Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական Հայտարարություններ 1 և 2. «Մենք հավատում ենք»


Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական Հայտարարություններ 1 և 2. «Մենք հավատում ենք», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Դեկտեմբերի 6-12-ը Հավատո Հանգանակը և Պաշտոնական Հայտարարություններ 1 և 2, Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2021

Նկար
մգդակած վերմակ, որը ցույց է տալիս մաշկի տարբեր գույնի բազմաթիվ ձեռքեր

Ուղղված է արական սեռի բոլոր արժանավոր անդամներին Էմմա Ալլեբես

Դեկտեմբերի 6-12-ը

Հավատո Հանգանակ և Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

«Մենք հավատում ենք»

Երբ ուսումնասիրում եք այս շաբաթ և ծրագիր կազմում ուսուցանելու, մտածեք թե ինչպես կարող եք օգնել երեխաներին ձեր դասարանում ամրապնդել իրենց հավատքը ավետարանի հիմնական ճշմարտություններում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գնդակը նետեք որևէ երեխայի և խնդրեք նրան կիսվել ինչ-որ բանով, որին հավատում է` Հիսուս Քրիստոսի կամ Երկնային Հոր վերաբերյալ: Կրկնեք, մինչև բոլոր երեխաները կիսվելու հնարավորություն ունենան։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հավատո Հանգանակը

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի ավետարանին:

Դուք կարող եք օգտագործել Հավատո Հանգանակը, երեխաների հետ կրկնելով որոշ հիմնական համոզմունքներ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերաբերյալ: Ինչո՞ւ է կարևոր, որ երեխաները, ում ուսուցանում եք, հավատան այդ պարզ ճշմարտություններին:

Հնարավոր վարժություններ

  • Ընտրեք մի քանի հավատո հանգանակներ, որոնք զգում եք՝ հատկապես կարևոր են երեխաների համար, ում ուսուցանում եք: Յուրաքանչյուր հավատո հանգանակի համար կիսվեք մի նկարով (տես այս շաբաթվա վարժության էջը) կամ մի պատմվածքով (սուրբ գրությունից կամ ձեր կյանքից), որը լուսաբանում է կամ պարզաբանում մի ճշմարտություն, որն ուսուցանվում է այդ հանգանակում: Պատմեք երեխաներին, թե ինչու է այդ ճշմարտությունը կարևոր ձեզ համար և թող նրանք կիսվեն, թե ինչու է այն կարևոր իրենց համար:

  • Գտեք հիմներ կամ երեխաների երգեր, որոնք կարող են օգնել երեխաներին հասկանալ մեկ կամ ավելի հավատո հանգանակներ: Գուցե երեխաները օգնեն ձեզ ընտրել: Միասին երգեր երգեք և օգնեք երեխաներին տեսնել, թե ինչպես են երգերը կապված հավատո հանգանակների հետ:

Հավատո հանգանակներ 1.9, Պաշտոնական հայտարարություն 1 և 2

Տերն առաջնորդում է Իր Եկեղեցին Իր մարգարեի միջոցով:

Քանի որ Եկեղեցու անդամները բախվում են զանազան դժվարությունների, մենք կարող ենք խաղաղություն գտնել` իմանալով, որ Երկնային Հայրը կամենում է հայտնություն տալ` մեզ առաջնորդելու համար: Օգնեք երեխաներին, ում ուսուցանում եք, ամրապնդել իրենց հավատքը, որ Աստված առաջնորդում է Եկեղեցին ապրող մարգարեի միջոցով:

Նկար
տղան գերագույն համաժողով դիտելիս

Երկնային Հայրը առաջնորդում է մեզ մարգարեների միջոցով։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մի շարք սուրբ գրություններ և ապրող մարգարեի մի նկար (կամ Ensign-ի և Լիահոնայի վերջին համաժողովի թողարկումը): Օգնեք երեխաներին որոշել, թե որ կետն է առնչվում «այն ամենին, ինչ Աստված հայտնել է» արտահայտությանը, և որ կետն է առնչվում «այն ամենին, ինչ Նա այժմ հայտնում է» արտահայտությանը (Հավատո հանգանակներ 1.9):

  • Անջատեք լույսերը և Հիսուս Քրիստոսի նկարը դրեք գրատախտակի վրա: Գրպանի լապտերի լույսը ուղղեք պատկերի վրա` ցույց տալով, թե ինչպես է մարգարեն լապտերի նման օգնում մեզ Փրկիչին ավելի հստակ տեսնել:

  • Գտեք պարզ ուղղորդումներ որևէ բան պատրաստելու մասին, օրինակ` ուտելիք կամ խաղալիք: Երեխաների հետ հետևեք հրահանգներին և բացատրեք, որ մարգարեի միջոցով Երկնային Հայրը տալիս է մեզ հրահանգներ, որ օգնի մեզ վերադառնալ և ապրել Իր հետ: Ի՞նչ է մարգարեն ուսուցանել մեզ, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Աստծո մոտ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հավատո Հանգանակը

Հավատո Հանգանակն ուսուցանում է ավետարանի պարզ ճշմարտությունները:

Երբեմն ավետարանը կարող է թվալ մեծ և բարդ, հատկապես երեխաների համար: Հավատո Հանգանակը կարող է օգնել երեխաներին պարզորոշ հասկանալ որոշ հիմնական ճշմարտություններ, որոնց մենք հավատում ենք՝ որպես Վերջին Օրերի Սրբեր:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին խնդրեք ընտրել հավատո հանգանակներից մեկը և կիսվել դրանով դասարանի հետ: Ապա թույլ տվեք մյուս երեխաներին գուշակել (գտնել), թե որ հավատո հանգանակում է գտնվում այդ խոսքը կամ արտահայտությունը: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչու է իրենց ընտրած բառը կամ արտահայտությունը կարևոր:

  • Մի քանի երեխաների նախօրոք խնդրեք պատրաստվել՝ դասարանումկարճ ուղերձով կիսվել իրենց սիրելի հավատո հանգանակի վերաբերյալ: Նրանց ուղերձը կարող է ներառել մի նկար, երգ, պատմվածք, փորձառություն կամ այլ սուրբ գրություններ: Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու են իրենք սիրում իրենց ընտրած հավատո հանգանակը:

  • Գրեք գրատախտակին մի քանի հարցեր, որոնք մարդիկ գուցե ունենան մեր համոզմունքների վերաբերյալ, որոնց կարելի է պատասխանել հավատո հանգանակներից մեկով: Խնդրեք երեխաներին ընտրել մի հարց և գտնել հավատո մի հանգանակ, որը պատասխանում է դրան: Թող նրանք վարժվեն պատասխանել հարցին` օգտագործելով հավատո հանգանակը:

Պաշտոնական հայտարարություններ 1 և 2

Մարգարեներն օգնում են մեզ իմանալ Երկնային Հոր կամքը:

Պաշտոնական հայտարարություններ 1-ը և 2-ը գերազանց օրինակներ են, թե ինչպես են մարգարեները ստանում և գործում ըստ Աստծուց ստացած հայտնության: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին մեծացնել իրենց հավատքը, որ Աստված հայտնությամբ է ուղղորդում Իր Եկեղեցին:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գտնել մի հավատո հանգանակ, որն ուսուցանում է մարգարեների կամ հայտնության մասին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչու են իրենք երախտապարտ, որ ունենք ապրող մարգարե: Կիսվեք մի քանի օրինակներով, թե ինչպես է Աստված առաջնորդում Եկեղեցին հայտնության միջոցով, ներառյալ օրինակները, որոնք նկարագրված են Պաշտոնական հայտարարություն 1-ում և 2-ում, և թող երեխաները կիսվեն օրինակներով, որոնք ծանոթ են իրենց (ինչպես օրինակ՝ Եկեղեցու քաղաքականության և ծրագրերի մեջ վերջին փոփոխությունների վերաբերյալ):

  • Երեխաներին տվեք հետևյալ սուրբ գրությունների հղումները. 2 Նեփի 26.33, Հակոբ 2.27: Հրավիրեք նրանց որոշել, թե որ սուրբ գրությունն է կապված Պաշտոնական հայտարարություն 1-ի հետ, (որը վերջ դրեց բազմակնությանը), և որն է առնչվում Պաշտոնական հայտարարություն 2-ին (որը քահանայության և տաճարային օրհնությունները հասանելի դարձրեցին բոլոր ռասաներին պատկանող մարդկանց): Բերեք ձեր վկայությունը, որ Տերն Իր կամքը բացահայտում է ինչպես հին, այնպես էլ ժամանակակից մարգարեներին:

  • Գրեք հետևյալը գրատախտակին Պաշտոնական հայտարարություն 1-ից «Թողում եմ ձեզ, որ դուք խորհեք»: Ի՞նչ է նշանակում՝ մենք ինքներս խորհենք, երբ մարգարեն հայտնություն է ստանում: Որպեսզի օգնեք նրանց պատասխանել այս հարցին, կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս մտքով. «Դուք կարող եք ինքնուրույն իմանալ, թե ինչն է ճիշտ և ինչը ոչ` սովորելով զանազանել Հոգու հուշումները» («Աստծո սերը և օրենքները» [Բրիգամ Յանգի համալսարանի հոգևոր հավաք, սեպտ. 17, 2019], 4, speeches.byu.edu):

  • Գրատախտակին նկարեք կամ ցուցադրեք Երկիրը պատկերող մի նկար։ Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ վերջին երկու պարբերությունները Առաջին Նախագահության նամակից, հունիսի 8, 1978 ամսաթվով, որը մեջբերվում է Պաշտոնական Հայտարարություն 2-ի մեջ` (սկսած «Նա լսեց մեր աղոթքները… » բառերից): Խնդրեք երեխաներին հաշվել, թե քանի անգամ է հայտնվում «օրհնություն» և «օրհնություններ» բառերը: Ի՞նչ օրհնություններ են գալիս ավետարանից: Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել դրանք Երկրի մի գծանկարի կամ նկարի շուրջը: Վկայություն բերեք, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին ողջ աշխարհում և ուզում է օրհնել նրանց Իր ավետարանով:

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Օգնեք երեխաներին ընտրել մի հավատո հանգանակ, որը նրանք կկամենային անգիր սովորել, և օգնեք, որ ծրագրեն անել այդ:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Չնայած նրանք փոքր են, երեխաները կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամների հավատքը: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել որևէ բանով, որ սովորել են Երեխաների միությունում: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,30:)