Սեմինարիա
Բ Տիմոթեոս 3


Բ Տիմոթեոս 3

Սուրբ գրությունները

Նկար
Մորմոնի Գիրքը իսպաներենով

Դուք երբևէ ճնշվե՞լ կամ նյարդայնացե՞լ եք աշխարհի այսօրվա հոգևոր վիճակի պատճառով: Տիմոթեոսին ուղղված իր նամակում Պողոսը մարգարեացել է, որ վերջին օրերը ներառելու են «չար ժամանակներ» (Բ Տիմոթեոս 3.1), բայց նա նաև ուսուցանել է, որ Տերը ձեզ տվել է սուրբ գրությունների պարգևը՝ որպես օգնություն չար ժամանակներում (տես Բ Տիմոթեոս 3.14–17): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ցանկություն զգալ ուսումնասիրելու սուրբ գրությունները, որոնք կարող են պաշտպանել ձեզ մեր օրերի չարիքներից:

Վերջին օրերը

Կարդացեք Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարությունը և խորհեք, թե այս ժամանակներում ապրելն ինչու է ձեր մեջ երախտագիտության զգացում առաջացնում կամ նյարդայնացնում, կամ երկուսն էլ:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը (2010 թ․ օգոստոս)։

Մենք ապրում ենք շատ հետաքրքիր և հրաշալի ժամանակներում:…

Մենք գիտենք, որ այժմ, երբ մենք մոտենում ենք Փրկչի Երկրորդ Գալուստին, աշխարհը լի է լինելու ցնցումներով և շփոթությամբ: Մեր հասարակության շատ անդամներ անտեսում են Աստծո պատվիրանները: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Եթե մի ժամանակ Եկեղեցու չափանիշները և հասարակության չափանիշները հիմնականում համատեղելի էին, այժմ մի մեծ ճեղք է գոյացել դրանց միջև, որը գնալով մեծանում է»:

(Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» [Բրիգամ Յանգի համալսարանի Կրթության շաբաթ հավաք, օգոստոսի 18, 2015], speeches.byu.edu)

  • Ինչո՞վ են ներկա ժամանակները հրաշալի:

  • Ի՞նչն է ձեզ նյարդայնացնում Երեց Անդերսենի նկարագրած աշխարհում ապրելու վերաբերյալ:

Այս դասն ուսունասիրելիս փնտրեք, թե Աստված ինչ միջոցներ է մեզ տրամադրել այս աշխարհի շփոթությունից, հոգևոր վտանգներից կամ անհանգստությունից խուսափելու համար:

Կարդացեք Բ Տիմոթեոս 3.1-7, 12-13, 4.3-4 հատվածները՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես է նկարագրում վերջին օրերի վտանգները: Գուցե ցանկանաք օգտվել ծանոթագրություններից, որոնք կօգնեն ձեզ հասկանալ որոշ դժվար բառեր:

  • Պողոսի նկարագրած վիճակներից որո՞նք եք նկատել այսօրվա աշխարհում:

Աստծո պարգև

Երկնային Հայրը մեզ մենակ չի թողել վերջին օրերի վտանգներին դեմ հանդիման: Նա մեզ գթասրտորեն տրամադրել է բազմաթիվ հրաշալի պարգևներ:

Երեց Անդերսենը շարունակել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը (2010 թ․ օգոստոս)։

Երբ մենք գտնում ենք մեր ճանապարհը մի աշխարհում, որն ավելի քիչ ուշադիր է Աստծո պատվիրանների հանդեպ, մենք, անշուշտ, աղոթասեր կլինենք, բայց չպետք է չափից շատ անհանգստանանք: Տերը կօրհնի Իր Սրբերին լրացուցիչ հոգևոր զորությամբ՝ մեր օրերի մարտահրավերներին դիմակայելու համար:

(Նիլ Լ. Անդերսեն, «Արդարների համար փոխհատուցող հոգևոր ուժը» [Բրիգամ Յանգի համալսարանի Կրթության շաբաթ հավաք, օգոստոսի 18, 2015], speeches.byu.edu)

Կարդացեք Բ Տիմոթեոս 3.14-17 հատվածները՝ փնտրելով Աստծո պարգևներից մեկը, որը կարող է օգնել մեզ դիմակայել մեր օրերի չարիքներին:

Բ Տիմոթեոս 3․15–17-ը վարդապետության սերտման հատված է: Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

  • Ի՞նչ օրհնությունները կարող ենք ստանալ՝ ուսումնասիրելով սուրբ գրությունների այս հատվածները:

Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող օգնել ձեզ.

  1. Խորացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  2. Իմաստություն և հրահագներ ստանալ տարբեր իրավիճակներում:

  3. Հասկանալ ավետարանի վարդապետությունը կամ ճշմարտությունները:

  4. Ուղղել կեղծ գաղափարները կամ վատ սովորությունները:

  5. Ավելի շատ նմանվել Հիսուս Քրսիտոսին:

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն ամենը, ինչ Պողոսն ուսուցանել է սուրբ գրությունների ուսումնասիրության մասին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեք այն ժամանակի մասին, երբ սուրբ գրություններն օգնել են ձեզ Պողոսի նկարագրած ձևերից մեկով: Եթե չեք կարող հիշել որևէ փորձառություն, գրեք, թե ինչու եք կարծում, որ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ Պողոսի կողմից նկարագրված ձևերից մեկով:

  • Ուրիշ ի՞նչ եղանակներով Տերը կարող է օրհնել ձեզ, երբ դուք ուսումնասիրում եք սուրբ գրությունները:

  • Տերը ձեզ տվել է սուրբ գրությունների պարգևը՝ որպես օգնություն վերջին օրերում: Ի՞նչ է սա ուսուցանում Նրա մասին։

Օգտվեք սուրբ գրություններից

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը մեծացնելու նպատակով սուրբ գրություններից օգտվելու համար ընտրեք վերջին օրերի երկու մարտահրավեր, որոնց մասին Պողոսը մարգարեացել է Բ Տիմոթեոս 3.1-7, 12-13, 4.3-4 հատվածներում, կամ ընտրեք տարբեր մարտահրավերներ, որոնք արդիական են ձեզ համար: Փնտրեք սուրբ գրությունների հատվածներ, որոնք կարող են օգնել այս մարտահրավերներին դիմակայող մարդուն: Օգտակար կլինի հիմնաբառեր փնտրել Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում, որոնք կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում: Կամ կարող եք սկզբում ընտրել ձեր նախընտրած սուրբ գրությունները և այնուհետև որոշել, թե վերջին օրերի որ մարտահրավերների դեմ կարող են դրանք օգնել ձեզ:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն եք գտել, որ կարող են օգնել մեկին, որը հատուկ մարտահրավերների է դիմակայում: Բացատրեք, թե դրանք ինչպես կարող են օգնել:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը

Պողոսը հիշեցրել է Տիմոթեոսին, որ վերջինս օրհնված է եղել՝ իմանալով սուրբ գրությունները երիտասարդ տարիքից (տեսԲ Տիմոթեոս 3.15): Նմանապես, Երկնային Հայրը կօրհնի ձեզ երիտասարդ տարիքում սուրբ գրություններն ուսումնասիրելու համար: Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի՝ կամ աղոթքով նպատակ դնեք, կամ քննեք սուրբ գրությունների առօրյա անհատական ուսումնասիրության ձեր ներկա նպատակը: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպիսի՞ հաջողություններ ունեք ձեր նպատակին հասնելու գործում:

  • Ձեր նպատակն ինչպե՞ս է օգնում ձեզ հավատք զարգացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ և հաղթահարել մեր օրերի մարտահրավերները:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ շտկումներ պետք է կատարեք ձեր նպատակի մեջ:

Կարող եք ձեր ուսուցչին, ծնողին կամ որևէ վստահելի մարդու ներկայացնել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը և խնդրել նրանց օգնել ձեզ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ Բ Տիմոթեոս 3.1-7 հատվածներում նշված վտանգները

Հետևյալ սահմանումները կարող են օգտակար լինել.

  • «Անգութ» (Բ Տիմոթեոս 3.3)՝ կարող է ներառել վարքագծեր, որոնք ենթադրում են զգացմունքի կամ գթության պակաս, ատելություն և արհամարհանք կամ սեռական անբարոյականության հանգեցնող վավաշոտություն:

  • «Անհաշտ» (2 Բ Տիմոթեոս 3.3)՝ ինքն իրեն չկառավարող:

  • «Հանդուգն» (Բ Տիմոթեոս 3.4) նշանակում է անզուսպ, անխոհեմ:

  • «Գոռոզ» (Բ Տիմոթեոս 3.4) նշանակում է մեծամիտ, ինքնահավան:

Ես ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Բ Տիմոթեոս 3.16-17 հատվածները

Կարող եք կարդալ «Տող առ տող. Բ Տիմոթեոս 3.16-17» հոդվածը (New Era, ապրիլ 2012,•19), որը պարունակում է հուշումներ, մարգարեական մեկնաբանություններ և բացատրություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այս հատվածները:

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է օգնել ինձ իմ կյանքում

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ասել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի վերջին պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Մենք Աստծո հետ զրուցում ենք աղոթքի միջոցով։ Նա շատ հաճախ մեզ հետ շփվում է Իր գրված խոսքի միջոցով։ Որպեսզի իմանաք, թե ինչպիսին է Նրա ձայնը, ուսումնասիրեք սուրբ գրությունները և խորհեք դրանց շուրջ։ Այն դարձրեք առօրյա կյանքի կարևորագույն մասը։ …

Սուրբ գրությունների ամենօրյա, հետևողական ուսումնասիրության շնորհիվ դուք կգտնեք խաղաղություն ձեզ շրջապատող խառնաշփոթի մեջ և ուժ՝ դիմակայելու գայթակղություններին։ Դուք զորեղ հավատք կզարգացնեք Աստծո շնորհի հանդեպ և կիմանաք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ամեն ինչ արդար կդառնա՝ Աստծո ժամանակին համապատասխան։

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Լիահոնա, նոյեմբեր 2014, 93)

Ինչպես կարող եմ լավատես լինել ապագայի հանդեպ, եթե հասարակությունը շարժվում է Աստծո պատվիրաններին հակառակ

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը (1924–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից օգնել է պատասխանել այս հարցին «Սիոնի բլրի վրա» տեսանյութում, 0:00-1:41 ChurchofJesusChrist.org:

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ ուսումնասիրել սուրբ գրությունները

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը պատասխանել է այս հարցին «Խորհուրդ սուրբ գրությունները ուսումնասիրելու համար» տեսանյութում (2:07) ChurchofJesusChrist.org: