Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124-125. «Տուն իմ անվան համար»


Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124-125. «Տուն իմ անվան համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 25-31-ը Վարդապետություն և Ուխտեր 124-125, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Նավու

Գեղեցիկ Նավուն, Լարրի Վինբորգ

Հոկտեմբերի 25-31-ը

Վարդապետություն և Ուխտեր 124-125

«Տուն իմ անվան համար»

Որպեսզի Հոգին հիշեցնի մեզ սկզբունքները, մինչ մենք ուսուցանում ենք (տես Հովհաննես 14․26), մենք պետք է նախ ջանասիրաբար ուսումնասիրենք և խորհենք այդ սկզբունքների շուրջ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին Վարդապետություն և Ուխտեր 124-25-ից կիսվել որևէ բանով, ինչը ոգեշնչել է նրանց նոր մոտեցում ունենալ ավետարանի որևէ սկզբունքի վերաբերյալ։ Ի՞նչ են նրանք կարդացել անհատապես կամ ընտանիքի հետ, որը փոխել է նրանց զգացողությունը, մտածելակերպը կամ կյանքը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 124․15, 20

Տերը հիանում է շիտակությամբ։

  • Բաժին 124-ում Տերը գովում է Հայրում Սմիթին և Ջորջ Միլլերին իրենց շիտակության համար։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը ուսումնասիրել այդ հատկանիշը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․15, 20 հատվածները և խորհել, թե ինչ են սովորում շիտակ լինելու մասին այդ հատվածներից։ Ուրիշ ի՞նչ ենք սովորում Սուրբ գրքերի ուղեցույցի «Շիտակություն» վերնագրի տակ նշված սուրբ գրություններից (scriptures.ChurchofJesusChrist.org) կամ Երեց Ռիչարդ Ջ․ Մեյնզի «Արժանանալ Տիրոջ և ձեր ընտանիքի վստահությանը» ուղերձից (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 75-77)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց ծանոթների օրինակներով, ովքեր շիտակ են։ Ինչո՞ւ է շիտակությունն այդքան արժեքավոր հատկանիշ։

Վարդապետություն և Ուխտեր 124․22-24, 60-61

Տերը ցանկանում է, որ ողջունենք և ընդունենք ուրիշներին։

  • Ձեր դասարանի անդամները գուցե ինչ-որ բան սովորեն Նավուի Տան Տիրոջ նկարագրությունից, որը կարող է օգնել նրանց այն մարդկանց հետ փոխհարաբերություններում, ովքեր Վերջին Օրերի Սրբեր չեն կամ հեռացել են Եկեղեցուց։ Դուք կարող եք տուն նկարել գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին Վարդապետություն և Ուխտեր 124․22-24, 60-61 հատվածներում փնտրել բառեր, որոնք Տերն օգտագործել է Նավուի Տան նպատակները նկարագրելու համար։ Ապա նրանք կարող են գրել բառերը գրատախտակի տնակի կողքերին։ Ինչպե՞ս կարող են այդ բառերը վերաբերել նաև Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն։ Ի՞նչ կարող ենք անել, որ այդ նույն բարեհամբույր վերաբերմունքը դրսևորվի մեր ծխում և մեր տներում։

Վարդապետություն և Ուխտեր 124․25-45, 55

Տերը պատվիրում է մեզ տաճարներ կառուցել, որպեսզի մենք կարողանանք ստանալ սուրբ արարողությունները։

  • Հավանաբար դասարանի անդամները կարող են պատկերացնել, որ նրանք ապրում են Նավուում 1841թ․ և աշխատում են Նավուի Տաճարի վրա, երբ ընկերներից մեկը հարցնում է․ «Ինչո՞ւ ենք մենք շարունակում կառուցել այս տաճարները»։ Ի՞նչ կասեիք այդ ընկերոջը։ Դասարանի անդամները կարող են գաղափարներ գտնել Վարդապետություն և Ուխտեր 124․28-30, 37-42, 55-ում։ Եթե դասարանի որոշ անդամներ ծանոթ չեն այս հատվածներում նշված արարողություններին, խորհեք այդ արարողությունների նպատակները և օրհնությունները նկարագրելու մասին։ Տես temples.ChurchofJesusChrist.org հղումը առաջնորդության համար, թե ինչը կարող է պատշաճ լինել տաճարից դուրս քննարկելու համար և ընտրեք տաճարների նկարներ, որոնք կարող եք ցուցադրել դասարանում։

    Նկար
    Ջոզեֆ Սմիթը մարդկանց հետ Նավուի Տաճարը կառուցելիս

    Ջոզեֆ Սմիթը Նավուի Տաճարում, Գերի Ի․ Սմիթ

Վարդապետություն և Ուխտեր 124․45-55

Տերը կօրհնի նրանց, ովքեր ձգտում են հնազանդվել Նրա պատվիրաններին։

  • Սրբերը պատվիրան ստացան տաճար կառուցել Ջեքսոն գավառում, սակայն նրանց «խանգարեցին իրենց թշնամիները» (Վարդապետություն և Ուխտեր 124․5149-55 հատվածներում, որտեղ Տերը խոսում է այդ իրավիճակի մասին, կարող է մխիթարող ուղերձ լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հնազանդվել Աստծո պատվիրաններին, սակայն չեն կարողանում ընտանիքի կամ այլ պատճառներով։ Դուք կարող եք կարդալ այդ հատվածները դասարանի անդամների հետ և խնդրել նրանց մտածել իրավիճակների մասին, երբ մարդիկ չեն կարողանում իրականացնել իրենց արդար ցանկությունները՝ անկառավարելի իրավիճակների պատճառով։ Ի՞նչ խորհուրդ ենք գտնում այդ հատվածներում, որը կարող է օգնել մարդուն նման իրավիճակում։ Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ հնազանդության մասին։

Վարդապետություն և Ուխտեր 124․91-92

Տերը կառաջնորդի մեզ մեր հայրապետական օրհնության համաձայն։

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները օգուտ կքաղեն հայրապետների և հայրապետական օրհնությունների վերաբերյալ քննարկումից։ Կարող եք սկսել՝ հրավիրելով դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 124․91-92, փնտրելով, թե ինչ էր անելու Հայրում Սմիթը, երբ նրան կանչեցին։ Ապա գրատախտակին կարող եք գրել Ինչ և Ինչու և հրավիրել դասարանի անդամներին կարդալ «Հայրապետական օրհնությունները» (Հավատքին հավատարիմ, 96-97), որպեսզի պարզեք, թե ինչ է հայրապետական օրհնությունը և ինչու է այն արժեքավոր։ Ինչպե՞ս կարող է մարդը պատրաստվել ստանալու հայրապետական օրհնություն։ Կարող եք հրավիրել մի քանի մարդու, ովքեր ստացել են իրենց հայրապետական օրհնությունները, կիսվել, թե ինչու են նրանք երախտապարտ դրանց համար։ (Հիշեցրեք նրանց չկիսվել խիստ անձնական կամ նվիրական բաներով)։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք բարձր ենք գնահատում մեր հայրապետական օրհնությունները։

Բարելավել մեր ուսուցումը

Աղոթեք ձեր դասարանի անդամների համար։ Անուն առ անուն աղոթեք նրանց համար, ում ուսուցանում եք։ Դուք կարող եք աղոթել, որ հասկանաք նրանց կարիքները և իմանաք, թե ինչ ուսուցանել, որը կնպաստի հոգալ այդ կարիքները։ Կարող եք նաև խնդրել Երկնային Հորը «պատրաստել նրանց սրտերը» (Ալմա 16.16), որ ստանան ձեր ուսուցանած ճշմարտությունները։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,6։)