Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 10-16-ը: Վարդապետություն և Ուխտեր 49-50. «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»


Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50․ «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 10-16-ը Վարդապետություն և Ուխտեր 49-50, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
լճակ արևածագին

Մայիսի 10-16-ը

Վարդապետություն և Ուխտեր 49-50

«Այն, ինչ Աստծուց է՝ լույս է»:

Որպեսզի «քարոզեք ճշմարտության խոսքը Մխիթարիչի միջոցով» (Վարդապետություն և Ուխտեր 50․17), որոնեք աստվածային ոգեշնչում, երբ խորհեք Վարդապետություն և Ուխտեր 49-50-իշուրջ: Ապա բաց եղեք Աստծո ուղղորդմանը, երբ ուսուցանեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Բացի սուրբ գրությունները ուսումնասիրելիս իրենց ստացած գաղափարներով կիսվելուց, դասարանի անդամները կարող են օգուտ քաղել` քննարկելով, թե ինչպես եկան այդ գաղափարները: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին միմյանց հետ կիսվել Վարդապետություն և Ուխտեր 49-50-ից մի հատվածի վերաբերյալ գաղափարներով և քննարկել, թե ինչն առաջնորդեց նրանց դեպի այդ գաղափարները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություններ և ուխտեր 49, 50.1–36

Ավետարանի ճշմարտությունները կարող են օգնել ինձ ճանաչել կեղծ ուսմունքները:

  • Բաժին 49-ը տրվել է հաստատելու ճշմարիտ վարդապետությունը, որն ուղղում է այն, ինչ մյուսներն էին ուսուցանում (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար որոշ պատմական հենքի նպատակով): Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել այս բաժինը, դուք կարող եք բաժանել դասարանի անդամներին խմբերի և հանձնարարել յուրաքանչյուր խմբին վարդապետական թեմաներից մեկը(ինչպես գրված է 49-ը բաժնի վերնագրում): Խմբերը կարող են քննարկել հետևյալ հարցերը. Ի՞նչ ճշմարտություններ Տերն ուսուցանեց այս թեմայի շուրջ 49 բաժնում: Ինչպե՞ս են մարդիկ հավատում այդ թեմային այսօր։ Ի՞նչ ճշմարտություններ է Տերը հետագայում ուսուցանել դրա վերաբերյալ մեր վերջին օրերի մարգարեների միջոցով: Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել իրենց երախտագիտությամբ մեր օրերում այդ բացահայտված ճշմարտությունների համար:

  • Կիրթլենդի երեցների նման, ովքեր «չէին հասկանում տարբեր ոգիների դրսևորումները» (Վարդապետություն և Ուխտեր 50, բաժնի վերնագիրը), երբեմն մենք զարմանում ենք, թե այն, ինչ մենք զգում ենք կամ տեսնում, Հոգուց է, թե մեկ այլ ազդեցությունից: Ի՞նչ կարող ենք սովորել Վարդապետություն և Ուխտեր 50․1-36-ից, որը կօգնի մեզ ճանաչել Հոգու ազդեցությունը: Դուք կարող եք թույլ տալ յուրաքանչյուր դասարանի անդամի վերցնել մի քանի հատվածներ ուսումնասիրելու համար և խնդրել անդամներին կիսվել իրենց գտածով:

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը Աստծո ծրագրի էական մասն է:

  • Քանի որ ամուսնությունը էական է Երկնային Հոր ծրագրում, Սատանան ձգտում է խառնաշփոթ ստեղծել դրա վերաբերյալ: Ձեր դասարանը կարող է օգուտ քաղել գրատախտակի վրա ամուսնության վերաբերյալ Տիրոջ բացահայտած ճշմարտությունների մի ցուցակ կազմելուց: Օրինակ, ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում ամուսնության մասին Վարդապետություն և Ուխտեր 49․15-17-ից: Այլ օգտակար սուրբ գրություններ ընդգրկում են Ծննդոց 2.20–24-ը, Ա Կորնթացիս 11.11-ը, կամ այլ հղումներ, որոնք գտնվում են «Ամուսնություն, ամուսնանալ» Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Դասարանի անդամները կարող են նաև ճշմարտություններ գտնել «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»հռչակագրից: Հիմնվելով այս սկզբնաղբյուրներում սովորածից, ինչո՞ւ է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական Աստծո ծրագրում (տես «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»):

    Նկար
    տաճարից դուրս գտնվող զույգ

    Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

Վարդապետություն և Ուխտեր 50․13-22

Ուսուցիչները և սովորողները շենանում են միասին Հոգու կողմից:

  • Տիրոջ հրահանգը քարոզելու և ճշմարտություն ստանալու մասին կարող է լավ հնարավորություն հանդիսանալ` քննարկելու այն ընդհանուր դերը, որը դուք ունեք որպես ուսուցիչ և դասարանի անդամներ ավետարանի ուսուցումը խթանելու գործում: Մտածեք խնդրել դասարանի անդամներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 50․13-22-ը զույգերով և քննարկել Հոգու, ուսուցիչների և սովորողների դերերը: Զույգերից մի քանիսը կարող են դասարանի հետ կիսվել իրենց սովորածով: Որո՞նք են մի քանի «այլ ուղիները», որոնց միջոցով մենք երբեմն փորձում ենք ուսուցանել կամ սովորել ավետարանը (հատված 17): Ինչպե՞ս կարող ենք ավելի լավը լինել` Հոգուց ստանալու միջոցով: Ի՞նչ ենք մենք ոգեշնչվում անել մեր տներում և եկեղեցում` ավետարանը ավելի լավ ուսուցանելու և սովորելու համար։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Ամուսնությունը կարևոր է Երկնային Հոր ծրագրում:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր Աստծո փրկության ծրագրում.

«Աստվածային ծրագրով տղամարդիկ և կանայք պետք է միասին առաջանան դեպի կատարելություն և փառքի լրիվություն: Իրենց խառնվածքների և կարողությունների շնորհիվ տղամարդիկ և կանայք յուրաքանչյուրը ամուսնական փոխհարաբերություն է բերում առանձնահատուկ հեռանկարներ ու փորձառություններ: Տղամարդն ու կինը տարբեր ձևով, սակայն հավասարապես են ներդրում կատարում ընդհանուր միասնությանն ու ամբողջականությանը, որին հնարավոր չէ հասնել որևէ այլ ճանապարհով։ Տղամարդը լրացնում և կատարելագործում է կնոջը, իսկ կինը լրացնում և կատարելագործում է տղամարդուն, երբ նրանք սովորում են իրարից և փոխադարձաբար ամրացնում և օրհնում իրար։ …

Սիրող ու հավատարիմ ամուսնուց և կնոջից բաղկացած տունը լավագույն վայրն է, որտեղ երեխաները կարող են դաստիարակվել սիրով և արդարությամբ և որտեղ կարող են բավարարվել երեխաների հոգևոր ու ֆիզիկական կարիքները։ Ճիշտ այնպես, ինչպես տղամարդկանց և կանանց յուրահատուկ առանձնահատկությունները նպաստում են ամուսնական հարաբերությունների ամբողջականությանը, այդ նույն առանձնահատկություններն էլ կենսական են երեխաների զարգացման, դաստիարակության և ուսուցման համար» (“Marriage Is Essential to His Eternal Plan,Ensign, June 2006, 83–84)։

Բարելավել մեր ուսուցումը

Վարեք ոգեշնչող քննարկումներ։ Յուրաքանչյուրն ունի ասելիք, բայց միշտ չէ որ յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու: Հետևելով Հոգու ազդեցությանը, եղանակներ փնտրեք մեծացնելու դասարանի այն անդամների թիվը, ովքեր կարող են կիսվել իրենց վկայություններով: