Վարդապետություն և Ուխտեր 2021
Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու»


Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123. «Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու»Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Հոկտեմբերի 18-24-ը Վարդապետություն և Ուխտեր 121-123, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
Լիբերթիի բանտը

Լիբերթիի բանտը, Ալ Ռաունդս

Հոկտեմբերի 18-24-ը

Վարդապետություն և Ուխտեր 121-123

«Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու»

Ուսուցանելու նախապատրաստության լավագույն միջոցն է՝ ընթերցել սուրբ գրությունները, հետևել Հոգուն և մտածել այն մարդկանց մասին, ում ուսուցանում եք։ Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները կարող են լրացնել ձեր ստացած ոգեշնչումին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին ընտրել մի ուղերձ Վարդապետություն և Ուխտեր 121-23-ից, որով նրանք կցանկանան կիսվել մեկի հետ, ով տառապում է։ Թույլ տվեք նրանց բացատրել իրենց ընտրությունը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 121․1-33122

Եթե մենք դիմանանք մեր փորձություններին, Աստված կվեհացնի մեզ։

  • Գուցե դուք ունեք դասարանի անդամներ, ովքեր դժվարին փորձությունների պատճառով ունեն այնպիսի զգացողություններ, ինչպես Ջոզեֆ Սմիթը Վարդապետություն և Ուխտեր 121․1-6-ում։ Այդ հատվածները միասին կարդալուց հետո կարող եք հրավիրել դասարանի անդամներին գտնել և կիսվել 7-33 հատվածների այն ուղերձներով, որոնք նրանց հույս և մխիթարություն են ներշնչում իրենց փորձությունների ժամանակ։ Ի՞նչ է նշանակում «լավ համբերե[լ] …» (հատված 8)։ Ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ լավ համբերել։ Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց լավ համբերել։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել, թե ինչպես կարող են փորձությունները «փորձառություն [տալ մեզ]» և «[լինել մեր] օգտի համար» (Վարդապետություն և Ուխտեր 122․7), կարող եք տալ նրանց թերթիկներ և խնդրել գրի առնել իրենց ունեցած փորձություններից մեկը։ Թերթիկի մյուս կողմում դասարանի անդամները կարող են գրել «փորձառություն» և «օգուտ» բառերը։ Մինչ միասին քննարկեք Վարդապետություն և Ուխտեր 122-ը, խրախուսեք դասարանի անդամներին գրի առնել ցանկացած միտք, որը կունենան՝ կապված փորձությունների «մյուս կողմի»՝ իրենց ձեռք բերած «փորձառության» կամ «օգտի» հետ։ Դասարանի որոշ անդամներ գուցե կամենան կիսվել, թե իրենց փորձությունն ինչպես ի վերջո գործեց իրենց օգտի համար։ Կամ նրանք կարող են կարդալ Երեց Կոյիչի Աոյագիի փորձառության մասին «Շարունակիր ճանապարհդ» ելույթում (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 126-28)։

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Մենք պետք է արդար լինենք, որպեսզի ստանանք «երկնքի զորությունները»։

  • Հետաքրքիր կարող է լինել հակադրել աշխարհի տեսանկյունը՝ կապված «զորության կամ ազդեցության» հետ, նաև թե ինչ է ուսուցանել Տերը զորության և ազդեցության մասին (տես բաժին 121)։ Այս քննարկմանն աջակցելու համար դուք կարող եք գրատախտակը բաժանել երկու մասի և վերնագրել դրանք Աշխարհիկ զորություն և Երկնքի զորություններ։ Դասարանի անդամները կարող են լրացնել սյունակները Վարդապետություն և Ուխտեր 121․34-46-ի բառերով և արտահայտություններով։ Այդ հատվածներն ինչպե՞ս կարող են փոխել մեր տեսանկյունը՝ կապված մեր պարտականությունների հետ մեր ընտանիքներում, որպես սպասավորող եղբայրներ և քույրեր, կամ այլ իրավիճակներում, որտեղ հուսով ենք, որ կարող ենք լավ ազդեցություն ունենալ ուրիշների վրա։

  • Վարդապետություն և Ուխտեր 121․45-46 հատվածների խորհուրդը և հրաշալի օրհնությունները քննարկելու համար կարող ենք դասարանը բաժանել խմբերի և խնդրել յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել և քննարկել այդ հատվածներից մի արտահայտություն, ինչպես օրինակ՝ «թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար» կամ «ինչպես ցողը երկնքից»։ Նրանք կարող են փնտրել բառերի սահմանումները, կարդալ դրանց հետ կապված ծանոթագրություններում նշված սուրբ գրությունները և քննարկել, թե ինչ նշանակություն ունեն այդ արտահայտություններն իրենց համար։ Որոշ խմբեր գուցե ցանկանան նկարների միջոցով ներկայացնել իրենց ընտրած արտահայտությունը։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբի դասարանի հետ կիսվել իրենց սովորածով։

Վարդապետություն և Ուխտեր 122․8-9

Հիսուս Քրիստոսը իջավ ամեն բանից ցած և զորացնում է մեզ մեր փորձությունների մեջ։

  • Հասկանալով, որ Հիսուս Քրիստոսը «իջել է … ամեն [բանից] ցած», դասարանի անդամները վստահությամբ կդառնան դեպի Նա: Այս լրացուցիչ սուրբ գրությունները կարող են օգնել բացատրել, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը․ Եսայիա 53․3-4, Եբրայեցիս 2․17-18, 1 Նեփի 11․16-33, Ալմա 7․11-13։ Դասարանի անդամները կարող են կարդալ այդ հատվածները Վարդապետություն և Ուխտեր 122․8-ի հետ միասին, փնտրելով մի բան, ինչը կամրացնի իրենց հավատքը, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել իրենց փորձության պահին։ Նրանք կարող են ոգեշնչում գտնել նաև Փրկիչի վերաբերյալ օրհներգերում, ինչպես օրինակ՝ «Որտե՞ղ կարող եմ խաղաղություն գտնել» (Հիմներ, հ. 129)։

  • «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում» տրված նյութերը մտքեր են տալիս այն մասին, թե ինչպես է Փրկիչը ցած իջել ամեն բանից։ Մտածեք մի եղանակ, թե ինչպես կարող եք ցուցադրել, որ երբ գտնվում ենք ծանր առարկայի «տակ», դա ստիպում է մեզ «կատարելապես լարել մեր ուժերը [այն] բարձրացնելու համար»։ Իմանալով, որ Հիսուս Քրիստոսը իջավ ամեն բանից ցած, ինչպե՞ս կօգնենք մեզ մեր փորձությունների մեջ։

    Նկար
    Հիսուսը Գեթսեմանիում ծնկի իջած

    Հիսուսը հասկանում է մեր վիշտը։ Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը, Ուոլթեր Ռեյն

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Քրիստոսը իջավ բոլոր բաներից ցած։

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․ «Գոյություն ունեն միլիոնավոր աստվածավախ մարդիկ, ովքեր աղոթում են Աստծուն, որ իրենց դուրս բերի չարչարանքներից։ Մեր Փրկիչը հայտնել է, որ Ինքը «վայր իջավ բոլոր բաներից ցած» (Վ&Ու 88.6)։ Ինչպես Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Իջնելով բոլոր բաներից ցած», Նա կատարելապես և անձնապես հասկանում է մարդկային տառապանքի բոլոր տեսակները» [Ensign, Nov. 1997, 23]։ Մենք նույնիսկ կարող ենք ասել, որ իջնելով բոլոր բաներից ցած, Նա կատարելապես ի վիճակի է բարձրացնել և մեզ տալ այն ուժը, որի կարիքը մենք ունենք մեր չարչարանքներին դիմանալու համար» («Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 64)։

Բարելավել մեր ուսուցումը

Ձեր կոչումը ոգեշնչված է: Որպես ուսուցիչ դուք կանչվել եք Տիրոջ կողմից՝ օրհնելու Իր զավակներին։ Տերն ուզում է, որ դուք հաջողության հասնեք, ուստի, եթե դուք արժանի ապրեք՝ ստանալով Նրա օգնությունը, Նա կտա ձեզ այն հայտնությունը, որը դուք փնտրում եք (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 5