Շարունակել Ինքնապահովման իմ ճանապարհը
-
Կարդացեք.Շնորհավորում ենք: Վերջին 12 շաբաթների ընթացքում դուք ձեռք եք բերել նոր սովորություններ և դարձել եք ավելի ինքնապահով: Տերը ցանկանում է, որ դուք շարունակեք զարգացնել այդ հմտությունները և ձեռք բերեք նորերը: Երբ աղոթենք և լսենք, Սուրբ Հոգին կօգնի մեզ իմանալ, թե մեր կյանքում ինչը մենք պետք է բարելավենք:
-
Քննարկեք.Մենք ի՞նչ կարող ենք անել ինքնապահովման մեր ուղին շարունակելու համար: Ինչպե՞ս կարող ենք շարունակել միմյանց օգնելը:
-
Պարտավորվեք.Պարտավորվեք հաջորդ 12 շաբաթների ընթացքում կատարել հետևյալ գործողությունները: Նշեք վանդակը, երբ ավարտեք յուրաքանչյուր պարտավորությունը։
-
Շարունակեք անդրադառնալ և ապրել ինքնապահովման բոլոր 12 սկզբունքներով և սովորություններով:
-
Մյուսների հետ կիսվեք, թե ինչ սովորեցիք ինքնապահովման մասին։ Շարունակեք օգնել ձեր խմբի անդամներին կամ առաջարկեք վարել ինքնապահովման նոր խումբ:
-
Զարգացրեք ձեր ունակությունները` մասնակցելով ինքնապահովման մեկ այլ խմբին:
-
Ուսումնասիրեք ստորև տրված ինքնապահովման վարդապետական սկզբունքները:
-
|
Ինքնապահովման վարդապետական սկզբունքներ | ||
|---|---|---|
|
Ինքնապահովումը պատվիրան է: |
Տիրոջ նպատակն է ապահովել Իր Սրբերին և Նա ունի այդ անելու ողջ զորությունը: |
Աշխարհիկն ու հոգևորը մեկ են: |
|
Վարդապետություն և Ուխտեր 104․15, Հովհաննես 10.10, Մատթեոս 28.18, Կողոսացիս 2.6–10 | ||