Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 10


Գնահատեք ձեր գիտելիքները 10

Գաղատացիս-Բ Թեսաղոնիկեցիս

Նկար
Երիտասարդը հագել է Նոր Կտակարանի դարաշրջանի զրահ՝ սրով և վահանով:

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում: 

Ձեր հոգևոր առաջընթացը

Մտածեք որևէ ունակության, տաղանդի կամ հատկանիշի մասին, որը դուք զարգացնում եք, և որը կանոնավոր ջանքեր է պահանջում:

  • Ի՞նչն է ձեզ մղում անհրաժեշտ ժամանակ և ջանքեր տրամադրել կատարելագործման համար:

  • Այդ ընթացքում ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում, և դա ինչպե՞ս է օգնում ձեզ իմանալ, որ ձեր ջանքերը իզուր չեն:

Մեր մահկանացու կյանքում մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ ավելի նմանվել Փրկչին և պատրաստվել վերադառնալ Նրա և մեր Երկնային Հոր մոտ: Օգտակար կլինի, եթե պարբերաբար գնահատենք մեր առաջընթացը և համապատասխան շտկումներ կատարենք:

Այս դասի նպատակն է ձեզ հնարավորություններ տալ՝ ձեր հոգևոր առաջընթացը գնահատելու համար: Դուք հնարավորություն կունենաք գնահատել, թե ինչ եք մինչ այժմ սովորել Նոր Կտակարանից, և դրա արդյունքում որքանով եք մոտեցել ձեր նպատակներին:

Մի պահ մտածեք Նոր Կտակարանի ձեր վերջին ուսումնասիրության մասին և այն գործողությունների մասին, որոնք դուք կատարել եք դրա արդյունքում: Կարող եք կրկնել օրագրում ձեր գրածը կամ սուրբ գրություններում ձեր նշումները, որպեսզի բացահայտեք ձեր նպատակները և տպավորությունները:

  • Ի՞նչ եք սովորել Նոր Կտակարանից, որը ձեզ օգնել է ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Ի՞նչ առանձնահատուկ բան եք սովորել Նրա մասին Նոր Կտակարանից:

1. Ընտրեք և ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից առնվազն երկուսը:

Վարժություն Ա. Բացատրեք Մեծ Ուրացությունը և Վերականգնումը

Նկար
Հին 1946 թ.-ի Չևի

Նայեք այս երկու նկարներին և մտածեք, թե ինչ է նշանակում վերականգնել որևէ բան:

  • Ինչո՞ւ է պետք որևէ բան վերականգնել:

  • Այս նկարներն ինչպե՞ս կարող են համեմատվել Մեծ Ուրացության և Վերականգնման հետ:

Մեծ Ուրացության և Վերականգնման միջև եղած կապը կրկնելու համար կատարեք հետևյալ վարժությունը:

Պատկերացրեք, որ միսիոներները ուսուցանում են ձեր ընկերներից մեկին ձեր տանը: Նրանք խնդրում են ձեզ ուսուցանել հաջորդ դասի մի մասը, որը վերաբերում է Մեծ Ուրացությանը և Վերականգնմանը: Դուք գիտեք, որ ձեր ընկերը ծանոթ է Աստվածաշնչին, այնպես որ դա լավ միտք է դասի ընթացքում օգտագործել Նոր Կտակարանի մի քանի հատված:

Օգտագործելով Գործք Առաքելոց 3,21, Եփեսացիս 1.10, Եփեսացիս 2.19–22 և Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 (կամ այլ հատվածներ ձեր ընտրությամբ), գրեք, թե դուք ինչ կասեիք դասի ժամանակ, որպեսզի օգնեիք ձեր ընկերոջը հասկանալ, թե Փրկիչն ինչու է վերականգնել Իր ավետարանը երկրի վրա:

Եթե որոշեք կատարել այս վարժությունը, գրանցեք, թե դուք ինչ կասեիք ձեր ընկերոջը:

Վարժություն Բ. Մեծացրեք ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրան ծառայելու ձեր ցանկությունը

«Փիլիպպեցիներ 3» դասի ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել նամակ գրել ինքներդ ձեզ ապագայում, որտեղ դուք բացահայտել եք այն զոհաբերությունները, որոնք դուք կարող էիք կատարել՝ Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու և հավերժական կյանքին պատրաստվելու համար:

Եթե դուք օգտագործել եք այս հնարավորությունը, անդրադարձեք ձեր գրած նամակին: Համեմատեք ձեր ներկա զգացմունքները Հիսուս Քրիստոսի հանդեպ կամ Նրան ծառայելու ձեր ցանկությունը այն զգացմունքների և ցանկության հետ, որոնք դուք ունեցել եք նամակը գրելիս: Եթե դուք ցանկանում եք որևէ բան ավելացնել նամակին՝ ելնելով ձեր վերջին փորձառություններից, արեք դա:

Եթե դուք որոշել եք կատարել այս վարժությունը, պատասխանեք հետևյալ հարցերից երկուսին.

  • Ձեր նամակը կարդալիս դուք նկատեցի՞ք որևէ փոփոխություն Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մեջ: Եթե այո, ապա ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը:

  • Վերջին փորձառություններից որո՞նք են մեծացրել ձեր սերը Աստծո հանդեպ և Նրան ծառայելու ձեր ցանկությունը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք՝ Աստծո հանդեպ ձեր սերը մեծացնելու համար:

Վարժություն Գ. Հագեք Աստծո ողջ սպառազինությունը

Նկար
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար գրքի նախաբանը Հագեք Աստծո ողջ սպառազինությունը
  • Ի՞նչ եք հիշում Աստծո սպառազինության մասին: Ի՞նչ եք հիշում յուրաքանչյուր մասի նշանակության մասին: Եթե օգնության կարիք ունեք, անդրադարձեք Եփեսացիս 6.14-18 հատվածներին՝ պատասխանները ստանալու համար:

  • Ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ է նշանակում «հագնել Աստծո ողջ սպառազիոնւթյունը»: (Եփեսացիս 6.11)

Եթե դուք որոշել եք ավարտել այս վարժությունը, կատարեք հետևյալ վարժությունը և պատասխանեք ուղեկցող հարցերին:

Մարդուկ նկարեք ձեր օրագրում:

  • Ի՞նչ է ջանքեր եք գործադրում՝ Աստծո սպառազինությունը հագնելու համար:

Նկարեք այդ ջանքերը ներկայացնող սպառազինությունը:

  • Արդյո՞ք ձեր ջանքերը հանգեցրել են արդյունքների: Եթե այո, ապա դուք ի՞նչ եք զգացել: Եթե ոչ, ապա ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում ձեր ջանքերը շարունակելուց: