Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128․ «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»


Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128․ «Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 1-7-ը Վարդապետություն և Ուխտեր 125-128, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Ընտանիքը նախնիների հետ հոգևոր աշխարհում

Մենք նրանց հետ և նրանք մեզ հետ, Քեյթլին Քոննոլի

Նոյեմբերի 1-7-ը

Վարդապետություն և Ուխտեր 125-128

«Ուրախության ձայն ողջերի և մահացածների համար»

Խորհեք Երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ բառերի շուրջ․ «Լավագույն ուսուցիչը պետք է լավ օրինակ ծառայի։ Ուսուցանելով ինչ-որ բան, որը մենք իսկապես կիրառում ենք, կփոխի այն մարդկանց սրտերը, որոնց մենք ուսուցանում ենք» («Ինչպե՞ս կարող եմ հասկանալ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 7)։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են գրատախտակին արտահայտություններ գրել Վարդապետություն և Ուխտեր 125-28-ից, որոնք ոգեշնչել են իրենց։ Թող նրանք կիսվեն այդ արտահայտությունների վերաբերյալ իրենց մտքերով։ Այս ճշմարտությունների ուսումնասիրությունը ինչպե՞ս է ազդել նրանց կատարած ընտրությունների վրա այս շաբաթ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 126

«Առանձնակի հոգա ընտանիքիդ համար»

  • Կոչումները, որոնք Բրիգամ Յանգը ստացել էր Եկեղեցում ծառայելու համար, նրանից և նրա ընտանիքից պահանջել էին մեծ զոհաբերություններ․ Բրիգամին ուղղված Տիրոջ խոսքերը 126 բաժնում կարող են դասարանային քննարկում ոգեշնչել, թե ինչու է Տերը երբեմն զոհաբերություններ պահանջում մեր ծառայությունները կատարելիս։ Տերն ինչպե՞ս է օգնել մեզ կատարել մեր պարտականությունները տանը, Եկեղեցու կոչումներում և կյանքի այլ ոլորտներում։

Վարդապետություն և Ուխտեր 127․2-4

Մենք կարող ենք ապավինել Տիրոջը դժվարին պահերին։

  • Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 127․2-4 հատվածներն օգնել դասարանի անդամներին, ովքեր, ինչպես Ջոզեֆ Սմիթը, այնպիսի զգացողություն ունեն, կարծես լողում են «խորը ջրերում»։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ այդ հատվածները և կիսվել, թե իրենք ինչպես կամփոփեն Ջոզեֆի վերաբերմունքն իր դժվարությունների վերաբերյալ։ Այս հատվածների ո՞ր արտահայտությունները կօգնեն այն մարդուն, ով չարչարանքներ է կրում։ Ջոզեֆն ինչպե՞ս ապավինեց Տիրոջն իր փորձությունների մեջ։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել նրա օրինակին։

Վարդապետություն և Ոխտեր 128

Մեր նախնիների փրկությունը կարևոր է մեր փրկության համար։

  • Խորհեք, թե ինչպես կարող եք ոգեշնչել դասարանի անդամներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին։ Վարդապետություն և Ուխտեր 128․15-18 հատվածները կարող են օգնել նրանց զգալ այդ աշխատանքի հրատապությունը․ կարող եք հրավիրել նրանց այս հատվածներում փնտրել մտքեր, որոնք մեծացնում են իրենց նախնիների համար մկրտություններ կատարելու ցանկությունը։ Նմանատիպ հարցերը կարող են օգնել նրանց խորհել այս հատվածների շուրջ․ Ինչո՞ւ մենք չենք կարող «կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» (հատված 15)։ Ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթը մահացածների համար մկրտությունն անվանում «ամենափառավոր թեման, որը պատկանում է հավիտենական ավետարանին» (հատված 17, տես նաև «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումը)։ Ինչպե՞ս կարող է երկիրն անիծվել, եթե «մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև …» (հատված 18)։ Եթե դասարանի անդամներին օգնություն է անհրաժեշտ ընտանեկան պատմության աշխատանքը սկսելու համար, դուք կարող եք հրավիրել ծխի տաճարի և ընտանեկան պատմության ղեկավարին՝ ներկայացնելով նրանց FamilySearch.org-ը։

    Կարող եք նաև ոգեշնչել նրանց հատվածներով, որտեղ արտահայտվում է տաճարի և ընտանեկան պատմության աշխատանքի ուրախությունը, ինչպես օրինակ Վարդապետություն և Ուխտեր 128․19-23։ Դասարանի անդամները կարող են կարդալ այդ հատվածները և գտնել արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ զգացողություններ ունեցավ Ջոզեֆ Սմիթը՝ կապված մահացածների փրկության հետ։ Ապա կարող եք խնդրել նրանց կիսվել իրենց փորձառություններով, երբ նրանք նման զգացողություններ են ունեցել այս աշխատանքում։ «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված տեսանյութերից մեկի ցուցադրումը նույնպես կարող է խրախուսել նրանց։

  • Քանի որ մահացածների փրկությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, մենք պետք է հնարավորություններ փնտրենք բացատրել այդ վարդապետությունը մարդկանց, ովքեր երբեք նախկինում չեն լսել այդ մասին։ Դասարանի անդամները կարող են Վարդապետություն և Ուխտեր 128 բաժնում փնտրել մտքեր, որոնցով կարող են զրուցելիս կիսվել նրանց հետ, ովքեր հարցեր կտան մահացածների մկրտության մասին։ Այս վարդապետությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։ Թույլ տվեք դասարանի անդամներին փորձել, թե ինչ կասեն։

    Նկար
    երիտասարդ տղամարդը ընտանիքի անունների քարտերով

    Մեր նախնիների համար տաճարային ծառայություն կատարելը մեր սրտերը կապում է նրանց հետ։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Տեսանյութեր ընտանեկան պատմության աշխատանքի վերաբերյալ (ChurchofJesusChrist.org

«Ես չէի կարող բացատրել զգացողությունը»

«Եթե մենք առաջնահերթությունը տանք Աստծուն»

«Մահացածներին փրկելը փրկեց ինձ»

«Հոր այցը»

«Կապված հավերժական ընտանիքներին»

«Արքայության հավաքողները»

«Ներառյալ ինձ»

«Կա՞ Տիրոջ համար չափազանց դժվար բան»

«Փառահեղ և սքանչելի բան»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Բոլորի համար կատարած Հիսուսի Քավությունը ներկայացնում է մեծ հաղթական զոհաբերություն։ Նա տվեց օրինակ, որով դարձավ փոխանորդ ողջ մարդկության համար։ Այդ օրինակը, որի համաձայն մարդը կարող է գործել մեկ ուրիշի փոխարեն, առաջ է գնում Տիրոջ տան արարողություններում։ Այստեղ մենք ծառայում ենք նրանց փոխարեն, ովքեր մահացել են առանց ավետարանի իմացության։ Հնարավորություն կա ընդունելու կամ մերժելու կատարված արարողությունը։ Նրանք հավասար իրավունքներ ունեն այս աշխարհում քայլողների կողքին։ Մահացածներին տրվել է նույն հնարավորությունը, ինչ` ողջերին։ Կրկին, ինչպիսի փառահեղ և սքանչելի բան է Ամենազորն ապահովել Իր Մարգարեին տրված Իր հայտնության միջոցով» («Հրաշալի բաներ, որոնք Աստված հայտնի է դարձրել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2005, 82-83)։

Բարելավել մեր ուսուցումը

Աղոթեք ձեր դասարանի անդամների համար։ Անուն առ անուն աղոթեք նրանց համար, ում ուսուցանում եք, և ձգտեք հասկանալ նրանց առանձնահատուկ կարիքները։ Այդ ժամանակ Երկնային Հայրը կարող է օգնել ձեզ իմանալ, թե ինչ ուսուցանել, որ նպաստեք այդ կարիքները հոգալուն։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,6:)