Ինքնապահովման ռեսուրսներ
11. Ձգտեք ուսման. Որոշեք, թե ուր եք գնալու և ինչպես հասնել այնտեղ


11.

Ձգտեք ուսման. Որոշեք, թե ուր եք գնալու և ինչպես հասնել այնտեղ

Զեկուցեք.Հակիրճ կիսվեք, թե անցյալ շաբաթ ինչ առիթով եք շիտակություն դրսևորել:

Խորհեք.Ուսումնասիրությունն ինչպե՞ս է հնարավորություն ստեղծում:

Դիտեք.“Education for a Better Life,” որն առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 29 էջը):

Կրթություն հանուն ավելի լավ կյանքի

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Կրթություն հանուն ավելի լավ կյանքի

Երեց Ջոզեֆ Վ. Սիտատի. «13 տարեկանում ես ապրում էի Քենիայի մի գյուղական մասում: Մարդիկ շատ աղքատ էին: Բայց մարդիկ, ովքեր կարծես թե հասնում էին բաների, որոնցով մյուսները հիանում էին, լավ կրթություն ստացած մարդիկ էին: Ես հասկացա, որ կրթությունը բարեկեցիկ կյանքի բանալին է

Մի միտք շարունակ գալիս էր մտքիս, որ գնամ և խոսեմ այն դպրոցի տնօրենի հետ, ուր իրոք ցանկանում էի հաճախել: Ինձ հարկավոր էր հայրիկիս հեծանիվը՝ այդ կեսօր տևող ճամփորդությունը կատարելու համար: Ես մեր գյուղից երբեք դուրս չէի եկել: Ես չգիտեի, թե ինչպես եմ խոսելու անգլերեն, քանի որ այդ տնօրենը սպիտակամորթ էր: Ես երբեք չէի հանդիպել կամ ուղղակիորեն զրուցել սպիտակամորթ մարդու հետ, ուստի սա վախեցնող միտք էր:

Կարծես ներսիցս մի բան բրդեր ինձ և ասեր, որ ես պետք է անեմ դա, այնպես որ ես գնացի տնօրենին հանդիպելու: Նրա տեսքից ես հասկացա, որ նա զարմացած էր, տեսնելով մի երիտասարդ տղայի, զինվորի պես կանգնած իր առջև: Նա բարի աչքեր ուներ և դա ինձ քաջություն հաղորդեց: Ես ասացի նրան, որ շատ էի ցանկանում հաճախել նրա դպրոցը և շատ ուրախ կլինեի, եթե նա ընդուներ ինձ: Այնուհետև նա ասաց. «Դե, կտեսնենք թեստի արդյունքները»: Ես ասացի. «Շնորհակալ եմ, պարոն»: Չորս րոպե չանցած ես արդեն դուրս էի եկել գրասենյակից:

Այդ չորս րոպեները, որ ես անցկացրի այդ գրասենյակում, իմ կյանքի համար իսկապես որոշիչ պահեր էին: Ես միակ աշակերտն էի մեր Նախադպրոցական դասարանից, ով ընդունվել էր մեր տարածաշրջանի լավագույն դպրոցներից մեկը: Այդ լավ մարդու կողմից ինձ ընձեռած հնարավորությունը երախտագիտության զգացում առաջացրեց իմ մեջ և ոգեշնչեց, որ ձգտեի ամենալավ աշակերտը լինել դասարանում:

Դա իմ առջև նոր հնարավորություններ բացեց՝ փոխադրվել մեկ այլ լավ դպրոց, որից հետո պատրաստվել համալսարան ընդունվելու: Իմ կրթությունը հնարավորություն տվեց ինձ գտնել իմ կնոջը համալսարանում: Կրթության շնորհիվ ես աշխատանք գտա քաղաքում: Նայրոբիում ապրելիս մենք հանդիպեցինք միսիոներական զույգի, որոնք հրավիրեցին մեզ իրենց տուն, որտեղ ժողովներ էին տեղի ունենում եկեղեցու անդամների համար: Եթե ես այդ ժամանակ Նայրոբիում չլինեի, ես երբեք չէի գտնի ավետարանը: Այն փաստը, որ ես ապահով աշխատանքի մեջ էի, ինձ հնարավորություն տվեց ծառայել Եկեղեցում:

Ես վկայում եմ, որ կրթությունը ինքնապահովման բանալին է: Այն բազմաթիվ ճանապարհներ կբացի ձեր առաջ, որպեսզի դուք ի վիճակի լինեք ապահովել ինքներդ ձեզ նյութապես, ինչպես նաև ինքնապահով լինեք հոգևորապես:

Վերադարձ էջ 26:

Քննարկեք.Ի՞նչ ցանկություն ուներ Երեց Ջոզեֆ Վ. Սիտատին, երբ 13 տարեկան էր: Ի՞նչ արեց նա դրա համար:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 88.118–19 հատվածները, Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի խոսքերի մեջբերումը (աջից)

Խորհեք.Ի՞նչ մտքեր ու տպավորություններ եք ունեցել Սուրբ Հոգուց ձեր կյանքը բարելավելու վերաբերյալ:

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:

  • Լրացրեք հետևյալ նպատակները և ուսումնական գործողությունները:

  • Ավարտեք ձեր «կյանքի միսիայի» ծրագիրը գրելը և քննարկեք այն ձեր ընտանիքի հետ:

  • Խնդրեք ինչ-որ մեկին լինել ձեր ուսուցիչը և հանդիպման ժամ նշանակեք: