Գրադարան
5. Օգտագործեք ժամանակն իմաստությամբ


5.

Խելամիտ օգտագործեք ժամանակը

Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե ինչ օրհնություն եք ստացել անցյալ շաբաթ, հնազանդ լինելու շնորհիվ:

Խորհեք.Ինչո՞ւ է ժամանակը Աստծո մեծագույն պարգևներից մեկը։

Դիտեք.“The Gift of Time,” որը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 15 էջը):

Ժամանակի պարգևը

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, ընտրեք դերերը և կարդացեք այս սցենարը:

Նկար
Ժամանակի պարգևը

Կոֆի. Ողջույն, Քույր Բենկոսի։ Ինչպե՞ս եք։

Քույր Բենկոսի. Լա՞վ ես, Կոֆի։

Կոֆի. Օհ, Քույր Բենկոսի: Այնքան զբաղված եմ: Ես պետք է աշխատեմ, ծառայեմ և օգնեմ ընտանիքիս, հետո էլ իմ ֆուտբոլը։ Ես ժամանակ չունեմ:

Քույր Բենկոսի. Կոֆի, ողջ ժամանակը քոնն է։

Կոֆի. Ի՞նչ։

Քույր Բենկոսի. Տղաս, Աստված տվել է մեզ մեծ պարգև՝ մեր ժամանակը։ Մենք պետք է ժամանակը ծախսենք նրա վրա, ինչը կարևոր է:

Կոֆի. Բայց ինչպե՞ս, Քույր Բենկոսի։ Դուք միշտ այնքան շատ գործ եք անում։ Դուք հաջող ընտանիք և գործ ունեք։ Դուք ծառայում և օրհնում եք շատերին, օրինակ՝ ինձ։ Ես չգիտեմ, թե ինչպես եք դա անում։

Քույր Բենկոսի. Իսկապե՞ս ուզում ես իմանալ։ Եթե հանգիստ նստես և լսես, ես կասեմ քեզ իմ գաղտնիքը։

Ամեն առավոտ ես արթնանում եմ արևածագից առաջ։ Ես հագնվում եմ, լվացվում։

Ես կարդում եմ սուրբ գրքերը: Ապա ես կազմում եմ այդ օրվա գործերի ցուցակը։

Ես մտածում եմ, թե ում կարող եմ ծառայել: Ես աղոթում եմ Աստծո կամքն իմանալու համար: Եվ ես լսում եմ։

Երբեմն մտքիս են գալիս մարդկանց անուններ կամ դեմքեր։ Ես ավելացնում եմ դրանք իմ ցուցակին։

Կոֆի. Այդպե՞ս եք միշտ իմանում, թե ում պետք է ծառայեք։

Քույր Բենկոսի. Այո, Կոֆի։ Եվ ես աղոթում եմ ուժ և իմաստություն ունենալու համար։ Ես աղոթում եմ, որ Աստված «սրբագործի իմ աշխատանքը»: Այդպես է ասվում 2 Նեփի 32-ում։

Ես շնորհակալություն եմ հայտնում Նրան: Ես խոստանում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ: Ես խնդրում եմ, որ Նա անի այն մասը, որը ես չեմ կարող:

Ապա նայում եմ ցուցակիս։ Ես գրում եմ 1 իմ ամենակարևոր գործերի դիմաց, 2՝ մյուսների։

Կոֆի. Ինչպե՞ս եք իմանում, որոնք են առաջնահերթ:

Քույր Բենկոսի. Ես լսում եմ, երբ աղոթում եմ։ Ապա սկսում եմ աշխատել։ Ես նայում եմ համար 1-ին և աշխատում առաջինը դա անել, հետո 2-ը։

Երբեմն փոփոխություններ են կատարվում։ Սուրբ Հոգին ասում է ինձ այլ բան անել: Դա լավ է։

Ես շատ եմ աշխատում, բայց հոգիս խաղաղ է։ Ես գիտեմ, որ Աստված կօգնի ինձ:

Այսպիսով, իմ ցուցակով և Հոգով ես անում եմ այն, ինչը կարևոր է, Կոֆի։

Կոֆի. Դա հեշտ է հնչում, բայց միևնույն ժամանակ` բարդ։

Քույր Բենկոսի. Դու իրավացի ես։ Երբ ես վերջապես պատրաստվում եմ քնելու, ես աղոթում եմ։ Ես զեկուցում եմ Երկնային Հորը: Ես պատմում եմ Նրան, թե ինչպես անցավ օրը: Ես հարցեր եմ տալիս։ Ես հարցնում եմ, թե ինչը ավելի լավ կարող եմ անել։ Ես լսում եմ։ Ես հաճախ եմ զգում Նրա սերը։ Ես գիտեմ, որ Նա օգնում է ավելի լավ անել այն, ինչ ես փորձում եմ անել։ Ապա ես խաղաղություն եմ զգում, Կոֆի, և քնում եմ։

Կոֆի. Դա լավ է, Բենկոսի մայրիկ։ Ես նույնպես ուզում եմ այդ խաղաղությունը զգալ: Ես ուզում եմ օգտագործել իմ ժամանակը: Ես ուզում եմ ավելի լավ աշխատել և ծառայել:

Վերադարձ էջ 14:

Քննարկեք.Դուք ի՞նչ սովորեցիք Քույր Բենկոսիից:

Կարդացեք.Ալմա 34.32 և Նախագահ Բրիգամ Յանգի խոսքերի մեջբերումը (աջից)։

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր պարտավորությունը։

  • Վարժվեք կատարել այդ քայլերը ամեն օր՝ ձեր ժամանակն ավելի իմաստուն օգտագործելու համար։ Զեկուցեք ամեն երեկո աղոթելով Երկնային Հորը:

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր ժամանակն իմաստուն օգտագործելու մասին։