Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48․ «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»


Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48. «Հետամուտ եղեք լավագույն պարգևներին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 3-9-ը Վարդապետություն և Ուխտեր 46-48, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
լճակի մոտ հանդիպող մարդիկ

Ճամբարային հավաք, Ուորթինգթոն Ուիթրիջ

Մայիսի 3-9-ը

Վարդապետություն և Ուխտեր 46-48

«Հետամուտ եղեք լավագույն պարգևներին»:

Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 46-48-ը, Սուրբ Հոգին կարող է վկայել ձեզ այդ բաժիններում գտնվող ճշմարտությունների մասին: Տպավորությունները գրի առնելն ու վերանայելը կարող է օգնել ձեզ ուղիներ գտնել` դասարանի անդամներին օգնելու բացահայտել այդ նույն ճշմարտությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամների համար կարող է օգտակար լինել ժամանակ առ ժամանակ կիսվել, թե ինչպես է ընթանում իրենց անհատական կամ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը։ Օրինակ, երբ դասարանի անդամները կիսվում են որևէ գաղափարով ինչ որ բանի վերաբերյալ, որը նրանք կամ ընտանիքի անդամը բացահայտել են այդ շաբաթ, դուք կարող եք հարցնել, թե ինչ էին իրենք անում իրենց ուսումնասիրության ընթացքում, որը հուշեց այդ գաղափարները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 46․1-7

Մենք պետք է բարի գալուստ մաղթենք բոլորին Հիսուս Քրիստոսի Եկեղեցի:

  • Շատերի համար այն, թե ինչպես և ինչ են զգում Եկեղեցու հավաքներում, կարող է նշանակալիորեն ազդել նրանց գործունեության վրա Եկեղեցում: Տիրոջ հրահանգները Վարդապետություն և Ուխտեր 46․1-7-ում կարող են օգնել ձեր ծխի անդամներին ստեղծել ավելի իմաստալի երկրպագության փորձառություններ միմյանց և այցելուների համար: Դասարանի անդամները կարող են հետազոտել այդ հատվածները, որոնելով սկզբունքներ կապված Եկեղեցու ժողովների հետ և գրի առեք գրատախտակին նրանց գտածները: Ցուցակի յուրաքանչյուր կետի վերաբերյալ դասարանը կարող է քննարկել, թե այդ սկզբունքը ինչպիսին է պրակտիկայում:

  • Ինչպե՞ս կարող են Տիրոջ հրահանգները Վարդապետություն և Ուխտերի 46-ում օգնել դասարանի անդամներին տեսնել Եկեղեցու ժողովները որպես հնարավորություն` զգալու Սուրբ Հոգին: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին հետազոտել Վարդապետւթյուն և Ուխտեր 46․2-ը և քննարկել, թե երբ են տեսել ղեկավարների և ուսուցիչների, ովքեր ժողովներ են վարել Սուրբ Հոգով: Ո՞րն է նրանց դերը, ովքեր մասնակցում են ժողովներին: Մտածեք դասարանի անդամներին հրավիրել, որ իրենք կիսվեն պահերով, երբ նրանք զգացել են, որ ժողովը ղեկավարվել է և առաջնորդվել Սուրբ Հոգու կողմից:

  • Մի քանի ուսանողների գուցե հրավիրեք կիսվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին իրենց փորձառություններով, երբ առաջին անգամ հաճախել են ժողովի: Ի՞նչն օգնեց նրանց ողջունված զգալ։ Ի՞նչ խորհուրդ կտային նրանք մյուս անդամներին` օգնելու մեր Եկեղեցու ժողովները դարձնել ավելի հյուրընկալ: Ինչպե՞ս կարող ենք կիրառել Վարդապետություն և Ուխտեր 46․1-7հատվածներում գտնվող խորհուրդը: Թող դասարանի անդամները փորձեր անեն, թե ինչ կասեին, եթե տեսնեին մի անծանոթի առաջին անգամ ժողովատուն մտնելիս:

  • Այնպիսի մի հիմն ինչպիսին “’Tis Sweet to Sing the Matchless Love” (Hymns, no. 176 or 177) հիմնն է, կարող է օգնել դասարանի անդամներին նաև մտածել և քննարկել, թե ինչպես մեր Եկեղեցու ժողովները դարձնել ավելի հյուրընկալ և ոգեշնչող: Գուցե դասարանի անդամները միասին երգեն հիմնը և կիսվեն երգի խոսքերի վերաբերյալ գաղափարներով, թե ինչպես օգնեն մյուսներին զգալ Աստծո սերը եկեղեցում:

    Նկար
    անդամները Եեղեցում

    Տերն ուսուցանել է, որ բոլորը ողջունելի են Իր Եկեղեցում:

Վարդապետություն և Ուխտեր 46․7-33

Երկնային Հայրը տալիս է հոգևոր պարգևներ ի օգուտ Իր զավակների:

  • Վաղ Սրբերն ամուր հավատք ունեին Սուրբ Հոգու դրսևորումների հանդեպ: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին կառուցել իրենց հավատքը, որպեսզի այդ պարգևները կարողանան դրսևորվել այսօր մեր կյանքում: Կարող եք սկսել հրավիրելով դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 46․7-33-ը զույգերով կամ փոքրիկ խմբերով: Խնդրեք նրանց փնտրել առնվազն հինգ հոգևոր պարգևներ և քննարկեք ուղիներ, որոնցով նրանք տեսել են այդ պարգևներն իրենց կյանքում կամ ինչ-որ մեկի կյանքում, ում նրանք գիտեն, ներառյալ դասարանում գտնվող մարդկանց: Ի՞նչ գտան նրանք, որով կարող են կիսվել դասարանի հետ` կառուցելու իրենց հավատքը այդ պարգևներով:

  • Տերը հայտնել է, որ Հոգու պարգներն օգնում են նրանց, ովքեր հավատարիմ են և «նշանի համար չեն» (հատված 9): Գուցե դասարանի անդամները կարողանան քննարկել, թե ինչպես են հոգևոր պարգևներն օգնում հավատարիմներին: Ինչպե՞ս կարող են այդ պարգևներն օգնել նրանց, ովքեր ուզում են ձեռք բերել կամ ամրապնդել ավետարանի մասին իրենց վկայությունը:

  • Որոշ մարդիկ սիրում են Աստծուն և փորձում են պահել Նրա պատվիրանները, բայց չեն զգում, որևէ Հոգու պարգևներ ունեցած լինեն: Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 46․7-33 հատվածներում տրված խորհուրդն օգնել։

Վարդապետություն և Ուխտեր 47

Սուրբ Հոգին կարող է ուղղորդել մեզ, երբ կատարում ենք մեր կոչումները:

  • Շատ մարդիկ կարող են հիշել, թե ինչ զգաց Ջոն Ուիթմերը, երբ նա կամենում էր հավաստիանալ, որ իր կոչումը Աստծուց էր: Գուցե դասարանի անդամները կիսվեն իրենց ունեցած նմանատիպ փորձառություններով: Ի՞նչ ենք գտնում Վարդապետություն և Ուխտեր 47-ում, որը կարող էր Ջոն Ուիթմերին վստահություն տալ իր հանձնարարությունում:

Բարելավել մեր ուսուցումը

Ձեր դերը՝ որպես ուսուցիչ: Ուսուցումն ավելին է, քան ուղղակի ձեր պատրաստած տեղեկատվությունը ներկայացնելը: Մյուս բաների շարքում, այն ներառում է մթնոլորտի ստեղծում, որտեղ դասարանի անդամները կարող են սովորել և բացահայտել ճշմարտություններ իրենց համար և կիսվել, թե ինչ են սովորել մյուսների հետ: Օրինակ, դասի ընթացքում, հարցրեք դասարանի անդամներին տանը սուրբ գրություններն ուսումնասիրելիս` իրենց փորձառությունների մասին: