Սեմինարիա
Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17


Վարդապետության սերտում. Բ Տիմոթեոս 3.15-17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Նկար
Մի երիտասարդ նստած է իր մահճակալին և կարդում սուրբ գրությունները: Նրա հագին կարմիր կոստյում է և կարդում է իսպաներեն։

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օրհնել ձեր կյանքը, այդ թվում՝ օգնել ձեզ հաղթահարել վերջին օրերի փորձությունները: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հատվածների Բ Տիմոթեոս 3.15–17 հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Նկարեք սուրբ գրությունների մի բաց գիրք, որը կզբաղեցնի թղթի մեծ մասը: նկարի վերևում գրեք Բ Տիմոթեոս 3.15-17: Ձեր նկարի ներսում գրեք հիմնական արտահայտությունը Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար: Փակեք արտահայտությունը ինչ-որ բանով և փորձեք այն հիշողությամբ գրել: Ստուգեք ձեր գրածի ճշտությունը և կրկնեք այս վարժությունը մի քանի անգամ, մինչև լրացնեք ձեր նկարը:

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք, որ սուրբ գրություններն ուսումնասիրելիս մենք կարող ենք ձեռք բերել իմաստություն, որը մեզ կտանի դեպի փրկություն՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Նորից կարդացեք Բ Տիմոթեոս 3.15-17 հատվածները՝ փնտրելով այս սկզբունքի ապացույցը, ինչպես նաև այլ օրհնություններ, որոնք կարող ենք ստանալ սուրբ գրությունների ուսումնասիրությունից:

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, որն ուսուցանում է Սուրավի անունով մի երիտասարդ կնոջ: Սուրավին պատրաստ էր լսել Վերականգման ուղերձը, բայց կասկածում էր՝ արդյոք պետք է կարդալ ձեր և ձեր զուգընկերոջ կողմից առաջարկված հատվածները: Այցելության ժամանակ դուք Սուրավիին հարցնում եք, թե ինչն է նրան խանգարում կարդալ սուրբ գրությունները: Նա պատասխանում է, որ ինքը բավականությամբ չի կարդում սուրբ գրությունները և դրանք ձանձրալի է համարում:

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. 

Օգտագործելով Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածները՝ Սուրավիին այնպես բացատրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնություններն ու օգուտները, որ հետաքրքրեք նրան: Հնարավորության դեպքում կարող եք պատասխանին ավելացնել անձնական փորձառություններ և վկայություն:

Գործնական կիրառում

  • Եթե դուք ստիպված լինեիք մեկ նախադասությամբ ամփոփել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները, ի՞նչ կասեիք:

Անհրաժեշտության դեպքում կրկնեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

Եթե նույնիսկ մենք գիտենք սուրբ գրությունների ուսումնասիրության օրհնությունների մասին և հասկանում ենք դրանք, երբեմն գուցե դժվար լինի կանոնավոր և արդյունավետ կերպով անել դա:

  • Ո՞ր մարտահրավերները կարող են դժվարացնել սուրբ գրությունների կանոնավոր և արդյունավետ ուսումնասիրությունը:

Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդումը, որ օգնի ձեզ բացահայտել մեկ կամ երկու խոչընդոտներ, որոնք ձեզ խանգարում են ուսումնասիրել սուրբ գրությունները կանոնավոր և արդյունավետ կերպով: (Եթե դուք չունեք խոչընդոտներ, մտածեք ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի խոչընդոտների մասին:)

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրեք առնվազն երեք ձև, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ այդ խոչընդոտները հաղթահարելու համար: Հետևյալ հարցերը և գաղափարները կարող են օգնել․

  • Ինչպե՞ս կարող եք քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:

  • Բ Թիմոթեոս 3.15-17 հատվածներում ներկայացված ճշմարտությունները ինչպես կարող են օգնել ձեզ քննել սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները հավերժության հեռանկարով:

  • Ինչպե՞ս կարող եք ձգտել մեծացնել ձեր հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Ստորև տրվում են մի քանի գաղափարներ.

  1. Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում, որոնք հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում, գտեք սուրբ գրությունների ուսումնասիրության մասին հատվածներ՝ փնտրելով օրհնություններ և խոստումներ, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները: Հեսու 1.8, 2 Նեփի 32.3 և Վարդապետություն և Ուխտեր 1.37 հատվածները կարող են օգտակար լինել:

  2. Հարցրեք վստահելի մարդու, թե նա ինչու է ամեն օր ուսումնասիրում սուրբ գրությունները և, իր կարծիքով, դուք ինչպես կարող եք հաղթահարել ձեր առջև կանգնած խոչընդոտները:

  3. Կարդացեք Բարձրագույն Իշխանությունների հայտարարությունները կամ Եկեղեցու ամսագրերում հրատարակված հոդվածները, որոնք կարող են օգտակար լինել: Օրինակ՝ հետևյալ հայտարարությունը կարող է օգնել մեկին, որը դժվարանում է ժամանակ գտնել՝ սուրբ գրությունները ուսունասիրելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի վերջին պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Ամեն օր Աստծո խոսքով սնվելն ավելի կարևոր է, քան քունը, դպրոցը, աշխատանքը, հեռուստատեսային շոուները, տեսախաղերը կամ սոցիալական մեդիան: Դուք պետք է ճանաչեք ձեր առաջնահերթությունները, որպեսզի ժամանակ գտնեք Աստծո խոսքն ուսումնասիրելու համար։ Ուստի արեք այդպես:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Լիահոնա, նոյեմբեր 2014, 93)

Մի քանի րոպե մտածեք, թե ինչպես զարգացնել ձեր գաղափարներից մեկը:

  • Ինչպես կարող եք հավատքով գործել և հաղթահարել արդյունավետ ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությանը խանգարող խոչընդոտները: Ձեր օրագրում թվարկեք մի քանի գաղափարներ: