Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ հայտարարություն աշխարհին․ «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»


Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ հայտարարություն աշխարհին․ «Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ հայտարարություն աշխարհին․ Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
ընտանիք

Դեկտեմբերի 13-19-ը

Ընտանիք․ հայտարարություն աշխարհին

«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»

Մինչ այս շաբաթ կուսումնասիրեք «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը, խորհեք ճշմարտությունների շուրջ, որոնք կաջակցեն դասարանի անդամներին իրենց տներն ու ընտանիքներն ամրացնելու ջանքերում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթ ընտանիքի հռչակագրի ուսումնասիրության ժամանակ սովորածով, կարող եք խնդրել նրանց ընտրել ցանկացած պարբերություն և մեկ նախադասությամբ ամփոփել այդ պարբերության ուսմունքը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

«Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում»

  • Եկեղեցին հայտնի է ընտանիքների վերաբերյալ իր շեշտադրումներով, և ընտանիքի հռչակագիրը բացահայտում է այդ շեշտադրումների վարդապետական պատճառները։ Այս թեմայով քննարկում ոգեշնչելու նպատակով կարող եք հրավիրել դասարանի անդամներին պատկերացնել, որ մեկը հարցրել է իրենց, թե ինչու է Եկեղեցին այդքան մեծ շեշտ դնում ընտանիքների վրա։ Հայտարարությունից ի՞նչ ճշմարտություններով կարող ենք կիսվել նրանց հետ, որպեսզի պատասխանենք այդ մարդու հարցին։

  • Ընտանիքի հռչակագրի կարևորության պատճառներից մեկն այն է, որ այն վերահաստատում է ճշմարտությունները, որոնք մեր օրերում գտնվում են հարձակման թիրախում։ Հայտարարության ո՞ր ճշմարտություններն են օգնում մեզ այսօրվա աշխարհում չխաբվել ընտանիքների վերաբերյալ կեղծ գաղափարներով։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր կատարած ընտրությունների վրա։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված Երեց Դալլին Հ. Օուքսի խոսքերը կարող են օգնել պատասխանել այդ հարցին։

    Նկար
    Ընտանիքը կերակուր է պատրաստում

    Ծնողները պարտական են մեծացնել իրենց երեխաներին սիրով և արդարությամբ։

«Ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։

  • Ընտանիքի հռչակագրի վեցերորդ և յոթերորդ պարբերությունների սկզբունքների քննարկումը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին գտնել ավելի մեծ երջանկություն իրենց ընտանեկան հարաբերություններում։ Կարող եք սկզբունքները գրել գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին ընտրել սկզբունք՝ զույգերով քննարկելու համար։ Իրենց զրույցներում նրանք կարող են տալ նմանատիպ հարցեր․ Այս սկզբունքի ի՞նչ օրինակներ ենք մենք տեսել ընտանեկան կյանքում։ Այս սկզբունքով ապրելն ինչպե՞ս է երջանկացնում մեր ընտանիքները։ Այս սկզբունքով ապրելն ինչպե՞ս է օգնում դարձնել Փրկիչին մեր ընտանեկան կյանքի հիմքը։ Ո՞ր սուրբ գրությունները կարող են օգնել մեր ընտանիքներին ավելի լավ հասկանալ այս սկզբունքը։ (Դասարանի անդամները կարող են գտնել սուրբ գրություններ՝ օգտագործելով Թեմաների ուղեցույցը կամ Սուրբ գրքերի ուղեցույցը [scriptures.ChurchofJesusChrist.org]։) Ապա յուրաքանչյուր խումբը կարող է դասարանի հետ կիսվել իր գտածով։

    Շեշտեք, որ անկախ մեր ընտանիքի ներկայիս իրավիճակից, մենք կարող ենք ձգտել կառուցել հավերժական ընտանիք՝ Փրկիչի և Նրա ավետարանի հիմքի վրա։

«Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին … որպեսզի պայմաններ ստեղծեն և միջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների … պահպանմանն ու ամրապնդմանը»։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին հասկանալ ընտանիքի հռչակագրի ճշմարտություններին հետևելու իրենց պարտականությունը։ Սկզբում դուք կարող եք քննարկել, թե դասարանի անդամներն ինչ են սովորում հայտարարության վերնագրից։ Ի՞նչ է հայտարարությունը։ Առաջին Նախագահությանը և Տասներկու Առաքյալների Քվորումին ի՞նչն է որակում հրապարակել ընտանիքներին վերաբերող հայտարարություն։ Դասարանի անդամները կարող են թվարկել, թե որոնք են համարում հայտարարության կարևոր ուղերձները (խրախուսեք նրանց անգիր սովորել որոշակի հատվածներ)։ Ապա նրանք կարող են քննարկել, թե ինչպես կարող են կիրառել այդ ուղերձներն իրենց համայնքում կամ ազգի հետ։ Քույր Բոննի Լ. Օսկարսոնի «Ընտանիքի վերաբերյալ հայտարարության պաշտպանները» ուղերձը պարունակում է օրինակներ, որոնք կարող եք դասարանի հետ միասին վերանայել (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 14-17)։ Կարող եք նաև դիտել «Հավատքի պաշտպանները» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Ընտանիքները Աստծո ծրագրում։

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Վերջին Օրերի Սրբերը, ովքեր հասկանում են Աստծո ծրագիրը, ունեն յուրօրինակ աշխարհընկալում, որն օգնում է նրանց տեսնել Աստծո պատվիրանների պատճառը, Նրա պահանջվող արարողությունների անփոփոխ բնույթը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հիմնական դերը։ Մեր Փրկիչի Քավությունը հետ է պահանջում մեզ մահից, և մեր ապաշխարության առկայությունը փրկում է մեզ մեղքից։ Այս աշխարհընկալումով հանդերձ, Վերջին Օրերի Սրբերն ունեն բնորոշ առաջնահերթություններ ու սովորույթներ և օրհնված են մահկանացու կյանքի հուսահատությունն ու ցավերը համբերությամբ տանելու զորությամբ։ …

Ավետարանի ծրագիրը, որին յուրաքանչյուր ընտանիք պիտի հետևի հավերժական կյանքին և վեհացմանը պատրաստվելու համար, տրված է 1995թ.-ի Եկեղեցու հռչակագրում՝ «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին»։ Դրա հայտարարություններն ակնհայտորեն տարբերվում են աշխարհիկ որոշ ընթացիկ օրենքներից ու սովորույթներից և աշխարհի քարոզչությունից, որում ապրում ենք։ Ներկայումս տարբերություններն ավելի ցայտուն են՝ առանց ամուսնության գրանցման համատեղ կյանքը, նույնասեռ ամուսնությունը և այդպիսի հարաբերություններում երեխաներ մեծացնելը։ Նրանք, ովքեր չեն հավատում կամ չեն ձգտում վեհացմանը և ապրում են աշխարհի օրենքներով, ընտանիքի այս հռչակագիրը համարում են պարզապես քաղաքականության հայտարարագիր, որը պետք է փոխվի։ Ի հակադրություն սրա, Վերջին Օրերի Սրբերը հաստատում են, որ ընտանիքի հռչակագիրը սահմանում է ընտանեկան այնպիսի հարաբերություններ, որոնցում կարող է տեղի ունենալ մեր հավերժական զարգացման կարևորագույն մասը» («Ծրագիրը և հռչակագիրը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 29)։

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառեք ավետարանը ձեր ողջ սրտով։ «Զորությունը գալիս է, երբ ուսուցիչը արել է այն ամենը, ինչ կարող էր՝ նախապատրաստվելու համար ոչ միայն զուտ դասին, այլև իր կյանքը ներդաշնակ պահելով Հոգու հետ» (Բոյդ Ք․ Փաքեր, Teach Ye Diligently [1975], 306)։