Սեմինարիա
Ա Տիմոթեոս 3․1-7, Տիտոս 1․6–9


Ա Տիմոթեոս 3․1-7, Տիտոս 1․6–9

Եպիսկոպոս. «Բարի վկայութիւն» ունեցող մարդ

Նկար
Երիտասարդ տղամարդը հանդիպում է իր եպիսկոպոսի հետ:

Գիտեի՞ք, որ Պողոսի օրերում եպիսկոպոսները ծառայում էին Եկեղեցում: Ինչպե՞ս կարող են եպիսկոպոսներն ու ճյուղի նախագահները օրհնել ձեր կյանքը: Տիմոթեոսին ուղղված նամակներում Պողոսն ընդգծել է, թե եպիսկոպոսներն ինչ որակավորումներ պետք է ունենան: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների հատկանիշները, նաև, թե Տիրոջ այդ ծառաներն ինչպես կարող են ձեզ օգնել կյանքում:

Ո՞ւմ եք դիմում

Պատկերացրեք, որ դուք կարևոր խնդրի հետ եք պայքարում ձեր կյանքում: Դա կարող է լինել ձեր ապագային վերաբերող որոշում, մարտահրավեր կամ վատ սովորություն, որից դուք ցանկանում եք ձերբազատվել:

  • Ո՞ւմ եք դիմում ուղղորդման համար, երբ կարևոր խնդիրներ եք ունենում:

  • Ո՞ւմ հետ եք խոսում և ինչո՞ւ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Քվենտին Լ. Քուքի պաշտոնական դիմանկարը։ Կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Թանկագին երիտասարդներ … դուք գտնվում եք ձեր կյանքի ամենակարևոր որոշումների շեմին: Խնդրում ենք, կարևոր ընտրություններ կատարելիս խորհրդակցեք թե ձեր ծնողների, թե ձեր եպիսկոպոսի հետ: Թույլ տվեք, որ եպիսկոպոսը լինի ձեր ընկերն ու խորհրդականը:

(Քվենթին Լ. Քուք, «Եպիսկոպոսներ. Տիրոջ հոտի հովիվներ», Լիահոնա, մայիս 2021, 60)

Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Արդյոք դուք վերաբերվո՞ւմ եք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին որպես ընկեր և խորհրդական:

  • Երբ դուք պետք է կարևոր որոշում կայացնեք, կամ երբ հոգևոր օգնության կարիք ունեք, որքա՞ն հավանական է, որ դուք խորհուրդ կհարցնեք ձեր եպիսկոպոսից: Ինչո՞ւ:

  • Ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ուղղորդման համար դիմելը ինչպե՞ս է օգնում ձեզ:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք, թե եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը ինչպես կարող են ձեզ օգնել լուծել ձեր խնդիրները և ամրապնդել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Պողոսն ուսուցանում է եպիսկոպոսի որակավորումների մասին

Պողոսի այս նամակները, որոնք հայտնի են որպես՝ Ա Տիմոթեոս, Բ Տիմոթեոս և Տիտոս, հաճախ կոչվում են Հովվական թղթեր, քանի որ իրենց մեջ պարունակում են Պողոսի խորհուրդը՝ ուղղված Եկեղեցու ղեկավարներին և հովիվներին (pastor բառը լատիներեն նշանակում է հովիվ): Տիմոթեոսը և Տիտոսը Պողոսի վստահելի գործակիցներն էին, որոնք ծառայում էին նրան իր միսիոներական ճամփորդությունների ժամանակ: Այդ պահին Տիմոթեոսը ծառայում էր որպես Եկեղեցու ղեկավար Եփեսոսում, իսկ Տիտոսը՝ հունական Կրետե կղզում:

Այս նամակներում ուսուցանվող բազմաթիվ ճշմարտություններից բացի՝ Պողոսը նշել է, թե եպիսկոպոսն ինչ որակավորումներ պետք է ունենա: Եպիսկոպոսը մի մարդ է, որը կարգվել է որպես բարձրագույն քահանա ծխում կամ համայնքում: Նա իրավասու է կառավարել այդ համայնքի նյութական և հոգևոր գործերը: Ճյուղի նախագահը ունի նմանատիպ դեր: Տերը եպիսկոպոսին ընտրում է ցցի նախագահության միջոցով: Կանչվելուց առաջ եպիսկոպոսը հավանություն է ստանում Առաջին Նախագահությունից՝ որպես ծառայելու արժանի և ունակ անձ:

Կարդացեք Ա Տիմոթեոսը 3.1-7 և Տիտոս 1.6-9-ը՝ փնտրելով եպիսկոպոսների որակավորումները: Գտեք երեք որակավորում, որոնք կարող են օգնել եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ուղղորդել և օրհնել ձեր կյանքը:

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը այդ հատկանիշների օրինակը հանդիսանում: (Կարող եք խաչաձև հղումներ ստեղծել այս հատվածների և Ա Պետրոս 2.25 հատվածի հետ, որտեղ Պետրոսը Փրկչին անվանում է «[մեր] հոգիների Հովիվ ու Եպիսկոպոս»:)

  • Այս հատկանիշներն ինչպե՞ս են թույլ տալիս եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին ձեզ օգնել Փրկչի օրինակով:

  • Ինչպե՞ս կամփոփեիք եպիսկոպոսների և ճյուղի նախագահների մասին ձեր սովորածը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպիսի՞ Քրիստոսանման հատկանիշներ եք նկատել ձեր եպիոսկապոսի կամ ճյուղի նախագահի մոտ: Ինչպե՞ս են այս հատկանիշները թույլ տվել նրան գործիք լինել Տիրոջ ձեռքում:

  • Եպիսկոպոսն ինչպե՞ս է ձեզ օգնել կամ օգնում ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և ամրապնդել ձեր հավատքը Նրա հանդեպ:

Տիրոջ հոտի հովիվը

Կարող եք Ա Տիմոթեոս 3.2 կամ Տիտոս 1.7-9 հատվածներում նշել այն բառերը կամ արտահայտությունները, որոնք ցուցադրում են եպիսկոպոսի՝ ուսուցանելու պարտականությունը:

Եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը կարող է ուսուցանել տարբեր միջոցներով, այդ թվում՝ հանդիպումներով, դասերով, անհատական հարցազրույցներով և սեփական օրինակով:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Եպիսկոպոսի և ճյուղի նախագահի խորհուրդը կամ հրահանգը ինչպե՞ս է օրհնել ձեզ կամ ձեր ծանոթներին:

  • Ուրիշ ի՞նչ եղանակներով է Տերը հոգ տանում ձեզ համար և օգնում ձեզ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների միջոցով:

Եպիսկոպոսը կարող է օգնել մեզ ապաշխարել

Տերը կարող է նաև կանչել եպիսկոպոսներին և ճյուղի նախագահներին՝ օգնելու և ուղղորդելու մեզ ապաշխարության միջոցով, հատկապես եթե մենք լուրջ մեղքեր ենք գործել:

Յոթանասունից երեց Ս. Սքոթ Գրոուն բացատրել է.

Նկար
Երեց Ս. Սքոթ Գրոուի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարվել է 2017 թ․ մարտին։

Կարգվելով և արդար կյանք վարելով՝ եպիսկոպոսը հայտնություն է ստանում Սուրբ Հոգուց իր ծխի անդամների, այդ թվում՝ ձեր վերաբերյալ:

Եպիսկոպոսը կարող է օգնել ձեզ ապաշխարության գործընթացում այնպես, ինչպես ձեր ծնողները կամ այլ ղեկավարները չեն կարող անել: …

… Որպես Տիրոջ ծառա, նա բարի և հասկացող կլինի ձեզ լսելիս: Այնուհետև նա կօգնի ձեզ ապաշխարության միջոցով: Նա Տիրոջ ողորմածության սուրհանդակն է, որն օգնում է ձեզ մաքրվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

(Ս. Սքոթ Գրոու, «Ինչո՞ւ և ի՞նչ պետք է խոստովանեմ իմ եպիսկոպոսին», New Era, Oct. 2013, 28–29)

Կարճ նամակ, էլեկտրոնային նամակ կամ հաղորդագրություն ուղարկեք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին: Կարող եք նրան շնորհակալություն հայտնել նրա ծառայության, ուսուցման և օրինակի համար: Նշեք այն հատուկ ձևերը, որոնց միջոցով նա ձեզ օգնել է: Կարող եք նշել Նրա Քրիստոսանման օրինակները, որոնք դուք նկատել և գնահատել եք: Դուք կարող եք նաև հանդիպում խնդրել նրա հետ, որպեսզի նա օգնի ձեզ դժվար որոշում կայացնել կամ ապաշխարել:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ա Տիմոթեոս 3.1 Նոր Կտակարանում որտեղի՞ց է առաջացել եպիսկոպոսի տիտղոսը

Եպիսկոպոս տիտղոսը գալիս է հունարեն episcopos—epi բառից, որը թարգմանաբար նշանակում է «վրա», իսկ scopos նշանակում է «նայել» կամ «հետևել»: Այսպիսով episcopos-ը կամ եպիսկոպոսը այն մարդն է, որը հսկում է հոտին որպես առաջնորդ կամ խնամակալ:

Ես ինչո՞ւ պետք է գնամ իմ եպիսկոպոսի մոտ՝ մեղքերի խոստովանության համար

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթի վերջին պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։ Մահացել է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին։

Լուրջ մեղսագործությունը, ինչպիսին է անբարոյականությունը, պահանջում է իշխանության բանալիները կրողի, օրինակ՝ եպիսկոպոսի կամ ցցի նախագահի օգնությունը, և հանդարտ աշխատանքը ապաշխարության գործընթացի վրա, հավաստիանալու համար, որ այն ամբողջությամբ և պատշաճ ձևով կատարվել է:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Արդարակեցության զորությունը», Ensign, նոյեմբեր 1998, 69-70)

Ա Տիմոթեոս 3.1 Ո՞րն է եպիսկոպոսի «բարի գործը»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ Քուքըվուսուցանել է եպիսկոպոսի առաջնային պարտականությունների մասին.

Նկար
Երեց Քվենտին Լ. Քուքի պաշտոնական դիմանկարը։ Կանչվել է Տասներկու Առաքյալների Քվորում 2007 թվականի հոկտեմբերի 6-ին:

Ծուխը նախագահելու գործում եպիսկոպոսն ունի հինգ հիմնական պարտականություն․

  1. Նա ծխի նախագահող քահանայապետն է:

  2. Նա Ահարոնյան քահանայության նախագահն է:

  3. Նա ընդհանուր դատավոր է։

  4. Նա համակարգում է փրկության և վեհացման աշխատանքը, նաև հոգում է կարիքավորների մասին:

  5. Եվ նա վերահսկում է եկեղեցական գրանցումներն ու ֆինանսները, ինչպես նաև ժողովատան օգտագործումը:

Նախագահող քահանայապետի իր դերում եպիսկոպոսը ծխի «հոգեւոր առաջնորդն» է: Նա «Քրիստոսի հավատարիմ հետևորդ է»:•…

Եպիսկոպոսը գերակա դեր ունի հովիվ ծառայելու գործում, որպեսզի աճող սերնդին, ներառյալ երիտասարդ ամուրիներին առաջնորդի դեպի Հիսուս Քրիստոսը:

(Քվենթին Լ. Քուք, «Եպիսկոպոսներ․ Տիրոջ հոտի հովիվներ», Լիահոնա, մայիս 2021, 58)

Տիտոս 1.7 Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ ասաց, որ «եպիսկոպոսը պէտք է անարատ լինի»

Եպիսկոպոսը ընտրված է Տիրոջ կողմից և պետք է բարձր բարոյականության և արժանապատվության տիպար լինի: Սակայն բոլոր եպիոսկոպոսները կատարյալ չեն և երբեմն սխալներ են գործում ծառայության ընթացքում:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը ուսուցանել է հետևյալը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր, այնպես էլ նրանց թուլությունների, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու՝ անկատար մարդիկ այն ամենն են, ինչի հետ Աստված երբևէ ստիպված է եղել աշխատել: Դա պետք է որ ահավոր հիասթափեցնող լինի Նրա համար, բայց Նա կարողանում է գլուխ հանել: Այնպես, որ մենք նույնպես պետք է դա անենք։ Եվ երբ դուք տեսնում եք անկատարություն, հիշեք, որ սահմանափակումը այս աստվածային աշխատանքի էությունը չէ: … Այնպես որ եղեք համբերատար, բարի և ներողամիտ:

(Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 94)