Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը․ «Մենք հավատում ենք»


Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը․ «Մենք հավատում ենք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
գործվածք, որի վրա պատկերված են մաշկի տարբեր գույներ ունեցող ձեռքեր

Բոլոր արժանավոր արական սեռի անդամներին, Էմմա Ալեբես

Դեկտեմբերի 6-12-ը

Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը

«Մենք հավատում ենք»

Աղոթքով կարդացեք Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություն 1-ը և 2-ը, և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, մինչ դասարանի անդամների համար ծրագրում եք ուսուցման իմաստալի փորձառություն կիրակի օրը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին լրացնել այս նախադասությունը․ «Ես ուրախ եմ, որ այս շաբաթ կարդացել եմ սուրբ գրությունները, քանի որ …»։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հավատո Հանգանակը

Հավատո Հանգանակը պարունակում է վերականգնված ավետարանի հիմնական ճշմարտությունները։

  • Ահա, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին կիսվել Հավատո Հանգանակի՝ իրենց համար հատկապես իմաստալի հատվածներով․ Գրատախտակին կարող եք գրել 1-13 թվերը, ապա խնդրեք դասարանի անդամներին թվերի կողքին գրել մի բան, որ սովորել են համապատասխան հավատո հանգանակից։ Այս ճշմարտություններն ի՞նչ են փոխում մեր Երկնային Ծնողների և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերություններում։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե Հավատո Հանգանակն ինչպես է բարելավել ավետարանի նրանց ուսումնասիրությունը կամ օգնել նրանց՝ ուրիշների հետ կիսվել ավետարանով։

Հավատո Հանգանակ 1․9, Պաշտոնական հայտարարություն 1 և 2

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առաջնորդվում է հայտնությամբ։

  • Շարունակվող հայտնությունն ինչո՞ւ է կարևոր մեզ համար։ Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել այս հարցի վերաբերյալ իրենց զգացումներով։ Դասարանի անդամները կարող են նաև քննարկել, թե շարունակվող հայտնության սկզբունքն ինչպես է կապված Պաշտոնական հայտարարություն 1 և 2-ի հետ։ (Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում ներառում է օգտակար սկզբնաղբյուրներ՝ կապված այդ հայտնությունների հետ։) Ի՞նչ ենք սովորում Պաշտոնական հայտարարություն 1 և 2-ից Եկեղեցին առաջնորդելիս հայտնության դերի մասին (տես նաև Հավատո Հանգանակ 1․9 և Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հայտարարությունը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»)։ Շարունակվող հայտնության ուրիշ ի՞նչ օրինակներ կարող են մտաբերել դասարանի անդամները։ Ինչպե՞ս են այս հայտնություններն ազդում մեր կյանքի վրա և օգնում մեզ կառուցել Երկնային Հոր արքայությունը։

  • Հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Պաշտոնական հայտարարություն 1 և 2 և կիսվել այս հայտնություններից որևէ բանով, որը կարող է օգնել մեկին, ով դժվարանում է ընդունել վերջերս տեղի ունեցած օրենքի փոփոխությունը, հայտնությունը կամ Եկեղեցու վարդապետությունը։ Ինչպե՞ս են դասարանի անդամները սովորել վստահել Աստծուն, երբ նրանք որոշակի խնդիրներ ունեն Եկեղեցում։ Այս շաբաթվա նրանց ուսումնասիրություններն ինչպե՞ս ամրապնդեցին նրանց հավատքը, որ Տերն առաջնորդում է Նրա Եկեղեցին։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը նույնպես կարող է օգնել։

    Նկար
    Վիլֆորդ Վուդրուֆի նկարը

    Վիլֆորդ Վուդրուֆ, Հ․ Ի․ Պետերսոն

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Աստծո Հոգին այնտեղ էր»։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ծառայում էր որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, երբ տրվեց Պաշտոնական հայտարարություն 2-ում նկարագրվող հայտնությունը։ Տարիներ անց նա նկարագրել է իր փորձառությունը․

«Մի սուրբ ու սրբագործված մթնոլորտ էր տիրում սենյակում։ Ես այնպիսի զգացողություն ունեցա, ասես երկնային գահի և իր Եղբայրների հետ միացած Աստծո ծնկաչոք, աղերսող մարգարեի միջև մի ուղի էր բացվել։ Աստծո Հոգին այնտեղ էր։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ այդ մարգարեն ստացավ հավաստիացում, որ այն, ինչի համար նա աղոթում էր, ճիշտ էր, որ եկել էր ժամանակը, և որ քահանայության չքնաղ օրհնությունները պետք է տարածվեին արժանի տղամարդկանց վրա ամենուր՝ անկախ ազգատոհմից։

Շրջանում գտնվող յուրաքանչյուր մարդ Սուրբ Հոգու զորությամբ իմացավ նույն բանը։

Դա լուռ և վեհացնող իրադարձություն էր։ … Չհնչեց ոչ մի ձայն, որ կարող էինք լսել մեր ֆիզիկական ականջներով։ Սակայն Հոգու ձայնը հստակ շշնջաց մեր մտքին և մեր իսկ հոգուն» (“Priesthood Restoration,” Ensign, Oct. 1988, 70)։

«Հարցեր ունենալը բնական բան է»։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը հետևյալն է ասել նրանց, ովքեր կասկածներ ունեն՝ կապված Եկեղեցու պատմության կամ վարդապետության հետ.

«Հարցեր ունենալը բնական բան է․ ազնիվ հարցման կաղինը հաճախ սերմ է դառնում և, աճելով, ըմբռնման մեծ կաղնու վերածվում։ Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն թափել լուրջ կամ զգայուն հարցերի պատասխաններ գտնելու համար։ Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմը սնուցելն ու մշակելն է, երբեմն, նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում։ Հավատքը հույս է բաների մասին, որոնք չենք տեսնում, բայց որոնք ճշմարիտ են։

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ իմ սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ, առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը։ Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և մեզ հետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով» («Come, Join with Us», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 23, տես նաև Lawrence E. Corbridge, “Stand Forever” [Brigham Young University devotional, Jan. 22, 2019], speeches.byu.edu

Բարելավել մեր ուսուցումը

Նորմալ է, եթե ասում ենք՝ «Չգիտեմ»։ Չնայած դուք պետք է անեք հնարավոր ամեն բան` պատասխանելու ամեն հարցի, որ ձեր դասարանի անդամներն ունեն ավետարանի վերաբերյալ, Տերը չի ակնկալում ձեզանից իմանալ բոլոր բաները։ Եթե դուք չունեք որևէ հարցի պատասխանը, խոստովանեք դա։ Ապա մատնանշեք ձեր ուսանողներին հայտնի դարձված վարդապետությունը և բերեք անկեղծ վկայություն այն բանի մասին, ինչը գիտեք։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,24։)