12.
Ստացեք տաճարային արարողությունները
-
Զեկուցեք.Կիսեք ձեր «կյանքի միսիայի» պարբերությամբ, եթե ցանկանում եք:
-
Խորհեք.Որո՞նք են այն մի քանի գործոնները, որոնք հատկապես կարևոր են ձեզ համար:
-
Դիտեք.“Doing What Matters Most,” որը հասանելի է srs.lds.org/videos կայքում։ (Տեսանյութը մատչելի չէ՞, Կարդացեք 31 էջը):
Անել այն, ինչն առավել կարևոր է
Եթե չեք կարող դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Պատմող. «Դեկտեմբերի մի մութ գիշեր Ֆլորիդայում մի օդանավ վթարի ենթարկվեց: Ավելի քան 100 մարդ զոհվեց: Դեպի ապահով վայրէջք 20 մղոն էր մնացել:
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆ. Վթարից հետո հետազոտողները փորձում էին հայտնաբերել պատճառը: Վայրէջքի ժամանակ մեխանիզմը ճիշտ էր աշխատել: Օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր: Ամեն ինչ աշխատում էր՝ ինչպես հարկն է, բացի մի բանից. լույսի լամպերից մեկը վառվել էր: Այդ փոքրիկ լամպը՝ մոտ 20 ցենտ արժողությամբ, սկիզբ դրեց այն բոլոր իրադարձություններին, որոնք, ի վերջո, հանգեցրին ավելի քան 100 մարդկային զոհերի:
Իհարկե, վատ աշխատող լույսի լամպը չէր վթարի պատճառը: Վթարը տեղի ունեցավ, որովհետև անձնակազմը կենտրոնացավ մի բանի վրա, ինչն այդ պահին թվում էր կարևոր, սակայն կորցրեց տեսադաշտից այն, ինչ առավել կարևոր էր:
Այդ միտումը՝ կենտրոնանալու աննշանի վրա ավելի կարևորի հաշվին, բնորոշ է ոչ միայն օդաչուներին, այլև բոլորին: Մենք բոլորս այդ վտանգի տակ ենք: … Արդյո՞ք ձեր մտքերը և սիրտը կենտրոնացած են կարճատև անցողիկ բաների վրա, որոնք նշանակություն ունեն միայն այդ պահին, թե՞ բաների վրա, որոնք առավել կարևոր են»:
(“We Are Doing a Great Work and Cannot Come Down,” Ensign or Liahona, May 2009, 59, 60)
Վերադարձ էջ 30:
-
Քննարկեք.Ի՞նչ աննշան բաներ են մեզ շեղում են առաջընթացից: Ինչպե՞ս կարող են ավետարանի արարողությունները օգնել մեզ:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 84.20 հատվածը և Նախագահ Բոյդ Ք. Փաքերի խոսքերի մեջբերումը (աջից)
-
Քննարկեք.Երբ ձգտում ենք ինքնապահով դառնալ, ինչո՞ւ է կարևոր տաճարին արժանի լինել:
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր պարտավորությունը։
-
Եթե դուք ունեք տաճարային երաշխավորագիր, որոշեք ամսաթիվ՝ տաճար այցելելու համար:
-
Եթե դուք չունեք տաճարային երաշխավորագիր, հանդիպեք ձեր եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ` քննարկելու, թե ինչպես կարող եք պատրաստվել տաճարային ձեր արարողությունները ստանալու համար:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք տաճարային արարողությունների մասին։
-
Բացեք էջ 32-ը և աչքի անցկացրեք ձեր հաջորդ քայլերը: