Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132․ «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է»


Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132․ «Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 8-14-ը Վարդապետություն և Ուխտեր 129-132, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ջոզեֆ Սմիթն ուսուցանում է Նավուում

Ջոզեֆ Սմիթը Նավուում, Տեադոր Գորկա

Նոյեմբերի 8-14-ը

Վարդապետություն և Ուխտեր 129-132

«Եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա հնազանդվելով է»

Մինչ կարևոր է ուսուցման ծրագիր ունենալը, նաև կարևոր է Հոգուն և դասարանի անդամների կարիքներին արձագանքելը։ Պարզեք դասարանի անդամների հետ, թե 129-32 բաժինների որ սկզբունքներն են նշանակալից իրենց համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները գուցե իրենց ուսումնասիրության ժամանակ սովորել են բաներ 129-32 բաժինների , որոնք կապված են ավետարանի տարբեր թեմաների հետ։ Որպեսզի նրանց հնարավորություն տաք կիսվել իրենց սովորածով, գրատախտակին կարող եք գրել այդ թեմաներից մի քանիսը, ինչպես՝ հրեշտակներ, վեհացում, հնազանդություն, Աստծո էությունը և հավերժական ամուսնություն (դուք կարող եք գրել նաև այլ վերնագիրը՝ լրացուցիչ թեմաների համար)։ Դասարանի անդամներին հատկացրեք մի քանի րոպե, որպեսզի այդ բաժիններում գտնեն հատվածներ, որոնք կապված են թեմաներից մեկի հետ և գրեն հղումը գրատախտակին։ Ապա դասարանի հետ կարող եք կարդալ հատվածները և քննարկել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է ուսուցանում տվյալ թեմայի մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 130․2, 18-23, 131․1-4, 132․20-25

Այս կյանքը նախատեսված է նախապատրաստվելու վեհացմանը։

  • Կան շատ բաներ, որոնք մենք չգիտենք վեհացման կամ սելեստիալ արքայության կյանքի մասին․ դրանց մեծ մասը գուցե վեր է մեր ներկայիս հասկացողությունից։ Սակայն Աստված հայտնել է որոշ թանկագին մտքեր, որոնցից շատերը գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 130-32-ում։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել վերևում տրված հղումներից մեկը կամ մի քանիսը և կիսվել վեհացման կամ սելեստիալ արքայության վերաբերյալ իրենց գտած մտքերով։ Հավերժական կյանքի մասին իմացությունն ինչպե՞ս է օրհնում մեր կյանքն այժմ։

Վարդապետություն և Ուխտեր 130․20-21, 132․5

Օրհնությունները գալիս են Աստծուն հնազանդվելուց։

  • Վարդապետություն և Ուխտեր 130․20-21 և 132․5 հատվածներն ուսուցանում են նույն սկզբունքը։ Խրախուսեք դասարանի անդամներին կարդալ այդ հատվածները և իրենց բառերով սահմանել, թե որն է այդ սկզբունքը։ Ինչպե՞ս է այդ սկզբունքն արտացոլվում մեր կյանքում։ Մենք ինչպե՞ս կարող ենք հույս և վստահություն գտնել Քրիստոսում, երբ հնազանդ ենք, սակայն մեր ակնկալած օրհնություններն անմիջապես չեն տրվում։ Այս թեմայի վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք միասին վերանայել Երեց Դեյլ Գ․ Ռենլանդի «Օրհնությունները շատ են» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 70-73)։

Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․3-25

Երկնային Հայրը հնարավոր դարձրեց, որ ընտանիքները հավերժ լինեն։

  • Ի՞նչ կարող ենք ասել մեր ընկերոջը, ով հարցնում է․ «Ինչո՞ւ են ամուսնությունն ու ընտանիքն այդքան կարևոր ձեր եկեղեցում»։ Դասարանի անդամները կարող են մտածել, թե ինչպես կպատասխանեն այդ հարցին, մինչ կկարդան Վարդապետություն և Ուխտեր 131․1-4, 132․3-25, կամ Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի խոսքերը «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր ապրելակերպի վրա։

    Նկար
    Ակրա Գանա Տաճարի մոտ կանգնած տղամարդ և կին

    Ընտանեկան հարաբերությունները կարող են հավերժական դառնալ տաճարային արարողությունների միջոցով։

Վարդապետություն և Ուխտեր 132․1-2, 29-40

Բազմակնությունն ընդունելի է Աստծո համար միայն այն դեպքում, երբ այդ պատվիրանը տրվում է Իր կողմից։

  • Եթե դասարանի անդամները հարցեր ունեն բազմակնության մասին, օգնենք նրանց տեսնել, որ Ջոզեֆ Սմիթը և վաղ շրջանի այլ Սրբեր նույնպես հարցեր ունեին։ Խրախուսեք նրանց գտնել հարցը, որը Ջոզեֆը տվեց Տիրոջը Վարդապետություն և Ուխտեր 132․1 հատվածում և պատասխանը, որը նա ստացավ 29-40 հատվածներում (տես նաև Հակոբ 2․27, 30)։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել, թե ինչպես կարող են գտնել ավետարանի հետ կապված իրենց հարցերի պատասխանները, օգտակար կլինի միասին վերանայել «Ավետարանական հարցերի պատասխաններ» հավելվածը topics.ChurchofJesusChrist.org-ում։ Գուցե դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են գտել ավետարանական հարցերի պատասխաններ և թե ինչպես են հավատարիմ մնում նույնիսկ այն ժամանակ, երբ որոշ հարցեր դեռ անպատասխան են մնում։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Ընտանիքը «երկնային կարգ է»։

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Ես երախտապարտ եմ, որ պատկանում եմ մի եկեղեցու, որն արժևորում է ամուսնությունը և ընտանիքը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ողջ աշխարհում հայտնի են հնարավորինս լավագույն ամուսնություններ ու ընտանիքներ ունենալով։ Համոզված եմ, դա, մասամբ, պայմանավորված է Ջոզեֆ Սմիթի կողմից վերականգնած թանկարժեք ճշմարտության հետ, որ ամուսնությունները և ընտանիքները նախատեսված են հավերժության համար։ Ընտանիքները նախատեսված չեն երկրային գործերը հեշտացնելու, իսկ երկնքում անօգուտ համարվելու համար։ Ավելի շուտ, ընտանիքով ապրելը երկնային կարգ է։ Ընտանիքը սելեստիալ ապրելակերպի արձագանքն է և Աստծո հավերժական ընտանիքի արտացոլանքը։

Ինչևէ, ամուսնական և ընտանեկան հարաբերությունները չեն ամրանում միայն այն պատճառով, որ մենք Եկեղեցու անդամներ ենք։ Դրանք պահանջում են մշտական, նպատակային աշխատանք։ Հավերժական ընտանիքների վարդապետությունը պետք է ոգեշնչի մեզ նվիրելու մեր լավագույն ջանքերը մեր ամուսնության ու ընտանիքի փրկության և վեհացման գործին» («Գովք փրկարարներին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 77)։

Բարելավել մեր ուսուցումը

Ստեղծեք ապահով միջավայր։ «Քաջալերեք նրանց օգնել ձեզ ստեղծել բաց, սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ազատ զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,15