Սեմինարիա
Ա Տիմոթեոս 4․12-16


Ա Տիմոթեոս 4․12-16

«Օրինակ եղիր հավատացյալներին»

Նկար
Ծխի շինության ֆոտոշարք

Եփեսոսի նման ամբարիշտ վայրում հեշտ չէր կարող լինել Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը: Անշուշտ, Տիմոթեոսի նմանները, որոնք ընտրել էին արդար կյանքը, տարբերվում էին իրենց հասակակիցներից: Բայց Պողոսը խրախուսեց Տիմոթեոսին վեր կանգնել իր երիտասարդության կամ հավատքի վերաբերյալ ուրիշների քննադատությունից և «օրինակ [լինել] հավատացյալներին» (Ա Տիմոթեոս 4.12): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ձգտել Հիսուս Քրիստոսի աշակերտի օրինակ լինել ձեր երիտասարդության տարիներին:

Ի՞նչ է սա ասում ձեր մասին

  • Եթե որևէ մեկը ձեզ հետևեր մեկ շաբաթվա ընթացքում, նա ի՞նչ ապացույց կտեսներ, որ դուք ձգտում եք հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչն է ձեր կյանքում բարելավվում, երբ դուք փորձում եք հետևել Քրիստոսին:

Կարող եք դիտել «Կորած դրամապանակը» տեսանյութը (2:40) ChurchofJesusChrist.org կայքում, որը ցուցադրում է Քրիստոսանման աշակերտության մի քանի օրինակներ:

  • Ինչո՞ւ է կարևոր դիտարկել, թե ինչ օրինակ ենք ծառայում ուրիշների համար:

Մտածեք, թե որքանով եք ձեզ լավ զգում ուրիշների համար Հիսուս Քրիստոսի հետևորդի օրինակ ծառայելիս և ինչու:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը՝ բացահայտելու, թե դուք ինչպես եք ուրիշներին դեպի Փրկիչը տանող օրինակ ծառայում: Եթե անհարմարություն եք զգում ուրիշների համար օրինակ ծառայելիս, փնտրեք ճշմարտություններ, որոնք կօգնեն և կոգեշնչեն ձեզ:

Պողոսի խորհուրդը Տիմոթեոսին

Նոր Կտակարանը ներառում է Պողոսի երկու նամակը իր ամենավստահելի ընկերներից մեկին՝ Տիմոթեոսին (Ա Կորնթացիս 4.17): Երբ կարդում եք հետևյալ տեղեկությունները Տիմոթեոսի մասին, մտածեք, թե նրա օրինակն ինչու է ազդել ուրիշների վրա: Դուք ձեզ որևէ կերպ նմանեցնո՞ւմ եք նրան:

  • Տիմոթեոսի մայրը և տատիկը արդար օրինակներ էին, բայց նրա հայրը հույն հեթանոս էր և հավանաբար հավատացյալ չէր (տեսԳործք Առաքելոց 16.1, Բ Տիմոթեոս 1.5, 3.14-15):

  • Տիմոթեոսը ծառայում էր որպես Եփեսոսի Եկեղեցու ղեկավար (տես Ա Տիմոթեոս 1.3). մի մեծ քաղաք, որտեղ տարածված էր կռապաշտությունն ու անբարոյականությունը (տես Գործք Առաքելոց 19.35):

  • Պողոսն ակնարկեց, որ անդամներից ոմանք կասկածում էին Տիմոթեոսի ղեկավարման ունակությունների վրա, քանի որ նա երիտասարդ էր (տես Ա Տիմոթեոս 4․12

Կարդացեք Ա Տիմոթէոս 4.12-16 հատվածը` առանձնացնելով, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց Տիմոթեոսին անել:

  • Ի՞նչ գտաք, որն իմաստալից էր ձեզ համար:

  • Ինչպե՞ս մեկ հայտարարությամբ կամփոփեիք Պողոսի՝ հատված 12-ում ներկայացված հրավերը և հատված 16-ում ներկայացված խոստումը:

Պողոսը Ա Տիմոթեոս 4.12,16 հատվածներում ուսուցանել է, որ եթե մենք օրինակ ծառայենք հավատացյալներին, մենք կարող ենք փրկել մեզ և ուրիշներին:

Սուրբ գրություններում ցուցակներ բացահայտելը կարող է մեզ օգնել տեսնել, թե ինչպես կյանքում կիրառել ավետարանական ճշմարտությունները: Հատված 12-ում Պողոսը նշել է, թե որ բնագավառներում մենք կարող ենք ավելի նմանվել Քրիստոսին և ուրիշների համար օրինակ ծառայել:

Նորից կարդացեք հատված 12-ը և նշեք այն բառերը, որոնք նկարագրում են, թե որ բնագավառների վրա է Պողոսը խորհուրդ տալիս կենտրանանալ: Կարող եք այս ցուցակը գրի առնել ձեր օրագրում:

  • Ինչպե՞ս կբացատրեիք, թե այս բառերից յուրաքանչյուրն ինչ է նշանակում: (Անհրաժեշտության դեպքում օգտագործեք ուսումնասիրության գործիքներ կամ բառարան, որպեսզի կարողանաք սահմանել դրանք):

Օգտակար կլինի իմանալ, որ զրույց բառը այս հատվածում նշանակում է վարք կամ վարքագիծ:

Ընտրեք Պողոսի կողմից նշված բնագավառներից երկուսը և պատասխանեք հետևյալ հարցերին.

1. Ընտրեք Պողոսի կողմից նշված բնագավառներից երկուսը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞ւմ եք ճանաչում, որ կարող է այս բնագավառներում լավ օրինակ հանդիսանալ: Նրա օրինակն ինչպե՞ս է օգնել ձեզ և ուրիշներին:

  • Ինչպե՞ս էր Հիսուս Քրիստոսը կատարյալ օրինակ ծառայում այս բնագավառներում: Նրա օրինակն ինչպե՞ս է օրհնել ձեզ:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք օրինակ ծառայեք ուրիշներին այս բնագավառներում:

Դուք ինչպե՞ս կարող եք օրինակ ծառայել

Նշեք, թե ինչպես կարող եք օրինակ ծառայել ձեր ընտրած բնագավառներում: Օրինակ՝ «խոսքով» օրինակ ծառայելու համար կարող եք նշել հետևյալ գաղափարները.

  • ավելի հաճախ երախտագիտություն հայտնեք

  • մարդկանց անկեղծորեն գովեք

  • ասեք ճշմարտությունը

  • խուսափեք հայհոյանքներ օգտագործելուց

  • ավելի հաճախ արտահայտեք ձեզ սերը

  • հարգանքով վերաբերվեք մարդկանց

  • մի բամբասեք

  • ավելի անկեղծորեն աղոթեք

Մի պահ խորհեք, թե Տերն ինչպես կարող է ձեզ և ուրիշներին օրհնել, եթե դուք ձգտում եք օրինակ ծառայել այս բնագավառներում:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել այսօր, որը ձեզ կօգնի Հիսուս Քրիստոսի աշակերտի ավելի լավ օրինակ դառնալ:

  • Ի՞նչ կանեք դուք, որ ուրիշների համար այդ օրինակը դառնաք:

  • Ձեր կարծիքով, ձեր օրինակն ինչ է ուսուցանելու ուրիշներին՝ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված Եկեղեցու մասին: Ինչո՞ւ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ օրինակ դառնալ

Կարող եք դիտել ChurchofJesusChrist.org կայքում տեղադրված հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը, որոնք ցուցադրում են, թե երիտասարդներն ինչպես կարող են օրինակ ծառայել ուրիշներին: Այս տեսանյութերը դիտելիս մտածեք, թե դուք ինչպես կարող եք օրինակ ծառայել ուրիշներին:

«Կիսվելով ձեր լույսով» (2:56)

«Գթություն. Հավատացյալների օրինակ» (4:50)

«Ինչո՞վ ենք մենք տարբերվում. Օրինակ» (2:51)

Արդյո՞ք կարևոր է իմ օրինակը՝ որպես դեռահաս

Քույր Բոննի Հ. Քորդոնը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահը, ուսուցանել է ձեր օրինակի կարևորության մասին.

Նկար
Քույր Բոնի Հ. Քորդոնի նախկին պաշտոնական դիմանկարը, լուսանկարված է 2016 թվականի հոկտեմբերին: Փոխարինվել է 2018թ. հոկտեմբերին

Իմ սիրելի ընկերներ, ինչո՞ւ է լույսի շողն այդքան կարևոր։ Տերն ասել է մեզ, որ «երկրի վրա դեռ շատերը կան …. որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն» [Վարդապետություն և Ուխտեր 123.12]: Մենք կարող ենք օգնել: Մենք կարող ենք գիտակցաբար մեր լույսը տարածել, որ ուրիշները կարողանան տեսնել։ Մենք կարող ենք հրավեր հղել: Մենք կարող ենք ճանապարհ գնալ նրանց հետ, ովքեր քայլ են անում դեպի Փրկիչը՝ անկախ նրանից, որքան երերուն են քայլում:

Ես վկայում եմ, որ Տերը կմեծացնի յուրաքանչյուր փոքր ջանք։ Սուրբ Հոգին կհուշի մեզ, թե ինչ ասել կամ անել։ Նման ջանքերը գուցե պահանջեն, որ դուրս գանք հարմարավետության գոտուց, բայց կարող ենք վստահ լինել, որ Տերը կօգնի, որ մեր լույսը շողա:

(Տես նաև Բոննի Հ․ Քորդոն «Որ նրանք կարողանան տեսնել», Լիահոնա, մայիս 2020 թ․, 80–80)

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն (1927–-2018) ուսուցանել է օրինակ լինելու մասին.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի պաշտոնական դիմանկարը, 2008թ․

Եղեք օրինակ Մեր հնարավորությունները մեր առջև են: Բայց դրանք անցողիկ են: Դուք դրանք կարող եք գտնել ձեր տանը կամ ամենօրյա գործերում: Մեր Տերը նշել է ձևը. «[Նա] ման եկավ բարի անելով»: (Գործք Առաքելոց 10.38): Նա իսկապես օրինակ էր ծառայում հավատացյալների համար:

Իսկ մե՞նք:

(Թոմաս Ս. Մոնսոն, «Օրինակ հավատացյալների համար», Ensign, նոյեմբեր 1992, 98)

Ա Տիմոթեոս 4.16 Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց. «Զգույշ կաց»

Չնայած Պողոսն ասել է՝ «քո անձն էլ կապրեցնես, եւ քեզ լսողներին էլ» (Ա Տիմոթեոս 4.16), նա նաև վկայել է, որ մենք կարող ենք փրկվել միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Ա Տիմոթեոս 1.15-16, 2.5-6): Մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք գործադրել մեր ջանքերի շնորհիվ և թույլ տանք Նրան փրկել մեզ: