9.
Հաղորդակցվեք. հարցրեք և լսեք
-
Զեկուցեք.Հակիրճ կիսվեք խմբի հետ, թե անցյալ շաբաթ ինչպես եք ծառայել ինչ-որ մեկին:
-
Խորհեք.Ե՞րբ է Երկնային Հայրը պատասխանել իմ աղոթքներին։
-
Դիտեք.“Creating Lift,” որն առկա է srs.lds.org/videos կայքում: (Տեսանյութը մատչելի չէ՞, կարդացեք սցենարը 23 էջում):
Ապահովել վերելքը
Եթե չեք կարողանում դիտել տեսանյութը, կարդացեք այս տեքստը:
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆ. «Ինքնաթիռը գետնից պոկելու համար պետք է բարձրացում ապահովել: Աերոդինամիկայում վերելք տեղի է ունենում, երբ ինքնաթիռի թևերի վրայով օդն այնպես է շարժվում, որ թևերի տակ ճնշումն ավելի մեծ է, քան թևերի վրա: Երբ վերելքապահովող ուժը գերազանցում է դեպի ներքև քաշող ձգողականության ուժին, օդանավը բարձրանում է գետնից և թռիչք կատարում:
Նույն կերպ, մենք կարող ենք վերելք ապահովել մեր հոգևոր կյանքում: Երբ մեզ դեպի երկինք հրող ուժն ավելի մեծ է, քան գետին տապալող գայթակղություններն ու հուսահատությունը, մենք կարողանում ենք բարձրանալ և սավառնել Հոգու արքայությունում:
Թեև կան ավետարանական բազմաթիվ սկզբունքներ, որոնք օգնում են մեզ բարձրանալ, ես կուզենայի կենտրոնանալ դրանցից հատկապես մեկի վրա:
Աղո՜թք:
Աղոթքը ավետարանի սկզբունքներից մեկն է, որ վերելք է ապահովում: Աղոթքը զորություն ունի բարձրացնելու մեզ մեր աշխարհիկ հոգսերից: Աղոթքը կարող է բարձրացնել մեզ հուսահատության կամ խավարի ամպերի միջով դեպի պայծառ և պարզ հորիզոն։
Ամենամեծ օրհնություններից, արտոնություններից ու հնարավորություններից մեկը, որ մենք ունենք որպես մեր Երկնային Հոր զավակներ, դա այն է, որ կարողանում ենք հաղորդակցվել Նրա հետ աղոթքի միջոցով: Մենք կարող ենք խոսել Նրա հետ մեր կյանքի փորձառությունների, փորձությունների և օրհնությունների մասին: Մենք կարող ենք լսել և ստանալ սելեստիալ առաջնորդություն Սուրբ Հոգուց ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում»:
(Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, “Prayer and the Blue Horizon,” Ensign or Liahona, June 2009, 5–6)
Վերադարձ 22 էջ:
-
Քննարկեք.Ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր աղոթքների պատասխանները: Ինչո՞ւ է լսելը աղոթքի կարևոր մասը հանդիսանում:
-
Կարդացեք.Վարդապետություն և Ուխտեր 8.2 հատվածը, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերի մեջբերումը (աջից)
-
Քննարկեք.Ինչո՞ւ է լսելը կարևոր հմտություն համարվում: Ինչպե՞ս կարող է ուշադիր լսելը օգնել մեզ մեր աշխատանքում։
-
Կարդացեք.Մեջբերում Նախագահ Հենրի Բ. Այրինգի և Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի խոսքերից (աջից)
-
Պարտավորվեք.Պարտավորվեք շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր գործողությունը:
-
Յուրաքանչյուր առավոտ և երեկո աղոթեք անհատապես և ընտանիքով: Ամեն աղոթքից հետո ժամանակ անցկացրեք, ակնածալից լսելով առաջնորդությունը:
-
Ձեր ընտանիքի կամ ընկերների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք այսօր հաղորդակցություն մասին։
-