Սեմինարիա
Բ Թոսաղոնիկեցիս 2


Բ Թոսաղոնիկեցիս 2

Մեծ ուրացություն

Նկար
Նոր Կտակարանի դարաշրջանի մի խումբ մարդիկ հավաքվել էին մի տղամարդու շուրջ: Ժողովուրդը լսում է այդ մարդու խոսքը։ Նկարը լուսաբանում է կեղծ հավատալիքների և հավատուրացության զարգացումը, որը տեղի է ունեցել վաղ քրիստոնեական եկեղեցում՝ Հիսուս Քրիստոսի սկզբնական առաքյալների մահից հետո:

Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: Պողոսն ուսուցանել է թեսաղոնիկեցի Սրբերին, որ մարդկանց ամբարշտությունը, ի վերջո, կբերի ավետարանի դեմ ապստամբության (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.1-7): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել Նոր Կտակարանի Եկեղեցու ուրացությունը, և ինչու պետք է վերականգնվի Փրկչի Եկեղեցին վերջին օրերում:

Մեծ ուրացություն

Պատկերացրեք, որ դուք միսիոներ եք, և սա ձեր միսիայի առաջին օրն է: Դուք պետք է ինչ-որ մեկին ուսուցանեք Մեծ Ուրացության մասին:

  • Ինչպե՞ս կբացատրեիք այս թեման:

  • Դա ինչո՞ւ կարող է դժվար լինել:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ Մեծ Ուրացությունը:

Օրագրում գրեք Մեծ Ուրացությանը վերաբերող ձեր հարցերը կամ այլ հնարավոր հարցեր, որ ունկնդիրը կարող է ունենալ: Թեման ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր օգնությունը՝ այս հարցերին պատասխաններ գտնելու համար:

Պողոսը մարգարեանում է Եկեղեցու անկման մասին

Թեսաղոնիկեցի Սրբերը բազմաթիվ մտահոգություններ ունեին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ և մտածում էին, որ այն շատ շուտ տեղի կունենա: Նրանց ուղղված իր նամակում Պողոսը բացատրեց, որ ևս մի բան տեղի կունենա Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ:

Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3-ը վարդապետության սերտման հատված է։ Կարող եք առանձնահատուկ ձևով նշել վարդապետության սերտման հատվածները, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք:

Կարդացեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3, ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, ինչ կպատահի Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ։ Օգտագործեք ծանոթագրությունները՝ Պողոսի խոսքերը ավելի լավ հասկանալու համար:

  • Ըստ Պողոսի, ի՞նչ տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ:

Պողոսի կողմից նկարագրված այս «ապստամբությունը» Մեծ Ուրացությունն էր, որը տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի առաքյալների մահից հետո: Այս Մեծ Ուրացությունը տարբերվում է անձնական ուրացությունից, երբ մարդը ապստամբում է ճշմարտության դեմ կամ հեռանում է դրանից (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուրացություն», scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Պողոսի խոսքերն ինչպե՞ս են ցուցադրում Աստծո հոգատարությունն ու մտահոգությունը թեսաղոնիկեցի Սրբերի հանդեպ:

Այս հատվածներից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Հին ժամանակների մարգարեությունն ասում է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու Ուրացությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ այս ճշմարտությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդը բացատրել է, թե ինչու են տեղի ունենում ուրացության ժամանակաշրջանները:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է, որ բոլորն իրենց կյանքում ունենան ավետարանի օրհնությունները։ Հոգևոր լույսը չի կորսվում այն բանից հետո, երբ Աստված Իր զավակներից երես է թեքում։ Ավելի շուտ, հոգևոր խավար է առաջանում, երբ Նրա զավակները երես են թեքում Նրանից: Դա՝ անհատների, համայնքների, երկրների և ամբողջ քաղաքակրթությունների վատ ընտրությունների բնականոն հետևանք է։

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Անցյալի դասերը սովորելիս», Լիահոնա, մայիս 2009, 32)

  • Այդ հայտարարության մեջ ի՞նչն է առանձնանում ձեզ համար։ Ինչո՞ւ։

Քանի որ Երկնային Հայրը գիտի բոլոր բաները (2 Նեփի 9.20), Մեծ Ուրացությունը անակնկալ չէր Նրա համար: Նա սիրում է Իր բոլոր զավակներին (տես Հովհաննես 3.16), այնպես որ Նա հնարավորություն տվեց հաղթահարել Մեծ Ուրացությունը Հիսուս Քրիստոսի Եկեղեցու և ավետարանի Վերականգման միջոցով (տես Գործք Առաքելոց 3.19-21, Եփեսացիս 1.10):

Խորացրեք ձեր հասկացողությունը Մեծ Ուրացության մասին

Հետևյալ վարժությունը կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչպես տեղի ունեցավ Մեծ Ուրացությունը, և մենք ինչու պետք է վերականգնենք Փրկչի Եկեղեցին վերջին օրերում:

Ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հայտարարությունը, ապա պատասխանեք ստորև տրված հարցերին:

  1. 1 Նեփի 13.24–28. Նեփին տեսիլքում տեսնում է, թե ինչ է տեղի ունենալու Աստվածաշնչի կարևոր ճշմարտությունների հետ:

  2. Ամովս 8.11–12. Ամովսը մարգարեանում է գալիք հոգևոր սովի մասին:

  3. Գործք Առաքելոց 20.29–30. Պողոսը զգուշացնում է, որ Փրկչի Եկեղեցու անդամները շեղվելու են ավետարանից:

  4. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

    Նկար
    Նախագահ Ռասսել Մ. Նելսոն պաշտոնական դիմանկարը։

    «Մեր ապրող Աստվածը սիրող Աստված է։ Նա ցանկանում է, որ Իր զավակները ճանաչեն Իրեն և Հիսուս Քրիստոսին, որին Նա է ուղարկել: Եվ Նա ցանկանում է, որ Իր զավակները ձեռք բերեն անմահություն և հավերժական կյանք:

    «Այս փառահեղ նպատակի համար մեր միսիոներները ուսուցանում են Վերականգնման մասին: Նրանք գիտեն, որ մոտ 2000 տարի առաջ Տերը հիմնեց Իր Եկեղեցին: Նրա Խաչելությունից և Նրա առաքյալների մահից հետո մարդիկ փոխեցին Եկեղեցին և դրա վարդապետությունը: Այնուհետև, հոգևոր խավարի սերունդներից հետո, և ինչպես կանխագուշակվել էր նախորդ մարգարեների կողմից, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերականգնեցին Եկեղեցին, դրա վարդապետությունը և քահանայության իշխանությունը: Այդ Վերականգնման շնորհիվ գիտելիքը և փրկության ու վեհացման կարևոր արարողությունները կրկին հասանելի են բոլոր մարդկանց: Ի վերջո, այդ վեհացումը թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին մեր ընտանիքների հետ հավերժ ապրել Աստծո և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ»:

    Ռասսել Մ․ Նելսոն, «Բաց մի թողեք ալիքի վրա լինելու հնարավորությունը», Լիահոնա, մայիս 2013, 46

Եթե դուք դեռևս հարցեր ունեք այն մասին, թե ինչ է ուրացությունը, կարող եք ուսումնասիրել «Մեծ Ուրացությունը» բաժինը «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը» դասից Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույցում (2019): Այս թեմաների մասին ավելին իմանալու համար կարող եք նաև դիտել «Ի՞նչ է Վերականգնումը» (5:13) կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցին» (1:27) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

Ի՞նչ է ՎերականգնումըՀիսուս Քրիստոսի Եկեղեցին

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ սովորեցիք Մեծ ուրացության մասին:

  • Այդ ուսմունքներից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ձեր սովորածի վրա հիմնվելով՝ ասեք, թե ինչո՞ւ էր Վերականգնումը անհրաժեշտ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հարցերով, որոնք նա և իր կինը կունենային, եթե ապրեին Մեծ Ուրացության ժամանակ. «Ի՞նչ է պակասում այստեղ: Ի՞նչ կցանկանայինք, որ լիներ։ Մենք ի՞նչ բանի հույս ունենք, որ Աստված կտա մեզ՝ ի պատասխան մեր հոգևոր ձգտումների։ («Հույսի կատարյալ պայծառություն», Լիահոնա, մայիս 2020, 81)։ Խորհեք, թե ինչ նմանատիպ մտքեր ու զգացմունքներ կունենայիք, եթե ապրեիք այդ ժամանակներում:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը, եթե դուք չունենայիք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը:

  • Ինչի՞ համար եք առավել երախտապարտ Փրկչի վերականգնված Եկեղեցու վերաբերյալ: Ինչո՞ւ։

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ի՞նչ է ցանկանում, որ դուք իմանաք, զգաք կամ անեք այս դասի արդյունքում:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Արդյոք Վերականգնումից առաջ ապրած քրիստոնյաները նկատե՞լ են Ուրացությունը

Բարեփոխիչ Մարտին Լյութերը (1483–1546) ուսուցանել է.

Ես ոչ մի բանի չեմ ձգտել, բացի, համաձայն Սուրբ Գրքերի, Եկեղեցին բարեփոխելուց: … Ես պարզապես ասում եմ, որ քրիստոնեությունը դադարել է գոյություն ունենալ նրանց մեջ, ովքեր պարտավոր էին պահպանել այն:

(In E. G. Schwiebert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 509)

Ամերիկայի վաղ քրիստոնյա առաջնորդ Ռոջեր Ուիլյամսը (1603–83) բացատրել է.

Ուրացությունը … այնպես է փչացրել ամեն ինչ, որ չի կարող լինել ապաքինում այդ ուրացությունից, մինչև Քրիստոսը չուղարկի նոր առաքյալներ՝ նորից եկեղեցիներ հիմնելու համար:

(In Philip Schaff, The Creeds of Christendom, 3 vols. [1877], 1:851)

Հոլանդացի փիլիսոփա Էրազմուսը (1466–1536) ուուցանել է.

Այժմ ամեն ինչ այնպես է խճճվել [վարդապետության]» և որոշումների այս հարցերի հետ կապված, որ մենք չենք համարձակվում նույնիսկ հուսալ աշխարհը հետ կանչել դեպի ճշմարիտ քրիստոնեություն:

(The Praise of Folly, trans. Clarence H. Miller, 2nd ed. [2003], 155–56)

Արդյոք եղել է միայն մե՞կ ուրացություն

Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ տնտեսություններ, որոնք ավարտվել են ուրացությամբ: Այնուհետև Տերը գթասրտորեն վերականգնեց Իր ավետարանը երկրի վրա մարգարեների միջոցով: Այս օրինաչափության մասին ավելին իմանալու համար դիտեք «Տնտեսություններ՝ Ուրացության և Վերականգնման օրինաչափությունը» տեսանյութը (6:52) ChurchofJesusChrist.org կայքում:

Մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք այլ հավատք դավանող լավ մարդկանց

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է.

Նկար
Նախագահ Դալլին Հ. Օուքսի պաշտոնական դիմանկարը, (2018 թ․ մարտ)

Մենք հավատում ենք, որ կրոնական ղեկավարների և նրանց հետևորդների մեծամասնությունը անկեղծ հավատացյալներ են, որոնք սիրում են Աստծուն և հնարավորինս հասկանում ու ծառայում են Նրան: Մենք պարտք ենք այն տղամարդկանց և կանանց, որոնք մինչ օրս վառ են պահել հավատքի և ուսուցման լույսը: Հերիք է միայն համեմատել այդ լույսն այն թույլ լույսի հետ, որը վառվում է այն մարդկանց մեջ, որոնք ծանոթ չեն Աստծո և Հիսուս Քրիստոսի անունների հետ, և մենք կհասկանանք, թե ինչ մեծ ներդրում են կատարել քրիստոնյա ուսուցիչները դարերի ընթացքում: Մենք պատվում ենք նրանց՝ որպես Աստծո ծառաների:

(Դալլին Հ․ Օուքս, «Ուրացությունը և Վերականգնումը», Ensign, մայիս 1995, 85)