Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138․ «Մահացածների փրկագնման տեսիլքը»


Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138․ «Մահացածների փրկագնման տեսիլքը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը Վարդապետություն և Ուխտեր 137-138, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
մարդիկ հոգևոր աշխարհում

Ջոզեֆը տեսնում է իր հորը, մորը և եղբորը սելեստիալ արքայությունում (Joseph Smith’s Vision of the Celestial Kingdom, Robert Barrett)։

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը

Վարդապետություն և Ուխտեր 137-138

«Մահացածների փրկագնման տեսիլքը»

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Բոլորս կարող ենք անհատապես քննարկել հոգիների աշխարհի պայմանները … Սակայն, եկեք որպես պաշտոնական վարդապետություն չուսուցանենք և չներկայացնենք այն, ինչը չի բավարարում պաշտոնական վարդապետություն համարվելու չափանիշներին («Տիրոջն ապավինիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 28)։ Համոզվեք, որ ձեր քննարկումը հիմնված է սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի վրա։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Վարդապետություն և Ուխտեր 137-38-ում կան շատ ոգեշնչող վարդապետական ճշմարտություններ։ Դասարանի անդամներին հրավիրեք թվարկել դրանցից մի քանիսը։ Ապա կարող եք մի քանի րոպե տրամադրել՝ դասարանով վերանայելու նրանց թվարկածները, և քննարկել, թե ինչու են այդ ճշմարտությունները կարևոր նրանց համար։ Արդյո՞ք որևէ մեկն այդ բաժիններից սովորել է մի բան, որը նախկինում չէր հասկանում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 137, 138․32-37

Յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ընտրելու սելեստիալ փառքը։

  • Մեզանից շատերը գիտեն մարդկանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանն այս կյանքում, ներառյալ նրանց, ովքեր մահացել են մանուկ հասակում։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մի ճշմարտությամբ, որ գտել են 137 բաժնում, որն օգնում է իրենց հասկանալ Աստծո ծրագիրը՝ կապված այդ մարդկանց հետ։ Ի՞նչ ճշմարտություններ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 138․32-37-ում, որոնք լրացնում են Աստծո ծրագրի վերաբերյալ մեր հասկացողությունը։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե այս ճշմարտությունների շնորհիվ ինչ են զգում Երկնային Հոր, Նրա Փրկության ծրագրի և Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումը կարող է օգտակար լինել ձեր քննարկման համար:

Վարդապետություն և Ուխտեր 138․1-11, 25-30

Կարդալով սուրբ գրությունները և խորհելով դրանց շուրջ, նախապատրաստվում ենք ստանալ հայտնություն։

  • Փորձառությունը, որը Ջոզեֆ Ֆ․ Սմիթը նկարագրում է Վարդապետություն և Ուխտեր 138․ 1-11, 25-30 հատվածներում, օգնում է մեզ հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք պատրաստվել ստանալ հայտնություն։ Հավանաբար դասարանի անդամները կարող են աշխատել միասին և ներկայացնել, թե այս հատվածներից ինչ են սովորում հայտնության մասին։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե կարդալով սուրբ գրությունները և խորհելով դրանց շուրջ, ինչպես են պատրաստվել հայտնություն ստանալ (տես նաև Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․11-12

  • Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի «Մահացածների փրկագնման տեսիլքը» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 71-74) ուղերձը նկարագրում է Ջոզեֆ Ֆ․ Սմիթի «պատրաստությունը կյանքի ընթացքում այս նշանավոր հայտնությունը հասկանալու համար [Վարդապետություն և Ուխտեր 138]»։ Եթե ձեր դասարանի անդամներն այս շաբաթվա ընթացքում կարդան Նախագահ Բալլարդի ուղերձը, խրախուսեք նրանց կիսվել իրենց տպավորություններով։ Կամ կարող եք դասարանով կարդալ հատվածներ այդ ուղերձից։ Ի՞նչն է մեզ տպավորում Նախագահ Սմիթի կյանքի և նրա բնավորության մեջ։ Մենք ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։

    Նկար
    Ջոզեֆ Ֆ. Սմիթի նկարը

    Ջոզեֆ Ֆ․ Սմիթ, Ալբերտ Ի․ Սալզբրեներ

Վարդապետություն և Ուխտեր 138․12-60

Փրկության աշխատանքը շարունակվում է մահից հետո։

  • Որպեսզի դասարանի անդամներին օգնեք գտնել Վարդապետություն և Ուխտեր 138․12-60-ի ճշմարտությունները, կարող եք տալ նրանց մի շարք հարցեր հոգևոր աշխարհի վերաբերյալ, որոնց պատասխանները տրված են այդ հատվածներում։ Օրինակ՝ Ի՞նչ էր անում Փրկիչը, մինչ հոգիների աշխարհում էր։ Ովքե՞ր են Տիրոջ սուրհանդակները, և ո՞րն է նրանց ուղերձը։ Դասարանի անդամները կարող են ընտրել այդ հարցերից մեկը կամ մի քանիսը և աշխատել փոքր խմբերով՝ փնտրելով պատասխանները։ Ապա նրանք կարող են կիսվել միմյանց հետ իրենց գտած ճշմարտություններով։ Այս ճշմարտություններն ի՞նչ են փոխում մեր կյանքում։

  • Ինչպե՞ս կպատասխանեք մեկին, ով հարցնում է․ «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք մահանում ենք»։ Ի՞նչ կարող ենք մեջբերել Վարդապետություն և Ուխտեր 138․12-60 հատվածներից, ինչը կօգնի պատասխանել այդ հարցին (Տես նաև Ալմա 40․11-15

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Աստծո ծրագիրը ուղի է պատրաստում Նրա բոլոր զավակների համար, որ ընդունեն ավետարանը։

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

«Այս կյանքի ընթացքում Աստծո զավակների միայն փոքր մասն է ամբողջապես հասկանում Աստծո ծրագիրը և ստանում քահանայության արարողություններն ու ուխտերը, որոնք Փրկիչի քավիչ զոհաբերության ուժը գործուն են դարձնում մեր կյանքում…

Ոմանք դա անարդար կհամարեն։ Նրանք այդ փաստը կարող են անգամ վկայություն համարել, որ չկա ծրագիր, ոչ էլ առանձնահատուկ պահանջներ կան փրկության համար, մտածելով, որ արդար և սիրող Աստված չի ստեղծի ծրագիր, որը հասանելի է Իր զավակների միայն փոքրամասնությանը։ Մյուսները կարող են եզրակացնել, որ Աստված նախապես կանխորոշել է, թե իր զավակներից ում պետք է փրկի և այն հասանելի է դարձրել նրանց, մինչդեռ նրանք, ովքեր չեն լսել ավետարանի մասին, պարզապես «ընտրված» չեն։

Բայց ես և դուք Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված ճշմարտությունների շնորհիվ գիտենք, որ Աստծո ծրագիրը շատ ավելի սիրառատ է և արդար։ Մեր Երկնային Հայրը մտահոգված է, որ հավաքի և օրհնի Իր ամբողջ ընտանիքին։ Թեև Նա գիտի, որ ոչ բոլորն են ընտրելու հավաքվել, Նրա ծրագիրը Իր զավակներից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ընդունել կամ մերժել Նրա հրավերը» («Աստծո ընտանիքի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 20-21)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագորեք մարգարեների խոսքերը։ «Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ու առաքյալների խոսքերը մեր ուսուցանած ճշմարտությունների աղբյուրն են։ Ամեն հնարավորության դեպքում ոգեշնչեք նրանց, ում ուսուցանում եք, դիմել Աստծո խոսքին՝ առաջնորդության համար» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 21