Գրադարան
Տասանորդ


«Տասանորդ», Թեմաներ և հարցեր (2023)

կինը հանձնում է իր տասանորդը եպիսկոպոսին

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Տասանորդ

Տալ մեր եկամտի մեկ տասներորդը՝ օգնելու կառուցել Տիրոջ արքայությունը երկրի վրա

Դա շատ չէր: Այն հարստության հետ համեմատած, որ մյուսները գցեցին գանձանակի մեջ, այրու երկու լուման ընդամենը փոքր նվիրատվություն էր։ Բայց նրա զոհաբերության արժեքը մեծ էր։ Փրկիչն ուսուցանել է. «Այս աղքատ այրին ավելի շատ գցեց գանձանակի մեջ, քան մյուսները» (Մարկոս 12.43): Ինչո՞ւ էր այդքան արժեքավոր այրու զոհաբերությունը։ Որովհետև «նա, չքավոր լինելով, գցեց այն, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկոս 12.44):

Այսօր մենք բառացիորեն չենք տալիս այն ամենը, ինչ ունենք, երբ տասանորդ ենք վճարում, որպեսզի օգնենք կառուցել Աստծո արքայությունը։ Նա խնդրում է մեր եկամտի ընդամենը 10 տոկոսը: Բայց մենք շատ բան կարող ենք սովորել այրի կնոջ զոհաբերությունից։ Անկախ մեր 10 տոկոսի չափից, մենք կարող ենք տասանորդ տալ հավատքով և նվիրաբերել այն, ինչ ունենք Տիրոջ համար, նույնիսկ այն դեպքում, երբ դա հեշտ զոհաբերություն չէ:

Ի՞նչ է տասանորդը։

Տասանորդը եկեղեցու միջոցով Տիրոջը մեր եկամտի տասներորդ մասը նվիրաբերելն է: Այս ընծան Աստծուն տալը մի միջոց է, որով մենք կարող ենք «Տիրոջը մեր կյանքում առաջին տեղում դնել՝ մեր սեփական հոգսերից և շահերից վեր»։ Տասանորդն օգնում է կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա։ Դրանք օգտագործվում են բազմաթիվ նպատակներով, ներառյալ տաճարների և ժողովատների կառուցումը և պահպանումը, աջակցումը միսիոներական աշխատանքին, ինչպես նաև եկեղեցու կողմից ղեկավարվող կրթական հաստատությունների հովանավորումը: Տերը պատվիրում է Վերջին Օրերի Սրբերին ապրել տասանորդի օրենքով՝ անկախ նրանց ներկայիս տնտեսական հանգամանքներից: Եթե այսպես արտահայտենք մեր հավատքն Աստծուն, Նա խոստանում է մեծապես օրհնել մեզ (տես Մաղաքիա 3.10):

Թեմայի ակնարկ․ Տասանորդ

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Պատվիրաններ, Ծոմապահություն, Հավատք առ Հիսուս Քրիստոս, Հնազանդություն

Բաժին 1

Տասանորդը մեր օրերում վերականգնված հնագույն պատվիրան է

տասանորդ վճարող երեխա

Հնագույն ժամանակներում Աստծո ժողովուրդն ապրում էր տասանորդի օրենքով, որը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես Ծնունդ 14.18-20, 3 Նեփի 24.8-12, Վարդապետություն և Ուխտեր 119.3-4): Այս օրենքը պահանջում է, որ Սրբերն իրենց տարեկան եկամտի մեկ տասներորդ մասը տան Տիրոջը, որպեսզի կառուցեն Աստծո արքայությունը երկրի վրա և օգնեն հոգալ Նրա զավակների կարիքները։

Թեև տասանորդը նյութական օրենք է, այն նաև հոգևոր օրենք է։ Մեր եկամտի մի մասը Տիրոջը նվիրելը կամ նվիրաբերելը այն միջոցներից մեկն է, որով մենք կարող ենք Նրան առաջին տեղում դնել մեր կյանքում։ Նրա աշխատանքը մեր անձնական ցանկություններից վեր դասելը օգնում է մեզ ավելի սուրբ դառնալ և մոտենալ Նրան։

Մտորելու հարցեր

  • Կարող եք կարդալ Ծնունդ 14.18-20, 28.20-22 հատվածները, մինչ խորհեք, թե ինչու է Աստծո ժողովրդին պատվիրվել ապրել տասանորդի օրենքով հնագույն ժամանակներից ի վեր: Այնուհետև կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ» ուղերձի անձնական պատմությունն այն մասին, թե նա ինչպես որոշեց դնել Տիրոջն առաջին տեղում՝ վճարելով լրիվ տասանորդ, չնայած որ շատ գումար չէր վաստակում: Նա ուսուցանել է․ «Տասանորդ վճարելը պահանջում է հավատք, և այն նաև հավատ է կերտում առ Աստված և Նրա Սիրելի Որդին»։ Ինչպե՞ս է տասանորդի օրենքով ապրելը պահանջում, որ դուք հավատք ունենաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ինչպե՞ս է այն ամրապնդում ձեր հավատքը Նրանց հանդեպ:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Կարդացեք Ղևտական 27.30-32 և Բ Մնացորդաց 31.5-6 հատվածները, որպեսզի իմանանք, թե ինչպես էին հնում պահում տասանորդի օրենքը: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է տասանորդը սուրբ Տիրոջ համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 97.10-12 հատվածները, որպեսզի բացահայտեք, թե ինչպես է տասանորդն օգնել առաջին սրբերին իրականացնել Տիրոջ աշխատանքը: Ինչպե՞ս նրանք օրհնվեցին այս օրենքը պահելու համար։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող է տասանորդ վճարելն ամրացնել Աստծո արքայությունը կառուցելու մեր ցանկությունը։

  • Քննարկեք, թե ինչպես է տասանորդը և՛ նյութական օրենք, և՛ հոգևոր: Այնուհետև միասին կարդացեք Մարկոս 12.41-44 հատվածները և խոսեք այն մասին, թե ինչպես է տասանորդ վճարելը հավատք պահանջում։ Կարող եք նաև միասին դիտել «The Widow’s Mite» (1.57) կամ «Jesus Teaches about the Widow’s Mites» (1․14) տեսանյութերը։ Ի՞նչ է նշանակում հոգևորապես տալ ձեր ողջ ունեցածը, երբ տասանորդ եք տալիս Տիրոջը: Ինչպե՞ս կարող է ձեր ողջ ունեցածը Նրան տալը զորացնել ձեր հավատքը և հոգևորապես փոխել ձեզ։

Իմացեք ավելին

  • Եբրայեցիներին 7.1-2, 9, Ալմա 13.13-15

  • Եկեղեցու պատմության թեմաներ, «Տասանորդ», Ավետարանի գրադարան

  • Սթիվեն Ս․ Հարփեր, «The Tithing of My People», Revelations in Context (2016), 250-55

Բաժին 2

Տերը խոստանում է օրհնություններ նրանց, ովքեր հնազանդվում են տասանորդի օրենքին

Կինը ժպտում է

Մենք շատ օրհնություններ ենք ստանում Տիրոջից, երբ ապրում ենք տասանորդի օրենքով: Երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է. «Երկնքի պատուհանները բացվում են շատ առումներով: Որոշ դեպքերում դրանք նյութական են, որոշ դեպքերում՝ հոգևոր։ Մի քանիսը՝ չերևացող և հեշտ անտեսվող։ Վստահեք Տիրոջ ժամանակացույցին, օրհնությունները միշտ կգան»։ Եթե մենք ուշադիր լինենք և գիտակցենք տասանորդ վճարելու թե՛ ակնհայտ, թե՛ անսպասելի օրհնությունները, մենք կարող ենք մեր սրտերում զգալ երախտագիտություն և սեր և մոտենալ Հիսուս Քրիստոսին։

Մտորելու հարցեր

  • Մաղաքիա 3.8-12 հատվածներում մեզ մեծ օրհնություններ են խոստացվում տասանորդի օրենքին հնազանդվելու համար: Ինչպե՞ս կարող եք ավելի լավ նկատել ձեր կյանքի այս օրհնությունները։ Վերանայեք երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Երկնքի պատուհանները» ուղերձը, ապա խորհեք մի քանի պարզ եղանակների մասին, որոնցով օրհնվել եք կամ կարող եք օրհնվել՝ տասանորդ վճարելով: Գուցե կարող եք գրել այն օրհնությունների ցուցակը, որոնք Տերը տվել է ձեզ, և խորհել, թե որ օրհնությունները կարող են լինել տասանորդի օրենքին հնազանդվելու արդյունքը։ Գիտելիքը, որ դուք օրհնված եք տասանորդի օրենքով ապրելու համար, ինչպե՞ս է խորացնում՝ լիարժեք տասանորդ վճարելու և դեպի Քրիստոսը գալու ձեր ցանկությունը:

  • Երբ հավատք ենք գործադրում և վճարում տասանորդ, մենք կարող ենք օրհնություններ ակնկալել Տիրոջից: «Like a Watered Garden» ելույթում նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես Մերի Ֆիլդինգ Սմիթը շարունակեց տասանորդ վճարել իր ամուսնու՝ Հայրում Սմիթի սպանությունից հետո: Կարող եք կարդալ այս պատմությունը նախագահ Հոլլանդի ուղերձում: Ի՞նչ եք սովորում Մերիի օրինակից: Ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ, երբ սկսեք կամ շարունակեք ապրել տասանորդի օրենքով։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Տերը խոստացել է, որ երբ մենք ապրենք տասանորդի օրենքով, Նա «[կբացի] երկնքի պատուհանները» և «օրհնություն [կհեղի]» մեզ վրա (Մաղաքիա 3.10): Ի՞նչ է նշանակում, որ երկնքի պատուհանները կբացվեն, երբ մենք հնազանդվենք այս օրենքին։ Միասին կարդացեք երեց Բեդնարի այս խոսքերը. «Պատուհանները թույլ են տալիս, որ բնական լույսը ներս թափանցի բնակարան: Նմանապես, երբ մենք պահում ենք տասանորդի օրենքը, երկնքի պատուհանների միջոցով հոգևոր լուսավորություն ու հեռանկար է թափանցում մեր կյանք»: Կարող եք մի պահ փակել պատուհանից կամ մեկ ուրիշ բացվածքից սենյակ մտնող լույսը, այնուհետև թույլ տալ, որ լույսը նորից ներս մտնի։ Քննարկեք, թե ինչ տարբերություն է ստեղծում լույսը, և թե տասանորդ վճարելն ինչպես կարող է ձեզ լույս կամ հոգևոր լուսավորություն պարգևել։ Կարող եք նաև պատմել, թե ինչպես եք հոգևոր լուսավորություն զգացել ձեր կյանքում, երբ հնազանդվել եք տասանորդի օրենքին։

Իմացեք ավելին

  • Ռոբերտ Դ. Հեյլս, «Tithing: A Test of Faith with Eternal Blessings», Liahona, նոյ. 2002, 26-29

  • Շելդոն Ֆ. Չայլդ, «Լավագույն ներդրումը», Լիահոնա, մայիս 2008, 79-81

  • Յոշիհիկո Կիկուչի, «Մի՞թե մարդ Աստուած կխաբե» Լիահոնա, մայիս 2007, 97-98

  • Վալերի Վ. Քորդոն, «Ավետարանի լեզուն», Լիահոնա, մայիս 2017, 55-57

Բաժին 3

Տասանորդի դրամական միջոցները պատկանում են Տիրոջը և բաշխվում են Նրա ծառաների կողմից

Տասներկու Առաքյալների Քվորում

Տասանորդն օգտագործվում է Աստծո զավակներին աշխարհիկ և հոգևոր առումներով օրհնելու համար, մինչ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը տարածվում է ողջ աշխարհում: Սա հնարավոր է դառնում, երբ անդամները տասանորդ են նվիրաբերում Եկեղեցուն: Խորհուրդը, որը բաղկացած է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից, որոշում է, թե ինչպես լավագույն ուղիներով բաշխել այս սրբազան ֆոնդերը (տես Վարդապետություն և Ուխտեր 120.1):

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է․ ­«Այս սրբազան ֆոնդերը չեն պատկանում եկեղեցու ղեկավարներին։ Դրանք պատկանում են Տիրոջը։ Նրա ծառաները քաջատեղյակ են իրենց տնտեսության սրբազան բնույթին»։ Եկեղեցու ղեկավարները փնտրում են Տիրոջ կամքը և որոշումներ կայացնում տասանորդի վերաբերյալ՝ համաձայն այն առաջնորդության, որը նրանք ստանում են Տիրոջից։

Մտորելու հարցեր

  • Տիրոջ ընտրյալ ծառաները տնտեսներ են տասանորդի նվիրատվությունների նկատմամբ: Եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն բացատրել է․ «Ավետարանի մեջ տնտես լինելու կոչում եզրույթը նշանակում է, որ մենք հոգևոր կամ նյութական սուրբ պատասխանատվություն ունենք՝ հոգ տանելու Աստծուն պատկանող ցանկացած բանի մասին, որի համար մենք հաշվետու ենք»: Ինչպե՞ս է տասանորդների տնտեսվարումը և՛ հոգևոր, և՛ նյութական պատասխանատվություն հանդիսանում Տիրոջ ծառաների համար: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 104․11-17 հատվածները: Ի՞նչ եք սովորում այս հատվածներից Տիրոջ՝ «[Իր սրբերին ապահովելու]» ցանկության մասին։

Միասին սովորելու միջոցառումներ

  • Եկեղեցում մեր ունեցած օրհնություններից շատերը տասանորդի նվիրատվությունների շնորհիվ են, որոնք օգտագործվում են Աստծո արքայությունն ամբողջ աշխարհում կառուցելու համար։ Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ մեր «տաճարները, աղոթարանները, սեմինարիաները և հավաքները» հնարավոր են անդամների տասանորդների շնորհիվ, և որ այդ «օրհնությունները կարող էին գալ գրեթե ոչ մի այլ ձևով»: Խոսեք միմյանց հետ այն օրհնությունների մասին, որ ունենք տասանորդի շնորհիվ։ Ինչպե՞ս կարող են այս օրհնությունները մեզ հավերժական հեռանկար հաղորդել և ավելի մոտեցնել Աստծուն։ Ինչպե՞ս կարող են դրանք խորացնել լիարժեք և ազնիվ տասանորդ վճարելու մեր պարտավորությունը։

Իմացեք ավելին