Սեմինարիա
Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3


Վարդապետության սերտում. Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»

Նկար
Նկար՝ մարդը գրասեղանի մոտ գրում է մագաղաթի վրա

Նախորդ դասի ժամանակ դուք սովորեցիք հին ժամանակների մարգարեությունը, որն ասում է, որ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու Ուրացությունը («Բ Թեսաղոնիկեցիս 2»): Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Հիշեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը: Դա անելու ձևերից մեկն է կատարել հետևյալ վարժությունը (կամ նմատատիպ մի վարժություն Վարդապետության սերտում բջջային հավելվածի միջոցով):

Ձեր օրագրում կամ բջջային սարքում գրեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3. «Քրիստոսի օրը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Կրկնեք հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը մի քանի անգամ բարձրաձայն կամ ձեր մտքում:

Ջնջեք արտահայտության մի մասը, օրինակ՝ «առաջ չգայ ապստամբությունը» և փորձեք կրկնել ամբողջ հղումը և արտահայտությունը:

Շարունակեք ջնջել լրացուցիչ մասեր, մինչև կարողանաք անգիր կրկնել ամբողջ հղումը և հիմնական արտահայտությունը:

Դուք հավանաբար հիշում եք, որ Բ Թեսաղոնիկեցիս 2 հատվածն ուսումնասիրելիս սովորեցիք, որ ըստ հին ժամանակների մարգարեների՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստից առաջ տեղի է ունենալու Նրա Եկեղեցու ուրացությունը:

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Գրավոր բացատրեք, թե ինչ է Մեծ Ուրացությունը, և ինչու է այն տեղի ունեցել: Գրեք այնպես, կարծես երեխայի եք բացատրում: Օգտագործեք Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածների ճշմարտությունները և ներառեք գաղափարներ այն մասին, թե ինչու է անհրաժեշտ Քրիստոսի Եկեղեցու ամբողջական Վերականգնումը:

Գործնական կիրառում

Այս դասը շարունակելիս դուք հնարավորություն կունենաք օգնել որևէ մեկին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Որպեսզի տեսնեք, թե որքան լավ եք հիշում այս սկզբունքները, փորձեք համապատասխանեցնել հետևյալ հայտարարություները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:

  1. «Ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից»:

  2. «Վստահեք Աստծուն և ամենից առաջ դարձեք դեպի Նա՝ անկեղծ աղոթքի, Նրա ուսմունքներն ուսումնասիրելու և Նրա պատվիրաններին հնազանդվելու միջոցով»:

  3. «Դիտարկեք [հարցերը] փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում»:

  1. Գործեք հավատքով։

  2. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով։

  3. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:

Ստուգարքի պատասխանները կարող եք գտնել այս դասի վերջում:

Եթե կրկնության կարիք ունեք, կարդացեք «պարբերություն 5–12-ը» Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

Պատկերացրեք, որ դուք հաղորդագրություն եք ուղարկում ձեր ընկեր Քիշոնին, որն ուրիշ Քրիստոնեական եկեղեցու անդամ է: Նա շատ է նվիրված Հիսուս Քրիստոսին և հաճախ է ուսումնասիրում Աստվածաշունչը: Ձեզ ուղարկված հաղորդագրության մեջ Քիշոնը ասել է. «Այսօր իմ հովիվն ուսուցանեց, որ ձեր եկեղեցու անդամները հավատում են, որ ձեր եկեղեցին միակ ճշմարիտ եկեղեցին է, և բոլոր այլ եկեղեցիները կեղծ են»: Դա ճի՞շտ է: Իմ եկեղեցու շնորհիվ ես ինձ ավելի մոտ եմ զգում Աստծուն: Ինչպե՞ս կարող է այն Աստծուց չլինել»:

  • Ուրիշ եկեղեցիների անդամների համար ինչո՞ւ է բնական համարվում այսպիսի հարցեր ունենալը:

  • Ինչպե՞ս կարող եք պատասխանել Քիշոնին Քրիստոսանման ձևով:

Պատասխանեք Քիշոնին՝ նրան շնորհակալություն հայտնելով իմաստալից հարցի համար: Դուք հարցնում եք՝ արդյոք կարող եք նրա հետ կիսվել ձեր պատասխանով հաջորդ օրը, և նա համաձայնում է:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ Քիշոնին պատասխան պատրաստելիս: Համոզվեք, որ օգտագործում եք բոլոր երեք սկզբունքները: Օգտագործեք հետևյալ հարցերը և վարժությունները՝ օգնելով ձեզ պատրաստել ձեր պատասխանը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

Ինչպես կարող եք օգտագործել Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3 հատվածներում ուսուցանված ճշմարտությունները:

Գտեք առնվազն երեք լրացուցիչ սուրբ գրություն, ելույթ կամ հոդված, որոնք կարող են օգնել տվյալ իրավիճակում: Կարող եք օգտագործել հետևյալ նյութերը.

  1. Կարդացեք «Ուրացություն» և «Ավետարանի Վերականգնում» հոդվածները Սուրբ գրքերի ուղեցույցում կամ փնտրեք նմանատիպ հոդվածներ Թեմատիկ ուղեցույցում: Այս հոդվածները կարող եք գտնել scriptures.ChurchofJesusChrist.org կայքում:

  2. Կարդացեք «Ուրացություն» հոդվածը Ավետարանի թեմաներում(topics.ChurchofJesusChrist.org):

  3. Անդրադարձեք «Բ Թեսաղոնիկեցիս 2» և «Դաս 1. Հիսուս Քրիստոսի Ավետարանի Վերականգման Ուղերձը» դասերի սուրբ գրություններին և հայտարարություններին, որոնք կարող եք գտնել Քարոզիր իմ ավետարանը ուղեցույցում (2018), 31–46:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածները կամ ուրիշ ի՞նչ նյութեր կարող են օգնել ձեզ պատասխանել Քիշոնին:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություններով կարող եք կիսվել Քիշոնի հետ, որոնք կարող են օգնել հասկանալ Վերականգնման անհրաժեշտությունը:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ հատուկ քայլեր կարող եք առաջարկել Քիշոնին կատարել, որպեսզի ինքնուրույն սովորի, թե ինչու է անհրաժեշտ Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը:

  • Քիշոնը ինչպիսի՞ փորձառություններ կարող է ունենալ, եթե կատարի այդ գործողությունները:

  • Նրան քայլեր կատարելու հրավիրելը ինչո՞ւ է ձեր կողմից հավատքի դրսևորում հանդիսանում:

Համապատասխանեցման վարժության ճիշտ պատասխաններն են՝ (1) գ, (2) ա, (3) բ: