Վարդապետություն և Ուխտեր 2021
Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին. «Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում»


«Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին. «Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

«Դեկտեմբերի 13-19-ը Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. 2021

Նկար
ընտանիք

Դեկտեմբերի 13-19-ը

Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին

«Ընտանիքը կենտրոնական դեր ունի Արարչի ծրագրում»

Ի՞նչ սկզբունքներ եք գտնում «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» հռչակագրում, որոնցով ոգեշնչվում եք կիսվել երեխաների հետ: Երբ պատրաստվում եք ուսուցանելու, գրի առեք Հոգուց ստացած հուշումները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին բերել կամ նկարել իրենց ընտանիքի նկարը՝ դասարանի հետ կիսվելու համար: Խնդրեք երեխաներին կիսվել մի բանով, որն իրենք սիրում են իրենց ընտանիքում, կամ որն իրենք սովորել են ընտանիքների մասին այս շաբաթ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ընտանիքները կարևոր են Երկնային Հոր ծրագրում:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել ընտանիքի մասին հայտարարությունը, որ օգնեք երեխաներին հասկանալ, թե որքան կարևոր են ընտանիքները Աստծո ծրագրում:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այն կարևոր բաների մասին, որոնք նրանք կկամենային պատմել բոլորին: Երեխաներին ցույց տվեք «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի մի օրինակ, և բացատրեք, որ մարգարեներն ու առաքյալները գրել են այն, որ բոլորին ասեն, թե որքան կարևոր է ընտանիքը Երկնային Հոր ծրագրում: Հարցրեք երեխաներին, թե ինչու են կարծում, որ ընտանիքներն այդքան կարևոր են Երկնային Հոր համար: Կիսվեք հայտարարությունից մի բանով, որի մասին, ըստ ձեզ, բոլորը կարիք ունեն իմանալ:

  • Երեխաներին ցուցադրեք մի տաճարի և մի ընտանիքի նկար: Երեխաները թող պահեն նկարները, մինչ դուք կկարդաք ընտանիքի մասին հայտարարության երրորդ պարբերության վերջին նախադասությունը: Խնդրեք նրանց մատնացույց անել ճիշտ նկարները, երբ կարդաք «տաճարներ» և «ընտանիքներ» բառերը: Վկայեք, որ տաճարային արարողությունների շնորհիվ մեր ընտանիքները կարող են հավերժ միավորվել: Միասին մի երգ երգեք հավերժական ընտանիքների մասին, ինչպես օրինակ՝ «Ես սիրում եմ տեսնել տաճարը» (Երեխաների երգարան,95), և օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել «տաճար» և «ընտանիք» բառերին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ուժեղ դարձնենք օրինակ՝ մեր ատամները, մեր մարմինները կամ որևէ շենք: Ի՞նչ կարող ենք անել մեր ընտանիքները ուժեղ դարձնելու համար: Օգնեք երեխաներին հասկանալ այն սկզբունքները, որոնք տանում են դեպի երջանկություն ընտանեկան կյանքում, որը գտնվում է ընտանիքի մասին հայտարարության մեջ պարբերություն յոթում (տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը): Խնդրեք երեխաներին ծրագրել ուղիներ, որոնցով իրենք կուժեղացնեն իրենց ընտանիքները:

    Նկար
    ընտանեկան խոհարարություն

    Ծնողները պարտական են մեծացնել իրենց երեխաներին սիրո և արդարակեցության մեջ:

Ես «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն եմ»։

Ընտանիքի մասին հայտարարությունն ուսուցանում է, որ մենք բոլորս Երկնային Ծնողների զավակներն ենք, և մենք այստեղ ենք՝ երկրի վրա, որպեսզի ավելի նմանվենք Նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Միասին երգեք «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)։ Ապա մի գնդակ կամ փափուկ առարկա նետեք դեպի երեխան` ասելով. «Ես ճանաչում եմ Աստծո մի զավակի, ում անունը [երեխայի անունը] է»: Խնդրեք երեխային այդ առարկան նետել մեկ ուրիշ երեխայի` ասելով նույն խոսքերը և նշելով այդ երեխայի անունը: Կրկնեք այդ վարժությունն այնքան, մինչև յուրաքանչյուրի հերթը հասնի։ Վկայեք, որ յուրաքանչյուր երեխա «երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»։

  • Մտածեք ուղիներ, որոնցով կարող եք բացատրել, որ քանի որ մենք Երկնային Ծնողների զավակներն ենք, մենք կարող ենք նմանվել Նրանց: Օրինակ, ցույց տվեք կենդանիների նկարներ և նրանց ձագերին, կամ ձեզ և ձեր ծնողներին կամ երեխաներին և օգնեք երեխաներին տեսնել նմանությունները: Վկայեք, որ ճիշտ ինչպես մանուկները մեծանում են` նմանվելով իրենց ծնողներին, մենք ևս կարող ենք մի օր նմանվել մեր Երկնային Հորը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ընտանիքները կարևոր են Երկնային Հոր ծրագրում:

Ընտանիքի մասին հայտարարությունը լույս տեսավ` վերահաստատելով ընտանիքի վերաբերյալ հավերժական ճշմարտությունները: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին՝ խորացնել իրենց վկայություններն այդ ճշմարտությունների մասին:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ովքեր են գրել ընտանիքի մասին հայտարարությունը: (Նախագահ Դալլին Հ. Օուքսը «Ծրագիրը և Հայտարարությունը», [Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 28-31] իր ուղերձում նկարագրել է, թե ինչպես այն գրվեց։) Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «պաշտոնապես հայտարարում ենք» խոսքերը բացման պարբերության մեջ: Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչու են մարգարեներն ու առաքյալները կամենում «պաշտոնապես հայտարարել» ընտանիքի վերաբերյալ ճշմարտությունները մեր օրերում:

  • Կիսվեք ընտանիքի մասին հայտարարությունից մի քանի դրույթներով, որոնք հատկապես իմաստալի են ձեզ համար: Հրավիրեք մի քանի երեխաների իրենց զգացմունքներով կիսվել այդ ճշմարտությունների վերաբերյալ: Ինչո՞վ կտարբերվեր մեր կյանքը, եթե մենք չիմանայինք այդ մասին: Միասին մի երգ երգեք, որն ուսուցանում է հայտարարությունում գտնվող ճշմարտություններ, ինչպես օրինակ՝ «Ես կհետևեմ Աստծո ծրագրին» կամ «Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել» (Երեխաների երգարան, 164–65, 188)։

  • Ցույց տվեք երեխաներին նկարներ (կամ հրավիրեք նրանց նկարել մի քանիսը)՝ պատկերելով ճշմարտություններ, որոնք գտնվում են ընտանիքի մասին հայտարարության մեջ: Դրանք կարող են լինել տաճարի, միասին աղոթող կամ խաղացող ընտանիքի կամ ամուսնացող զույգի նկարներ: Հրավիրեք երեխաներին գտնել նախադասություններ ընտանիքի մասին հայտարարությունում, որոնք կապված են նկարների հետ: Այս նախադասություններն ի՞նչ են ուսուցանում մեզ:

  • Պատրաստեք մի քանի հարցեր, որոնց կարելի է պատասխանել ընտանիքի մասին հայտարարությունից, ինչպես օրինակ. «Աստված ինչպե՞ս է վերաբերվում ամուսնությանը» և «Ի՞նչն է ընտանիքը դարձնում երջանիկ»: Թող յուրաքանչյուր երեխա վերցնի մի հարց և օգնեք նրանց գտնել պատասխանները հայտարարությունում։

  • Հրավիրեք երեխաներից մեկի մայրիկին և հայրիկին դասարանի հետ կիսվել, թե ինչպես են իրենք «օգնում միմյանց որպես հավասար զուգընկերներ» իրենց «սրբազան պարտականություններում» իրենց ընտանիքում: Հրավիրեք երեխաներին քննարկել, թե ինչ կարող են անել այժմ, որպեսզի պատրաստվեն լինել արդար կանայք և ամուսիններ, մայրեր և հայրեր:

Ընտանիքներն ամենաերջանիկն են, երբ հետևում են Հիսուս Քրիստոսին:

Երկնային Հայրը սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին, և Նա ցանկանում է, որ նրանք երջանիկ լինեն: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացել իրենց սրտերը և կյանքը Հիսուս Քրիստոսի զորության և ազդեցության առաջ։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին ցուցադրեք կամ նկարեք սրտի մի մեծ ուրվագիծ և հրավիրեք երեխաներին կարդալ հայտարարության յոթերորդ պարբերությունը: Խնդրեք նրանց փնտրել գործողություններ, որոնք նրանք կարող են անել՝ օգնելով իրենց ընտանիքներին երջանիկ լինել, ապա գրեք նրանց պատասխանները սրտի ներսում: Հրավիրեք երեխաներին ընտրել մի բան, որի վրա կարող են աշխատել` իրենց տունն ավելի երջանիկ դարձնելու համար:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք սիրված են զգացել ընտանիքի անդամի կողմից: Օգնեք երեխաներին գտնել սկզբունքներ հայտարարության յոթերորդ պարբերությունից, որը կարող է օգնել ընտանիքի անդամներին սիրված զգալ: Ինչպե՞ս պետք է Հիսուս Քրիստոսի ավետարանի մեր գիտելիքն ազդի այն ձևի վրա, որով մենք վերաբերվում ենք մեր ընտանիքներին:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ կպատասխանեն, եթե մի ընկեր հարցնի, թե ինչու է կարևոր ամուսնանալ կամ երեխաներ ունենալ Ինչպե՞ս կարող ենք օգնել այդ ընկերոջը հասկանալ, թե որքան կարևոր են ընտանիքները Երկնային Հոր համար: Օգնեք երեխաներին գտնել դրույթներ ընտանիքի մասին հայտարարությունում, որոնք կարող են օգնել, տես նաև «Ո՞րն է ընտանիքի նպատակը» տեսաֆիլմը (ChurchofJesusChrist.org-ում):

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ծրագրել ինչ-որ բան անել, որպեսզի ամրացնեն իրենց ընտանիքները: Խրախուսեք նրանց տանը իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել իրենց ծրագրով:

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք նրբանկատ: Երբ ուսուցանում եք ընտանիքի մասին հայտարարության մեջ ուսուցանվող ճշմարտությունները, զգույշ եղեք, որովհետև շատ երեխաներ մեծանում են ընտանիքներում, որոնք չեն համապատասխանում հայտարարության մեջ նկարագրված կատարելատիպերին: Զգույշ եղեք, որ չասեք որևէ բան, որը կարող է ստիպել նրանց հուսահատված կամ անարժան զգալ: