Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ․ Աստծո Որդու անզուգական պարգևը


Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ․ Աստծո Որդու անզուգական պարգևը, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար, Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 20-26-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար․ 2021

Նկար
Մարիամի և մանուկ Հիսուսի նկարը

Nativity in Copper and Umber, Ջ.Քըրք Ռիչարդս

Դեկտեմբերի 20-26-ը

Սուրբ Ծնունդ

Աստծո Որդու անզուգական պարգևը

Հիշեք, որ ավետարանի ձեր դասարանի անդամների ամենակարևոր և արդյունավետ ուսուցումը տեղի է ունենում իրենց տներում։ Դասին պատրաստվելիս մտածեք, թե ինչպես կարող է ձեր Կիրակնօրյա դպրոցի դասարանը բարելավել իրենց անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

«Կենդանի Քրիստոսը» (ChurchofJesusChrist.org) ուղերձի այս շաբաթվա ուսումնասիրությունն ինչպե՞ս է օրհնել ձեր դասարանի անդամներին։ Դուք կարող եք կիսվել Նախագահ Ջին Բ․ Բինգհեմի՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահի այս խոսքերով, և այնուհետև հրավիրել դասարանի անդամներին խոսել իրենց ունեցած որևէ նման փորձառության մասին․ «Երբ ես ուսումնասիրեցի Հիսուս Քրիստոսի կյանքը և ուսմունքներն ավելի մեծ ուշադրությամբ և փորձեցի անգիր սովորել «Կենդանի Քրիստոսը», Փրկիչի հանդեպ իմ երախտագիտությունն ու սերը մեծացան։ Այդ ոգեշնչված փաստաթղթի յուրաքանչյուր նախադասությունը պարունակում է քարոզ և մեծացրել է իմ հասկացողությունը Նրա աստվածային դերերի և երկրային առաքելության վերաբերյալ։ Այս ուսումնասիրության և մտորումների միջոցով իմ սովորածը և զգացածը հաստատում են, որ Հիսուսն իսկապես հանդիսանում է «լույսը, կյանքը և հույսն աշխարհի» («Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 85)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

«Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն»

  • Դասարանի անդամները կարող են կարդալ «Կենդանի Քրիստոսը» հայտարարության առաջին պարբերությունը և կիսվել իրենց մտքերով, թե ինչու է Հիսուս Քրիստոսի ազդեցությունն ավելի խորը եղել, քան ուրիշ մեկինը։ «Կենդանի Քրիստոսը»-ի ուրիշ ո՞ր նախադասություններն են հաստատում այդ հայտարարությունը։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես է Նա ազդել անձամբ իրենց վրա։ «Ինչո՞ւ մենք ունենք Փրկիչի կարիք» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է լրացնել ձեր քննարկումը։

  • Դասարանի անդամները երբևէ բացատրե՞լ են այլ մշակույթ ունեցող որևէ մեկին, թե ինչու են տոնում Սուրբ Ծնունդը։ Հավանաբար նրանք կարող են կիսվել իրենց փորձառություններով։ Կամ դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատկերացնել, որ նրանց այս հարցը հղում է մեկը, ով ծանոթ չէ քրիստոնեությանը։ Ինչպե՞ս կպատասխանենք այդ հարցին։ Խրախուսեք դասարանի անդամներին վերանայել «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունը, մտքում ունենալով այդ հարցը, և հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց մտքերով։ Դասարանի հետ միասին կարող եք կարդալ նաև Ղուկաս 2․10-14 հատվածները կամ երգել օրհներգ, որն արտահայտում է Սուրբ Ծննդյան ուրախությունը (ինչպես օրինակ “Joy to the World,” Hymns, no. 201) և խոսել այն մասին, թե ինչու է Քրիստոսի ծնունդը «մեծ ուրախություն» բերում։ Ի՞նչ կարող ենք անել «[մեր] Թագավորին ընդունելու» համար։

    Նկար
    Հիսուս Քրիստոս

    Աշխարհի լույսը, Հովարդ Լյոն

«Շնորհակալություն Աստծուն [Իր] անզուգական պարգևի համար»։

  • «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունում Առաքյալները դիմում են Փրկիչին որպես «պարգև» մեր Երկնային Հոր կողմից։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելին սովորել այդ պարգևի մասին, գրատախտակին կարող եք գրել Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված մեզ տալիս է … պարգևները, և հրավիրել դասարանի անդամներին առաջարկել, թե ինչպես կարող են լրացնել այդ նախադասությունը, հիմնվելով «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունում և «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուղերձում կարդացածի վրա։ Ինչպե՞ս ենք մենք ստանում այդ պարգևները։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ընտրել այդ պարգևներից մեկը և աշխատել, որ լիովին ստանաք այդ պարգևը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Պարգևներ, որոնք առաջարկում է Փրկիչը։

Սուրբ Ծննդյան առիթով խոսելիս՝ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը թվարկել է չորս պարգևներ, որոնք Փրկիչը տալիս է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստանալ դրանք։

«Առաջինը, ինձ և ձեզ Նա տվել է սիրելու անսահման ունակություն։ Դա իր մեջ ընդգրկում է ոչ սիրելի մարդկանց և այն մարդկանց սիրելու ունակությունը, ովքեր ոչ միայն չեն սիրում ձեզ, այլև ներկայումս հետապնդում և չարակամ օգտագործում են ձեզ։

Փրկիչի օգնությամբ մենք կարող ենք սովորել սիրել, ինչպես Նա սիրեց։ …

Երկրորդ պարգևը, որը Փրկիչն առաջարկում է ձեզ, դա ներելու ունակությունն է։ Իր անսահման Քավության շնորհիվ կարող եք ներել նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և ովքեր երբեք պատասխանատվություն չեն կրի ձեր հանդեպ կատարած դաժանության համար։ …

Փրկիչի երրորդ պարգևն ապաշխարությունն է։ Այդ պարգևը միշտ չէ, որ լավ է հասկացվում։ … Ապաշխարությունն ապշեցուցիչ պարգև է։ Այն երբեք չվախենալու գործընթաց է։ Մեզ համար դա մի պարգև է, որը պետք է ընդունենք ուրախությամբ և ամեն օր օգտագործենք, նույնիսկ, ընտրել այն, երբ ձգտում ենք նմանվել մեր Փրկիչին։ …

Մեր Փրկիչի չորրորդ պարգևն իրականում խոստում է՝ հավիտենական կյանքի խոստումը։ … Հավերժական կյանքը կյանքի այնպիսի տեսակ ու որակ է, որով ապրում են Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին։ Երբ Հայրն առաջարկում է հավիտենական կյանք, Նա ըստ էության ասում է․ «Եթե դու ընտրում ես հետևել իմ Որդուն, եթե քո ցանկությունն է իսկապես դառնալ Նրա նման, ապա որոշ ժամանակ անց դու կապրես մեր նման և կնախագահես աշխարհներ և թագավորություններ, ինչպես մենք ենք անում»։

Այս չորս անկրկնելի պարգևները մեզ ավելի ու ավելի շատ ուրախություն կպարգևեն, երբ մենք ընդունենք դրանք։ Դրանք հնարավոր դարձան, քանի որ Եհովան պատրաստակամ աշխարհ եկավ՝ որպես Հիսուս մանուկ» («Չորս պարգևներ, որոնք Հիսուսն առաջարկում է ձեզ» [Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբեր 2, 2018], broadcasts.ChurchofJesusChrist.org

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվեք հոգեպես։ «Ավետարանի զորավոր ուսուցումը ենթադրում է, որ ոչ միայն դասը պատրաստենք, այլ նաև՝ մեզ։ … Ավետարանի լավագույն ուսուցիչները նախքան կմտածեն դասաժամը լցնելու մասին, կենտրոնանում են իրենց սրտերը Սուրբ Հոգով լցնելու վրա» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12