Ինքնապահովման ռեսուրսներ
7. Լուծեք խնդիրները


7.

Լուծեք խնդիրները

Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե անցյալ շաբաթ ինչպես հաջողվեց ավարտին հասցնել որևէ դժվար առաջադրանք:

Խորհեք.Ինչո՞ւ է Երկնային Հայրը թույլ տալիս, որ մենք խնդիրներ և դժվարություններ ունենանք։

Դիտեք.“A Bigger Truck?”, որը առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 19 էջը):

Ավելի մե՞ծ բեռնատար։

Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:

Ավելի մե՞ծ բեռնատար։

Երեց Դալլին Հ. Օուքս. «Երկու տղամարդ գործընկերություն ստեղծեցին: Նրանք մի փոքր գոմ կառուցեցին բանուկ ճանապարհի կողքին: Նրանք մի բեռնատար ձեռք բերեցին և բերեցին ֆերմերի դաշտ, որտեղ նրանք գնեցին սեխեր՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք բարձած բեռնատարը վարեցին դեպի ճանապարհի կողքին իրենց կառուցած պահեստը, որտեղից վաճառեցին սեխերը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Նրանք կրկին գնացին ֆերմերի դաշտ և գնեցին սեխերի մյուս քանակը՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Տեղափոխելով դրանք ճանապարհի մոտ նրանք կրկին վաճառեցին դրանք՝ յուրաքանչյուրը մեկ դոլարով: Երբ նրանք հետ էին գնում դեպի ֆերմերի դաշտը՝ ապրանքի հաջորդ քանակը ձեռքբերելու համար, գործընկերներից մեկն ասաց մյուսին. «Մենք շատ փող չենք աշխատում այս բիզնեսով, այդպես չէ՞»: «Այո, չենք աշխատում», պատասխանեց նրա գործընկերը: «Ի՞նչ կարծիքի ես, գուցե մեզ ավելի մեծ բեռնատա՞ր է պետք»:

(“Focus and Priorities,“ Ensign, May 2001, 82)

Վերադարձ էջ 18:

Քննարկեք.Ո՞րն է այս պատմության իրական խնդիրը: Որո՞նք են այդ երկու տղամարդկանց ընտրանքները:

Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 9.7–9 հատվածները, Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերի մեջբերումը (աջից)

Կարդացեք.1 Նեփի 17.51 և 1 Նեփի 18.2–3 (աջից)

Քննարկեք.Ինչպե՞ս Նեփին կարողացավ նավ կառուցել:

Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:

  • Վարժություն բաժնում ձեր քննարկած քայլերը կիրառեք ձեր խնդիրը լուծելու համար: Հիշեք․ չհանձնվե՛ք։ Խնդիրները լուծելու և փոփոխություններ կատարելու համար ժամանակ է պահանջվում։

  • Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր խնդիրների լուծման մասին։