց որևէ պայքարի: Բայց աճը չի կարող գալ հեշտ ճանապարհ ընտրելով: Մենք պարզ կերպով հասկանում ենք, որ մարզիկը, որը ընդդիմանում է խստապահանջ մարզմանը, երբեք չի դառնա համաշխարհային մակարդակի մարզիկ: Մենք պետք է զգույշ լինենք, որ հեռու չվանենք այն բաները, որոնք մեզ օգնում են ձեռք բերել աստվածային բնույթ:

(Փոլ Վ. Ջոնսոն, «Առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց», Լիահոնա, մայիս 2011, 79-80)