Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2․ «Մենք հավատում ենք»


Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2․ «Մենք հավատում ենք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2․, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2021

Նկար
գունավոր ձեռքերի պատկերով ծածկոց

Եկեղեցու բոլոր արժանավոր տղամարդկանց, Էմմա Օլլիբես

Դեկտեմբերի 6-12-ը

Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

«Մենք հավատում ենք»

Երբ ուսումնասիրեք Հավատո Հանգանակը և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2-ը, մտածեք, թե ինչ ազդեցություն են դրանք ունեցել Եկեղեցու վրա։ Ո՞ր ճշմարտություններն են տպավորում ձեզ այդ փաստաթղթերում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից ի վեր, շուրջ 200 տարի Աստված շարունակել է Իր Եկեղեցու ղեկավարներին տալ «հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա» (Վարդապետություն և Ուխտեր 42․61)։ Որոշ դեպքերում, հայտնությունը Եկեղեցու ղեկավարներին ուղղորդել է փոփոխություններ կատարել Եկեղեցու քաղաքականության և գործելակերպի մեջ, «ինչպես որ կամենում է Տերը՝ իր ողորմությունները համապատասխանեցնելով մարդկանց զավակների պայմաններին» (Վարդապետություն և Ուխտեր 46․15Պաշտոնական հայտարարություններ 1 և 2-ը այդպիսի հայտնություններ են։ Դրանցից մեկը դադարեցրեց բազմակի ամուսնության կիրառումը, իսկ մյուսը՝ բոլոր ռասաների մարդկանց համար մատչելի դարձրեց քահանայության, այդ թվում՝ տաճարային օրհնությունները։ Այդպիսի փոփոխությունները այն իրողության մասն են, որ կոչվում է «ճշմարիտ և կենդանի եկեղեցի» (Վարդապետություն և Ուխտեր 1․30), ճշմարիտ և կենդանի մարգարեով։

Բայց կան նաև բաներ, որոնք չեն փոխվում՝ հիմնարար, հավերժական ճշմարտությունները։ Երբեմն հայտնության նպատակն այս ճշմարտությունների վրա լրացուցիչ լույս սփռելն է, օգնելով մեզ ավելի պարզ տեսնել դրանք։ Հավատո Հանգանակը՝ Ջոզեֆ Սմիթի 13 հակիրճ դրույթներն են այն մասին, թե ինչին են հավատում վերջին օրերի սրբերը, և հստակեցման նպատակ ունեն։ Հայտնության այդ երկու տեսակներն առաջնորդում և օրհնում են Եկեղեցին, որն ամուր հիմնված է հավերժական ճշմարտության վրա, մինչդեռ կարող է աճել և փոփոխվել, երբ Տերն ընդլայնում է մեր հասկացողությունը, օգնելով մեզ դիմագրավել ներկայիս մարտահրավերներին։ Այլ խոսքերով, «Մենք հավատում ենք նաև այն ամենին, ինչ Աստված հայտնել է, այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է, և հավատում ենք, որ Նա դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հավատո Հանգանակ

Հավատո Հանգանակը պարունակում է վերականգնված ավետարանի հիմնարար ճշմարտությունները։

Հավատո Հանգանակն ուսումնասիրելու եղանակներից մեկն է՝ թվարկել ճշմարտությունները, որոնք գրված են դրանցից յուրաքանչյուրում, և ապա գտնել այդ ճշմարտությունների հետ առնչվող սուրբ գրությունները։ Սուրբ գրությունների այդ հատվածներն ինչպե՞ս են ընդլայնում ձեր հասկացողությունը Հավատո Հանգանակում զետեղված ճշմարտությունների վերաբերյալ։

Տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հավատո Հանգանակ», scriptures.ChurchofJesusChrist.org, Լ․ Թոմ Փերի, «Հավատո հանգանակներում պարունակվող վարդապետությունները և սկզբունքները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 46-48, “Chapter 38: The Wentworth Letter,” in Teachings of Presidents of the Church: Joseph Smith, 435-47։

Հավատո Հանգանակ 1․9, Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ղեկավարվում է հայտնությամբ։

«Մենք հավատում ենք, որ [Աստված] դեռ շատ մեծ ու կարևոր բաներ է հայտնելու Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1․9), նույնիսկ երբ այդ բաները ենթադրում են Եկեղեցու քաղաքականության և գործելակերպի փոփոխություն։ Այս սկզբունքները հիշելով, վերանայեք Պաշտոնական հայտարարություններ 1 և 2-ը, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ամրապնդում են ձեր հավատը շարունակական հայտնության հանդեպ։ Տիրոջ մարգարեին տրվող շարունակական հայտնության ուրիշ ի՞նչ օրինակներ գիտեք։ Այս հայտնություններն ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել ձեր կյանքի վրա։ Ինչպե՞ս են դրանք առաջ տարել Երկնային Հոր արքայության գործը։

Տես նաև Ամովս 3․7, 2 Նեփի 28․30։

Պաշտոնական Հայտարարություն 1

Աստծո գործը պետք է առաջ շարժվի։

Ուսումնասիրելով «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից» (Պաշտոնական Հայտարարություն 1-ի վերջում), մտածեք, թե ի՞նչ պատճառներ է նշել մարգարեն Տիրոջ կողմից բազմակի ամուսնության կիրառումը դադարեցնելու համար։ Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Աստծո աշխատանքի մասին։

Պաշտոնական Հայտարարություն 1-ի պատմության մասին լրացուցիչ տեղեկության համար, տես The Messenger and the Manifesto” (Revelations in Context, 323–31) and “Plural Marriage and Families in Early Utah” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Նկար
Վիլֆորդ Վուդրուֆի նկարը

Վիլֆորդ Վուդրուֆ, Հ․ Ի․ Պետերսոն

Պաշտոնական Հայտարարություն 2

Մենք կարող ենք ապավինել Տիրոջը, նույնիսկ, եթե ամեն ինչ չէ, որ կատարյալ հասկանում ենք։

Սուրբ գրություններն ուսուցանում են մեզ ապավինել Տիրոջը (տես Առակաց 3․5), և այդպես են վարվել աֆրիկյան ծագում ունեցող Եկեղեցու շատ անդամներ, երբ Եկեղեցին չի թույլատրել քահանայության կարգումը և տաճարային արարողությունները նրանց համար։ Չնայած նրանք չէին հասկանում այդ քաղաքականության իմաստը, և հաճախ վիրավորվում էին այն բացատրություններից, որոնք տրվում էին նրանց այն ժամանակ, և որոնք Եկեղեցին այժմ ժխտում է, աֆրիկյան ծագում ունեցող շատ նվիրյալ անդամներ վստահում էին Տիրոջը և հավատարիմ էին մնում ողջ կյանքի ընթացքում։ Երբ կարդաք Պաշտոնական Հայտարարություն 2-ը, խորհեք, թե ինչպես եք սովորել վստահել Տիրոջը, նույնիսկ, երբ կատարյալ չեք հասկացել բոլոր բաները։

Եկեղեցու սևամորթ անդամների հավատքի մասին տեղեկանալը ձեզ համար ոգեշնչող փորձառություն կլինի։ Նրանց մասին մի քանի պատմություններ կարելի է գտնել history.ChurchofJesusChrist.org կայքում։

  • Jane Elizabeth Manning James” (Church History Topics)

  • In My Father’s House Are Many Mansions” (story of Green Flake)

  • You Have Come at Last” (story of Anthony Obinna)

  • “Break the Soil of Bitterness” (story of Julia Mavimbela)

  • I Will Take It in Faith” (story of George Rickford)

Տես նաև “Witnessing the Faithfulness,” Revelations in Context, 332–41; Gospel Topics, “Race and the Priesthood,” topics.ChurchofJesusChrist.org; Ahmad Corbitt, “A Personal Essay on Race and the Priesthood,” parts 1–4, history.ChurchofJesusChrist.org; BeOne.ChurchofJesusChrist.org.

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Հավատո Հանգանակ։Մտածեք, թե ինչպես կարող եք ընտանիքի անդամներով «փոքր դասեր» կազմակերպել Հավատո Հանգանակի դրույթներով։ Օրինակ՝ շաբաթվա ընթացքում ընտանիքի յուրաքանչյուր անդամը կարող է ընտրել Հավատո Հանգանակից մի դրույթ և գտնել սուրբ գրության համապատասխան հատվածներ, նկար, օրհներգ կամ մանկական երգ, կամ կիսվել անձնական փորձառությամբ։

Կամ, ընտանիքի անդամները կարող են հերթով միմյանց հարցեր տալ Եկեղեցու և մեր համոզմունքների վերաբերյալ, ապա, այդ հարցերին պատասխանել Հավատո Հանգանակի օգնությամբ։

Պաշտոնական Հայտարարություններ 1 և 2։Պաշտոնական Հայտարարություններ 1 և 2-ը օգնում են մեզ հասկանալ ժամանակակից հայտնության դերը Եկեղեցում։ Երբ ձեր ընտանիքի անդամները միասին կարդան դրանք, քննարկեք, թե ինչպես է մարգարեն առաջնորդում մեզ «Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ» (Պաշտոնական Հայտարարություն 1)։ Այս երկու հայտարարություններն ինչպե՞ս են ամրապնդում մեր հավատքը կենդանի Աստծո հանդեպ, ով անձամբ առաջնորդում է Իր Եկեղեցին։ Մենք ինչպե՞ս ենք տեսնում Նրա ձեռքը Եկեղեցու այսօրվա աշխատանքում։ Գուցե ցանկանաք միասին ուսումնասիրել «Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար» անվանումով վերոնշյալ տեղեկատվությունը։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար ձեռնարկում։

Առաջարկվող երգ․ «Պահիր պատվիրանները», Երեխաների երգարան, 68։

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու հրավերների հարցում։ «Երբ հետևողական եք գործելու հրավերին, դուք ցույց եք տալիս [ձեր ընտանիքի անդամներին], որ հոգ եք տանում նրանց մասին, և ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Դուք նրանց հնարավորություն եք տալիս նաև կիսվել իրենց փորձառություններով» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,35