Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136․ «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ»


Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136․ «Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 22-28-ը Վարդապետություն և Ուխտեր 135-136, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Քարթեջի բանտը դրսից

Քարթեջի բանտ

Նոյեմբերի 22-28-ը

Վարդապետություն և Ուխտեր 135-136

«Նա կնքեց իր առաքելությունը և իր գործերը սեփական արյամբ»

Երբ կարդաք 135-36 բաժինները, Սուրբ Հոգին կարող է ձեզ մտքեր տալ, որոնք օգտակար կլինեն ձեր դասարանի անդամների համար։ Այս համառոտ շարադրանքի մտքերը կարող եք օգտագործել ձեր ուսուցման ընթացքում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ահա մի եղանակ, որով կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել 135-36 բաժինների վերաբերյալ իրենց մտքերով։ Հրավիրեք նրանց պատկերացնել, որ կարող են զրուցել 1844թ․ Եկեղեցու մի անդամի հետ, ով չափազանց հուզված է Ջոզեֆ Սմիթի մահվան պատճառով և անհանգստացած, թե դա ինչ նշանակություն կունենա Եկեղեցու համար։ Ինչո՞վ կարող ենք կիսվել այս բաժիններից, որը կօգնի այդ մարդուն։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 135, 136․37-39

Ջոզեֆ և Հայրում Սմիթները կնքեցին իրենց վկայություններն իրենց արյամբ։

  • Ջոզեֆ և Հայրում Սմիթների զոհաբերություններն ինչպե՞ս «կնքեցին» նրանց վկայությունները։ Գուցե դասարանի անդամները խորհեն այդ հարցի շուրջ, մինչ կվերանայեն Վարդապետություն և Ուխտեր 135, 136․37-39։ Ապա նրանք կարող են կիսվել իրենց մտքերով։ Նրանք կարող են կիսվել նաև Ջոզեֆի և Հայրումի՝ հանուն ճշմարտության իրենց կյանքը տալու պատրաստակամության վերաբերյալ իրենց զգացողություններով։ Գուցե մեզանից չպահանջվի մահանալ հանուն ճշմարտության, սակայն ինչպե՞ս կարող է մեր կյանքը «կնիք» դառնալ մեր վկայության համար։

Վարդապետություն և Ուխտեր 135․3

Ջոզեֆ Սմիթն ավելի շատ բան արեց մեր փրկության համար, քան որևէ այլ մարդ՝ բացի միայն Հիսուսից։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե Ջոզեֆ Սմիթն ինչ է արել իրենց փրկության համար։ Գրատախտակին կարող եք գրել Շնորհիվ այն ամենի, որ Տերը հայտնի դարձրեց Ջոզեֆ Սմիթի միջոցով, ես … և հրավիրել դասարանի անդամներին մտածել, թե ինչպես կարող են ավարտել այս նախադասությունը։ Սկզբում նրանք կարող են Վարդապետություն և Ուխտեր 135․3-ում փնտրել բաներ, որոնք Ջոզեֆ Սմիթն արել է մեզ օգնելու համար, որպեսզի ունենանք փրկություն։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Ջոզեֆ Սմիթի հանդեպ իրենց զգացմունքներով, և թե ինչ է Տերը հայտնի դարձրել նրա միջոցով։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին, կարող եք նաև հրավիրել նրանց գրել մի հակիրճ դամբանական կամ ներբող։ Դուք կարող եք քննարկել նրա կյանքի կարևոր իրադարձությունները կամ նվաճումները, որոնք նրանք կարող են ներառել։ Ի՞նչ են նրանք գտել Վարդապետություն և Ուխտերի 135․35 հատվածում, որը կարող են նշել։ Ի՞նչ կարող են ասել իրենց ներբողում, որպեսզի օգնեն ուրիշներին ուժեղացնել իրենց հավատն առ Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելությունը։

  • Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության վերաբերյալ բազմաթիվ ճշմարտություններ հայտնի են դարձվել Ջոզեֆ Սմիթի միջոցով․ ճշմարտություններ, որոնք նպաստել են բոլոր տղամարդկանց և կանանց փրկությանը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել այդ ներդրումները, կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի նկարը և խնդրել դասարանի անդամներից մի քանիսին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին սիրած հատվածով այն սուրբ գրություններից, որոնք ի հայտ են եկել Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը։ Այդ սուրբ գրություններն ինչպե՞ս են օգնում մեզ հասկանալ և ավելի մոտենալ Փրկիչին։ Այս հատվածներում գտնվող ճշմարտություններն ինչպե՞ս են նպաստում մեր փրկությանը։

Վարդապետություն և Ուխտեր 136

Մենք կարող ենք կատարել Տիրոջ կամքը, մինչ հետևում ենք Նրա խորհրդին։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում առաջարկվում է, որ դասարանի անդամները խորհուրդ փնտրեն Վարդապետություն և Ուխտեր 136-ում, որը կօգնի նրանց փորձությունը դարձնել հոգևոր փորձառություն։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել իրենց գտած որևէ խորհրդով։ Կարող եք խնդրել նրանց ուսումնասիրել նաև այդ բաժինը, փնտրելով խորհուրդ, որը կարող է օգնել մեզ կատարել Տիրոջ կամքը մեր օրերում, ճիշտ ինչպես այն օգնել է Սրբերին «դեպի արևմուտք նրանց ճամփորդելու» (հատված 1) ընթացքում։

    Նկար
    Վինթեր Քուորթերս

    Վինթեր Քուորթերս, Գրեգ Օլսեն

  • Ձեր դասարանի համար զվարճալի զբաղմունք կլինի պաստառ պատրաստել բաժին 136-ի հատվածներից մեկի վերաբերյալ, ինչպիսին հանդիպում ենք Եկեղեցու ամսագրերում։ Աշխատելով զույգերով կամ անհատապես, դասարանի անդամները կարող են սկսել, փնտրելով հատվածներ այն ճշմարտության վերաբերյալ, որն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար։ Ապա նրանք կարող են պատրաստել մի հասարակ պաստառ, որը ցույց կտա, թե ինչպես է այդ ճշմարտությունը, որն ուսուցանվել է 1847թ․, դեռևս օգնում մեզ այսօր։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Առնչվող երաժշտություն

Երգելով հետևյալ օրհներգերը կամ դիտելով տեսանյութերը, կարող եք հրավիրել Սուրբ Հոգուն կամ ոգեշնչել քննարկում Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքի և նրան հաջորդող Սրբերի զոհաբերությունների վերաբերյալ։

A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, no. 29). Քարթեջի բանտում Ջոզեֆ Սմիթը խնդրեց Ջոն Թեյլորին երգել այդ օրհներգը։

«Փառք տանք մարդուն» (Հիմներ և մանկական երգեր, էջ 50․ տեսանյութ, www.thetabernaclechoir.org/videos/praise-to-the-man-mormon-tabernacle-choir)։ Այս օրհներգի բառերը գրվել են որպես հարգանքի տուրք Ջոզեֆ Սմիթին։

«Եկեք Սրբեր» (Հիմներ և մանկական երգեր, էջ 2․ տեսանյութ, www.thetabernaclechoir.org/videos/come-come-ye-saints-mormon-tabernacle-choir

«Հավատք ամեն քայլափոխին» (տեսանյութ, www.thetabernaclechoir.org/videos/faith-in-every-footstep

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք ճշմարիտ վարդապետության մասին։ Դուք կարող եք կիսվել վարդապետական ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ դասի ժամանակ մի քանի անգամ, ոչ միայն ավարտելիս։ Այդ պահերին Հոգին կհաստատի վարդապետության ճշմարտությունը ձեր ուսանողների սրտերում։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 21։)